«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 21

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 4-րդ հավաք

Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք

Գլխավորը` իրական հետազոտական աշխատանքի անընդհատ ընթացքն է

Ուսումնահասարակական նախագծերը որպես ուսումնառության բաղկացուցիչ

Ուսումնահասարակական նախագիծ. կենդանաբանի դպրոց

Ֆիտոդիզայնը տեխնոլոգիայի բաղկացուցիչ և մասնագիտական գործունեություն

Պարտեզ դրսում և ներսում

Միջազգային ծրագրին մասնակցությունը` որպես սովորողների զարգացման պայման

Կանաչ մոլորակ – կրթահամալիր

Մաքուր համայնք նախագիծը

Հայրենասիրությունն սկսվում է հայրենագիտությունից

Ուսումնական ճամփորդություն. գիտելիք + կարողություն + արժեքային համակարգ

Ուսումնահետազոտական ճամփորդություն - դաս

Ուսումնական ճամփորդությունները որպես ուսումնահասարակական նախագիծ

Ուսումնահասարակական աշխատանքի նախագծումն ու իրագործումը սովորողների էկոլոգիական մտածողության դաստիարակության գործում

Օտար լեզուները որպես ուսումնահետազոտական աշխատանքի միջավայր

Արդյունավետ օտար լեզու ՏՀՏ կիրառմամբ

Օտար լեզուները «Իմացումի հրճվանք» ծրագրում

1-2-րդ դասարանի օտար լեզվի ուսումնական նյութեր ՏՀՏ կիրառմամբ

Հին հեքիաթներ նոր տարազով

Թարգմանության դասը ՏՀՏ-ի միջոցով

Ինտերնետի գործածումը անգլերենի ուսուցման ժամանակ

ՏՀՏ-ների կիրառումը և աշակերտական համագործակցության մեթոդը ռուսաց լեզվի դասին

ՏՀՏ-ների կիրառումը որպես օտար լեզուների ուսուցման խթան

Խոսքի զարգացումը խոսքային միջավայրում

Ինքնակրթությունը կրթահամալիրում

Առաջադրանքների փաթեթ հատուկ կարիքով սովորողների համար

Դասավանդողի դպրոցից. հատուկ կարիքով երեխաների հետ անհատական աշխատանք

Հատուկ մանկավարժի գործունեության նկարագիրը կրթահամալիրում

Ներառական ուսուցում. ծնողի խնդիրները, լուծումներ

Ավելին քան աշխատանք

Արտակարգ ունակություն ունեցող սովորողները դասարանում. նոր խնդիրնե՞ր, թե՞ խնդիրների լուծում

Ընտրությամբ գործունեությունը որպես օժտվածության զարգացում

Դասի ընթացքում սովորողների հետ տարվող անհատական աշխատանք

Ստուգատեսները որպես օժտվածության զարգացում

Ֆիզիոթերապիան հատուկ կարիքով երեխաներին հանրակրթություն ներառելու արդյունավետ ձև

Փառատոնը ստեղծական կարողությունների զարգացման գործում

Լողուսուցումը որպես հանրակրթության բաղկացուցիչ

Ինտելեկտուալների ակումբ

Հասարակագիտության ուսուցումը ավագ դպրոցում

Ծրագրավորողի մասնագիտական պատրաստություն

Նկարչի մասնագիտական պատրաստություն

Լուսանկարչի մասնագիտական պատրաստություն

Օպերատորի մասնագիտական պատրաստություն

Արհեստավորի մասնագիտական պատրաստություն

Էլեկտրոնիկա և ծրագրավորում. հեղինակային ծրագիր

Կրթահամալիրի ավագ դպրոցները 2009-2010 ուստարում

Հրատարակչատան աշխատանքները

Գիտափորձ, իրականացում, արդյունքներ

Ծեսը հանրակրթության բաղկացուցիչ

Հեռավար ուսուցման առավելությունները, հիմնախնդիրները

Հեռավար համագործակցային ուսուցում

Ուսումնահետազոտական ճամբարը որպես հանրակրթության զարգացման լաբրատորիա

Վերապատրաստման մոդուլների ստեղծում և վերամշակում

Ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի կիրառմամբ

Բնագիտությունը «Իմացումի հրճվանք ծրագրում

Գնահատումը կրտսեր դպրոցում

Առավոտյան ժամերգությունը կրթահամալիրում

Մասնագիտական ուսուցումը կրթահամալիրում

Մանկավարժական համալրումը կրթահամալիրում

Ծնողի դերը դպրոցում,

Առաջին դասարանցու ինքնագնահատման օրագիր

Կարո Մանդալյան

Ուսումնահասարակական նախագիծ. կենդանաբանի դպրոց

Սեպտեմբեր ամսին մշակվեց նախագիծ` արհեստագործական դպրոցում կենդանաբանի դպրոց հիմնելու մասին: Դպրոցական ակումբի անդամներով քննարկեցինք, աշխատանքի բաժանում արեցինք և անցանք գործի: Այդ ուղղությամբ կատարվել են հետևյալ աշխատանքները.
ներքին բակում փորվել է ձկնավազանի փոսը,
վերանորոգվել են կենդանիների վանդակների համար նախատեսված սենյակները,
փոխվել են բոլոր դռներն ու լուսամուտները,
և աշխատանքները շարունակվում են:

Կենդանաբանի դպրոցում սովորողը ձեռք կբերի նոր հմտություններ, այդ թվում՝ ՏՀՏ հմտություններ: Կենդանաբանության ուսուցումը հիմնականում լաբորատոր ուսումնասիրությունների և գործնական աշխատանքների հիման վրա կկազմակերպվի:

Կենդանաբանի դպրոցը սովորողին կարող է տալ ինչպես ընտանի, այնպես էլ վայրի կենդանիների, էկզոտիկ թռչունների պահվածքի, կերակրման, բազմացման, բուժման, սանիտարահիգիենիկ վիճակի մասին գիտելիքներ, նրանց խնամքի և բազմացման համար անհրաժեշտ հմտություններ: Սովորողները մասնակցում են ազատավանդակների պատրաստման աշխատանքներին և ձևավորմանը, նոր գիտելիքներ են ձեռք բերում ոճի ու դիզայնի առումով: Այս և այլ ուսուցանվող գիտելիքները նրանք կարող են օգտագործել սեփական փոքր գյուղատնտեսական ֆերմաներ, ակվարիումային տնտեսություններ, էկզոտիկ թռչունների բուծարաններ հիմնելու համար:

Այս ուսումնական կենտրոնը ենթադրում է սովորողների ամենօրյա և անվտանգ շփում կենդանիների ու թռչունների հետ, արթնացնում է սեր դեպի վայրի բնությունը: Կենտրոնի աշխատանքին մասնակցում են ոչ միայն արհեստագործական, այլև կրտսեր դպրոցների՝ «Տեխնոլոգիա» առարկայի շրջանակում կենդանիների խնամք, «Բույսերի և կենդանիների խնամք» ընտրությամբ գործունեություն սովորողները: Դպրոցական այս տարիքում սովորողները, մոտիկից ճանաչելով վայրի բնությունը, սկսում են հասկանալ և սիրել այն, դառնում են ավելի բարի ու հոգատար:

Մեր դպրոցում յուրաքանչյուր սովորող կուսումնասիրի Հայաստանի և համաշխարհային «Կարմիր գիրքը», որն ավելի մանրամասն տեղեկություններ կտա նրան:

Կենդանաբանի դպրոցում  կարող են ընդգրկվել բոլոր դպրոցահասակ երեխաները, և նրանք, ովքեր ընտրել են մեր կրթահամալիրի ծրագիրը:   

Նոր ուսումնական տարում կենդանաբանի դպրոցը,  պատրաստ կլինի տալու նաև կենդանաբույծի մասնագիտական կրթություն, և գիտելիքների այդ իմացությամբ սովորողը  կարող է ունենալ կայուն աշխատատեղ: Դպրոցը կարող է նաև կողմնորոշել սովորողին շարունակելու կրթությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.