«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 21

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 4-րդ հավաք

Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք

Գլխավորը` իրական հետազոտական աշխատանքի անընդհատ ընթացքն է

Ուսումնահասարակական նախագծերը որպես ուսումնառության բաղկացուցիչ

Ուսումնահասարակական նախագիծ. կենդանաբանի դպրոց

Ֆիտոդիզայնը տեխնոլոգիայի բաղկացուցիչ և մասնագիտական գործունեություն

Պարտեզ դրսում և ներսում

Միջազգային ծրագրին մասնակցությունը` որպես սովորողների զարգացման պայման

Կանաչ մոլորակ – կրթահամալիր

Մաքուր համայնք նախագիծը

Հայրենասիրությունն սկսվում է հայրենագիտությունից

Ուսումնական ճամփորդություն. գիտելիք + կարողություն + արժեքային համակարգ

Ուսումնահետազոտական ճամփորդություն - դաս

Ուսումնական ճամփորդությունները որպես ուսումնահասարակական նախագիծ

Ուսումնահասարակական աշխատանքի նախագծումն ու իրագործումը սովորողների էկոլոգիական մտածողության դաստիարակության գործում

Օտար լեզուները որպես ուսումնահետազոտական աշխատանքի միջավայր

Արդյունավետ օտար լեզու ՏՀՏ կիրառմամբ

Օտար լեզուները «Իմացումի հրճվանք» ծրագրում

1-2-րդ դասարանի օտար լեզվի ուսումնական նյութեր ՏՀՏ կիրառմամբ

Հին հեքիաթներ նոր տարազով

Թարգմանության դասը ՏՀՏ-ի միջոցով

Ինտերնետի գործածումը անգլերենի ուսուցման ժամանակ

ՏՀՏ-ների կիրառումը և աշակերտական համագործակցության մեթոդը ռուսաց լեզվի դասին

ՏՀՏ-ների կիրառումը որպես օտար լեզուների ուսուցման խթան

Խոսքի զարգացումը խոսքային միջավայրում

Ինքնակրթությունը կրթահամալիրում

Առաջադրանքների փաթեթ հատուկ կարիքով սովորողների համար

Դասավանդողի դպրոցից. հատուկ կարիքով երեխաների հետ անհատական աշխատանք

Հատուկ մանկավարժի գործունեության նկարագիրը կրթահամալիրում

Ներառական ուսուցում. ծնողի խնդիրները, լուծումներ

Ավելին քան աշխատանք

Արտակարգ ունակություն ունեցող սովորողները դասարանում. նոր խնդիրնե՞ր, թե՞ խնդիրների լուծում

Ընտրությամբ գործունեությունը որպես օժտվածության զարգացում

Դասի ընթացքում սովորողների հետ տարվող անհատական աշխատանք

Ստուգատեսները որպես օժտվածության զարգացում

Ֆիզիոթերապիան հատուկ կարիքով երեխաներին հանրակրթություն ներառելու արդյունավետ ձև

Փառատոնը ստեղծական կարողությունների զարգացման գործում

Լողուսուցումը որպես հանրակրթության բաղկացուցիչ

Ինտելեկտուալների ակումբ

Հասարակագիտության ուսուցումը ավագ դպրոցում

Ծրագրավորողի մասնագիտական պատրաստություն

Նկարչի մասնագիտական պատրաստություն

Լուսանկարչի մասնագիտական պատրաստություն

Օպերատորի մասնագիտական պատրաստություն

Արհեստավորի մասնագիտական պատրաստություն

Էլեկտրոնիկա և ծրագրավորում. հեղինակային ծրագիր

Կրթահամալիրի ավագ դպրոցները 2009-2010 ուստարում

Հրատարակչատան աշխատանքները

Գիտափորձ, իրականացում, արդյունքներ

Ծեսը հանրակրթության բաղկացուցիչ

Հեռավար ուսուցման առավելությունները, հիմնախնդիրները

Հեռավար համագործակցային ուսուցում

Ուսումնահետազոտական ճամբարը որպես հանրակրթության զարգացման լաբրատորիա

Վերապատրաստման մոդուլների ստեղծում և վերամշակում

Ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի կիրառմամբ

Բնագիտությունը «Իմացումի հրճվանք ծրագրում

Գնահատումը կրտսեր դպրոցում

Առավոտյան ժամերգությունը կրթահամալիրում

Մասնագիտական ուսուցումը կրթահամալիրում

Մանկավարժական համալրումը կրթահամալիրում

Ծնողի դերը դպրոցում,

Առաջին դասարանցու ինքնագնահատման օրագիր

Անուշ Ալեքսանյան
Կարինե Բաբուջյան

Թույլ  լսող երեխայի խոսքի  զարգացումը   խոսքային միջավայում

Որպես մանկավարժ, որը գործ ունի հատուկ կարիքով երեխայի հետ, իմ  առաջ դնում եմ երկու կարևոր խնդիր.

  • Սովորողի սոցիալական ներառում` որպես հասարակության լիարժեք անդամի:
  • Կարիքին համապատասխան կրթական միջավայրի ապահում:

Արդյոք մի՞շտ է կարողանում դպրոցն ապահովել դա կամ համարձակություն ունենում խոստովանելու, որ չի կարողանում ապահովել:

Թույլ լսող երեխաների հատուկ դպրոցում աշխատելու տարիներին ինձ  մոտ բազմաթիվ հարցեր էին կուտակվել, որոնց պատասխանները այսօր արդեն կարողանում եմ գտնել կրթահամալիրում:

Ամեն  ինչ սկսվեց նրանից, որ իմ դասարան եկավ Սվետան: Նա հաճախել էր Ապարանի   Արայի գյուղի դպրոցը, սակայն մայրը զգալով, որ երեխան իրեն այնտեղ լավ չի զգում և նրա մոտ խոսքի զարգացման տեսանկյունից առաջընթաց չի նկատվում, որոշել էր տեղափոխել  լսողական խանգարումներով երեխաների հատուկ դպրոց: Սվետան ինտելեկտով էր,  զարգացած  տրամաբանություն ուներ և հետաքրքրասեր էր: Չնայած նրա մոտ բավականին առաջխաղացում կար` արդեն տառաճանաչ էր, հատուկ մասնագետներն աշխատում էին խոսքի զարգացման վրա, սակայն ակնհայտ էր, որ նրան ավելին էր պետք, քան հատուկ դպրոցը կարողանում էր տալ` նախևառաջ անհրաժեշտ էր խոսքային միջավայր: Երկար ծանր ու թեթև անելուց հետո ծնողին առաջարկեցի նոր ուսումնական տարում երեխային տեղափոխել  հանրակրթական դպրոց: Ես` Անուշ Ալեքսանյանս, կարծում եմ Սվետայի համար վճռորոշ որոշում կայացրեցի, ծնողին խորհուրդ տալով տեղափոխել երեխային ներառական կրթություն իրականացնող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:
Սվետան նոր ուսումնական տարում եկավ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր իմ` Կարինե Բաբուջյանիս դասարանը: Որպես սկսնակ դասվար` սկզբում ես շատ անհանգստացած էի, բայց երբ տեսա Սվետային, հասկացա, որ հենց ինքն էլ ինձ կօգնի, և այդպես էլ եղավ:
Սկզբնական շրջանում Սվետան անընդհատ կառչած էր քրոջից` Էլենից, ով սովորում էր նույն դասարանում,  և դա Էլենի համար ավելորդ լարվածություն էր ստեղծում: Բացի այդ` այդ կախվածությունը թույլ չէր տալիս, որ թե մեկը, թե մյուսը շփվեն դասարանի մյուս սովորողների հետ: Առաջին գործս  քույրիկներին իրարից «առանձնացնելն էր». ամեն ինչ անում էի, որ Սվետան շփվի դասարանի բոլոր երեխաների հետ. խմբային աշխատանքների ժամանակ քույրիկներին տարբեր խմբերի մեջ էի ընդգրկում…
 
Շատ կարճ ժամանակում Սվետան դարձավ դասարանի սիրելին, Էլենն էլ  ազատվեց այն զգացողությունից, որ ինքը ամեն վայրկյան պատասխանատու է քրոջ համար: Առաջին քայլն արված էր. Սվետան  այսօր դասարանի, դպրոցի լիարժեք   անդամ է: 

Մյուս խնդիրը, որ դրված էր մեր առջև` Սվետայի խոսքի զարգացումն էր, որը հենց Սվետայի մեր դպրոց գալու հիմնական պատճառն էր:

Այսինքն`  ես պիտի օգտվեի խոսքային միջավայրի առկայությունից, որը չկար հատուկ դպրոցում:
Լսողական խնդրով երեխայի մոտ խոսքի զարգացման համար կարևոր գործոններ են.

  1. Խոսքային միջավայրը` որպես խասքի զարգացման կարևոր գործոն
  2. Խեցեգործությունը`  որպես մոտորիկայի զարգացման գործոն
  3. Թատրոնը` խոսքի  զարգացման  գործոն
  4. Երաժշտությունը` որպես հնչերանգային  լսողությունը զարգացնող միջոց
  5. Արատաբանի հետ  համատեղ  աշխատանքի կարևորությունը
  6. Լողը ` որպես   խոսքի  լավ արտաբերման  միջոց
  7. Խոսքային  միջավայրում ժեստը` որպես խոսքի  զարգացման  միջոց
  8. FM լսողական համակարգը` որպես լսողության զարգացման գործոն

Հայտնի  բան է, որ  լսողական  խնդրով  մարդու հաղորդակցման հիմնական  ձևը  ժեստային լեզուն է: Մնացորդային լսողությամբ  մարդու  մոտ  հնարավոր  է վաղ  տարիքում  քիչ թե  շատ զարգացնել  խոսքը, եթե  նախադպրոցական  և  կրտսեր  դպրոցական  տարիքում  ճիշտ  կազմակերպվի  երեխայի  խոսքի  զարգացման  գործընթացը:

Այս  առումով  կարևոր  են մոտորիկան  զարգացնող  գործունեությունները` խեցեգործությունը, քանի որ մատների  վերջավորություններում  առկա   նյարդային  հանգույցները  սերտ  կապ  ունեն  խոսքի  արտաբերման  հետ: Մոտորիկայի  զարգացումը  նպաստում  է  խոսքի  ճիշտ, հնարավորինս   հասկանալի  արտաբերմանը: Խոսեցինք ծնողի հետ և Սվետան  սկսեց հաճախել խեցեգործության դասերի:

Լսողական  խնդրով  երեխայի  համար   շատ  ավելի  հեշտ  է այս  կամ  այն  բառը, նախադասությունը ժեստով  արտահայտել, քան  ջանքեր  գործադրել և արտասանել  այն: Քանի որ մենք մեր առաջ խնդիր ենք դրել օգնելու լսողական խնդրով երեխայի խոսքի զարգացմանը, ուստի հետևում ենք, որ նա թեկուզ դժվարությամբ, բայց մշտապես արտահայտվի բառերով:  Այս առումով  թատրոնը այն  գործունեությունն  է, որի միջոցով երեխան  առանց  պարտադրանքի, մեծ  ոգևորությամբ  և սեփական  նախաձեռնությամբ  իր  վրա ջանքեր  է գործադրում,  որպեսզի  լավ  խոսի  և հաջող  խաղա  իր  դերը: Սվետան  մեծ  հաճույքով  ընդգրկվեց «Մկների  ժողով», «Կիկոսի մահը» հեքիաթների մեջ:

 Լսողական  խնդրով  մարդու  համար   այս  կամ այն  ձայնը  սկզբնական   շրջանում ընդամենը  աղմուկ  է և հնչերանգային լսողությամբ  զարգացման  արդյունքում  է,  որ  թույլ  լսողը  կարողանում  է  ձայնի  մեջ  տարբերակել  այս  կամ  այն  հնչյունը,  այնուհետև`  բառը: Հետևապես  որքան  էլ  որ  անհամատեղելի  են թվում լսողություն  չունենալ  և երաժշտություն հասկացությունները, այդ  ու հանդերձ  երաժշտությունը   նպաստում  է հնչերանգային  լսողության   զարգացմանը, ձևավորում  է տեմպի  զգացողություն, որը  նպաստում  է խոսքի  հասկանալի  արտաբերմանը: Սվետայի հետ  անընդհատ ծանոթանում ենք երաժշտական տարբեր գործիքների հետ, դրանց ձայների տարբերակման շուրջ խաղեր ենք խաղում և այլն:   

Բժշկական տեսանկյունից ապացուցված բան է, որ լսողության   խնդրով  մարդկանց  մոտ թոքերը սովորական  չափերից  փոքր  են, և  դա խոչընդոտ  է  հանդիսանում  խոսքի  պարզ արտաբերմանը:  Ավանդական  ձևերից   են շնչառական վարժությունները, որոնք  առանձնապես  հաճելի չեն երեխային: Ի տարբերությունդրա` լողը շատ ավելի հաճելի է  երեխայի  համար և միևնույն  ժամանակ  լուծում  է վերը  նշված  խնդիրը: Շատ ուրախ ենք, որ շուտով կգործի մեր  լողավազանը, և Սվետան բոլորի հետ միասին կլողա:   

Վերը  նշված  գործունեությունները, որոնք արդյունավետ  կերպով նպաստում  են  խոսքի  զարգացմանը,  գրեթե  անարդյունավետ  կդառնան,  եթե այս  ամենը չիրականացվի  խոսքային  միջավայրում. այսինքն`  խոսքային  միջավայրը  խոսքի  զարգացման  անհրաժեշտ  և  գլխավոր  պայմանն  է:  Ժեստային  միջավայրը  չի  պահանջում  արտահայտման   խոսքային  ձև,  և երեխային   այդ  միջավայրում   շփման, հաղորդակցման   համար   բավարար  է  միայն  ժեստը,  իսկ   խոսքային   միջավայրում   երեխան  ստիպված  է  խոսել  բառերով  և  անընդհատ   զարգացնել  իր  խոսքը:    

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.