«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 30

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 5-րդ հավաք

Աշոտ Բլեյան
«Ողջույն, ստեղծողների միասնության և ստեղծական աշխատանքի տոնական օրեր»

Հակոբ Հակոբյան, Թամար Սահակյան
«Գիտելիքների ստուգման ինտերակտիվ հարցաշար»

Կոնստանտին Նալբանդյան «Էլեկտրոնիկա և ծրագրավորում»

Հակոբ Հակոբյան «Համակարգիչը որպես չափիչ գործիք»

Էդգար Ղարիբյան, Էմիլ Սահակյան, Նարեկ Հարությունյան
«Tir Demo»

Թադևոս Մարկոսյան
«Way ծրագիր RoboLAB ծրագրային միջավայրում»

Արտավազդ Փիլոսյան, Շահեն Պետրոսյան
«PushPull_սխեմաներ»

Քրիստինե Ասատրյան
«Աշխարհագրության ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի համար»

Նաիրա Դալուզյան «Էլեկտրոնային գրատախտակը դասարանում»

Նաիրա Դալուզյան «Բնագիտությունը սկսվում է հետաքրքրությունից»

Սոնա Թորոսյան «Ցանկացած դասապրոցես արդյունավետ է, եթե…»

Կարինե Մացակյան ««Գծագրություն» և «Համակարգչային գրաֆիկա» առարկաների
անհրաժեշտությունը»

Նաիրա Նիկողոսյան
«Տեխնոլոգիայի կազմակերպումը 1-6-րդ դասարաններում»

Լուսինե Փաշայան
«Մի դասարանի օրինակ»

Անահիտ Ավագյան
«Տեխնոլոգիան կրտսեր դպրոցում»

Ալեքսանյան Անուշ
Տեխնոլոգիան որպես «Իմացումի հրճվանք» ծրագրի կարևոր բաղկացուցիչ

Արուսյակ Վարդանյան
«Տեխնոլոգիան որպես ուսումնական գործունեության բաղկացուցիչ»

Հայարփի Տոնոյան
«Տեխնոլոգիա. բույսերի և կենդանիների խնամք»

Լուսինե Սարգսյան
«Կրթությունը գիտելիքների քանակը չէ»

Տաթև Թամազյան
«Տեխնոլոգիան կրթահամալիրի կյանքի հայելի»

Մարիամ Թորոսյան
«Տեխնոլոգիան` ուշադրություն շրջապատի նկատմամբ»

Գրիգոր Խաչատրյան
«Հեռուստատեսություն – խոսքը արժևորելու միջոց»

Նունե Մովսիսյան
«Ուսումնական ֆիլմը` ուսուցման նոր և արդյունավետ միջոց»

Մարգարիտ Սարգսյան
«Ուսումնական լրատվական գործակալություն mskh.am»

Նանե Ասատրյան
«Ռադիոլուրը ուսումնական գործունեության արդյունք»

Սոնա Աբգարյան
«Կրթահամալիրում իսկական ստեղծագործական համաճարակ է»

Ժաննա  Հակոբյան
«Մեդիամիջոցների կիրառումը ռուսերենի ուսուցման մեջ»

Հասմիկ Ղազարյան, Մանուշակ Չորեկյան, Նանե Ասատրյան
«Օտար լեզու-թարգմանություն. հաշվետվություն կամ խոհեր»

Աշոտ Տիգրանյան «Սովորողների ստեղծական ներուժի իրացման տեխնոլոգիա.տեսություն և պրակտիկա»

Արթուր Բլեյան,
Սոֆյա Այվազյան
«Մեդիակրթության դերը արհեստագործական դպրոցում»

Նաիրա Հարությունյան «Մեդիատեխնոլոգիաները Գանյան դպրոցում»

Մարի Գաբանյան
«Էլեկտրոնային բացատրական բառարան»

Լուսինե Մանուկյան
«Մեդիամիջոցները` մայրենիի ուսուցման գործիքներ»

Լուսինե Բուշ «Մեդիամիջոցներ և խոսակցական անգլերեն»

Ստելլա Երիցյան
«Երեք խոզուկները»

Մերի Առաքելյան
Արմինե Աբրահամյան
«
Մեդիայի կիրառումը երաժշտական գործունեության մեջ»

Ռուզաննա Պետրոսյան «Միջառարկայական կապերը որպես բնագիտական
ինտեգրացված դասընթացների ուսուցման
արդյունավետության միջոց»


Տաթևիկ Թամազյան

«Տեխնոլոգիա»-ն կրթահամալիրի կյանքի հայելի

Մասնագիտական կրթություն ստանալուց հետո 2000թվականից առ այսօր աշխատում եմ  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տարբեր օղակներում` որպես կերպարվեստ-աշխատանքի ուսուցման, ներկայումս` «տեխնոլոգիա-դիզայն» առարկայի դասավանդման ուսուցիչ կրտսեր դասարաններում:

Որպես զեկույցի թեմա ընտրել եմ 2009-2010 ուստարում «տեխնոլոգիա» առարկայի շրջանակում կատարված աշխատանքների ներկայացումը` երեխաների, ուսուցիչների, ծնողների, դպրոցի և իմ աշխատանքների ձեռքբերումները:
2009-2010 ուստարին գնահատում եմ որպես հետազոտական, անհոգնել աշխատանքի բուռն տարի:

Այս տարի կրթահամալիրում անցկացվեցին տարբեր ստուգատեսներ և ցուցահանդեսներ: Նոր դպրոցը ակտիվ մասնակցությունը ցուցաբերեց այդ բոլոր տոն-միջոցառումներին:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ստեղծման 20-ամյակի կապակցությամբ Նոր դպրոցի ցուցասրահում կայացավ մեծ հաշվետու ցուցադրություն, որի մասին պատմող ֆիլմը` «Տեխնիկական միջոցները արդյունավետ կրթության գործիքներ» միջազգային ստուգատեսին ճանաչվեց որպես ամենակոմունիկացիոն աշխատանք:
Այդ նույն ստուգատեսի շրջանակում ներկայացրել եմ նաև մի տեսաֆիլմ, որտեղ ներկայացված է իմ և գործընկերներիս կատարած Ամանորին նվիրված աշխատանքները:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անցկացված թումանյանական ստուգատեսին համագործակցել եմ մայրենիի ուսուցիչների և մի խումբ սովորողների հետ, որի արդյունքում ստեղծվել են թումանյանական բացիկներ և էջանիշեր: Այդ աշխատանքները ներկայացվել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարմարյա սրահում: Չարենցյան ստուգատեսին ընտրվել են առավել հարմար ստեղծագործություններ և թռուցիկների տեսքով` քայլարշավի ժամանակ բաժանվել են չարենցասեր հասարակությանը:

Մասնակցել ենք զատկական ծեսին նվիրված տարբեր միջոցառումների, Նոր դպրոցում կազմակերպել ենք զատկական հաշվետու ցուցահանդես-վաճառք:

Այս աշխատանքների կուլմինացիան համարում եմ մայիսյան ստուգատեսը, որտեղ ներկայացնում եմ զեկույց,  «Սև ու սպիտակ» թեմայով կերպարների շարք (պոդիում) և բաց դաս:

Անպայման կուզենայի նշել նաև, որ այս ամենը ինքնանպատակ չէ և խթանում է սովորողների ազատ մտքի և ձեռքի աշխատանքը, զարգացնում նրանց գեղարվեստական  ճաշակը, ձեռք են բերում համապատասխան հմտություններ: Ես ինքս շատ կարևորում եմ «տեխնոլոգիա-ՏՀՏ»  փոխադարձ կապը, քանի որ ժամանակակից  երեխան իր հիմնական ինֆորմացիան ստանում է համակարգչից, այդ ինֆորմացիան  ճիշտ  ուղղորդելու դեպքում այն կարող է կրթել, ճաշակ ձևավորել: Այդ երկու առարկաները  այժմ խիստ փոխկապակցված են ,որը օգնում է սովորողին  ավելի ընդլայնել աշխարհայացքը: Փոխվել է նաև մոտեցումը առարկայի նկատմամբ, այն բոլոր աշխատանքները, որոնք ստեղծվում են, անցնում են «պրոդուկցիա» կոչվող պրիզմայով: Երեխաներին դա շատ է ոգևորում: Նրանք հասկանում  են իրենց արածի իրական արժեքը: Տեսնում են, որ իրենց պատրաստած տիկնիկները դառնում են մուլտֆիլմի հերոսներ, իրենց գծած էսքիզները վերածվում են պատրաստի հագուստի, որոնք իրենք իսկ կարողանում են կրել և ցուցադրել, իրենց աշխատանքներով ստեղծում են բացիկներ, էջանշաններ, ծրարներ, որոնք կարողանում են նվիրել և վաճառել:

Կրտսեր դասարաններում տեխնոլոգիա-կերպարվեստ առարկաները, իմացումի հրճվանք ծրագրի շրջանակներում, պարապում են իրենք` դասվարները: Պարբերաբար ստանում են մասնագիտական խորհրդատվություն: Տեխնոլոգիական գործնուեությունը կտսեր դպրոցում թիմային է, աշխատանքները քննարկվում են և համաձայնեցվում ու ներկայացվում ցուցադրության: Աշխատանքի այս ձևը ապահովում է և որակ, և ոգի, իսկ սիրով արված աշխատանքը իմացումի հրճվանք է պարգևում բոլորին` և սովորողին, և դասավանդողին, և ծնողին:
Այս  մոտեցման շնորհիվ առարկան ունի լուրջ ձեռքբերումներ:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.