«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 21

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 4-րդ հավաք

Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք

Գլխավորը` իրական հետազոտական աշխատանքի անընդհատ ընթացքն է

Ուսումնահասարակական նախագծերը որպես ուսումնառության բաղկացուցիչ

Ուսումնահասարակական նախագիծ. կենդանաբանի դպրոց

Ֆիտոդիզայնը տեխնոլոգիայի բաղկացուցիչ և մասնագիտական գործունեություն

Պարտեզ դրսում և ներսում

Միջազգային ծրագրին մասնակցությունը` որպես սովորողների զարգացման պայման

Կանաչ մոլորակ – կրթահամալիր

Մաքուր համայնք նախագիծը

Հայրենասիրությունն սկսվում է հայրենագիտությունից

Ուսումնական ճամփորդություն. գիտելիք + կարողություն + արժեքային համակարգ

Ուսումնահետազոտական ճամփորդություն - դաս

Ուսումնական ճամփորդությունները որպես ուսումնահասարակական նախագիծ

Ուսումնահասարակական աշխատանքի նախագծումն ու իրագործումը սովորողների էկոլոգիական մտածողության դաստիարակության գործում

Օտար լեզուները որպես ուսումնահետազոտական աշխատանքի միջավայր

Արդյունավետ օտար լեզու ՏՀՏ կիրառմամբ

Օտար լեզուները «Իմացումի հրճվանք» ծրագրում

1-2-րդ դասարանի օտար լեզվի ուսումնական նյութեր ՏՀՏ կիրառմամբ

Հին հեքիաթներ նոր տարազով

Թարգմանության դասը ՏՀՏ-ի միջոցով

Ինտերնետի գործածումը անգլերենի ուսուցման ժամանակ

ՏՀՏ-ների կիրառումը և աշակերտական համագործակցության մեթոդը ռուսաց լեզվի դասին

ՏՀՏ-ների կիրառումը որպես օտար լեզուների ուսուցման խթան

Խոսքի զարգացումը խոսքային միջավայրում

Ինքնակրթությունը կրթահամալիրում

Առաջադրանքների փաթեթ հատուկ կարիքով սովորողների համար

Դասավանդողի դպրոցից. հատուկ կարիքով երեխաների հետ անհատական աշխատանք

Հատուկ մանկավարժի գործունեության նկարագիրը կրթահամալիրում

Ներառական ուսուցում. ծնողի խնդիրները, լուծումներ

Ավելին քան աշխատանք

Արտակարգ ունակություն ունեցող սովորողները դասարանում. նոր խնդիրնե՞ր, թե՞ խնդիրների լուծում

Ընտրությամբ գործունեությունը որպես օժտվածության զարգացում

Դասի ընթացքում սովորողների հետ տարվող անհատական աշխատանք

Ստուգատեսները որպես օժտվածության զարգացում

Ֆիզիոթերապիան հատուկ կարիքով երեխաներին հանրակրթություն ներառելու արդյունավետ ձև

Փառատոնը ստեղծական կարողությունների զարգացման գործում

Լողուսուցումը որպես հանրակրթության բաղկացուցիչ

Ինտելեկտուալների ակումբ

Հասարակագիտության ուսուցումը ավագ դպրոցում

Ծրագրավորողի մասնագիտական պատրաստություն

Նկարչի մասնագիտական պատրաստություն

Լուսանկարչի մասնագիտական պատրաստություն

Օպերատորի մասնագիտական պատրաստություն

Արհեստավորի մասնագիտական պատրաստություն

Էլեկտրոնիկա և ծրագրավորում. հեղինակային ծրագիր

Կրթահամալիրի ավագ դպրոցները 2009-2010 ուստարում

Հրատարակչատան աշխատանքները

Գիտափորձ, իրականացում, արդյունքներ

Ծեսը հանրակրթության բաղկացուցիչ

Հեռավար ուսուցման առավելությունները, հիմնախնդիրները

Հեռավար համագործակցային ուսուցում

Ուսումնահետազոտական ճամբարը որպես հանրակրթության զարգացման լաբրատորիա

Վերապատրաստման մոդուլների ստեղծում և վերամշակում

Ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի կիրառմամբ

Բնագիտությունը «Իմացումի հրճվանք ծրագրում

Գնահատումը կրտսեր դպրոցում

Առավոտյան ժամերգությունը կրթահամալիրում

Մասնագիտական ուսուցումը կրթահամալիրում

Մանկավարժական համալրումը կրթահամալիրում

Ծնողի դերը դպրոցում,

Առաջին դասարանցու ինքնագնահատման օրագիր

Լիանա Հակոբյան

Արտակարգ ունակություն ունեցող սովորողները դասարանում.
նոր խնդիրնե՞ր, թե՞ խնդիրների լուծում

Արտակարգ ունակություն ունեցող սովորողի հիմնական հատկանիշներն են `

  • մտավոր աշխատանքի նկատմամբ սերը
  • մտավոր և ստեղծագործական կարողությունների արագացված զարգացումը:

Ըստ իս, սովորական դասարաններում աշխատելը շատ ավելի հեշտ է, քան այն դասարաններում,   որտեղ կան արտակարգ  ընդունակություններ  ունեցող կամ թեմայից ետ մնացած   սովորողներ:  Այս դեպքում առաջանում են դժվարություններ և՛ դասավանդողի, և՛ սովորողի համար: Ինչպե՞ս աշխատել, որ երկու դեպքում էլ  սովորողը չձանձրանա և չկորցնի իր անհատականությունը: Դրա համար առաջարկում եմ ուսուցման այս մեթոդը:

1.Լրացուցիչ աշխատանք
Փորձը ցույց է տվել, որ  արտակարգ ընդունակություններ ունեցող  սովորողները չեն բավարարվում պետական ծրագրով նախատեսված ուսումնական նյութերով, և շատ հաճախ պահանջում են այլ աշխատանք: Այս դեպքում կատարվում է լրացուցիչ աշխատանք, որի մեջ մտնում է նաև հեռավար ուսուցումը. սովորողները իրենք են գտնում հետաքրքրաշարժ  խնդիներ այլ գրքերից, ինտերնետից և հետո միասին քննարկում ենք:

2.Անհատական ծրագրով ուսուցում
Արտակարգ ընդունակություններ ունեցող  սովորողը նոր թեման լսելուց հետո շատ շուտ է ընկալում  և սահմանված դասաժամում ավարտում է իրեն առաջադրված  խնդիրները,  ուստի դասավանդողի մոտ խնդիր է առաջանում` ինչպես մնացած դասը շարունակել, որ սովորողը չձանձրանա: Մաթեմատիկայի դասաժամին ես հանձնարարում եմ`

  • հետաքրքրաշարժ խնդիրներ` դասագրքից
  • խնդիրներ` ստեղծված ուսումնական նյութերից
  • խնդիրներ` կենգուրուից
  • խնդիրներ` ինտերնետային կայքերից
  • ռեբուսներ:

3.Համագործակցություն  ընկերների հետ (օգնել ընկերոջը)
Հետազոտությունները ցույց են տվել, որ եթե սովորողը միայն լսում է, յուրացնում է միայն 30 տոկոսը: Եթե սովորողը լսում է և կիրառում է այն, ապա յուրացնում է`50 տոկոսը, իսկ եթե ինֆորմացիան ներկայացնում է` 70-100 տոկոսով: Այս դեպքում նրանք` արտակարգ ընդունակություններ ունեցող սովորողները, դառնում են իմ կրտսեր  գործընկերները դասարանում:

4.Հեռավար ուսուցում

5.Ուսումնական նյութի ստեղծում

Այս տարի կրթահամալիրում ունենք արտակարգ ունակություններ դրսևորած 39 սովորողներ, որոնց հետ անհատական աշխատանք է տարվում: Սովորողների համար հետազոտական աշխատանք կատարելը դարձել է սովորելու մեթոդ։ Նրանք իրենց գործունեության ընթացքում որպես միջոց ազատ օգտվում են համակարգչից, թվային այլ տեխնիկական միջոցներից, համացանցային ռեսուրսներից, օտար լեզուներից։ Միայն 2008թ. նրանք  ստեղծել են ավելի քան 250 էլեկտրոնային նյութեր, ֆիլմեր։ Սովորողներն ստեղծել և սպասարկում են կրթահամալիրի կայքի ենթակայքերը, էլեկտրոնային ամսագրերը։ Նրանք կարողանում են համագործակցել հասակակիցների և ավագների հետ։ Կրթահամալիրի սովորողները սահմանված կարգով մասնակցում են ուսումնական ճամփորդությունների, հայրենիքի ճանաչման, նրա խնդիրների բացահայտման աշխատանքներին։ Որպես քաղաքացիական կրթության միջոց՝ մասնակցում են ուսումնական-հասարակական նախագծերի, ստուգատեսների, հանրապետական, միջազգային օլիմպիադաների։

Այս փուլում մեր աշխատանքները կկազմակերպվեն այնպես, որ հանրակրթական առարկաների դասավանդման մեթոդների կատարելագործման ճանապարհով զարգանան բոլոր սովորողների բազային կարողությունները, հիմնավորապես ներդրվի հեռավար ուսուցումը՝ որպես ստացիոնար ուսուցման արդյունավետ մեթոդ: Արդյունավետ կկազմակերպվի արտակարգ ունակություններ դրսևորած սովորողների հանրակրթությունը` լայնորեն կիրառելով հեռավար ուսուցման մեթոդը: Սովորողների ուժերով կկազմակերպվեն դասավանդողների` համակարգչային ծրագրերի կիրառման, տեխնիկական միջոցների օգտագործման, կայքերի ստեղծման և սպասարկման վերապատրաստումները: Մեր կրթահամալիրում գործում է սովորող-դասավանդող և դասավանդող-սովորող կապը: Օրինակ` ես ինքս յուրաքանչյուր չորեքշաբթի մասնակցում եմ Makromedia Flash ծրագիրը, որը  սովորեցնում է 10-րդ դասարանի սովորող Շանթը:  Սովորողները ոչ միայն ուսումնա-հասարակական նախագծերի իրագործողներ են, այլև դրանց նախաձեռնողներն ու կազմողները:  Ապահովվում է «կրթության առաձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ունակություններ դրսևորած անձանց, հասարակության մեջ լիարժեք ներգրավումը, հետագա կենսագործունեության համար անհրաժեշտ կրթական միջավայրի ու պայմանների ստեղծումը»:

Բոլոր հաջողությունների հիմքը սեփական անձի նկատմամբ հավատն է,  իսկ եթե մարդուն թվա, որ ինքը մյուսներից վատն է կամ լավը,  ապա ամբողջ կյանքում խնդիրներ ու անախորժություն կունենա, չի կարողանա հաղթահարել խոչընդոտները: Խնդիրներն իրականում լուծելու փոխարեն կմեծախոսի, կնեղանա ու չի սիրի մյուսներին:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.