«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 30

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 5-րդ հավաք

Աշոտ Բլեյան
«Ողջույն, ստեղծողների միասնության և ստեղծական աշխատանքի տոնական օրեր»

Հակոբ Հակոբյան, Թամար Սահակյան
«Գիտելիքների ստուգման ինտերակտիվ հարցաշար»

Կոնստանտին Նալբանդյան «Էլեկտրոնիկա և ծրագրավորում»

Հակոբ Հակոբյան «Համակարգիչը որպես չափիչ գործիք»

Էդգար Ղարիբյան, Էմիլ Սահակյան, Նարեկ Հարությունյան
«Tir Demo»

Թադևոս Մարկոսյան
«Way ծրագիր RoboLAB ծրագրային միջավայրում»

Արտավազդ Փիլոսյան, Շահեն Պետրոսյան
«PushPull_սխեմաներ»

Քրիստինե Ասատրյան
«Աշխարհագրության ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի համար»

Նաիրա Դալուզյան «Էլեկտրոնային գրատախտակը դասարանում»

Նաիրա Դալուզյան «Բնագիտությունը սկսվում է հետաքրքրությունից»

Սոնա Թորոսյան «Ցանկացած դասապրոցես արդյունավետ է, եթե…»

Կարինե Մացակյան ««Գծագրություն» և «Համակարգչային գրաֆիկա» առարկաների
անհրաժեշտությունը»

Նաիրա Նիկողոսյան
«Տեխնոլոգիայի կազմակերպումը 1-6-րդ դասարաններում»

Լուսինե Փաշայան
«Մի դասարանի օրինակ»

Անահիտ Ավագյան
«Տեխնոլոգիան կրտսեր դպրոցում»

Ալեքսանյան Անուշ
Տեխնոլոգիան որպես «Իմացումի հրճվանք» ծրագրի կարևոր բաղկացուցիչ

Արուսյակ Վարդանյան
«Տեխնոլոգիան որպես ուսումնական գործունեության բաղկացուցիչ»

Հայարփի Տոնոյան
«Տեխնոլոգիա. բույսերի և կենդանիների խնամք»

Լուսինե Սարգսյան
«Կրթությունը գիտելիքների քանակը չէ»

Տաթև Թամազյան
«Տեխնոլոգիան կրթահամալիրի կյանքի հայելի»

Մարիամ Թորոսյան
«Տեխնոլոգիան` ուշադրություն շրջապատի նկատմամբ»

Գրիգոր Խաչատրյան
«Հեռուստատեսություն – խոսքը արժևորելու միջոց»

Նունե Մովսիսյան
«Ուսումնական ֆիլմը` ուսուցման նոր և արդյունավետ միջոց»

Մարգարիտ Սարգսյան
«Ուսումնական լրատվական գործակալություն mskh.am»

Նանե Ասատրյան
«Ռադիոլուրը ուսումնական գործունեության արդյունք»

Սոնա Աբգարյան
«Կրթահամալիրում իսկական ստեղծագործական համաճարակ է»

Ժաննա  Հակոբյան
«Մեդիամիջոցների կիրառումը ռուսերենի ուսուցման մեջ»

Հասմիկ Ղազարյան, Մանուշակ Չորեկյան, Նանե Ասատրյան
«Օտար լեզու-թարգմանություն. հաշվետվություն կամ խոհեր»

Աշոտ Տիգրանյան «Սովորողների ստեղծական ներուժի իրացման տեխնոլոգիա.տեսություն և պրակտիկա»

Արթուր Բլեյան,
Սոֆյա Այվազյան
«Մեդիակրթության դերը արհեստագործական դպրոցում»

Նաիրա Հարությունյան «Մեդիատեխնոլոգիաները Գանյան դպրոցում»

Մարի Գաբանյան
«Էլեկտրոնային բացատրական բառարան»

Լուսինե Մանուկյան
«Մեդիամիջոցները` մայրենիի ուսուցման գործիքներ»

Լուսինե Բուշ «Մեդիամիջոցներ և խոսակցական անգլերեն»

Ստելլա Երիցյան
«Երեք խոզուկները»

Մերի Առաքելյան
Արմինե Աբրահամյան
«
Մեդիայի կիրառումը երաժշտական գործունեության մեջ»

Ռուզաննա Պետրոսյան «Միջառարկայական կապերը որպես բնագիտական
ինտեգրացված դասընթացների ուսուցման
արդյունավետության միջոց»


Քրիստինե Ասատրյան

Աշխարհագրության ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի համար

«Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրում դասավանդման գործընթացում լայնորեն կիրառվում են թվային տեխնիկական միջոցները, որոնք առավել հետաքրքիր և արդյունավետ են դարձնում ուսումնական գործընթացը:  9-րդ դասարանում այս տարվա ծրագրով նախատեսված է ուսումնասիրել Հայաստանի Հանրապետությունը և Հայկական լեռնաշխարհը: Որոշեցինք էլեկտրոնային դասեր պատրաստել 9-1 դասարանի սովորողների  հետ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դասարանում իրականացվում է նոր ծրագիր` նոթբուքը և էլեկտրոնային գրատախտակը դասարանում, համագործակցելով միջին դպրոցի ՏՀՏ մասնագետ Սոնա Խաչատրյանի հետ` սկսեցինք պատրաստել էլեկտրոնային ուսումնական նյութեր: Դասարանը բաժանեցինք  խմբերի` յուրաքանչյուր խումբը կազմված է 2-3 սովորողներից: Խմբերը  կազմելիս նկատի  ունեցանք սովորողների համակարգչային ծրագրերի իմացությունը, աշխարհագրական գիտելիքները և իրար հետ համագործակցելու կարողությունները: Աշխատանքը բաժանվեց խմբերի միջև: Խմբերի ներսում նույնպես կատարվեց աշխատանքի բաժանում: Տարբեր խմբերի աշխատանքների արդյունքում պետք է ստեղծվեին ամբողջական ուսումնական նյութեր:

Այս խմբային հետազոտական աշխատանքի արդյունքում մենք առաջին կիսամյակում  պատրաստել  ենք  Հայկական  լեռնաշխարհի  մասին էլեկտրոնային ուսումնական նյութ: Այն  իրենից  ներկայացնում  է.

  • տեղեկություններ    ընդհանուր  լեռնաշխարհի  մասին
  • Google Earth ծրագրի միջոցով  տիեզերքից  ստացված  հայկական լեռնաշխարհի  պատկերներ
  • Fotoshop ծրագրի  միջոցով խաղ` լեռնաշղթաների վերաբերյալ:

Խաղի էությունը հետևյալն  է.  քարտեզի վրայից հանել ենք բոլոր լեռնաշղթաները, տեղադրել ենք ներքևում:  Notebook ծրագիրը   հնարավորություն  է տալիս ներքևում  տեղադրված լեռնաշղթաների  անվանումները տեղադրել  քարտեզի  վրա:
Հաջորդ ուսումնական նյութը վերաբերում է հայկական  լեռնաշխարհի գետերին և լճերին:

  • PawerPoint ծրագրով  ստացել  ենք նյութ` հայկական  լեռնաշխարհի գետերի և լճերի  մասին
  •  օգտվել  ենք  ինտերնետից` տեղադրելով  համապատասխան  նկարներ
  •  գետերի  և  լճերի  համար ստեղծել ենք  նույնատիպ  խաղ,  ինչ որ լեռնաշղթաների համար էինք ստեղծել
  •  նյութը հարստացրել ենք`  ներկայացնելով հայկական բնօրրանի մասին տեղեկություններ:

Մյուս խաղը կենդանական աշխարհին է վերաբերում: Գրված են մի շարք կենդանիների անուններ, որոնք կան հայկական լեռնաշխարհում: Ներքևում երկու պտտվող շրջանակներ են, որոնցից առաջինում գրված է` կանհայկականլեռնաշխարհում, երկրորդինում` չկան: Եվ երբ սովորողը ինքնուրույն տեղադրում է կենդանիների անունները շրջանակներում, պարզ է լինում` ճիշտ է ինքը, թե ոչ: Ուսումնական նյութն ավարտել ենք հայկական սփյուռքի մասին նյութերով:

Տեխնոլոգիաները դարձրել են ուսուցումը հետաքրքիր, բովանդակալից, արդյունավետ, ինչը հնարավորություն է տալիս կարճ ժամանակում մեծ ինֆորմացիա ստանալ  (մեկ  դասաժամի  ընթացքում ամբողջությամբ ծանոթանալ հայկական լեռնաշխարհի   հետ) և որ ավելի կարևոր է` այդ ինֆորմացիան ձեռք բերել ինքնուրույն հետազոտական աշխատանքի միջոցով:

Երկրորդ կիսամյակի ընթացքում սկսեցինք աշխատել  Հայաստանի Հանրապետության մասին էլեկտրոնային ուսումնական դասընթացի պատրաստման վրա: Այն  ստեղծվել է աշխատանքի կազմակերպման ներկայացված սկզբունքով: Այստեղ օգտվել ենք Excel-ծրագրից, որն ավելի հարմար էր սեռատարիքային և ազգային դիրագրամաներ կազմելու համար:

Քանի որ դասագրքային նյութերի և´ լեզուն, և´ բովանդակությունը  շատ խրթին են, էլեկտրոնային ուսումնական նյութեր ստեղծելու համար  օգտագործում ենք ինտերնետային և ոչ ինտերնետային  լրացուցիչ աղբյուրներ: Այժմ ընթացքի մեջ է, և մինչև մայիսի վերջ իր ավարտին կհասցնենք Հայաստանի Հանրապետության մարզերի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ էլեկտրոնային ուսումնական դասընթացը: 

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.