«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 21

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 4-րդ հավաք

Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք

Գլխավորը` իրական հետազոտական աշխատանքի անընդհատ ընթացքն է

Ուսումնահասարակական նախագծերը որպես ուսումնառության բաղկացուցիչ

Ուսումնահասարակական նախագիծ. կենդանաբանի դպրոց

Ֆիտոդիզայնը տեխնոլոգիայի բաղկացուցիչ և մասնագիտական գործունեություն

Պարտեզ դրսում և ներսում

Միջազգային ծրագրին մասնակցությունը` որպես սովորողների զարգացման պայման

Կանաչ մոլորակ – կրթահամալիր

Մաքուր համայնք նախագիծը

Հայրենասիրությունն սկսվում է հայրենագիտությունից

Ուսումնական ճամփորդություն. գիտելիք + կարողություն + արժեքային համակարգ

Ուսումնահետազոտական ճամփորդություն - դաս

Ուսումնական ճամփորդությունները որպես ուսումնահասարակական նախագիծ

Ուսումնահասարակական աշխատանքի նախագծումն ու իրագործումը սովորողների էկոլոգիական մտածողության դաստիարակության գործում

Օտար լեզուները որպես ուսումնահետազոտական աշխատանքի միջավայր

Արդյունավետ օտար լեզու ՏՀՏ կիրառմամբ

Օտար լեզուները «Իմացումի հրճվանք» ծրագրում

1-2-րդ դասարանի օտար լեզվի ուսումնական նյութեր ՏՀՏ կիրառմամբ

Հին հեքիաթներ նոր տարազով

Թարգմանության դասը ՏՀՏ-ի միջոցով

Ինտերնետի գործածումը անգլերենի ուսուցման ժամանակ

ՏՀՏ-ների կիրառումը և աշակերտական համագործակցության մեթոդը ռուսաց լեզվի դասին

ՏՀՏ-ների կիրառումը որպես օտար լեզուների ուսուցման խթան

Խոսքի զարգացումը խոսքային միջավայրում

Ինքնակրթությունը կրթահամալիրում

Առաջադրանքների փաթեթ հատուկ կարիքով սովորողների համար

Դասավանդողի դպրոցից. հատուկ կարիքով երեխաների հետ անհատական աշխատանք

Հատուկ մանկավարժի գործունեության նկարագիրը կրթահամալիրում

Ներառական ուսուցում. ծնողի խնդիրները, լուծումներ

Ավելին քան աշխատանք

Արտակարգ ունակություն ունեցող սովորողները դասարանում. նոր խնդիրնե՞ր, թե՞ խնդիրների լուծում

Ընտրությամբ գործունեությունը որպես օժտվածության զարգացում

Դասի ընթացքում սովորողների հետ տարվող անհատական աշխատանք

Ստուգատեսները որպես օժտվածության զարգացում

Ֆիզիոթերապիան հատուկ կարիքով երեխաներին հանրակրթություն ներառելու արդյունավետ ձև

Փառատոնը ստեղծական կարողությունների զարգացման գործում

Լողուսուցումը որպես հանրակրթության բաղկացուցիչ

Ինտելեկտուալների ակումբ

Հասարակագիտության ուսուցումը ավագ դպրոցում

Ծրագրավորողի մասնագիտական պատրաստություն

Նկարչի մասնագիտական պատրաստություն

Լուսանկարչի մասնագիտական պատրաստություն

Օպերատորի մասնագիտական պատրաստություն

Արհեստավորի մասնագիտական պատրաստություն

Էլեկտրոնիկա և ծրագրավորում. հեղինակային ծրագիր

Կրթահամալիրի ավագ դպրոցները 2009-2010 ուստարում

Հրատարակչատան աշխատանքները

Գիտափորձ, իրականացում, արդյունքներ

Ծեսը հանրակրթության բաղկացուցիչ

Հեռավար ուսուցման առավելությունները, հիմնախնդիրները

Հեռավար համագործակցային ուսուցում

Ուսումնահետազոտական ճամբարը որպես հանրակրթության զարգացման լաբրատորիա

Վերապատրաստման մոդուլների ստեղծում և վերամշակում

Ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի կիրառմամբ

Բնագիտությունը «Իմացումի հրճվանք ծրագրում

Գնահատումը կրտսեր դպրոցում

Առավոտյան ժամերգությունը կրթահամալիրում

Մասնագիտական ուսուցումը կրթահամալիրում

Մանկավարժական համալրումը կրթահամալիրում

Ծնողի դերը դպրոցում,

Առաջին դասարանցու ինքնագնահատման օրագիր

Գայանե Փարվանյան
Թամար Ղահրամանյան

Դասավանդողի դպրոցից. հատուկ կարիքով երեխաների հետ ամենօրյա աշխատանք

 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը իրականացնում է ներառական կրթություն, որը ենթադրում է ամենօրյա, համբերատար աշխատանք: Կրթահամալիրի բոլոր դասարանները ներռական են. յուրաքանչյուր դասարանում սովորում է մեկից երեք հատուկ կարիքով երեխա: Կրթահամալիրում սովորում է 92 ամենատարբեր կարիքով երեխաներ, որոնք ընդգրկված են տարբեր կրթական ծրագրերում:                                                  

Եթե հատուկ կարիքներով երեխաների նախասիրությունները չդրսևորվեն, և այդ ուղղությամբ նրանց հետ անհատական աշխատանք չանենք, նրանք կմնան ստվերում, դուրս կմնան ընդհանուր աշխատանքից, և այդ դեպքում ներառական ուսուցման մասին խոսելը անիմաստ կլինի: Այնինչ կարիքը՝ կարիք, սակայն ամեն մի սովորող հետաքրքրություն ունի, որի խթանումը զարգացման հիմք է:

Օրինակ՝ իններորդ դասարանցի Գայանեն: Նա տարեկիցներին զիջում է մտավոր կարողություններով, սակայն դա չի խոչընդոտում նրա ինքնուրույն, որոնողական աշխատանքին:  Առանձնահատուկ հետաքրքրություն ունի ռուսաց լեզվի նկատմամբ: Սիրում է աշխատել համակարգչով, ավելի շատ հակված է անհատական աշխատանքին: Ինքնուրույն, որոնողական աշխատանքը նպաստում է նրա ինքնահաստատմանը, ինքնագնահատականի բարձրացմանը: Այս աշխատանքների ընթացքում նա ձեռք է բերել որոշ հմտություններ` համակարգչով վարժ աշխատելու, համադրելու գտնելու և առանձնացնելու կարևոր տեղեկատվությունը, նյութը կրճատելու կամ ընդարձակելու կարողություն: Կարևորն այն է, որ աշխատանքի ընթացքում հետզհետե նվազում է իմ միջամտությունը` խթանելով նրա ինքնուրույն աշխատանքը: Օր օրի ուրախությամբ արձանագրում եմ այն փաստը, որ ավելի ակնհայտ է դառնում, որ այսպիսի աշխատանքը օգնել է նրան ազատվել որոշակի բարդույդներից` ամաչկոտություն, անվստահություն, անհամարձակություն: Հաջորդ քայլը, որ մտածում ենք իրականացնել, դա Գայանեի և իր դասընկերների հետ համատեղ որևէ նախագծի ստեղծումն է, որի նպատակն է օգնել նրան աշխատել խմբում, համագործակցել և լինել խմբի լիիրավ անդամ: Գայանեն շատ ոգևորում է, երբ հնչում է իր անունը, գովեստներ է լսում իր հասցեին և ուշադրության կենտրոնում է հայտնվում: Դա նրան խթանում է աշխատանքն ավելի լավ  կատարելու: Մենք միասին պատրաստել ենք նյութեր, որոնք ներկայացվել են ուրբաթօրյա ցուցադրությունների ժամանակ:

Սյուզանն էլ սովորում է ութերորդ դասարանում: Նա տարեկիցների   համեմատությամբ շատ  հասուն  է. ունի  ներամփոփ  բնավորության,  զգայուն է:  Սիրում  է  աչքի  ընկնել,  ուշադրություն  գրավել   իր  գեղեցիկ   ընթերցանությամբ,  ասմունքով: Այս  ուսումնական    տարում  իրականացրած   մի  շարք    հետազոտական աշխատանքներ  նպաստել  են  այն  բանին,   որ  նա   դառնա   ավելի   շփվող:  Համատեղ    պատրաստած   շնորհանդեսը`   «Հայոց  լեռների   ավանդապատումը»,  Սյուզանին   շատ   օգնեց  հմտություններ   ձեռք   բերելու,   նյութի  հետ   հետազոտական   աշխատանք  անելու,   ՏՀՏ- ների      հետ  աշխատելու,   համակարգչին    տիրապետելու   համար:    Շատ  սիրում  է  լրագրական   աշխատանքը,   մշտապես   արձագանքում  է   կրթահամալիրում    և   նրանից   դուրս կատարվող   դեպքերին,  հանդես    գալիս   հոդվածներով:  

Ամենօրյա համատեղ աշխատանքները շարունակական են, դրանք օգտակար են թե՛ կարիքով սովորողներին, թե՛ նրանց դասընկերներին և թե՛ ուսուցիչներին:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.