«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 30

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 5-րդ հավաք

Աշոտ Բլեյան
«Ողջույն, ստեղծողների միասնության և ստեղծական աշխատանքի տոնական օրեր»

Հակոբ Հակոբյան, Թամար Սահակյան
«Գիտելիքների ստուգման ինտերակտիվ հարցաշար»

Կոնստանտին Նալբանդյան «Էլեկտրոնիկա և ծրագրավորում»

Հակոբ Հակոբյան «Համակարգիչը որպես չափիչ գործիք»

Էդգար Ղարիբյան, Էմիլ Սահակյան, Նարեկ Հարությունյան
«Tir Demo»

Թադևոս Մարկոսյան
«Way ծրագիր RoboLAB ծրագրային միջավայրում»

Արտավազդ Փիլոսյան, Շահեն Պետրոսյան
«PushPull_սխեմաներ»

Քրիստինե Ասատրյան
«Աշխարհագրության ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի համար»

Նաիրա Դալուզյան «Էլեկտրոնային գրատախտակը դասարանում»

Նաիրա Դալուզյան «Բնագիտությունը սկսվում է հետաքրքրությունից»

Սոնա Թորոսյան «Ցանկացած դասապրոցես արդյունավետ է, եթե…»

Կարինե Մացակյան ««Գծագրություն» և «Համակարգչային գրաֆիկա» առարկաների
անհրաժեշտությունը»

Նաիրա Նիկողոսյան
«Տեխնոլոգիայի կազմակերպումը 1-6-րդ դասարաններում»

Լուսինե Փաշայան
«Մի դասարանի օրինակ»

Անահիտ Ավագյան
«Տեխնոլոգիան կրտսեր դպրոցում»

Ալեքսանյան Անուշ
Տեխնոլոգիան որպես «Իմացումի հրճվանք» ծրագրի կարևոր բաղկացուցիչ

Արուսյակ Վարդանյան
«Տեխնոլոգիան որպես ուսումնական գործունեության բաղկացուցիչ»

Հայարփի Տոնոյան
«Տեխնոլոգիա. բույսերի և կենդանիների խնամք»

Լուսինե Սարգսյան
«Կրթությունը գիտելիքների քանակը չէ»

Տաթև Թամազյան
«Տեխնոլոգիան կրթահամալիրի կյանքի հայելի»

Մարիամ Թորոսյան
«Տեխնոլոգիան` ուշադրություն շրջապատի նկատմամբ»

Գրիգոր Խաչատրյան
«Հեռուստատեսություն – խոսքը արժևորելու միջոց»

Նունե Մովսիսյան
«Ուսումնական ֆիլմը` ուսուցման նոր և արդյունավետ միջոց»

Մարգարիտ Սարգսյան
«Ուսումնական լրատվական գործակալություն mskh.am»

Նանե Ասատրյան
«Ռադիոլուրը ուսումնական գործունեության արդյունք»

Սոնա Աբգարյան
«Կրթահամալիրում իսկական ստեղծագործական համաճարակ է»

Ժաննա  Հակոբյան
«Մեդիամիջոցների կիրառումը ռուսերենի ուսուցման մեջ»

Հասմիկ Ղազարյան, Մանուշակ Չորեկյան, Նանե Ասատրյան
«Օտար լեզու-թարգմանություն. հաշվետվություն կամ խոհեր»

Աշոտ Տիգրանյան «Սովորողների ստեղծական ներուժի իրացման տեխնոլոգիա.տեսություն և պրակտիկա»

Արթուր Բլեյան,
Սոֆյա Այվազյան
«Մեդիակրթության դերը արհեստագործական դպրոցում»

Նաիրա Հարությունյան «Մեդիատեխնոլոգիաները Գանյան դպրոցում»

Մարի Գաբանյան
«Էլեկտրոնային բացատրական բառարան»

Լուսինե Մանուկյան
«Մեդիամիջոցները` մայրենիի ուսուցման գործիքներ»

Լուսինե Բուշ «Մեդիամիջոցներ և խոսակցական անգլերեն»

Ստելլա Երիցյան
«Երեք խոզուկները»

Մերի Առաքելյան
Արմինե Աբրահամյան
«
Մեդիայի կիրառումը երաժշտական գործունեության մեջ»

Ռուզաննա Պետրոսյան «Միջառարկայական կապերը որպես բնագիտական
ինտեգրացված դասընթացների ուսուցման
արդյունավետության միջոց»


Արթուր Բլեյան
Սոֆյա Այվազյան

Մեդիակրթության դերը արհեստագործական դպրոցում

2009-2010 ուստարում արհեստագործական դպրոցում կազմավորվել է 6 դասարան` 135 սովորող: Տարբեր դպրոցներից արհեստագործականի 10-րդ դասարան են եկել 70 աշակերտ, որոնք չեն տիրապետում համակարգչին և ինտերակտիվ գրատախտակին: Դեռևս մեկ տարի առաջ արհեստագործական դպրոցում սովորել ցանկացողների թիվը այնքան էլ մեծ չէր: Այս ուսումնական տարում դպրոցը համալրվեց նոր համակարգիչներով, հեռուստացույցով, նոր ֆոտոխցիկով: Բնագիտության լաբորատորիայի համար բերվեց նոր գույք և սարքավորումներ: Այսօր մեդիակրթությունը խթանում է ուսումնական պրոցեսը: Արհեստագործական դպրոց ընդունվում են այն սովորողները, որոնք նախընտրում են մասնագիտությունը, արհեստը, ուստի նրանք չեն փայլում ուսման մեջ, փորձում են շրջանցել գրրքն ու տետրը: Հենց այստեղ է, որ կարևոր դեր է խաղում տեխնիկան: Հանրակրթական բոլոր առարկաները որոշակի դասաժամերի ուսուցանվում են ՏՀՏ-երի միջոցով: Անհրաժեշտ է դարձել տեսախցիկի և ֆոտոխցիկի գործածությունը: Այսօր յուրաքանչյուր սովորող պետք է ունենա մեդիա հմտություններ: Դրանք միջոցներ են սովորողի գործունեությունը ավելի հետաքրքիր և մատչելի դարձնելու: Երեխան նկարում է իր աշխատանքը, մասնագետի օգնությամբ շտկում, ապա վերջնական տեսքի բերելով` ներկայացնում է ցուցադրության: Կամ, ոսկերչությունն ընտրած սովորողը պետք է գիտելիքներ ունենա ֆիզիկայի, քիմիայի մասին: Նա հաճույքով ինտերնետից նյութեր է դուրս բերում, կարդում, ուսուցչի հետ քննարկում: Վերջերս ականատես եղա, թե սովորողներն ինտերակտիվ գրատախտակի վրա ինչպես էին աշխատում: Նրանք հետաքրքրությամբ գորտ էին հերձում` անվանելով բոլոր օրգանները: Կամ սովորողն իր կատարած աշխատանքը լուսանկարում է, մուտքագրում, անգամ պատմություն դարձնում, փորձում է թարգմանություններ անել: Արհեստագործական դպրոցի սովորողն այլևս չի փախչում սովորելուց: ՏՀՏ-երին տիրապետելն ու դրանցով աշխատելը սովորելը դարձնում են մատչելի:

Այդպիսի աշխատանքները ուսուցողական են և կարևոր, քանի որ գործում է միջառարկայական կապը: Այս ուսումնական տարում ստեղծվել են բազմաթիվ նյութեր արհեստների վերաբերյալ, չարենցյան և թումանյանական օրերին նվիրված արվեցին բազմաթիվ տեսանյութեր, կենդանի ցուցադրություններ, գրական ներկայացում, որոնք ևս դարձան ուսումնական նյութ: Հետաքրքիր ուսումնական նյութ է պատրաստվել արհեստի և գրականության վերաբերյալ: Սովորողները ծանոթացան Աղայանի ստեղծագործությանը, անդրադարձան «Անահիտ» հեքիաթին, նկարեցին իրենց աշխատանքները, գրեցին ժողովրդական առածներ և ասացվածքներ արհեստի մասին, ու այն դարձավ ուսումնական նյութ:

Կրթահամալիրում շարունակվող սեմինարները նպաստում են դասավանդողների մեդիա հմտությունների զարգացմանը, որն էլ իր հերթին հեշտացնում է ուսուցչի աշխատանքը սովորողների հետ:

Դասավանդողը ղեկավարում է սովորողների ուսումնական նախագծերը, դառնում անմիջական մասնակից, ներկայացնում է իր անհատական աշխատանքները, կատարում հետազոտական աշխատանքներ:

Անընդմեջ կատարվում են դպրոցի ներքին բակի բարելավման աշխատանքներ, կատարվել է ծառատունկ, տեխնոլոգիայի դասաժամերին սովորողները բազմացրել և ցանել են տարբեր ծաղիկներ, տնկել նոր թփեր, կարգի են բերվել ծառուղիները, պատրաստվել են կենդանիների վանդակներ: Ինտերակտիվ գրատախտակի կիրառումը դառնում է անհրաժեշտություն: Այդ մասին սովորողները նկարել են, գրել և ուղարկել կրթահամալիրի կայք: Այս տարվա շրջանավարտների համար արտադրական պրակտիկան արտադրամասերում և ձեռնարկություններում անցկացնելու համար համաձայնության ենք եկել տարբեր կազմակերպությունների հետ:

Շարունակվում է «Պարմանի» ակումբի գործունեությունը, յուրաքանչյուր ամիս լույս է տեսնում էլեկտրոնային թերթը սովորողների նյութերով:

2010-2011ուստարվա համար նախատեսում ենք նոր արհեստների համալրում` խեցեգործություն, կաշվե իրերի արտադրություն: Վերանորոգվում է դպրոցի` լաբորատորիային հատկացվող հատվածը, որը կբացվի մայիս ամսին: Իսկ այսօր անհրաժեշտություն դարձած մեդիակրթությունը, որը մեր դպրոցում բարձր հիմքերի վրա է և շարունակ զարգանում է, կնպաստի նոր ուստարվա ընդունելությանը:

Պատրաստվում ենք մայիսյան հավաքին, սովորողները կներկայացնեն իրենց տեսանյութերը և զեկուցումները:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.