«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 30

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 5-րդ հավաք

Աշոտ Բլեյան
«Ողջույն, ստեղծողների միասնության և ստեղծական աշխատանքի տոնական օրեր»

Հակոբ Հակոբյան, Թամար Սահակյան
«Գիտելիքների ստուգման ինտերակտիվ հարցաշար»

Կոնստանտին Նալբանդյան «Էլեկտրոնիկա և ծրագրավորում»

Հակոբ Հակոբյան «Համակարգիչը որպես չափիչ գործիք»

Էդգար Ղարիբյան, Էմիլ Սահակյան, Նարեկ Հարությունյան
«Tir Demo»

Թադևոս Մարկոսյան
«Way ծրագիր RoboLAB ծրագրային միջավայրում»

Արտավազդ Փիլոսյան, Շահեն Պետրոսյան
«PushPull_սխեմաներ»

Քրիստինե Ասատրյան
«Աշխարհագրության ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի համար»

Նաիրա Դալուզյան «Էլեկտրոնային գրատախտակը դասարանում»

Նաիրա Դալուզյան «Բնագիտությունը սկսվում է հետաքրքրությունից»

Սոնա Թորոսյան «Ցանկացած դասապրոցես արդյունավետ է, եթե…»

Կարինե Մացակյան ««Գծագրություն» և «Համակարգչային գրաֆիկա» առարկաների
անհրաժեշտությունը»

Նաիրա Նիկողոսյան
«Տեխնոլոգիայի կազմակերպումը 1-6-րդ դասարաններում»

Լուսինե Փաշայան
«Մի դասարանի օրինակ»

Անահիտ Ավագյան
«Տեխնոլոգիան կրտսեր դպրոցում»

Ալեքսանյան Անուշ
Տեխնոլոգիան որպես «Իմացումի հրճվանք» ծրագրի կարևոր բաղկացուցիչ

Արուսյակ Վարդանյան
«Տեխնոլոգիան որպես ուսումնական գործունեության բաղկացուցիչ»

Հայարփի Տոնոյան
«Տեխնոլոգիա. բույսերի և կենդանիների խնամք»

Լուսինե Սարգսյան
«Կրթությունը գիտելիքների քանակը չէ»

Տաթև Թամազյան
«Տեխնոլոգիան կրթահամալիրի կյանքի հայելի»

Մարիամ Թորոսյան
«Տեխնոլոգիան` ուշադրություն շրջապատի նկատմամբ»

Գրիգոր Խաչատրյան
«Հեռուստատեսություն – խոսքը արժևորելու միջոց»

Նունե Մովսիսյան
«Ուսումնական ֆիլմը` ուսուցման նոր և արդյունավետ միջոց»

Մարգարիտ Սարգսյան
«Ուսումնական լրատվական գործակալություն mskh.am»

Նանե Ասատրյան
«Ռադիոլուրը ուսումնական գործունեության արդյունք»

Սոնա Աբգարյան
«Կրթահամալիրում իսկական ստեղծագործական համաճարակ է»

Ժաննա  Հակոբյան
«Մեդիամիջոցների կիրառումը ռուսերենի ուսուցման մեջ»

Հասմիկ Ղազարյան, Մանուշակ Չորեկյան, Նանե Ասատրյան
«Օտար լեզու-թարգմանություն. հաշվետվություն կամ խոհեր»

Աշոտ Տիգրանյան «Սովորողների ստեղծական ներուժի իրացման տեխնոլոգիա.տեսություն և պրակտիկա»

Արթուր Բլեյան,
Սոֆյա Այվազյան
«Մեդիակրթության դերը արհեստագործական դպրոցում»

Նաիրա Հարությունյան «Մեդիատեխնոլոգիաները Գանյան դպրոցում»

Մարի Գաբանյան
«Էլեկտրոնային բացատրական բառարան»

Լուսինե Մանուկյան
«Մեդիամիջոցները` մայրենիի ուսուցման գործիքներ»

Լուսինե Բուշ «Մեդիամիջոցներ և խոսակցական անգլերեն»

Ստելլա Երիցյան
«Երեք խոզուկները»

Մերի Առաքելյան
Արմինե Աբրահամյան
«
Մեդիայի կիրառումը երաժշտական գործունեության մեջ»

Ռուզաննա Պետրոսյան «Միջառարկայական կապերը որպես բնագիտական
ինտեգրացված դասընթացների ուսուցման
արդյունավետության միջոց»


Արտավազդ Փիլոսյան, Շահեն Պետրոսյան

PushPull սխեմաներ

Մենք ձեզ կներկայացնենք երկու ուժեղարարներ (նկ. 1, նկ. 2), որոնք սնվում են վատ սնուցման աղբյուրից: Վատ սնուցման աղբյուրը նա է, որը չի տալիս հաստատուն լարում, այլ փոփոխվում է, տվյալ դեպքում 22-ից 26Վ: Երկու սխեմաներում մենք սնուցման աղբյուրի փոփոխական բաղադրիչը ընտրել ենք 100 Հց` ենթադրելով, որ սնուցման աղբյուրի  ուղղիչը 2 կիսապարբերանի է:

Հիմա ներկայացնենք սխեմաների նմանությունները և տարբերությունները:

Երկու սխեմաները նման են այն բանով, որ ունեն մուտքում ուժեղարարի աշխատանքային կետը որոշող լարման բաժանիչներ, տրանզիստորների բազաները իրարից հեռվացնող դիմադրություն (R6), Դարլինգտոնի սխեմայով միացված տրանզիստրներից (n-p-n և p-n-p տիպի) կազմած էմիտրային կրկնիչներ:

Տարբերությունն այն է, որ վատ սխեմայում բեռը միացված է ելքին և -12Վ բևեռին (ունակության օգնությամբ), իսկ լավ սխեմայում` ելքին և հատուկ ստեղծված սնուցման աղբյուրի միջին կետին (առանց ունակության):

Եվ վերջին տարբերությունը այն է, որ վատ սխեմայում մենք մոդելավորել ենք սնուցման աղբյուրը 24-վոլտանոց հաստատուն և 2-վոլտանոց փոփոխական աղբյուրներով, իսկ լավ սխեմայում՝  երկու հատ 12-վոլտանոց հաստատուն և երկու հատ 1-վոլտանոց փոփոխական աղբյուրներով: Այսպիսով, սնուցման լարումը երկու դեպքում էլ փոխվում է 22-ից 26 Վոլտ, և միակ տարբերությունն այն է, որ առաջին աղբյուրը չունի միջին (0Վ) կետ, իսկ երկրորդն ունի:

Հիմա լավացնենք սնուցման աղբյուրը և օսցիլոգրաֆի օգնությամբ տեսնենք, թե ինչ է կատարվում  բեռի վրա: Մենք տեսնում ենք, որ բեռի վրա կա որակյալ ազդանշան, և դա շատ լավ է: Նույն բանը մենք կարող ենք տեսնել Ֆուրյեի անալիզի շնորհիվ, որը թույլ է տալիս տեսնել բեռի վրա ազդանշանի սպեկտորը:

Մենք տեսնում ենք, որ բեռի վրա 100 Հց ազդանշան չկա, և կա մուտքին տված ազդանշանը, այսինքն` 400 Հց-ը:
Նույն փորձը կատարենք լավ սխեմայում և կտեսնենք, որ բեռի վրա կա որակյալ ազդանշան: Նույնը մեզ ցույց կտա Ֆուրյեի անալիզը:

Հիմա վատացնենք սնուցման աղբյուրները և դիտարկենք վատ սխեմայի ելքային ազդանշանը:
Վատ սխեմայի ելքային ազդանշանը շեղվում է վերև-ներքև 100 Հց հաճախականությամբ, որը վատ է: Անջատենք ազդանշան տվող աղբյուրը և կտեսնենք, որ բեռի վրա կլինի 100 հերցանոց լարում, որը վատ է:

Նույն փորձը (վատ սնուցման աղբյուրով) կատարենք  լավ սխեմայի հետ և կտեսնենք, որ բեռի վրա 100 հերցանոց լարումը բացակայում է, որը շատ լավ է:

Հիմա ձեզ բացատրենք R6 դիմադրության դերը: Այս դիմադրության շնորհիվ մենք տարբեր տիպի տրանզիստորների բազաները հեռացնում ենք իրարից, որպեսսի չստեղծվի «աստիճան» աղավաղում: Համոզվելու համար կարճ միացնենք դիմադրությունը և նայենք օսցիլոգրաֆի պատկերը:

Մենք տեսնում ենք «աստիճան» աղավաղում, այսինքն` առաջին դեպքում բաց է վերևի տրանզիստորը, 2-րդ դեպքում` ներքևի տրանզիստորը, իսկ 3-րդ դեպքում երկու տրանզիստորներն էլ փակ են (և դա այն ժամանակ, երբ մուտքային ազդանշանը զրոյից տարբեր է):

Այս երկու սխեմաների համեմատությունը ցույց է տալիս, որ երկրորդը գերադասելի է, քանի որ առաջինը պահանջում է կայունացված սնուցման աղբյուր, որը բարդացնում է ընդհանուր սխեման, ավելացնում է օգտագործվող էլեմենտների թիվը և ամբողջ սարքավորման գինը:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.