«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 21

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 4-րդ հավաք

Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք

Գլխավորը` իրական հետազոտական աշխատանքի անընդհատ ընթացքն է

Ուսումնահասարակական նախագծերը որպես ուսումնառության բաղկացուցիչ

Ուսումնահասարակական նախագիծ. կենդանաբանի դպրոց

Ֆիտոդիզայնը տեխնոլոգիայի բաղկացուցիչ և մասնագիտական գործունեություն

Պարտեզ դրսում և ներսում

Միջազգային ծրագրին մասնակցությունը` որպես սովորողների զարգացման պայման

Կանաչ մոլորակ – կրթահամալիր

Մաքուր համայնք նախագիծը

Հայրենասիրությունն սկսվում է հայրենագիտությունից

Ուսումնական ճամփորդություն. գիտելիք + կարողություն + արժեքային համակարգ

Ուսումնահետազոտական ճամփորդություն - դաս

Ուսումնական ճամփորդությունները որպես ուսումնահասարակական նախագիծ

Ուսումնահասարակական աշխատանքի նախագծումն ու իրագործումը սովորողների էկոլոգիական մտածողության դաստիարակության գործում

Օտար լեզուները որպես ուսումնահետազոտական աշխատանքի միջավայր

Արդյունավետ օտար լեզու ՏՀՏ կիրառմամբ

Օտար լեզուները «Իմացումի հրճվանք» ծրագրում

1-2-րդ դասարանի օտար լեզվի ուսումնական նյութեր ՏՀՏ կիրառմամբ

Հին հեքիաթներ նոր տարազով

Թարգմանության դասը ՏՀՏ-ի միջոցով

Ինտերնետի գործածումը անգլերենի ուսուցման ժամանակ

ՏՀՏ-ների կիրառումը և աշակերտական համագործակցության մեթոդը ռուսաց լեզվի դասին

ՏՀՏ-ների կիրառումը որպես օտար լեզուների ուսուցման խթան

Խոսքի զարգացումը խոսքային միջավայրում

Ինքնակրթությունը կրթահամալիրում

Առաջադրանքների փաթեթ հատուկ կարիքով սովորողների համար

Դասավանդողի դպրոցից. հատուկ կարիքով երեխաների հետ անհատական աշխատանք

Հատուկ մանկավարժի գործունեության նկարագիրը կրթահամալիրում

Ներառական ուսուցում. ծնողի խնդիրները, լուծումներ

Ավելին քան աշխատանք

Արտակարգ ունակություն ունեցող սովորողները դասարանում. նոր խնդիրնե՞ր, թե՞ խնդիրների լուծում

Ընտրությամբ գործունեությունը որպես օժտվածության զարգացում

Դասի ընթացքում սովորողների հետ տարվող անհատական աշխատանք

Ստուգատեսները որպես օժտվածության զարգացում

Ֆիզիոթերապիան հատուկ կարիքով երեխաներին հանրակրթություն ներառելու արդյունավետ ձև

Փառատոնը ստեղծական կարողությունների զարգացման գործում

Լողուսուցումը որպես հանրակրթության բաղկացուցիչ

Ինտելեկտուալների ակումբ

Հասարակագիտության ուսուցումը ավագ դպրոցում

Ծրագրավորողի մասնագիտական պատրաստություն

Նկարչի մասնագիտական պատրաստություն

Լուսանկարչի մասնագիտական պատրաստություն

Օպերատորի մասնագիտական պատրաստություն

Արհեստավորի մասնագիտական պատրաստություն

Էլեկտրոնիկա և ծրագրավորում. հեղինակային ծրագիր

Կրթահամալիրի ավագ դպրոցները 2009-2010 ուստարում

Հրատարակչատան աշխատանքները

Գիտափորձ, իրականացում, արդյունքներ

Ծեսը հանրակրթության բաղկացուցիչ

Հեռավար ուսուցման առավելությունները, հիմնախնդիրները

Հեռավար համագործակցային ուսուցում

Ուսումնահետազոտական ճամբարը որպես հանրակրթության զարգացման լաբրատորիա

Վերապատրաստման մոդուլների ստեղծում և վերամշակում

Ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի կիրառմամբ

Բնագիտությունը «Իմացումի հրճվանք ծրագրում

Գնահատումը կրտսեր դպրոցում

Առավոտյան ժամերգությունը կրթահամալիրում

Մասնագիտական ուսուցումը կրթահամալիրում

Մանկավարժական համալրումը կրթահամալիրում

Ծնողի դերը դպրոցում,

Առաջին դասարանցու ինքնագնահատման օրագիր

Կարինե Մացակյան

Արհեստավորի մասնագիտական և նախամասնագիտական պատրաստություն

Արհեստավորի մասնագիտական պատրաստության ծրագիրը կրթահամալիրում ամեն տարի լրացվում և մշակվում է: Արհեստանոցները, մասնագիտական անհրաժեշտ միջավայրը ստեղծելուց հետո 2008-2009թթ ուստարվա  ծրագրում կատարվեցին որոշ փոփոխություններ. տեղ գտան   հետևյալ  պարտադիր  առարկաները` գծագրությունը, գծանկարը, համակարգչային գրաֆիկան, ընդ որում, վերջինս  միտված է  սովորողներին տալու մասնագիտական ժամանակակից մոտեցում: Վերը նշված  պարտադիր դասընթացները  իրականացվում են հենց արհեստագործական դպրոցի  դասավանդողների կողմից, որոնք  ունեն բավարար հմտություններ և պարբերաբար  վերապատրաստվում  են:

Արդյունքում` սովորողները  սկսել են  տիրապետել  տարածական մտածողությանը,  գունային տեխնիկային և  վիրտուալ  մոդելավորման սկզբունքներին:

Ինչ վերաբերում է  ուսուցիչներին,  նրանք  էլ իրենց հերթին  իրենց սաների  օրեցօր  աճող  մակարդակն ապահովելու համար անընդհատ զբաղվում են  ինքնակրթությամբ և  ինքնակատարելագործմամբ` օգտագործելով համակարգչային տեխնիկան, ինտերնետը, հարակից  դպրոցների  մասնագետների փորձը:

Ամենակիրառական համակարգչային  ծրագիրը «PHOTOSHOP»-ը  սովորել են  բոլոր  ուսանողները և  աշակերտները` այն լայնորեն օգտագործելով  իրենց  արհեստների նմուշները  վիրտուալ  մոդելավորելու համար: Օրինակ` դիմահարդարն  այն  օգտագործում  է մարդու դեմքին փոփոխություններ և շպար անելուց առաջ:

Խոհարարին  «PHOTOSHOP»-ը  օգնում է սեղանը ձևավորելիս, գորգագործը նկարում է  ապագա գորգը և ընտրում  գույները, վարսահարդարը  որոշում է սանրվածքն և  մազերի գույնը, հարմարեցնում դեմքին, ոսկերիչը կատարում է  զարդերի  էսքիզները:

Բայց «PHOTOSHOP» ծրագիրը լինելով լայն պրոֆիլի օգտագործման համակարգչային  ծրագիր, երբեմն  չի բավարարում մասնագիտական  նեղ  պահանջներին: Ճիշտ է, այն  արդեն  տվել է իր դրական արդյունքը, բայց,  օրինակ, ռադիոմասնագետին   իր մասնագիտության մեջ  չի կարող օգնել: Շատ  դեպքերում օգնում է  մինիմալ  մոդելավորման համար: Դրա համար  քննարկելով այս բացը, առաջարկում եմ հաջորդ  ուստարում որպես նեղ  մասնագիտացված  մոդելավորող  ծրագրեր, արհեստագործական դպրոցում ներդնել`
1.Google sketehup (գծագրական 3D  ծրագիր )       
2.JewelaryCD (Զարդերի մոդելավորման 3D ծրագիր)
3.Elektronics Workbench (էլ. սխեմատեխնիկայի լաբորատորիա) և նմանատիպ  ծրագրեր:

Կարծում եմ, որ հերթական վերապատրաստումը ՏՀՏ մասնագետներին կօգնի, որպեսզի նրանք ավելի մատչելի դարձնեն դասապրոցեսները: Ծանոթ լինելով այդ ծրագրերին՝ դասավանդողները հեշտությամբ կփոխանցեն ուսուցանվող նյութը: Ինտերակտիվ գրատախտակի մուտքը կրթահամալիր լուծեց մի շարք խնդիրներ. այսպես, օրինակ` նա վերը նշված էլեկտրոնային ծրագրերը (2D, 3D) ավելի տեսանելի և ցայտուն դարձրեց, ձեռքի գործիքներին փոխարինեցին էլեկտրոնային գործիքները: Եթե սովորաբար գործածում էինք ավանդական քանոնը, մատիտն ու ռետինը, գծագրական հատուկ թղթերը, ապա այժմ դրանք արագորեն փոխարինվեցին էլեկտրոնային գրատախտակի ներսում գտնվող գործիքներով:

Ավելորդ չեմ համարում նշել, որ նորաբաց գծանկարի կաբինետը, որը  ղեկավարում եմ ես, շատ օգնեց  ոսկերիչ ուսանողներին  ձեռք բերելու  իրենց մասնագիտության մեջ  կոնստրուկտիվ մտածելակերպ: Վերը շարադրված  միջոցառումների իրականացման  արդյունքում ստեղծված  միջավայրը նպաստեց  և  նպաստելու է  կենցաղում հասարակական  վայրերում կիրառվող աքսեսուարների ստեղծման այլընտրանքային տարբերակի կիրառմանը: Արդյունքում  ունեցել ենք  մոդեռն ջահեր,  տոնածառ,  դիմակներ,  արդուզարդ,  ներքին ինտերյերի  ձևավորում,  մոդեռն պահարաններ,  հայտարարությունների   ցուցափեղկ գրադարակներ, ծաղկի պատվանդաններ և այլն:

Ուրախալի է  Մեդիա–մշակութային կենտրոնի ստեղծումը: Այն իր մեջ ներառում է կինո-ֆոտո դպրոցը, դիզայն-լաբորատորիան, գործում է ծաղկի խանութ-սրահը: Մեդիա-կենտրոնը հնարավորություն է տալիս ստեղծելու ուսումնառության արդյունքում ստեղծված նյութական արժեքների (այդ թվում՝ արհեստավոր սովորողների ստեղծած) մշտական ցուցադրություն, կազմակերպել դրանց վաճառքը: Այստեղ կատարվում են նկարահանումներ, կազմակերպվում են կրթահամալիրում աշխատող-սովորող և նրանից դուրս աշխատող արվեստագետետների աշխատանքների անհատական և խմբային ցուցահանդեսներ:

Մեդիա կենտրոնը սերտ համագործակցում է կրթահամալիրի բոլոր դպրոցների հետ, օգնում նոր մոդելների ստեղծմանը, ձևավորում և առաջարկում նոր լուծումներ:

Կենտրոնը իր գործունեությամբ նպաստում է, որպեսզի կրթահամալիրում ստեղծված յուրաքանչյուր նյութ, ֆիլմ, արտադրանք վերջնական և որակյալ տեսքի բերվի:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.