«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 21

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 4-րդ հավաք

Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք

Գլխավորը` իրական հետազոտական աշխատանքի անընդհատ ընթացքն է

Ուսումնահասարակական նախագծերը որպես ուսումնառության բաղկացուցիչ

Ուսումնահասարակական նախագիծ. կենդանաբանի դպրոց

Ֆիտոդիզայնը տեխնոլոգիայի բաղկացուցիչ և մասնագիտական գործունեություն

Պարտեզ դրսում և ներսում

Միջազգային ծրագրին մասնակցությունը` որպես սովորողների զարգացման պայման

Կանաչ մոլորակ – կրթահամալիր

Մաքուր համայնք նախագիծը

Հայրենասիրությունն սկսվում է հայրենագիտությունից

Ուսումնական ճամփորդություն. գիտելիք + կարողություն + արժեքային համակարգ

Ուսումնահետազոտական ճամփորդություն - դաս

Ուսումնական ճամփորդությունները որպես ուսումնահասարակական նախագիծ

Ուսումնահասարակական աշխատանքի նախագծումն ու իրագործումը սովորողների էկոլոգիական մտածողության դաստիարակության գործում

Օտար լեզուները որպես ուսումնահետազոտական աշխատանքի միջավայր

Արդյունավետ օտար լեզու ՏՀՏ կիրառմամբ

Օտար լեզուները «Իմացումի հրճվանք» ծրագրում

1-2-րդ դասարանի օտար լեզվի ուսումնական նյութեր ՏՀՏ կիրառմամբ

Հին հեքիաթներ նոր տարազով

Թարգմանության դասը ՏՀՏ-ի միջոցով

Ինտերնետի գործածումը անգլերենի ուսուցման ժամանակ

ՏՀՏ-ների կիրառումը և աշակերտական համագործակցության մեթոդը ռուսաց լեզվի դասին

ՏՀՏ-ների կիրառումը որպես օտար լեզուների ուսուցման խթան

Խոսքի զարգացումը խոսքային միջավայրում

Ինքնակրթությունը կրթահամալիրում

Առաջադրանքների փաթեթ հատուկ կարիքով սովորողների համար

Դասավանդողի դպրոցից. հատուկ կարիքով երեխաների հետ անհատական աշխատանք

Հատուկ մանկավարժի գործունեության նկարագիրը կրթահամալիրում

Ներառական ուսուցում. ծնողի խնդիրները, լուծումներ

Ավելին քան աշխատանք

Արտակարգ ունակություն ունեցող սովորողները դասարանում. նոր խնդիրնե՞ր, թե՞ խնդիրների լուծում

Ընտրությամբ գործունեությունը որպես օժտվածության զարգացում

Դասի ընթացքում սովորողների հետ տարվող անհատական աշխատանք

Ստուգատեսները որպես օժտվածության զարգացում

Ֆիզիոթերապիան հատուկ կարիքով երեխաներին հանրակրթություն ներառելու արդյունավետ ձև

Փառատոնը ստեղծական կարողությունների զարգացման գործում

Լողուսուցումը որպես հանրակրթության բաղկացուցիչ

Ինտելեկտուալների ակումբ

Հասարակագիտության ուսուցումը ավագ դպրոցում

Ծրագրավորողի մասնագիտական պատրաստություն

Նկարչի մասնագիտական պատրաստություն

Լուսանկարչի մասնագիտական պատրաստություն

Օպերատորի մասնագիտական պատրաստություն

Արհեստավորի մասնագիտական պատրաստություն

Էլեկտրոնիկա և ծրագրավորում. հեղինակային ծրագիր

Կրթահամալիրի ավագ դպրոցները 2009-2010 ուստարում

Հրատարակչատան աշխատանքները

Գիտափորձ, իրականացում, արդյունքներ

Ծեսը հանրակրթության բաղկացուցիչ

Հեռավար ուսուցման առավելությունները, հիմնախնդիրները

Հեռավար համագործակցային ուսուցում

Ուսումնահետազոտական ճամբարը որպես հանրակրթության զարգացման լաբրատորիա

Վերապատրաստման մոդուլների ստեղծում և վերամշակում

Ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի կիրառմամբ

Բնագիտությունը «Իմացումի հրճվանք ծրագրում

Գնահատումը կրտսեր դպրոցում

Առավոտյան ժամերգությունը կրթահամալիրում

Մասնագիտական ուսուցումը կրթահամալիրում

Մանկավարժական համալրումը կրթահամալիրում

Ծնողի դերը դպրոցում,

Առաջին դասարանցու ինքնագնահատման օրագիր

Նաիրա Նիկողոսյան
Լուսինե Փաշայան
Նաիրա Դալուզյան

Գնահատումը կրտսեր դպրոցում

Գնահատել նշանակում ստեղծագործել:
Գյոթե

ՀՀ կրթակարգով ամրագրված է` գնահատման հիմնական նպատակը սովորողի գիտելիքների, կարողությունների ու հմտությունների մակարդակի, անձնային որակների, ուսումնական գորընթացի կարտարելագործման վերահսկումն է, գնահատումը դիտվում է որպես սովորողի խրախուսման միջոց, ոչ թե զենք:

Երեխաներին գնահատանիշ պետք չէ: Նրանք առանց դրա էլ կսովորեն, եթե ուսումնական գործընթացը վերածենք իմացումի հրճվանքի, ոչ թե պարտադրանքի:

Կրթահամալիրը իր գործունեության ընթացքում անընդհատ իրագործել է հետազոտող սովորողի ու ուսուցչի պատրաստման մոդելը: Մոտեցման այս ուղիները այսօր արդեն ամրագրված են ՀՀ հանրակրթության պետական կրթակարգում: Հետազոտող սովորողն ու ուսուցիչը կրթության կազմակերպման նոր մակարդակով պահանջում են զարգացման որակապես նոր ծրագրեր ու  գնահատման չափանիշներ: Հետազոտողների համայնքում գնահատումը դարձել է ստողծագործական աշխատանք. գնահատում ենք ամեն ինչ ու անընդհատ:

Եթե հավակնել ենք հայտարարել, որ կրթությունը ապրելու գործընթաց է, ապա գնահատումը ոչ թե զուտ կրթական, այլ կյանքի բոլոր բնագավառներին առնչվող խնդիր է. յուրաքանչյուրիս անհրաժեշտ է գնահատման հմտություն ունենալ: Կյանքը դպրոց է մտնում, և միաժամանակ դպրոցն ինքն է գնում կյանքին ընդառաջ: Կրթության նոր քաղաքականություն նշանակում է գնահատման նոր համակարգեր:

Գնահատանիշը երեխայի ինտելեկտուալ մակարդակի չափանիշ չէ, գիտելիքների իրական որակը չի արտացոլում, երեխաներին դրդում է խաբեության, ցուցադրական ջանքերի և անառողջ մրցակցության: Ավանդական դպրոցում գնահատական նշանակելը հեշտ էր այն պատճառով, որ գնահատվում էր մտապահումը, իսկ այսօր մեր հետաքրքրությունների համակարգը մի ամբողջ աշխարհ է` բազմակողմանի ու հետաքրքիր: Ուստի գնահատման նոր գործիքներ են անհրաժեշտ: Կրթահամալիրի  կրտսեր դպրոցներում դասերն անգիր չեն անում, կարմիր թանաք չենք օգտագործում, գրում ենք հիմնականում մատիտով, հեշտ ուղղում ենք սխալները, չենք վախենում սխալներից: Գնահատումը մարդուն ապրեցնելու համար է:

 Կրթահամալիրի 2009-2012թթ. զարգացման ծրագրով ամրագրված է գնահատման այլընտարնքային համակարգի ստեղծումը: Մենք չենք առաջարկում  տեսություն, որ պետք է փորձարկենք, այլ  երաշխավորում ենք մեր աշխատանքի գործնական արդյունքը:

Կրթահամալիրի կրտսեր դպրոցներում տարիների ընթացքում մշակվել ու փորձարկվել են գնահատման տարբեր ձեւեր ու գործիքներ.

  • կրտսեր դպրոցականի (1-4-րդ դաս.) զարգացման բնութագիր - սովորողի աճի բնութագիրը ստեղծվել է պետական չափոչոշիչների հիման վրա, մշակել ենք  լրացման կարգը («Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. 2008-2009 ուստարի», էջ 70).
  • սովորողի ուսումնական գործունեության անհատական թղթապանակը (թղթային, էլեկտրոնային, ֆիլմեր)
  • գնահատման  խճանկար
  • գնահատման  դիագրամներ

Կրտսեր դպրոցի 1-2-րդ դասարաններում սովորողի աշխատանքը գնահատնիշով չի գնահատվում: Տարվա ընթացքում  յուրաքանչյուր աշակերտ  իր թղթապանակում հավաքում է անհատական և խմբային կատարած աշխատանքները: Կրտսեր դպրոցի ավագ դասարաններում ուսումնական փաթեթների թղթային տարբերակները աստիճանաբար նվազում են` իրենց տեղը զիջելով էլեկտրոնային փաթեթներին: Ուսումնական տարին ամփոփելիս սովորողը վերանայում է թղթապանակը` լրացնում, առանձին էջեր փոխում, և վերջում այն հանդիսավոր, ծնողների ուսուցիչների ներկայությամբ, նորից հանձնվում է սովորողին:

Ընթացիկ
ու ամփոփիչ առաջադրանքներ ինքնաստուգման համար 1-6-րդ դասարաններում (թղթային, էլեկտրոնային)
Առաջադրանքները ստեղծում են դասավանդողներն ու սովորողները, մշակվել է ինքնաստուգման կարգը («Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. 2008-2009 ուստարի», էջ 69):

Հաշվետու-ցուցադրությաններ,  ստուգատեսներ

Ամենուրբաթյա  ուսումնական նյութերի ներկայացում

Ամառային, ձմեռային  ուսումնահետազոտական  ճամբարներ

Ծեսերն ու տոները որպես ուսումնառության արդյունք

Սովորողների ու դասավանդողների ամենամյա մրցանակներ

Սովորողների ու դասավանդողների պարգևատրումներ

Գիտելիքների գնահատման կենտրոնի ուսումնասիրություններ
(Ուսումնական տարվա վերջին հեղինակային մանակավարժության սպասարկման կենտրոնը կրտսեր դպրոցներում սահմանված կարգով  անցկացնում է ուսումնասիրություններ):
Կայքը որպես ուսումնառության արդյուք
Կրտսեր դպրոցի ենթակայքեր ու  էլեկտրոնային թերթերը

Ստեղծել ենք աշխատանքային խումբ, որը մշակում է կրթահամալիրում ստեղծված գնահատման գործիքները: Ուսումնասիրության արդյունքում  խումբը առաջարկով դիմեց մանկավարժության կենտրոն ստեղծելու`
- «Գնահատումը կրտսեր դպրոցում»,  ուսուցիչների 5-օրյա վերապատրաստման
մոդուլ
- «Կրտսեր դպրոցականի առաջադրանքների էլեկտրոնային փաթեթ»
- «Կրտսեր դպրոցականի գնահատման փաթեթ», որը  համապատասխանում է պետական չափորոշիչներին:
5տարեկանների      -           մեկ աճի բնութագիր
1-ին դաս.                   -           երկու աճի բնութագիր, 1 ինքնաստուգում
2-րդ դաս.                   -           երկու աճի բնութագիր, 2 ինքնաստուգում
3-րդ դաս.                   -           երկու աճի բնութագիր, 4 ինքնաստուգում                          
4-րդ դաս.                   -           երկու աճի բնութագիր, 4 ինքնաստուգում, ԳԳԿ 1 ստուգում
Կրտսեր դպրոցականի նախագծերի ցանկ

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.