«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 21

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 4-րդ հավաք

Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք

Գլխավորը` իրական հետազոտական աշխատանքի անընդհատ ընթացքն է

Ուսումնահասարակական նախագծերը որպես ուսումնառության բաղկացուցիչ

Ուսումնահասարակական նախագիծ. կենդանաբանի դպրոց

Ֆիտոդիզայնը տեխնոլոգիայի բաղկացուցիչ և մասնագիտական գործունեություն

Պարտեզ դրսում և ներսում

Միջազգային ծրագրին մասնակցությունը` որպես սովորողների զարգացման պայման

Կանաչ մոլորակ – կրթահամալիր

Մաքուր համայնք նախագիծը

Հայրենասիրությունն սկսվում է հայրենագիտությունից

Ուսումնական ճամփորդություն. գիտելիք + կարողություն + արժեքային համակարգ

Ուսումնահետազոտական ճամփորդություն - դաս

Ուսումնական ճամփորդությունները որպես ուսումնահասարակական նախագիծ

Ուսումնահասարակական աշխատանքի նախագծումն ու իրագործումը սովորողների էկոլոգիական մտածողության դաստիարակության գործում

Օտար լեզուները որպես ուսումնահետազոտական աշխատանքի միջավայր

Արդյունավետ օտար լեզու ՏՀՏ կիրառմամբ

Օտար լեզուները «Իմացումի հրճվանք» ծրագրում

1-2-րդ դասարանի օտար լեզվի ուսումնական նյութեր ՏՀՏ կիրառմամբ

Հին հեքիաթներ նոր տարազով

Թարգմանության դասը ՏՀՏ-ի միջոցով

Ինտերնետի գործածումը անգլերենի ուսուցման ժամանակ

ՏՀՏ-ների կիրառումը և աշակերտական համագործակցության մեթոդը ռուսաց լեզվի դասին

ՏՀՏ-ների կիրառումը որպես օտար լեզուների ուսուցման խթան

Խոսքի զարգացումը խոսքային միջավայրում

Ինքնակրթությունը կրթահամալիրում

Առաջադրանքների փաթեթ հատուկ կարիքով սովորողների համար

Դասավանդողի դպրոցից. հատուկ կարիքով երեխաների հետ անհատական աշխատանք

Հատուկ մանկավարժի գործունեության նկարագիրը կրթահամալիրում

Ներառական ուսուցում. ծնողի խնդիրները, լուծումներ

Ավելին քան աշխատանք

Արտակարգ ունակություն ունեցող սովորողները դասարանում. նոր խնդիրնե՞ր, թե՞ խնդիրների լուծում

Ընտրությամբ գործունեությունը որպես օժտվածության զարգացում

Դասի ընթացքում սովորողների հետ տարվող անհատական աշխատանք

Ստուգատեսները որպես օժտվածության զարգացում

Ֆիզիոթերապիան հատուկ կարիքով երեխաներին հանրակրթություն ներառելու արդյունավետ ձև

Փառատոնը ստեղծական կարողությունների զարգացման գործում

Լողուսուցումը որպես հանրակրթության բաղկացուցիչ

Ինտելեկտուալների ակումբ

Հասարակագիտության ուսուցումը ավագ դպրոցում

Ծրագրավորողի մասնագիտական պատրաստություն

Նկարչի մասնագիտական պատրաստություն

Լուսանկարչի մասնագիտական պատրաստություն

Օպերատորի մասնագիտական պատրաստություն

Արհեստավորի մասնագիտական պատրաստություն

Էլեկտրոնիկա և ծրագրավորում. հեղինակային ծրագիր

Կրթահամալիրի ավագ դպրոցները 2009-2010 ուստարում

Հրատարակչատան աշխատանքները

Գիտափորձ, իրականացում, արդյունքներ

Ծեսը հանրակրթության բաղկացուցիչ

Հեռավար ուսուցման առավելությունները, հիմնախնդիրները

Հեռավար համագործակցային ուսուցում

Ուսումնահետազոտական ճամբարը որպես հանրակրթության զարգացման լաբրատորիա

Վերապատրաստման մոդուլների ստեղծում և վերամշակում

Ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի կիրառմամբ

Բնագիտությունը «Իմացումի հրճվանք ծրագրում

Գնահատումը կրտսեր դպրոցում

Առավոտյան ժամերգությունը կրթահամալիրում

Մասնագիտական ուսուցումը կրթահամալիրում

Մանկավարժական համալրումը կրթահամալիրում

Ծնողի դերը դպրոցում,

Առաջին դասարանցու ինքնագնահատման օրագիր

Աշոտ Բլեյան

Գլխավորը` իրական հետազոտական աշխատանքի անընդհատ ընթացքն է

Կրթահամալիրում իրականացվող (մշակվող ու ներդրվող) մանկավարժական ծրագրերի հեղինակների (դասավանդողներ, սովորողներ ու նրանց ծնողներ) հերթական (չորրորդ) Հավաքը սկսվեց… Հիմա`

  • երբ հնգօրյա Հավաքի յուրաքանչյուր օրվա հինգժամյա աշխատանքի բովանդակությունն ու կարգը հայտնի են.
  • երբ հրապարակված են Հավաքին ներկայացված բոլոր զեկուցումները (տե՛ս «Դպիր» ամսագրի հատուկ թողարկումը).
  • երբ Հավաքի աշխատանքային նիստերի և ցուցադրության վայրը` կրթահամալիրի մեդիա-մշակույթային կնտրոնը այնքան սիրով և խելամիտ պատրաստված է.
  • երբ մեդիա - մշակույթային կենտրոնում այսքան խնամքով ցուցադրված են մեր ուսուցման արդյունքում ստեղծված իրերն ու էլեկտրոնային նյութերի նմուշները.
  • երբ ամեն  Հավաք մի կարևոր, այո՛, ծիսական նշանակություն ստացող, ավելի ու ավելի կարևորվող հանգրվան է դառնում.
  • երբ Հավաքին ներկայացված վեց տասնյակից ավելի զեկուցումները, կրթահամալիրի  հեղինակների աշխատանքներից ցուցադրված մոտ 150 ցուցանմուշը, ինը բեմական ելույթը,  տասը ֆիլմը Հավաքի կողմից, վստահ եմ, կարժանանան պատշաճ վերաբերմունքի.

ի՞նչ է մնում ինձ ավելացնել այս ամենին, որպես մեր ավանդական հավաքի ավանդաբար ասվող կրթահամալիրի տնօրենի բացման–ողջույնի, միով բանիվ՝ Հավաքի գլխավոր խոսք:

Կեցցենք մենք, որ այսքան լուրջ ենք մոտենում մեր ստեղծական - հետազոտական աշխատանքի ներկայացմանն ու գնահատմանը: Մեր Հավաքի այսպիսի կազմակերպումն, այո՛, մեր հավաքական ուժի յուրատեսակ ցուցադրություն է,  երբ առանց ուսումնական բնական գործունեությունը վնասելու, թվում է, բոլորս ենք Հավաքի ակտիվ մասնակից (կազմակերպիչ): Ինձ հուզեց ձեր` հեղինակների ու հեղինակային խմբերի ներկայացման (ցուցադրության ջանքերը) քննարկումները,  աջակցությունը մեդիա կենտրոնի շիննորոգման, բարեկարգման  աշխատանքներին, ցուցադրությունը որպես կոլեկտիվ նախագիծ իրականացնելը... և այս ամենը՝  գործընկերության մշտական ռեժիմում: Ինչպես մեր սիրելի Գայանե Վաղարշակովնան երեկ ասաց ինձ հասկանալի օտար լեզվով` мне это всë будоражыло. Շնորհակալ եմ, ու կեցցե՜ք:

Գլխավորը` իրական, հետազոտական աշխատանքի ընթացքն է` անընդհատ, իր բնական   հանգրավաններով: Հաջորդ հանգրվանը ուսումնահետազոտական ճամբարների գործունեությունն է`հունիսի 1-ին սկսվող, «Ժանգոտ դդում» փառատոնն է` հունիսի 10-ին սկսվող, տեխնիկական ստեղծագործության ստուգատեսը` հունիսի 17-ին սկսող, Կարինե Մացակյանի ստեղծագործական ցուցադրությունը` հունիսի 10-ին սկսվող:  Մեր հետազոտական- ստեղծական աշխատանքն իրական է ու անընդհատ, քանզի կրթահամալիրում իրականացվող կրթական ծրագիրը մեր կյանքն է`սովորողների և սովորեցնողների համատեղ ուսումնահետազոտական աշխատանքի պայման է և արդյունք: Եվ ինչպես ինքը` կյանքը, անընդհատ է և իրական:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.