«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 30

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 5-րդ հավաք

Աշոտ Բլեյան
«Ողջույն, ստեղծողների միասնության և ստեղծական աշխատանքի տոնական օրեր»

Հակոբ Հակոբյան, Թամար Սահակյան
«Գիտելիքների ստուգման ինտերակտիվ հարցաշար»

Կոնստանտին Նալբանդյան «Էլեկտրոնիկա և ծրագրավորում»

Հակոբ Հակոբյան «Համակարգիչը որպես չափիչ գործիք»

Էդգար Ղարիբյան, Էմիլ Սահակյան, Նարեկ Հարությունյան
«Tir Demo»

Թադևոս Մարկոսյան
«Way ծրագիր RoboLAB ծրագրային միջավայրում»

Արտավազդ Փիլոսյան, Շահեն Պետրոսյան
«PushPull_սխեմաներ»

Քրիստինե Ասատրյան
«Աշխարհագրության ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի համար»

Նաիրա Դալուզյան «Էլեկտրոնային գրատախտակը դասարանում»

Նաիրա Դալուզյան «Բնագիտությունը սկսվում է հետաքրքրությունից»

Սոնա Թորոսյան «Ցանկացած դասապրոցես արդյունավետ է, եթե…»

Կարինե Մացակյան ««Գծագրություն» և «Համակարգչային գրաֆիկա» առարկաների
անհրաժեշտությունը»

Նաիրա Նիկողոսյան
«Տեխնոլոգիայի կազմակերպումը 1-6-րդ դասարաններում»

Լուսինե Փաշայան
«Մի դասարանի օրինակ»

Անահիտ Ավագյան
«Տեխնոլոգիան կրտսեր դպրոցում»

Ալեքսանյան Անուշ
Տեխնոլոգիան որպես «Իմացումի հրճվանք» ծրագրի կարևոր բաղկացուցիչ

Արուսյակ Վարդանյան
«Տեխնոլոգիան որպես ուսումնական գործունեության բաղկացուցիչ»

Հայարփի Տոնոյան
«Տեխնոլոգիա. բույսերի և կենդանիների խնամք»

Լուսինե Սարգսյան
«Կրթությունը գիտելիքների քանակը չէ»

Տաթև Թամազյան
«Տեխնոլոգիան կրթահամալիրի կյանքի հայելի»

Մարիամ Թորոսյան
«Տեխնոլոգիան` ուշադրություն շրջապատի նկատմամբ»

Գրիգոր Խաչատրյան
«Հեռուստատեսություն – խոսքը արժևորելու միջոց»

Նունե Մովսիսյան
«Ուսումնական ֆիլմը` ուսուցման նոր և արդյունավետ միջոց»

Մարգարիտ Սարգսյան
«Ուսումնական լրատվական գործակալություն mskh.am»

Նանե Ասատրյան
«Ռադիոլուրը ուսումնական գործունեության արդյունք»

Սոնա Աբգարյան
«Կրթահամալիրում իսկական ստեղծագործական համաճարակ է»

Ժաննա  Հակոբյան
«Մեդիամիջոցների կիրառումը ռուսերենի ուսուցման մեջ»

Հասմիկ Ղազարյան, Մանուշակ Չորեկյան, Նանե Ասատրյան
«Օտար լեզու-թարգմանություն. հաշվետվություն կամ խոհեր»

Աշոտ Տիգրանյան «Սովորողների ստեղծական ներուժի իրացման տեխնոլոգիա.տեսություն և պրակտիկա»

Արթուր Բլեյան,
Սոֆյա Այվազյան
«Մեդիակրթության դերը արհեստագործական դպրոցում»

Նաիրա Հարությունյան «Մեդիատեխնոլոգիաները Գանյան դպրոցում»

Մարի Գաբանյան
«Էլեկտրոնային բացատրական բառարան»

Լուսինե Մանուկյան
«Մեդիամիջոցները` մայրենիի ուսուցման գործիքներ»

Լուսինե Բուշ «Մեդիամիջոցներ և խոսակցական անգլերեն»

Ստելլա Երիցյան
«Երեք խոզուկները»

Մերի Առաքելյան
Արմինե Աբրահամյան
«
Մեդիայի կիրառումը երաժշտական գործունեության մեջ»

Ռուզաննա Պետրոսյան «Միջառարկայական կապերը որպես բնագիտական
ինտեգրացված դասընթացների ուսուցման
արդյունավետության միջոց»


Արուսյակ Վարդանյան

Տեխնոլոգիան որպես ուսումնական գործունեության բաղկացուցիչ մաս

Ի՞նչ է տեխնոլոգիան, և ինչպե՞ս է այն դառնում մեր ուսումնական գործունեության բաղկացուցիչ մասը։
«Իմացումի հաճվանք» ծրագիրը, որն անառարկայական է և հիմնված է գործունեության տարբեր ձևերի վրա, որոնք փոխկապակցված են մեկը մյուսին, թույլ է տալիս տեխնոլոգիայի միջոցով մի շարք հմտություններ ձևավորել երեխաների մեջ։

Այժմ կպատմեմ այն ձևերի և հմտությունների մասին, որոնք մենք ձեռք ենք բերել մեր գործունեության ընթացքում։

Սեպտեմբերի առաջին օրերն էին։ Մեր դասարանը, որը կազմված էր  մեկամյա նախապատրաստական ուսուցում անցած մեր խմբի երեխաներով, համալրված էր նաև ուրիշ նախակրթարաններից եկած երեխաներով։ Նպատակ ունեի ստեղծել մի այնպիսի մտերմիկ մթնոլորտ, որի արդյունքում երեխաները կկարողանային ավելի լավ և մոտիկից ճանաչել մեկը մյուսին։ Հանձնարարեցի նրանց տանից բերել այն միրգը կամ բանջարեղենը, որոնց իրենք իրենց նմանեցնում են։ Հաջորդ օրը բոլորը բերել էին ոչ թե մեկ, այլ մի քանի միրգ ու բանջարեղեն։

Սկզբում պարզեցինք, թե որն է միրգ, որն է բանջարեղեն, հաշվեցինք դրանք, խմբավորեցինք ըստ տեսակի, գույնի և չափի։ Հնչեցրի անսովոր, անսպասելի հարցեր` ակնկալելով անսովոր, անսպասելի, երևակայական պատասխաններ։ Օրինակ`
Որտե՞ղ են ապրում միրգն ու բանջարեղենը։
Որտեղի՞ց են նրանք գալիս և ու՞ր են գնում։
Ի՞նչ են սիրում ուտել և անել։
Ովքե՞ր են նրանց ընկերները…

Այնուհետև սկսեցինք կերպավորել դրանք։ Կերպավորման ժամանակ օգտագործեցինք ինչ պատահի` կանաչի, լուցկու հատիկներ, կոճգամներ, պլաստիլին, թել և այլն։
Կերպավորելուց հետո երեխաները անուններ հորինեցին իրենց գեղեցիկ կերպարների համար և կազմեցին նրանց անձնագիրը։ Վերջում էլ հորինեցինք հեքիաթներ։ Հեքիաթները նկարեցինք թե ջրաներկով և թե համակարգչային Paint ծրագրով։ Արդյունքում ստացվեցին ուրախ, գեղեցիկ, գունավոր կերպարներ ու հեքիաթներ։ Օրվա վերջում մեր դասարանի սեղաններն ու աթոռները դարձան շիրմաներ, իսկ մենք` մեր ստեղծած կերպարներով` հեքիաթի հերոսներ։
Կարելի է նկատել, թե այս մեկ գործունեության ընթացքում որքան ուսումնական խնդիրներ լուծեցինք` մաթեմատիկական, լեզվական, ստեղծագործական, երևակայական, իսկ ամենակարևորը երեխաների խանդավառությունն ու ուրախությունն էր, որը մնաց ողջ օրվա ընթացքում։

Տառուսուցման ժամանակ կատարել ենք մի շարք հետաքրքիր և գեղեցիկ աշխատանքներ։ Գործունեության ընթացքում օգտագործել ենք հատիկեղեն` բրինձ, ոսպ, ցորեն, ձավար, արևածաղիկ, ինչպես նաև բամբակ, ֆոմ, գունավոր թուղթ, պլաստիլին, լուցկու հատիկներ, չորոցած տերևներ…
Գիտենք, որ կրտսեր դպրոցում տառուսուցումը իրականացվում է բառուսուցման միջոցով։ Այժմ կբերեմ մի քանի տեխնոլոգիական գործունեության ձևերի օրինակներ, որոնք իրականացրել ենք տառուսուցման ժամանակ։

«ՏՈՒՆ»
Այս գործունեության ժամանակ օգտագործել ենք A4 ֆորմատի թուղթ, գունավոր թղթեր, սոսինձ, ֆլոմ։ Սկզբում գունավոր մատիտներով նկարեցինք տնակ, որի մեջ «ապրում» էին շատ «տ»-եր, հետո ուլունքներ, նուռ և նռան հատիկներ։
Տեխնոլոգիայի ժամին գունավոր թղթերից կտրատեցինք երկրաչափական պատկերներ` եռանկյուն, քառակուսի, ուղղանկյուն, շրջան։ Այնուհետև A4 ֆորմատի թղթի վրա երկրաչափական պատկերներով պատրաստեցինք տնակը, փոքրիկ շրջանակներով` վզնոց և նռան հատիկներ։ Այս գործունեության ընթացքում երեխայի մեջ ամրապնդվում է ոչ միայն տառերը կամ բառը, այլև լուծվում են մաթեմատիկական մի շարք խնդիրներ` հաշիվ, գաղափար երկրաչափական մարմինների մասին, ձեռքի մոտորիկայի զարգացում, ինչպես նաև ստեղծագործական երևակայություն։

«Փիղ»
Այստեղ օգտագործել ենք բամբակը, սոսինձը և ջրաներկը։ Նկարել ենք փղիկ և այն ձևավորել ենք բամբակով, հետո բամբակը գունավորել ենք ջրաներկով։ Անուններ ենք հորինել փղիկներին և հորինել ենք հեքիաթներ։
Այս գործունեության ընթացքում զրուցել ենք փղերի մասին, թե ինչպիսին է նա, որտեղ է ապրում, երեխաները հայտնել են իրենց կարծիքը կենդանու մասին։

«Ցորեն»

Տառուսուցումը համընկել էր աշնանացանի հետ։ Սկզբում ունեցանք փոքրիկ զրույց ցորենի, աշնանացանի մասին, երեխաները պատմեցին ցորենի մասին, ես լրացրեցի նրանց։ Աշխատանքի համար հանձնարարել էի նրանց տանից բերեն ցորենի հատիկներ և ընտանիքի անդամներից փոքրիկ տեղեկություններ ցորենի ու աշնանացանի մասին։

Թղթի վրա ուրվագծել էի «ցորեն» բառը, երեխաները պետք է լցոնեին տառերը։ Հեգեցինք բարը, որոշեցինք առաջին, վերջին տառերը, «ց»-ով սկսվող բառեր ասացինք, նունիսկ մի շարք բառեր էլ հորինեցինք` ցուկ-ցուկ, ցակ-ցակ, ցիկ, ցիցիկ և այլն։

Ազգային ծեսերը կազմում են մեր կյանքի մի մասը։ Մեր կրթությունը բացառիկ է նրանով, որ հիմնվում է ազգային ծեսերի, ծիսակատարությունների վրա։ Հետաքրքիր է այն փաստը և ինչ -որ տեղ զարմանալի, որ ծնողները երեխաների միջոցով են տեղեկանում ծեսերին, դրանց ժամանակացույցին, ճանաչում Ուտիս տատիկին կամ Ակլատիզ պապիկին և այլն։ Այսինքն, երեխայի միջոցով ընտանիք է մտնում ծեսը և տարածում ստանում լայն շրջանակներում։ Պատահում է նաև հակառակը։ Ցանկանում եմ անդրադառնալ մեր «Զատկական» ծեսին, որը տարբերվում է իր գունային ու բովանդակային առումներով մնացած բոլոր ծեսերից, գոնե ինձ համար։
Ծեսի ընթացքում պատրաստեցինք Ուտիս տատիկների և Ակլատիզ պապիկների տիկնիկներ։ Իմացանք նրանց նշանակության մասին։
Ակլատիզ պատրաստելու համար անհրաժեշտ են խաչաձև գամված երկու փայտիկներ, սոխ, յոթ հատ փետուր, կծու կարմիր պղպեղ, սխտոր, կտոր։
Այս տիկնիկի պատրաստման համար նախատեսված յուրաքանչյուր նյութը ունի իր
դերն ու նշանակությունը, որը գործունեության ընթացքում հաղորդվում է երեխային և ծեսը դառնում է ավելի մատչելի ու մարսելի երեխայի համար։
Երեխաներին այնքան էր դուր եկել Ակլատիզը, որ բոլորը նույնիսկ իրենց տներում ընտանիքի անդամների հետ պատրաստել էին Ակլատիզներ, էլ չեմ ասում, թե նրանք ինչպես էին մտնում Ակլատիզ պապիկի դերի մեջ։

Այս տիկնիկը մեզ օգնեց սովորելու շաբաթվա օրերը։ Քանի որ Ակլատիզ պապիկն իր գլխին ուներ յոթ փետուր և մինչև Զատիկը պետք է հաշվեինք յոթ շաբաթները ու յուրաքանչյուր շաբաթվա վերջում հանեինք մեկ փետուրը, մեզ անհրաժեշտ էր հաշվել շաբաթվա օրերը, որի արդյունքում սովորեցինք դրանք։

Շատ հետաքրքիր էր մեր զատկական ծառի ձևավորումը։ Դրա համար մենք օգտագործել ենք ձվիկներ, գունավոր թելեր, ուլունքներ, ադի-բուդի, բրինձ, ոսպ, սիլիկոնե սոսինձ, ծառի ճյուղ։

Նախ ծառի ճյուղը տեղավորեցինք ավազով լցված ծաղկամանի մեջ, հետո սկսեցինք այն ձևավորել ջրաներկով ներկված ադի-բուդիներով։ Այդ ժամանակ մաթեմատիկա առարկայից անցնում էինք տասնյակներ և միավորներ։ Ջրաներկով ներկելուց հետո ադի-բուդիները վերածեցինք տասնյակների, միավորների, հաշվեցինք դրանք և հետո ձևավորեցինք ծառը։
Հաջորդ օրը երեխաները տնից մայրիկների օգնությամբ դատարկված ձվիկներ էին բերել։ Յուրաքանչյուրն ինքը որոշեց  ինչպես զարդարել իր ձվիկը։ Ձվիկները զարդարվեցին, կենդանացան ուլունքներով, բրինձներով, ջրաներկով, գունավոր թելերով և այլն։
Գեղեցիկ զատիկներ պատրաստեցինք ընկույզի կեղևից` այն գունավորելով կարմիր ու սև գույներով։
Զատիկներ պատրաստեցինք ձայնասկավառակներով և գունավոր թղթերով։

Տեխնոլոգիայի մի մասն են կազմում բույսերն ու կենդանիները, նրանց նկատմամբ խնամքն ու հոգատարությունը։
Որպես ուսումնական նախագիծ և հետազոտական աշխատանք` դասարանով որոշեցինք աճեցնել սենյակային բույսեր։ Բույսերը սկզբում դրեցինք ջրով լցված շշերի մեջ, որպեսզի նրանք արմատ գցեն։ Կազմեցինք բույսերի անձնագրերը, ժամանակացույցը։ Երեխաներն ամեն օր փոխում էին բույսերի ջրերը և հետևում էին, թե երբ են բույսերն արմատ գցելու։
Ծաղկամանները, որոնց մեջ տեղավորեցինք բույսերը, պատրաստեցինք մեր ձեռքով` թափոններից` սիլիկոնե շշերից։ Շշերը ձևավորեցինք լոբու հատիկներով, կոնի թերթիկներով, սիլիկոնով, գուաշով…

Արդեն պատրաստի ծաղկամանների մեջ լցրեցինք հողը, ծաղիկները տեղավորեցինք դրանց մեջ։ Երեխաները անուններ հորինեցին իրենց ծաղիկներին, հորինեցին հեքիաթներ նրանց մասին։ Ասեմ, որ այս գեղեցիկ աշխատանքները ցուցադրվեցին մայր դպրոցում կազմակերպված ցուցահանդես վաճառքին, և ամբողջը վաճառվել էր։
Նաև ասեմ, որ շուտով ձեռք ենք բերելու «Ոսկե ձկնիկներ», որոնց պետք է պահենք ու խնամենք. երեխաներն անհամբեր սպասում են այդ օրվան: Մեզ սպասվում են տեխնոլոգիական նորանոր հմտություններ ձեռք բերելու հնարավորություններ։

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.