«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 21

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 4-րդ հավաք

Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք

Գլխավորը` իրական հետազոտական աշխատանքի անընդհատ ընթացքն է

Ուսումնահասարակական նախագծերը որպես ուսումնառության բաղկացուցիչ

Ուսումնահասարակական նախագիծ. կենդանաբանի դպրոց

Ֆիտոդիզայնը տեխնոլոգիայի բաղկացուցիչ և մասնագիտական գործունեություն

Պարտեզ դրսում և ներսում

Միջազգային ծրագրին մասնակցությունը` որպես սովորողների զարգացման պայման

Կանաչ մոլորակ – կրթահամալիր

Մաքուր համայնք նախագիծը

Հայրենասիրությունն սկսվում է հայրենագիտությունից

Ուսումնական ճամփորդություն. գիտելիք + կարողություն + արժեքային համակարգ

Ուսումնահետազոտական ճամփորդություն - դաս

Ուսումնական ճամփորդությունները որպես ուսումնահասարակական նախագիծ

Ուսումնահասարակական աշխատանքի նախագծումն ու իրագործումը սովորողների էկոլոգիական մտածողության դաստիարակության գործում

Օտար լեզուները որպես ուսումնահետազոտական աշխատանքի միջավայր

Արդյունավետ օտար լեզու ՏՀՏ կիրառմամբ

Օտար լեզուները «Իմացումի հրճվանք» ծրագրում

1-2-րդ դասարանի օտար լեզվի ուսումնական նյութեր ՏՀՏ կիրառմամբ

Հին հեքիաթներ նոր տարազով

Թարգմանության դասը ՏՀՏ-ի միջոցով

Ինտերնետի գործածումը անգլերենի ուսուցման ժամանակ

ՏՀՏ-ների կիրառումը և աշակերտական համագործակցության մեթոդը ռուսաց լեզվի դասին

ՏՀՏ-ների կիրառումը որպես օտար լեզուների ուսուցման խթան

Խոսքի զարգացումը խոսքային միջավայրում

Ինքնակրթությունը կրթահամալիրում

Առաջադրանքների փաթեթ հատուկ կարիքով սովորողների համար

Դասավանդողի դպրոցից. հատուկ կարիքով երեխաների հետ անհատական աշխատանք

Հատուկ մանկավարժի գործունեության նկարագիրը կրթահամալիրում

Ներառական ուսուցում. ծնողի խնդիրները, լուծումներ

Ավելին քան աշխատանք

Արտակարգ ունակություն ունեցող սովորողները դասարանում. նոր խնդիրնե՞ր, թե՞ խնդիրների լուծում

Ընտրությամբ գործունեությունը որպես օժտվածության զարգացում

Դասի ընթացքում սովորողների հետ տարվող անհատական աշխատանք

Ստուգատեսները որպես օժտվածության զարգացում

Ֆիզիոթերապիան հատուկ կարիքով երեխաներին հանրակրթություն ներառելու արդյունավետ ձև

Փառատոնը ստեղծական կարողությունների զարգացման գործում

Լողուսուցումը որպես հանրակրթության բաղկացուցիչ

Ինտելեկտուալների ակումբ

Հասարակագիտության ուսուցումը ավագ դպրոցում

Ծրագրավորողի մասնագիտական պատրաստություն

Նկարչի մասնագիտական պատրաստություն

Լուսանկարչի մասնագիտական պատրաստություն

Օպերատորի մասնագիտական պատրաստություն

Արհեստավորի մասնագիտական պատրաստություն

Էլեկտրոնիկա և ծրագրավորում. հեղինակային ծրագիր

Կրթահամալիրի ավագ դպրոցները 2009-2010 ուստարում

Հրատարակչատան աշխատանքները

Գիտափորձ, իրականացում, արդյունքներ

Ծեսը հանրակրթության բաղկացուցիչ

Հեռավար ուսուցման առավելությունները, հիմնախնդիրները

Հեռավար համագործակցային ուսուցում

Ուսումնահետազոտական ճամբարը որպես հանրակրթության զարգացման լաբրատորիա

Վերապատրաստման մոդուլների ստեղծում և վերամշակում

Ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի կիրառմամբ

Բնագիտությունը «Իմացումի հրճվանք ծրագրում

Գնահատումը կրտսեր դպրոցում

Առավոտյան ժամերգությունը կրթահամալիրում

Մասնագիտական ուսուցումը կրթահամալիրում

Մանկավարժական համալրումը կրթահամալիրում

Ծնողի դերը դպրոցում,

Առաջին դասարանցու ինքնագնահատման օրագիր

Գայանե Յազիչյան

Օտար լեզուները որպես ուսումնահետազոտական աշխատանքի միջավայր

Հնարավոր է, որ մեր ժամանակակիցներից շատերի համար դպրոցը ընդամենը հասարակական ինստիտուտ է, որի խնդիրը նոր սերնդի ուսուցումն է: Բայց մեր ուսուցիչների, սովորողների, և ինչու չէ, ծնողների համար դպրոցը դարձել է յուրահատուկ մթնոլորտով մի տուն, տիեզերք, որը բաց է համամարդկային արժեքների առաջ. հաջողություններ, իմացումի հրճվանք, ստեղծագործական երևակայության թռիչք: Մեր նպատակն է ձևավորել այնպիսի անհատ, որը կլինի ազատ, մարդասեր, կունենա անկախ մտածողություն, կկարողանա ինտեգրվել, ապրել և գործել ժամանակակից հասարակության մեջ: Սա է պատճառը, որ կարևորում ենք օտար լեզվի հնարավորինս լավ իմացությունը: Ըստ կրթակարգի, միջնակարգ հանրակրթական դպրոցի շրջանավարտը պետք է կարողանա հաղորդակցվել առնվազն երկու օտար լեզուներով, օգտվել հաղորդակցական ժամանակակից տեխնոլոգիաներից, ճանաչի համամարդկային քաղաքակրթության նվաճումները, հարգի համամարդկային արժեքները:

Սա շատ կարևոր պահանջ է, քանի որ այսօրվա սոցիալական իրավիճակը շրջանավարտից պահանջում է տիրապետել այնպիսի միջոցների, որոնք  կօգնեն նրան պաշտպանել իրեն և զարգանալ, որպես անհատի:

Օտար լեզուների ուսուցումը ուղղված է ոչ միայն գիտելիքների ձեռքբերմանը, այլ հոգևոր ու ներդաշնակ մարդու ձևավորմանն ու զարգացմանը: Այդ իսկ պատճառով օտար լեզուները մեր կրթահամալիրում դիտվում են որպես գործիք, որի միջոցով սովորողը կատարում է ուսումնահետազոտական աշխատանք, հաղորդակցվելով  այլ երկրների և ժողովուրդների քաղաքակրթությանն ու մշակույթին, յուրացնում լավագույն արժեքները և ներկայացնում հայ մշակույթը այլ ժողովուրդներին: Ուսումնահետազոտական աշխատանքները, որոնք կատարվում են օտար լեզվի ուսուցիչների և սովորողների համատեղ ջանքերով, թույլ են տալիս հասնելու այս նպատակներին: Ուսումնահետազոտական աշխատանքը օտար լեզուների կիրառությամբ իրականացվում է կոնկրետ նախագծերի միջոցով` իրենից ներկայացնելով ուսումնառության մի նոր փուլ: Այն հնարավորություն է տալիս սովորողների ուսումնական գործընթացը ուղղորդել, նպաստել աշխարհընկալման ընդլայնմանը, ներգրավել յուրաքանչյուր դպրոցականի, որը ուսումնասիրում է, հետազոտում և վերափոխում շրջապատող աշխարհը իր մասնակցության հնարավորությունների չափով: Այս աշխատանքները էլեկտրոնային ցուցադրությունների տեսքով ներկայացվում են ուրբաթօրյա հանդեսներին: Օգտագործվում են թվային տեխնիկայի տարբեր միզոցներ` համակարգիչ, էլեկտրոնային գրատախտակ, ֆոտո և տեսախցիկներ, ձայնագրիչ և այլն: Ստեղծվում են և ներկայացվում նաև ֆիլմեր, որտեղ արտացոլվում են աշակերտներին հուզող ժամանակակից  խնդիրներ:

Գաղտնիք չէ, որ կրթության հաջողությունը անմիջականորեն կապված է լեզուների իմացության և լեզվական հաղորդակցության մշակույթի հետ: Այսօր մենք չունենք այն միջավայրը, որը կապահովեր հաղորդակցական հմտությունների (բանավոր խոսքի) զարգացումը. աշակերտները ստանում են անհրաժեշտ տեղեկատվությունը հիմնականում տպագիր և մեդիա աղբյուրներից, որոնում, գտնում և թարգմանում են անհրաժեշտ նյութերը, որոնք օգտագործվում են նաև այլ առարկաների դասաժամերին: Այս գործունեությունը նպաստում է և օտար լեզուների կիրառության հմտությունների ձեռքբերմանը, և մայրենի լեզվի մշակույթի զարգացմանը և գիտելիքների հարստացմանը:

Սովորողների նախասիրությունների զարգացման հանրապետական ստուգատեսները և ամառային, ձմեռային բաց ուսումնահետազոտական ճամբարները հնարավորություն են տալիս մեր աշակերտներին ներկայացնելու իրենց ձեռքբերումները:

Օտար լեզուների ուսուցիչները  ևս կատարում են հետազոտական աշխատանք, որը նրանց  մասնագիտական գործունեության կարևոր բաղկացուցիչն է:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.