«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 30

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 5-րդ հավաք

Աշոտ Բլեյան
«Ողջույն, ստեղծողների միասնության և ստեղծական աշխատանքի տոնական օրեր»

Հակոբ Հակոբյան, Թամար Սահակյան
«Գիտելիքների ստուգման ինտերակտիվ հարցաշար»

Կոնստանտին Նալբանդյան «Էլեկտրոնիկա և ծրագրավորում»

Հակոբ Հակոբյան «Համակարգիչը որպես չափիչ գործիք»

Էդգար Ղարիբյան, Էմիլ Սահակյան, Նարեկ Հարությունյան
«Tir Demo»

Թադևոս Մարկոսյան
«Way ծրագիր RoboLAB ծրագրային միջավայրում»

Արտավազդ Փիլոսյան, Շահեն Պետրոսյան
«PushPull_սխեմաներ»

Քրիստինե Ասատրյան
«Աշխարհագրության ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի համար»

Նաիրա Դալուզյան «Էլեկտրոնային գրատախտակը դասարանում»

Նաիրա Դալուզյան «Բնագիտությունը սկսվում է հետաքրքրությունից»

Սոնա Թորոսյան «Ցանկացած դասապրոցես արդյունավետ է, եթե…»

Կարինե Մացակյան ««Գծագրություն» և «Համակարգչային գրաֆիկա» առարկաների
անհրաժեշտությունը»

Նաիրա Նիկողոսյան
«Տեխնոլոգիայի կազմակերպումը 1-6-րդ դասարաններում»

Լուսինե Փաշայան
«Մի դասարանի օրինակ»

Անահիտ Ավագյան
«Տեխնոլոգիան կրտսեր դպրոցում»

Ալեքսանյան Անուշ
Տեխնոլոգիան որպես «Իմացումի հրճվանք» ծրագրի կարևոր բաղկացուցիչ

Արուսյակ Վարդանյան
«Տեխնոլոգիան որպես ուսումնական գործունեության բաղկացուցիչ»

Հայարփի Տոնոյան
«Տեխնոլոգիա. բույսերի և կենդանիների խնամք»

Լուսինե Սարգսյան
«Կրթությունը գիտելիքների քանակը չէ»

Տաթև Թամազյան
«Տեխնոլոգիան կրթահամալիրի կյանքի հայելի»

Մարիամ Թորոսյան
«Տեխնոլոգիան` ուշադրություն շրջապատի նկատմամբ»

Գրիգոր Խաչատրյան
«Հեռուստատեսություն – խոսքը արժևորելու միջոց»

Նունե Մովսիսյան
«Ուսումնական ֆիլմը` ուսուցման նոր և արդյունավետ միջոց»

Մարգարիտ Սարգսյան
«Ուսումնական լրատվական գործակալություն mskh.am»

Նանե Ասատրյան
«Ռադիոլուրը ուսումնական գործունեության արդյունք»

Սոնա Աբգարյան
«Կրթահամալիրում իսկական ստեղծագործական համաճարակ է»

Ժաննա  Հակոբյան
«Մեդիամիջոցների կիրառումը ռուսերենի ուսուցման մեջ»

Հասմիկ Ղազարյան, Մանուշակ Չորեկյան, Նանե Ասատրյան
«Օտար լեզու-թարգմանություն. հաշվետվություն կամ խոհեր»

Աշոտ Տիգրանյան «Սովորողների ստեղծական ներուժի իրացման տեխնոլոգիա.տեսություն և պրակտիկա»

Արթուր Բլեյան,
Սոֆյա Այվազյան
«Մեդիակրթության դերը արհեստագործական դպրոցում»

Նաիրա Հարությունյան «Մեդիատեխնոլոգիաները Գանյան դպրոցում»

Մարի Գաբանյան
«Էլեկտրոնային բացատրական բառարան»

Լուսինե Մանուկյան
«Մեդիամիջոցները` մայրենիի ուսուցման գործիքներ»

Լուսինե Բուշ «Մեդիամիջոցներ և խոսակցական անգլերեն»

Ստելլա Երիցյան
«Երեք խոզուկները»

Մերի Առաքելյան
Արմինե Աբրահամյան
«
Մեդիայի կիրառումը երաժշտական գործունեության մեջ»

Ռուզաննա Պետրոսյան «Միջառարկայական կապերը որպես բնագիտական
ինտեգրացված դասընթացների ուսուցման
արդյունավետության միջոց»


Նանե Ասատրյան (Բագրատունի)

Ռադիոլուրը ուսումնական գործունեության արդյունք

Իրական լրատվական արտադրանք պատրաստելը լրագրական գիտելիքներ փոխանցելու ամենալավ միջոցներից է:
Երբեմն թյուր կարծիք է ստեղծվում մարդկանց մոտ, թե հեռուստաարտադրանքը և պատկերային այլ արտահայտչամիջոցները կփոխարինեն ռադիոարտադրանքին, այսինքն` բանավոր խոսքին, բայց դա իրականում այդպես չէ, որովհետև լրագրության տարբեր ենթաբաժիններ` հեռուստատեսությունը, ռադիոն, մամուլը, մեր օրերում նաև օնլայն պարբերականներն ու բլոգները, լուծում են տարբեր խնդիրներ:

Ռադիոն` ռադիոլուրը, առհասարակ ռադիոարտադրանքը, իր վրա վերցնում է բանավոր խոսքի կարևորման գործընթացն ու դրա զարգացումը: Սա շատ կարևոր է հասարակության ամենատարբեր շերտերի համար, ինչպես նաև սահմանափակ հնարավորություններ ունեցող, տեսողության հետ խնդիրներ ունեցող անձանց համար:
Ուրեմն, ռադիոյի խոսքը պետք է լինի շատ ավելի ամբողջական, քանի որ չկան պատկերներ, և հստակ, քանի որ ի տարբերություն մամուլի, նորից վերընթեռնելու հնարավորություն չունենք: Ռադիոարտադրանքի առանցքային բաղկացուցիչներն են միջավայրի ձայներ (ինտերշում կամ լայֆեր), բանավոր խոսք (լրագրական տեքստեր, հարցազրույցներ) և երաժշտություն:

Երբ ռադիոարտադրանք պատրաստելու գործընթացը ներմուծվում է կրթական ծրագիր, այն շատ ավելին է փոխանցում գործընթացի մասնակիցներին, քան միայն բանավոր խոսքի զարգացմանը նպաստելը:

Այս նախագծում ընդգրկված սաները նախ սովորում են լրագրական հմտություններ, և դա արվում է խիստ գործնական պայմաններում: Չհաջողված ռադիոհարցազրույցի, կամ ռադիոլուրի քննարկման միջոցով հնարավոր է շատ ավելի արդյունավետ մատուցել տեսական գիտելիքները:

Ուսումնական գործընթացում ռադիոլուրի պատրաստումը նպաստում է մի շարք հմտություններ սովորելուն.
1.Լրագրական որևէ արտադրանք պատրաստելու համար կարևոր է հաղորդակցության լեզվի իմացությունը, հարուստ բառապաշարի առկայություն: Սովորողների մի խումբ, զգալով իրենց խոցելիությունն այս հարցում, սկսեցին կարդալ գեղարվեստական գրականություն և ուշադրություն դարձնել բառապաշարի հարստացմանը, այս նախագծում մնալու համար, և 3 ամիս անց, ես նկատեցի շոշափելի տարբերություն:
2.Սովորում են ընկալել ու շեշտել կարևոր տեղեկատվությունը։
3. Սովորում են գրագետ ձևակերպել հարցեր և գրագետ շփվել մարդկանց հետ: 4.Լրագրական հմտությունների միջոցով խոսքը մատչելի են դարձնում հասարակության համար:
5.Լուսաբանում են ոչ միայն կրթահամալիրի ներսում իրականացող նախաձեռնությունները, այլև շատ կարևորվում է կրթահամալիրից դուրս, այլ կառույցների կողմից կազմակերպված, իրենց հետաքրքրող թեմաների ու նախաձեռնությունների լուսաբանումը: Այստեղ նրանք իրենց զգում և տեսնում են իրական զանգավածային լրատվամիջոց ներկայացնող լրագրողների դերում, գործնական փորձ են ձեռք բերում կրթահամալիրը (իրենց ԶԼՄ-ն) ներկայացնելու և իրենց անհրաժեշտ ինֆորմացիան ձեռք բերելու, հարցազրույցներ վերցնելու իրենց անծանոթ միջավայրում:
6. Սովորում են տեխնիկական հմտություններ և ձայնագրման հնարքներ` տեխնիկայի ճիշտ կիրառման և ձայնագրության որակի ապահովման համար: Ինչպես ընտրել ձայնագրության վայրը, ինչ տեսակ ձայնագրիչի դեպքում որտեղ ձայնագրել, ինչ տեսակ միջոցառման, նախաձեռնության դեպքում ինչպիսի ինտերշում (բնական ձայներ) ձայնագրել, ինչ միջավայրի դեպքում ինչպես հարցազրույցներ վերցնել:
7. Սովորում են ձայնային մոնտաժ: Մինչ այս premier pro մոնտաժային ծրագրով էինք մոնտաժում, ապա ֆորմատը փոխում canopus procoder ծրագրով, ինչը աշխատանքը բարդացնում էր, բայց «Ազատություն» ռադիոկայանի հետ համագործակցեցիք, մեր սաներից մի քանիսը cool ծրագրին ծանոթացան, ինչն այսուհետ ավելի կհեշտացնի մոնատաժը:

Ռադիոլուր նախագծի միջոցով մեր սաները ծանոթանում են հմտությունների և գիտելիքների մի ամբողջ համակարգի:
Եվ բոլորովին պարտադիր չէ, որ նրանք բոլորը դառնան ռադիոլրագրողներ, բայց նրանցից յուրաքանչյուրն իր հետ կտանի գիտելիքների ու հմտությունների մի ամբողջություն, որը նրանց կօգնի հաղորդակցվել և մյուսներին հաղորդակից դարձնել, ինֆորմացիոն տեխնոլոգիաների հեղաշրջումների այս դարաշրջանում:

Ռադիոլուրը, ռադիոարտադրանքը մեր կրթահամալիրում արդեն ներմուծվել է հայոց լեզվի և գրականության, օտար լեզուների դասապրոցեսներում, որպես բանավոր խոսքի զարգացման արդյունավետ միջոց: Քանի որ սաները նախ աշխատում են այդ նյութերը պատրաստելու համար, ապա իրենք իրենց լսելով հասկանում են իրենց թերացումները, իրենց հմտությունների պակասը և լրացնում դրանք: Իսկ ստեղծված որակյալ աշխատանքները դառնում են ուսումնական նյութեր, տեղ գտնում կրթահամալիրի գրադարանում, դրանցից օգտվում են ոչ միայն կրթահամալիրի ուսուցիչներն ու աշակերտները, այլև յուրաքանչյուր հետաքրքրված անձ:

Ռադիոթատրոնը հատկապես հետաքրքրություն է առաջացնում գեղարվեստական գրականության նկատմամբ: Ռադիոթատրոնի նախագծերում ներգրավված սաները նախ ծանոթանում են բեմադրվող ստեղծագործությանը, ապա իրենց ստանձնած դերը պատշաճ ու ստեղծագործ կատարելու համար հղկում են իրենց բանավոր խոսքը, դրան ավելացնելով այն երանգավորումներն ու ձայնարկությունները, որ բանավոր խոսքի ժամանակ գալիս են փոխարինելու, միմիկաների, հայացքի կամ պատկերի միջոցով փոխանցվող տեղեկատվությանը:

Սա շատ ավելի աշխատատար, բայց հետաքրքիր աշխատանք է դառնում սաների համար: Անգամ լեզվական (ֆիզիկական) խնդիր ունեցող մի քանի աշակերտ, ընդգրկվելով այս նախագծում, նախապատրաստական աշխատանքների ընթացքում, կարողացան հաղթահարել մի շարք խնդիրներ և ձայնագրվեցին: Այս նախագիծը ոչ միայն չի դնում սահմանափակումներ, այլև օգնում է դրանցից ձեռբազատվելուն: Դրա վառ ապացույցը «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայի» բեմադրությունն էր, որ իրականցրեց միջին և ավագ դպրոցների 12 սաներից բաղկացած մի թիմ, այն մեծ արձագանք գտավ աշակերտների շրջանում և բարձրացրեց հետքրքրությունը թե´ նախագծի, թե´ գրական ստեղծագործության նկատմամբ:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.