«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 30

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 5-րդ հավաք

Աշոտ Բլեյան
«Ողջույն, ստեղծողների միասնության և ստեղծական աշխատանքի տոնական օրեր»

Հակոբ Հակոբյան, Թամար Սահակյան
«Գիտելիքների ստուգման ինտերակտիվ հարցաշար»

Կոնստանտին Նալբանդյան «Էլեկտրոնիկա և ծրագրավորում»

Հակոբ Հակոբյան «Համակարգիչը որպես չափիչ գործիք»

Էդգար Ղարիբյան, Էմիլ Սահակյան, Նարեկ Հարությունյան
«Tir Demo»

Թադևոս Մարկոսյան
«Way ծրագիր RoboLAB ծրագրային միջավայրում»

Արտավազդ Փիլոսյան, Շահեն Պետրոսյան
«PushPull_սխեմաներ»

Քրիստինե Ասատրյան
«Աշխարհագրության ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի համար»

Նաիրա Դալուզյան «Էլեկտրոնային գրատախտակը դասարանում»

Նաիրա Դալուզյան «Բնագիտությունը սկսվում է հետաքրքրությունից»

Սոնա Թորոսյան «Ցանկացած դասապրոցես արդյունավետ է, եթե…»

Կարինե Մացակյան ««Գծագրություն» և «Համակարգչային գրաֆիկա» առարկաների
անհրաժեշտությունը»

Նաիրա Նիկողոսյան
«Տեխնոլոգիայի կազմակերպումը 1-6-րդ դասարաններում»

Լուսինե Փաշայան
«Մի դասարանի օրինակ»

Անահիտ Ավագյան
«Տեխնոլոգիան կրտսեր դպրոցում»

Ալեքսանյան Անուշ
Տեխնոլոգիան որպես «Իմացումի հրճվանք» ծրագրի կարևոր բաղկացուցիչ

Արուսյակ Վարդանյան
«Տեխնոլոգիան որպես ուսումնական գործունեության բաղկացուցիչ»

Հայարփի Տոնոյան
«Տեխնոլոգիա. բույսերի և կենդանիների խնամք»

Լուսինե Սարգսյան
«Կրթությունը գիտելիքների քանակը չէ»

Տաթև Թամազյան
«Տեխնոլոգիան կրթահամալիրի կյանքի հայելի»

Մարիամ Թորոսյան
«Տեխնոլոգիան` ուշադրություն շրջապատի նկատմամբ»

Գրիգոր Խաչատրյան
«Հեռուստատեսություն – խոսքը արժևորելու միջոց»

Նունե Մովսիսյան
«Ուսումնական ֆիլմը` ուսուցման նոր և արդյունավետ միջոց»

Մարգարիտ Սարգսյան
«Ուսումնական լրատվական գործակալություն mskh.am»

Նանե Ասատրյան
«Ռադիոլուրը ուսումնական գործունեության արդյունք»

Սոնա Աբգարյան
«Կրթահամալիրում իսկական ստեղծագործական համաճարակ է»

Ժաննա  Հակոբյան
«Մեդիամիջոցների կիրառումը ռուսերենի ուսուցման մեջ»

Հասմիկ Ղազարյան, Մանուշակ Չորեկյան, Նանե Ասատրյան
«Օտար լեզու-թարգմանություն. հաշվետվություն կամ խոհեր»

Աշոտ Տիգրանյան «Սովորողների ստեղծական ներուժի իրացման տեխնոլոգիա.տեսություն և պրակտիկա»

Արթուր Բլեյան,
Սոֆյա Այվազյան
«Մեդիակրթության դերը արհեստագործական դպրոցում»

Նաիրա Հարությունյան «Մեդիատեխնոլոգիաները Գանյան դպրոցում»

Մարի Գաբանյան
«Էլեկտրոնային բացատրական բառարան»

Լուսինե Մանուկյան
«Մեդիամիջոցները` մայրենիի ուսուցման գործիքներ»

Լուսինե Բուշ «Մեդիամիջոցներ և խոսակցական անգլերեն»

Ստելլա Երիցյան
«Երեք խոզուկները»

Մերի Առաքելյան
Արմինե Աբրահամյան
«
Մեդիայի կիրառումը երաժշտական գործունեության մեջ»

Ռուզաննա Պետրոսյան «Միջառարկայական կապերը որպես բնագիտական
ինտեգրացված դասընթացների ուսուցման
արդյունավետության միջոց»


Լուսինե Մանուկյան

Մեդիամիջոցները` մայրենիի ուսուցման գործիքներ

2009-2010 ուստարվա ընթացքում դասավանդել եմ 5-րդ, 6-րդ, 10-րդ դասարաններում: Ուսումնական գործունեության ընթացքում կիրառել եմ մեդիամիջոցներ` ուսումնառությունը ավելի արդյունավետ դարձնելու նպատակով: Կիրառել եմ մեդիա զանազան տեխնոլոգիաներ` էլեկտրոնային գրատախտակ, համակարգիչ, ֆոտոխցիկ, տեսախցիկ, թվային ձայնագրիչ, DVD նվագարկիչ, ներառյալ նաև համակարգչային տարբեր ծրագրեր:

Բոլոր դասարաններում էլ դասեր եմ անցկացրել էլեկտրոնային գրատախտակի օգտագործմամբ: Էլեկտրոնային գրատախտակի հնարավորությունները փորձել եմ հնարավորինս օգտագործել մայրենի լեզվի, հայոց լեզվի և գրականության վաելի մատչելի և հեատքրքիր ուսուցման նպատակով: Օրինակ` բառակազմության ուսուցման ժամանակ` տարբեր գույներով նշել ենք բառերի արմատները, ածանցները, հոդակապը և այլն: Կատարել ենք ուղղագրական թեստային աշխատանքներ` խառը դասավորությամբ տառերից ստացել ենք բառեր, հետո որոշել` ճիշտ է գրված, թե ոչ: Խառը դասավորությամբ նախադասությունները դասավորել ենք հերթականությամբ, ստացել ենք արդեն անցած դասերից ծանոթ տեքստ կամ բանաստեղծություն, ի վերջո էլեկտրոնային գրատախտակի նկարներից օգտվելով` ստացել ենք բովանդակային նկարներ ու կատարել բազմաբնույթ տեքստային աշխատանքներ:

5-րդ դասարանցիների հետ նաև խաղեր ենք խաղացել` ուղղագրական, բառիմաստի ընկալման և նմանատիպ /ընտրված նկարը պատմել են, գտել են նկարի հոմանիշ-հականիշ բառերը, տրված բառերի բաց թողնված տառերը լրացրել են, հետո ընտրել են նկարի իմաստն արտահայտող բառերը և այլն/:

6-րդ դասարանցիների հետ տարեսկզբից սկսել և շարունակում ենք հոմանիշների պատկերազարդ բառարանի կազմումը: Ուզում եմ առանձնացնել Հ. Մաթևոսյանի «Հացը» պատմվածքի դասավանդումը, որն ամբողջությամբ իրականացրեցինք էլգրատախտակի գործածությամբ: Ավելի ուշիմ և տհտ –ի ավելի լավ գրագիտություն ունեցող երկու աշակերտի հետ նախապես ընթերցեցինք պատմվածքը և հետո կազմեցինք ուսումնական նյութեր` դասը անցկացնելու համար ` համապատասխան նկարներ` ըստ պատմվածքի(առաջադրանքն էր` գտնել, թե պատմվածքի որ հատվածին են համապատասխանում այդ նկարները): Այդ նկարների տարբեր պատկերների տակ թաքնված էին նախադասություններ, բառեր, որոնք կամ համապատասխանում էին կամ էլ չէին համապատասխանում պատմվածքին, կային նաև կերպարներին ճիշտ կամ սխալ բնորոշող բառեր: Ճիշտը և սխալը որոշում էին սովորողները: 10-րդ դասարնցիների հետ նախապես դերերով ձայնագրել էինք ամբողջ պատմվածքը: Դասը սկսեցինք` պատմվածքի ուղղորդված ընթերցմամբ, այսինքն նախ լուռ ընթերցեցին` միաժամանակ լսելով ձայնագրությունը, 1-ին հատվածը, որոշեցին` հետո ինչ է լինելու և գրանցեցին աղյուսակի մեջ, հետո նույն կերպ 2-րդ և 3-րդ հատվածները: Որից հետո կատարեցինք արդեն 6-րդցիների կողմից պատրաստված վերը նշված հանձնարարությունները:

10-րդ դասարանցիների հետ ևս կատարել ենք բազմաթիվ դասեր էլգրատախտակի օգտագործմամբ: Ընդհանուր քննարկումներ` համակայքից որևէ նյութի ընթերցումից հետո, գրական ստեղծագործությունների ընթերցում և քննարկում` գույներով համապատասխան նշումներ անելով: Կազմել ենք աղյուսակներ: Քարտեզագրել ենք հայ գրականության տարբեր պատմական ժամանակաշրջանները և այլն:

Բոլոր ստուգատեսներին էլ մասնակցել ենք` օգտագործելով ֆոտո և տեսախցիկներ, ձայնագրիչներ: Պատրաստել ենք տեսանյութեր` հատկապես 10-րդ դասարանցիների հետ: Նկարահանումների ժամանակ օգտագործել ենք նաև գրին /կանաչ ֆոն/, որին համապատասխան համակարգչային ծրագրեր ենք օգտագործել:

Ուզում եմ նշել Հովհ. Թումանյանի «Քառյակները», Ե. Չարենցի «Կապուտաչյա հայրենիք», «Սիրո բանաստեղծություններ», «Հայրենիքում», «Մարիոնետկա» տեսաֆիլմերը, պատրաստել եմ անիմացիոն մուլտֆիլմ` Ավ. Իսահակյանի «Կյանքից թանկ բանը»: Պատրաստել ենք տարբեր շնորհանդեսներ: Կատարել ենք թարգմանություններ: «Գեղարվեստ» ամսագրի խմբագրական աշխատանքներն եմ իրականացրել` սովորողների հետ միասին:
Դիտել ենք ֆիլմեր բոլոր դասարաններում` դասանյութին համապատասխան թեմայով: Հիմնականում վավեգրական ֆիլմեր` կենդանիների, բնության մասին: Ֆիլմերի դիտումը ամփոփել ենք նաև գրավոր կապակցված խոսքի շարադրումով /օրինակ` ֆիլմի դիտումից հետո նկարագրել են որևէ հատված, մեկ կադր կամ ընդհանուր ֆիլմից տպավորություն, զգացմունքներ և այլն/: Դիտել ենք ֆիլմեր «Յուտուբից» օգտվելով` գրողների մասին, կամ նրանց ստեղծագործություներից ասմունք, եթե կա երգ` երգն ենք լսել և սովորել:

Ներկայացրել ենք նաև բեմադրություններ` Հովհ. Թումանյան, «Չարի վերջը» /6-րդ դասարան/, Ե. Չարենց, «Մարիոնետկա», Հ. Պարոնյան «Քաղաքավարության վնասները»:

Առաջիկայում պատրաստելու ենք նոր տեսաֆիլմեր` Վահան Տերյանի և Ղազարոս Աղայանի ստուգատեսների շրջանակներում:

10-րդցիների հետ ներկայացրեցինք մեդիաբեմադրություն` «Գրերի գյուտը` ըստ Լեոյի»:

5-րդ դասարանի հետ պատրաստում ենք Համբարձման տոնը ներկայացնող տեսանյութ:

Առաջիկայում աշխատանքներ շատ կան: Դասավանդման ընթացքում օգտագործելով մեդիամիջոցները` համոզվել եմ, որ ճիշտ օգտագործման և կազմակերպման դեպքում դրանք կարող են հանդիսանալ դասավանդողի ձեռքում լավագույն գործիքներ: Դրանք առանձին գրավչություն են հաղորդում դասընթացին և դասուցումը դարձնում են առավել հետաքրքիր:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.