«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 21

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 4-րդ հավաք

Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք

Գլխավորը` իրական հետազոտական աշխատանքի անընդհատ ընթացքն է

Ուսումնահասարակական նախագծերը որպես ուսումնառության բաղկացուցիչ

Ուսումնահասարակական նախագիծ. կենդանաբանի դպրոց

Ֆիտոդիզայնը տեխնոլոգիայի բաղկացուցիչ և մասնագիտական գործունեություն

Պարտեզ դրսում և ներսում

Միջազգային ծրագրին մասնակցությունը` որպես սովորողների զարգացման պայման

Կանաչ մոլորակ – կրթահամալիր

Մաքուր համայնք նախագիծը

Հայրենասիրությունն սկսվում է հայրենագիտությունից

Ուսումնական ճամփորդություն. գիտելիք + կարողություն + արժեքային համակարգ

Ուսումնահետազոտական ճամփորդություն - դաս

Ուսումնական ճամփորդությունները որպես ուսումնահասարակական նախագիծ

Ուսումնահասարակական աշխատանքի նախագծումն ու իրագործումը սովորողների էկոլոգիական մտածողության դաստիարակության գործում

Օտար լեզուները որպես ուսումնահետազոտական աշխատանքի միջավայր

Արդյունավետ օտար լեզու ՏՀՏ կիրառմամբ

Օտար լեզուները «Իմացումի հրճվանք» ծրագրում

1-2-րդ դասարանի օտար լեզվի ուսումնական նյութեր ՏՀՏ կիրառմամբ

Հին հեքիաթներ նոր տարազով

Թարգմանության դասը ՏՀՏ-ի միջոցով

Ինտերնետի գործածումը անգլերենի ուսուցման ժամանակ

ՏՀՏ-ների կիրառումը և աշակերտական համագործակցության մեթոդը ռուսաց լեզվի դասին

ՏՀՏ-ների կիրառումը որպես օտար լեզուների ուսուցման խթան

Խոսքի զարգացումը խոսքային միջավայրում

Ինքնակրթությունը կրթահամալիրում

Առաջադրանքների փաթեթ հատուկ կարիքով սովորողների համար

Դասավանդողի դպրոցից. հատուկ կարիքով երեխաների հետ անհատական աշխատանք

Հատուկ մանկավարժի գործունեության նկարագիրը կրթահամալիրում

Ներառական ուսուցում. ծնողի խնդիրները, լուծումներ

Ավելին քան աշխատանք

Արտակարգ ունակություն ունեցող սովորողները դասարանում. նոր խնդիրնե՞ր, թե՞ խնդիրների լուծում

Ընտրությամբ գործունեությունը որպես օժտվածության զարգացում

Դասի ընթացքում սովորողների հետ տարվող անհատական աշխատանք

Ստուգատեսները որպես օժտվածության զարգացում

Ֆիզիոթերապիան հատուկ կարիքով երեխաներին հանրակրթություն ներառելու արդյունավետ ձև

Փառատոնը ստեղծական կարողությունների զարգացման գործում

Լողուսուցումը որպես հանրակրթության բաղկացուցիչ

Ինտելեկտուալների ակումբ

Հասարակագիտության ուսուցումը ավագ դպրոցում

Ծրագրավորողի մասնագիտական պատրաստություն

Նկարչի մասնագիտական պատրաստություն

Լուսանկարչի մասնագիտական պատրաստություն

Օպերատորի մասնագիտական պատրաստություն

Արհեստավորի մասնագիտական պատրաստություն

Էլեկտրոնիկա և ծրագրավորում. հեղինակային ծրագիր

Կրթահամալիրի ավագ դպրոցները 2009-2010 ուստարում

Հրատարակչատան աշխատանքները

Գիտափորձ, իրականացում, արդյունքներ

Ծեսը հանրակրթության բաղկացուցիչ

Հեռավար ուսուցման առավելությունները, հիմնախնդիրները

Հեռավար համագործակցային ուսուցում

Ուսումնահետազոտական ճամբարը որպես հանրակրթության զարգացման լաբրատորիա

Վերապատրաստման մոդուլների ստեղծում և վերամշակում

Ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի կիրառմամբ

Բնագիտությունը «Իմացումի հրճվանք ծրագրում

Գնահատումը կրտսեր դպրոցում

Առավոտյան ժամերգությունը կրթահամալիրում

Մասնագիտական ուսուցումը կրթահամալիրում

Մանկավարժական համալրումը կրթահամալիրում

Ծնողի դերը դպրոցում,

Առաջին դասարանցու ինքնագնահատման օրագիր

Գիտափորձ, իրականացում, արդյունքներ

Նաիրա Դալուզյան

2006-2007ուստարում դպրոց-պարտեզում գործում էր հինգ տարեկանների մեկամյա ուսուցման նախապատրաստական խումբ, որտեղ իրականացվում էր գիտափորձ, ըստ որի երեխաներն իրենց բնական, միևնույն ժամանակ ծրագրավորված զարգացման արդյունքում յուրացնում էին առաջին դասարանում նախատեսված ծրագիրը: Այդ ժամանակ ես`որպես մանկավարժ, փոքր- ինչ կասկածանքով էի մոտենում գիտափորձին և այքան էլ վստահ չէի, որ այն հաջողություն կունենա: Ավելի ճիշտ, ես կարծում էի, որ երեխաները չեն հասցնի ծրագրով նախատեսված նյութը յուրացնել:
 
Նույն այդ տարին, երբ գիտափորձի խումբն ավարտեց իր մեկամյա ուսուցումը. ես ընդունում էի 12 -ամյա ուսուցման  կրտսեր առաջին դասարան: Գիտափորձի դասարանը դարձավ ավագ առաջին դասարան, կամ, որ ծրագրային առումով նույնն էր,  կրտսեր երկրորդ դասարանը: Իմ և այդ դասարանը գտնվում էին կողք կողքի: Ուսումնական առաջին տարվա ընթացքում մենք` ես և Խաչատրյան Սեդան, այդ դասարանի դասվարը,  հաճախ էինք համեմատում կրտսեր առաջին և երկրորդ դասարանները:  Ակնհայտ էր, որ այդ դասարանում սովորող երեխաները ծրագրային առումով բավականին առաջ էին իմ դասարանում սովորող երեխաներից (պետք է նշեմ, որ իմ դասարանում սովորող երեխաները բավականին ընդունակ են), այսինքն՝ դա պայմանավորված չէր նրանց ավելի լավ ներուժով: Մյուս դասարանի արդյունքը բացատրվում էր 5 տարեկանների մեկամյա զարգացման ծրագրով: Այդ ծրագրի շնորհիվ էր, որ նրանք շատ արագ ադապտացվեցին դպրոցական միջավայրին: 

Չնայած այդ ամենին, ես դեռ որոշ կասկածներ ունեի և շարունակում էի դիտարկել, ուսումնասիրել գիտափորձով անցնող դասարանները: 2008 - 2009 ուստարում  կազմավորվեց ևս  մի այդպիսի դասարան: Ստացվեց այնպիսի մի իրավիճակ, որ իմ դասարանը գտնվում էր գիտափորձն իրականացնող երկու դասարանների` երկրորդ և երրորդի դասարանների միջև: Ուսումնասիրության  դաշտն ավելի  ընդլայնվեց և մենք` արդեն երեք դասվարներով, հաճախակի քննարկումներ էինք կազմակերպում ծրագրային  հարցերի շուրջ, համեմատում դասարանները ըստ պետական ծրա·րի նախատեսված գիտելիքների, կարողությունների և հմտությունների:

2008 թվականի սեպտեմբեր ամսից նախակրթարանում գործում  է 5 տարեկանների հերթական խումբը:  Խմբում կա 18 երեխա, որոնք զարգացման մեկամյա  ծրագիրն են  անցնում և ուսումնական տարվա վերջում յուրացրած կլինեն  առաջին դասարարանի ծրագիրը: Այս խմբի աշխատանքներին ես հետևում եմ ավելի ուշադիր և փորձում եմ պարզել բոլոր մանրամասները, քանի որ իմ աղջիկը սովորում է այս խմբում և բնականաբար ես այս ամենին նայում եմ ոչ միայն մասնագետի, այլ նաև ծնողի աչքերով:

Այս ընթացքում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կազմակերպվող վերապատրաստումների ժամանակ ես հանդիպել և զրուցել եմ նախադպրոցական խմբերի շատ դաստիարակների հետ և պատկերը ինձ շատ է մտահոգել: Փաստորեն կրթության ոլորտում չի պահպանվում կրթության շարունակականությունը, ինչը որ կրթակարգով պահանջվում է: Կարծում եմ, որ բոլոր մանկավարժներն էլ շատ լավ գիտեն, որ ուսուցումը պետք է կառուցվի երեխայի արդեն իսկ ունեցած գիտելիքների, կարողությունների և հմտությունների հիման վրա: Իսկ ի՞նչ է ստացվել.

Դպրոցը և մանկապարտեզը  հեռացել են իրարից, մինդեռ դա պետք է լինի մի ընդհանուր օրգանիզմ, որը պետք է աշխատի ի շահ երեխայի:

Նախադպրոցական խմբերում երեխաները դառնում են տառաճանաչ և թվաճանաչ: Որոշ «քոլեջներ» և նախադպրոցական խմբեր գնում են ավելի հեռուն և իրենց վրա են վերցնում գրուսուցման խնդիը: Փաստ է նաև այն, որ ավելի ու ավելի մեծ թվով  ընտանիքներ են զբաղվում  երեխայի զարգացմամբ և նրան դպրոցին նախապատրաստելով:

Փաստորեն երեխաների մի ստվար զանգված դպրոց է գալիս արդեն իսկ տառաճանաչ և թվաճանաչ, և դպրոցում նրան ստիպում են նորից «սովորել» այն ամենը, ինչը նա արդեն գիտի: Ի՞նչ է մնում անել խեղճ երեխային. ձանձրանալ, կորցնել հետաքրքրությունը ուսման նկատմամբ, որոշ ժամանակ հպարտանալ իր «ամենագիտությամբ»  և մոռանալ աշխատելու և հայտնագործելու հաճույքը:

Շատ լավ տեղյակ լինելով այս ամենին և բավականին երկար հետևելով գիտափորձ իրականացնող դասարաններին` ես եկել եմ այն եզրակացության, որ սա ճիշտ ճանապարհ է: Իսկ իմ մտավախությունը վերջնականապես վերացավ այն ժամանակ, երբ սեպտեմբերին Կարինե Բաբուջյանի դասարանը, որը փաստորեն եռամյա կրտսեր դպրոցի երկրորդ դասարան է,  համալրվեց այլ դպրոցներից եկած յոթ  քառամյա կրտսեր դպրոցի 3-րդ դասարանցիներով: Ստեղծված իրավիճակը պարտադրեց համեմատական ուսումնասիրություն կատարել քառամյա կրտսեր դպրոցի 2-րդ դասարանն ավարտած սովորողների և մեր գիտափորձի «Իմացումի հրճվանք» եռամյա կրտսեր դպրոցի առաջին դասարանն ավարտած սովորողների գիտելիքների, կարողությունների ու հմտությունների միջև: Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ մեր սաները գիտելիքի առումով չեն զիջում մյուս դպրոցներից եկած երկրորդ դասարանն ավարտած սովորողներին: Իսկ կարողությունների և հմտությունների առումով գիտափորձով անցած սովորողներն ավելի առաջ էին, քան մյուս դպրոցներից եկած երեխաները: Գիտափորձի դասարանի սովորողներն ավելի լավ էին գրում, կարդում, կարդացածը հասկանում, ավելի հանգիստ և անկաշկանդ էին արտահայտում իրենց մտքերը, ավելի ազատ էին մաթեմատիկական ·ործողություններ կատարում: Իսկ անգլերենի և ռուսերենի իմացությամբ, համակարգչային ծրագրերի գործածությամբ հասկանալի է, որ համեմատելն անիմաստ էր:

Պետք է հաշվի առնենլ նաև այն  փաստը, որ 12-ամյա ուսուցման  կրթական համակարգի անցնելով` կրտսեր դպրոցի  եռամյա ծրագիրը բաժանվեց 4 տարիների մեջ  ոչ հավասարաչափ, և արդյունքում առաջին դասարանի ծրագիրը շատ թեթև է, իսկ երկրորդ դասարանից սկսած ուսումնական նյութը միանգամից բարդանում է, և երեխայի համար շատ ավելի դժվար է լինում այն յուրացնել: Մեր գիտափորձում ավելի հավասարաչափ բաշխում է կատարվել: Կա ևս մի փաստ. ըստ պետական ծրագրի գոյություն ունի մի չափորոշիչ` տարրական դպրոցն ավարտող երեխայի համար, իսկ մենք համոզված ենք, և դա են ցույց տալիս հետազոտությունների արդյունքները, որ «Իմացումի հրճվանք» եռամյա ծրագրով սովորող երեխաները  կբավարարեն այդ չափորոշիչներին


Արուսյակ Վարդանյան

Հինգ տարեկանների մեկամյա ուսուցում

5-6 տարեկանները ընդգրկված են նախապատրաստական մեկամյա ուսուցման ծրագրի մեջ, որը ղեկավարում եմ ես: Այսօր արդեն երեխաները թվաճանաչ են և տառաճանաչ: Ծրագրի իրականացման արդյունքում զարգացել են երեխաների լեզվական հմտություններն ու մաթեմատիկական մտածողությունը: Համակարգչային զարգացնող խաղերի միջոցով նրանք տիրապետում են համակարգչային հմտությունների, խաղերի, երգերի, խաղ-բանաստեղծությունների միջոցով ձեռք են բերել անգլերենի և ռուսերենի որոշակի լեզվական իմացություն:

Ծրագիրն ապահովել է նախադպրոցական ուսուցման արդյունավետ կազմակերպում, որն իր մեջ ներառել է նաև ստեղծագործական երևակայությունը զարգացնող գործունեություն, գեղարվեստական գործունեություն (կերպարվեստ, երգ, պար), ֆիզիկական գործունեություն, բնագիտական գործունեություն:

Մայրենի լեզու, նախայբբենական շրջան

Նշեմ, որ ուսումնական գործունեությունը հարմարեցված է 5-6 տարեկան երեխաների վարքային դրսևորումներին: Երեխաները կարողանում են տրոհել պատմությունը նախադասությունների, նախադասությունը` բառերի, բառը` վանկերի, վանկը` հնչյունների: Նրանք վանկատում են հինգվանկանի բառեր և հեգում են մինչև 6 հնչյուն ունեցող բառեր: Երեխաների մեջ արդեն ձևավորված է համեմատելու, հակադրելու և դասակարգելու կարողությունը, կարողանում են հեքիաթներ, պատմություններ հորինել իրենց իսկ նկարած նկարների հիման վրա: Պատկերացում ունեն նախադասության մասին, գիտեն` որն է սկիզբը, և որն է վերջը  (նախադասությունը սկսվում է մեծատառով, վերջում դրվում է վերջակետ):

Գիտեն, որ նախադասությունը բաղկացած է բառերից, բառերը` վանկերից, վանկերը` հնչյուններից:
Ինչ վերաբերում է տառաճանաչությանը, երեխաներն արդեն ճանաչում են գրեթե բոլոր տառերը (34 տառ): Իրենց ծանոթ տառերով փորձում են գրել, կարդալ, բառեր:

Մաթեմատիկա

Երեխաները ծանոթ են 20-ից փոքր բնական թվերի հետ: Թվերն օգտագործում են հաշվելու, համարակալելու համար: Ճանաչում են երկրաչափական պատկերները (եռանկյուն, շրջան, ուղղանկյուն, քառակուսի), օգտագործում են դրանք տարբեր գործունեությունների ժամանակ (ապլիկացիա, նկարչություն…): Առարկաները համեմատում են ըստ գույնի, ձևի, նյութի, չափսի, կազմում են հավաքածուներ ըստ ընդհանուր հատկության, ընդհանուրը բաժանում են մասերի:

Տարբերում են առարկաների տարածական առնչությունները (վերև-ներքև, հեռու-մոտ, ետ-առաջ, բարձր-ցածր, ներս-դուրս, վրա-տակ), առարկաների միջև եղած տարբերությունները (մեծ-փոքր, երկար-կարճ, լայն-նեղ, բարակ-հաստ), տարածական-ժամանակային առնչությունները (սկզբում-հետո, շուտ-ուշ…):

Ծանոթ են +, -, =, <, > նշաններին: Առարկաներ ավելացնելով կամ պակասեցնելով կազմում են պարզ խնդիրներ: Կարող են բանավոր հաշվել (ինչպես նաև գրել) մինչև 10-ը ուղիղ և ետ, գիտեն 1-10 թվերի կազմությունը, 10-ի սահմաններում գումարել, հանել, համեմատել թվերը:

Պատկերացում ունեն տասնյակի մասին, երկնիշ թվերի (մինչև 20) նրանց անվանումների և գրառման մասին:

Օտար լեզուներ (ռուսերեն, անգլերեն)

Ռուսերեն և անգլերեն լեզուներով երեխաները կարողանում են ողջունել, ծանոթանալ միմյանց հետ: Գիտեն մի շարք բանաստեղծություններ, երգեր, ինչպես նաև հաշվում են մինչև 10-ը:
Խաղ-բանաստեղծությունների կամ երգերի օգնությամբ սովորել են մի շարք բառերի անվանումներ, որոնցով շրջապատված են իրենք:   

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.