«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 30

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 5-րդ հավաք

Աշոտ Բլեյան
«Ողջույն, ստեղծողների միասնության և ստեղծական աշխատանքի տոնական օրեր»

Հակոբ Հակոբյան, Թամար Սահակյան
«Գիտելիքների ստուգման ինտերակտիվ հարցաշար»

Կոնստանտին Նալբանդյան «Էլեկտրոնիկա և ծրագրավորում»

Հակոբ Հակոբյան «Համակարգիչը որպես չափիչ գործիք»

Էդգար Ղարիբյան, Էմիլ Սահակյան, Նարեկ Հարությունյան
«Tir Demo»

Թադևոս Մարկոսյան
«Way ծրագիր RoboLAB ծրագրային միջավայրում»

Արտավազդ Փիլոսյան, Շահեն Պետրոսյան
«PushPull_սխեմաներ»

Քրիստինե Ասատրյան
«Աշխարհագրության ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի համար»

Նաիրա Դալուզյան «Էլեկտրոնային գրատախտակը դասարանում»

Նաիրա Դալուզյան «Բնագիտությունը սկսվում է հետաքրքրությունից»

Սոնա Թորոսյան «Ցանկացած դասապրոցես արդյունավետ է, եթե…»

Կարինե Մացակյան ««Գծագրություն» և «Համակարգչային գրաֆիկա» առարկաների
անհրաժեշտությունը»

Նաիրա Նիկողոսյան
«Տեխնոլոգիայի կազմակերպումը 1-6-րդ դասարաններում»

Լուսինե Փաշայան
«Մի դասարանի օրինակ»

Անահիտ Ավագյան
«Տեխնոլոգիան կրտսեր դպրոցում»

Ալեքսանյան Անուշ
Տեխնոլոգիան որպես «Իմացումի հրճվանք» ծրագրի կարևոր բաղկացուցիչ

Արուսյակ Վարդանյան
«Տեխնոլոգիան որպես ուսումնական գործունեության բաղկացուցիչ»

Հայարփի Տոնոյան
«Տեխնոլոգիա. բույսերի և կենդանիների խնամք»

Լուսինե Սարգսյան
«Կրթությունը գիտելիքների քանակը չէ»

Տաթև Թամազյան
«Տեխնոլոգիան կրթահամալիրի կյանքի հայելի»

Մարիամ Թորոսյան
«Տեխնոլոգիան` ուշադրություն շրջապատի նկատմամբ»

Գրիգոր Խաչատրյան
«Հեռուստատեսություն – խոսքը արժևորելու միջոց»

Նունե Մովսիսյան
«Ուսումնական ֆիլմը` ուսուցման նոր և արդյունավետ միջոց»

Մարգարիտ Սարգսյան
«Ուսումնական լրատվական գործակալություն mskh.am»

Նանե Ասատրյան
«Ռադիոլուրը ուսումնական գործունեության արդյունք»

Սոնա Աբգարյան
«Կրթահամալիրում իսկական ստեղծագործական համաճարակ է»

Ժաննա  Հակոբյան
«Մեդիամիջոցների կիրառումը ռուսերենի ուսուցման մեջ»

Հասմիկ Ղազարյան, Մանուշակ Չորեկյան, Նանե Ասատրյան
«Օտար լեզու-թարգմանություն. հաշվետվություն կամ խոհեր»

Աշոտ Տիգրանյան «Սովորողների ստեղծական ներուժի իրացման տեխնոլոգիա.տեսություն և պրակտիկա»

Արթուր Բլեյան,
Սոֆյա Այվազյան
«Մեդիակրթության դերը արհեստագործական դպրոցում»

Նաիրա Հարությունյան «Մեդիատեխնոլոգիաները Գանյան դպրոցում»

Մարի Գաբանյան
«Էլեկտրոնային բացատրական բառարան»

Լուսինե Մանուկյան
«Մեդիամիջոցները` մայրենիի ուսուցման գործիքներ»

Լուսինե Բուշ «Մեդիամիջոցներ և խոսակցական անգլերեն»

Ստելլա Երիցյան
«Երեք խոզուկները»

Մերի Առաքելյան
Արմինե Աբրահամյան
«
Մեդիայի կիրառումը երաժշտական գործունեության մեջ»

Ռուզաննա Պետրոսյան «Միջառարկայական կապերը որպես բնագիտական
ինտեգրացված դասընթացների ուսուցման
արդյունավետության միջոց»


Աշոտ Տիգրանյան

Սովորողների ստեղծական ներուժի իրացման տեխնոլոգիա. տեսություն և պրակտիկա

 Քեզ մտահոգու՞մ է ապագան: Ստեղծի´ր այսօր:
 Դու կարող ես փոխել ամեն ինչ: Անպտուղ հարթավայրում աճեցնել մայրու անտառ: Բայց կարևոր է, որ դու ոչ թե նախագծես մայրիները, այլ սերմերը ցանես:
 Անտուան դը Սենտ-Էքզյուպերի

Մարդկային քաղաքակրթության հարացույցը էական փոփոխություն է կրում: Ժամանակակից հասարակությունների հիմնախնդիրները հաճախակի արձանագրում են այն իրողությունը, որ հին լուծումները չեն աշխատում: Սակայն այն, ինչ անլուծելի է թվում մտածողության մի համակարգում, մյուսում լուծման նույնիսկ մի քանի տարբերակ ունի: Մտածողության նոր համակարգում ստեղծական ներուժը` աշխատանքային գործունեությունում անհատի մասնակցության հնարավորություներն ու սահմանները որոշարկող որակների հանրագումարը, հիմնարար նշանակություն ունի: Ստեղծական ներուժի հիմնական բաղկացուցիչներն են պատճառա-հետևանքային կապերի բացահայտման ունակությունը, քննադատական մտածողությունը, նոր գաղափարներ առաջադրելու և լուծումները պատկերա-գրաֆիկական ձևով ներկայացնելու ընդունակությունը, լավագույն կառավարչական լուծումներ գտնելու կարողությունը: Այսօր բավարարվենք ստեղծական ներուժի աշխարհայացքային և արժեհամակարգային նշանակությունը կարևորող մոտեցումների շարքից մեկի հիշեցմամբ: Ինչպես պնդում է հոգեբան Աբրահամ Մասլոուն, պահանջմունքների բուրգն ունի հետևյալ տեսքը`
 

  1. Կազմախոսական
  2. Էկզիստենցիալ
  3. Սոցիալական
  4. Հեղինակության
  5. Հոգևոր

Վերջինիս առանցքային հասկացություններն են` «իմացական պահանջմունքներ», «գեղագիտական պահանջմունքներ» և «ինքնիրացում»:

Սովորողների ստեղծական ներուժի իրացման ամենատարածված տեխնոլոգիան նախագծայինն է: Նախագծումը մտային և սոցիո-մշակութային առնչակցություններում գործունեության համապիտանի ու ինքնուրույն տիպ է: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2009-2012թթ.-ի զարգացման ծրագրում խնդիր է դրված. «Սովորողները ոչ միայն ուսումնա-հասարակական նախագծերի իրագործողները, այլև դրանց նախաձեռնողներն ու կազմողները կլինեն»: Համադրելով այդ խնդիրը նույն ծրագրում արձանագրված մեկ այլ խնդրի հետ («պարազիտիկ`ոչ ստեղծական, ոչ արտադրական (արտադրողական) ուսումնական աշխատանքից վերջնական և ամբողջական ձերբազատում.....), ինչպես նաև հաշվի առնելով ստեղծականության առաջնային և երկրորդային փուլերի առանձնահատկությունները` մենք` ես և իմ աշակերտները, իրականացրեցինք մեր գործունեության տեխնոլոգիական ճեղքում: Մեր կիրառած տեխնոլոգիան դասական տարբերակին հավելել է կրթահամալիրում տիրող սոցիալ-հոգեբանական մթնոլորտը, նախագծի մասնակիցների միջանձնային հարաբերությունների բարձր մակարդակը և սովորողների հետաքրքրությունների ու շահերի լայն շրջանակը: Ներկայացնում եմ իրականացումը լոկ մի նախագծի, որը շատերի կարծիքով ավարտվել է, իսկ մեր կարծիքով դեռ նոր է սկսվել: Ընդ որում այդ մոտեցումներն իրենց դրսևորումն են գտել նաև կրթահամալիրի կայքում տեղակայված տեղեկույթներում` ավարտվեցի՞ն, թե՞ ոչ Լեոյի օրերը: «Լեոյի օրեր» ուսումնա-հասարակական նախագծի իրականացման ընթացքում իրացվեցին ավելի քան երեք տասնյակ սովորողների ստեղծական ներուժների հետազոտական, հրապարակախոսական, գրական, թատերական, տեխնոլոգիական կարողությունները: Օրերը նախագծի հանրայնացման փուլն էր: Նախապատրաստական փուլի պլանավորման և գործնական աշխատանքները, որոնց հիմնական բեռը կրում էին սովորողները, համաժամանակյա ընթացք արձանագրեցին: Դասավանդողները սոսկ մասնակիցներ էին, միայն երբեմն`խորհրդատուներ, ովքեր ենթարկվում էին սովորողների ձևակերպած կառուցվածքային և ժամանակային մոտեցումներին: Անդրադարձն անցած օրերին նախագծի հերթական փուլն է և դեռ շարունակվում է: Առջևում ուսումնական արշավն է: Այս պահին համարձակվում ենք բարձրաձայնել, որ նվազագույնը երեք արդյունք արդեն ունենք`

1. ուսումնա-հասարակական նախագծերի մտահղացումը և իրականացումը դառնում են սովորողների կրթական գործունեության առանցքը.
2. սովորող-սովորող և դասավանդող-սովորող հարաբերությունները, չկորցնելով (ես կասեի` ամրապնդելով) զգացմունքայնությունը, դարձան ավելի գործնական և գործընկերային.
3. սաղմնավորվեց նոր նախագիծ`«Ստեղծական ներուժի իրացման կառուցվածքային մոդել» պայմանական անվանումով:

Թող ների ինձ հայոց պատմության մեծ անհատականություններից մեկը, բայց նրա կյանքն ու ժառանգությունը սովորողների ստեղծական ներուժի իրացման ու զարգացման միջոց էին և ոչինչ ավելին: Իսկ Լեոն, միևնույն է, մնաց նրանց կենսական կողմնորոշիչներում:

    02.05.10


???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.