«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 21

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 4-րդ հավաք

Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք

Գլխավորը` իրական հետազոտական աշխատանքի անընդհատ ընթացքն է

Ուսումնահասարակական նախագծերը որպես ուսումնառության բաղկացուցիչ

Ուսումնահասարակական նախագիծ. կենդանաբանի դպրոց

Ֆիտոդիզայնը տեխնոլոգիայի բաղկացուցիչ և մասնագիտական գործունեություն

Պարտեզ դրսում և ներսում

Միջազգային ծրագրին մասնակցությունը` որպես սովորողների զարգացման պայման

Կանաչ մոլորակ – կրթահամալիր

Մաքուր համայնք նախագիծը

Հայրենասիրությունն սկսվում է հայրենագիտությունից

Ուսումնական ճամփորդություն. գիտելիք + կարողություն + արժեքային համակարգ

Ուսումնահետազոտական ճամփորդություն - դաս

Ուսումնական ճամփորդությունները որպես ուսումնահասարակական նախագիծ

Ուսումնահասարակական աշխատանքի նախագծումն ու իրագործումը սովորողների էկոլոգիական մտածողության դաստիարակության գործում

Օտար լեզուները որպես ուսումնահետազոտական աշխատանքի միջավայր

Արդյունավետ օտար լեզու ՏՀՏ կիրառմամբ

Օտար լեզուները «Իմացումի հրճվանք» ծրագրում

1-2-րդ դասարանի օտար լեզվի ուսումնական նյութեր ՏՀՏ կիրառմամբ

Հին հեքիաթներ նոր տարազով

Թարգմանության դասը ՏՀՏ-ի միջոցով

Ինտերնետի գործածումը անգլերենի ուսուցման ժամանակ

ՏՀՏ-ների կիրառումը և աշակերտական համագործակցության մեթոդը ռուսաց լեզվի դասին

ՏՀՏ-ների կիրառումը որպես օտար լեզուների ուսուցման խթան

Խոսքի զարգացումը խոսքային միջավայրում

Ինքնակրթությունը կրթահամալիրում

Առաջադրանքների փաթեթ հատուկ կարիքով սովորողների համար

Դասավանդողի դպրոցից. հատուկ կարիքով երեխաների հետ անհատական աշխատանք

Հատուկ մանկավարժի գործունեության նկարագիրը կրթահամալիրում

Ներառական ուսուցում. ծնողի խնդիրները, լուծումներ

Ավելին քան աշխատանք

Արտակարգ ունակություն ունեցող սովորողները դասարանում. նոր խնդիրնե՞ր, թե՞ խնդիրների լուծում

Ընտրությամբ գործունեությունը որպես օժտվածության զարգացում

Դասի ընթացքում սովորողների հետ տարվող անհատական աշխատանք

Ստուգատեսները որպես օժտվածության զարգացում

Ֆիզիոթերապիան հատուկ կարիքով երեխաներին հանրակրթություն ներառելու արդյունավետ ձև

Փառատոնը ստեղծական կարողությունների զարգացման գործում

Լողուսուցումը որպես հանրակրթության բաղկացուցիչ

Ինտելեկտուալների ակումբ

Հասարակագիտության ուսուցումը ավագ դպրոցում

Ծրագրավորողի մասնագիտական պատրաստություն

Նկարչի մասնագիտական պատրաստություն

Լուսանկարչի մասնագիտական պատրաստություն

Օպերատորի մասնագիտական պատրաստություն

Արհեստավորի մասնագիտական պատրաստություն

Էլեկտրոնիկա և ծրագրավորում. հեղինակային ծրագիր

Կրթահամալիրի ավագ դպրոցները 2009-2010 ուստարում

Հրատարակչատան աշխատանքները

Գիտափորձ, իրականացում, արդյունքներ

Ծեսը հանրակրթության բաղկացուցիչ

Հեռավար ուսուցման առավելությունները, հիմնախնդիրները

Հեռավար համագործակցային ուսուցում

Ուսումնահետազոտական ճամբարը որպես հանրակրթության զարգացման լաբրատորիա

Վերապատրաստման մոդուլների ստեղծում և վերամշակում

Ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի կիրառմամբ

Բնագիտությունը «Իմացումի հրճվանք ծրագրում

Գնահատումը կրտսեր դպրոցում

Առավոտյան ժամերգությունը կրթահամալիրում

Մասնագիտական ուսուցումը կրթահամալիրում

Մանկավարժական համալրումը կրթահամալիրում

Ծնողի դերը դպրոցում,

Առաջին դասարանցու ինքնագնահատման օրագիր

Լիանա  Առաքելյան
Շուշան Սողոմոնյան
(9-րդ դասարան)

«Մաքուր համայնք» նախագիծը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսումնական պլանով նախատեսված է, որ որպես պարտադիր ուսումնական գործունեության բաղկացուցիչ, իրականացվում են հանրօգուտ աշխատանքի նախագծեր. միջավայրի մաքրում և խնամք, կենդանիների, բույսերի խնամք, հարակից այգիների մաքրում, հայրենագիտական ուսումնական ճամփորդությունների ընթացքում մի շարք էկոլոգիական նախագծերի իրականացում: Մենք` սովորողներս այդ աշխատանքներին մասնակցում ենք մեծ ոգևորությամբ, կասենք ավելին՝ ոչ միայն մասնակցում ենք, այլև հանդես ենք գալիս նախաձեռնություններով:  

Մեզ մշտապես մտահոգում են շրջապատի աղտոտվածությունը, անփութորեն կուտակված աղբն ու անմշակ միջավայրը: Դասընկերներով ստեղծել ենք աշխատանքային խումբ և փորձում ենք լուսաբանել մեր` Մալաթիա-Սեբաստիա համայնքում մաքրության հետ կապված առկա խնդիրները: Նկարում ենք տարբեր տեսարաններ, փորձում ենք գտնել այն գործընկեր կառույցները. թաղապետարան, քաղաքապետարան, էկոլոգիական ծրագրերի իրականացման գրասենյակ, ՀՀ բնապատպանության նախարարություն, ովքեր կաջակցեն, կմիջամտեն խնդրի լուծմանը:

Փնտրում ենք համագործակից հասարակական կազմակերպություններ: 2008 թվականի նոյեմբեր ամսին մասնակցեցինք ՄԱԿ-ի կողմից հայտարարված «Դպրոցական տասը նախագիծ» ծրագրի դրամաշնորհային մրցույթին, որտեղ ներկայացրել էինք «Մաքուր համայնք» նախագիծը: Ծրագիրը ճանաչվեց հաղթող և հունվար ամսից սկսեցինք իրականացնել այն: Ծրագիրը վերաբերում է աղբի տեսակավորման խնդիրներին: Կրթահամալիրում արդեն կար նման աշխատանքի մասնակի փորձ:  
Երրորդ տարին է` հաջողությամբ տեսակավորվում է թուղթն ու ստվարաթութը: Բոլոր ուսումնական շենքերի հարկաբաժիններում դրված են թղթի թափոնի հավաքման զամբյուղներ, որտեղ հավաքվում է նյութը և հավաքված թափոնը հանձնվում է համապատասխան տեղ: Այս տարաների կողքին հայտվեցին նոր տարաներ: Առաջին քայլը եղավ աղբամանների ձեռքբերումը և տեղադրումը կրթահամալրի բոլոր հաստատություններում: Տեսակավորում ենք առաջացող աղբը՝ թուղթ, ստվարաթուղթ, ապակու ջարդոն, շշեր, պոլիէթիլենային թափոն, հացամթերքի մնացորդ: Սովորողներն ու կրթահամալիրի աշխատողներն օգտվում են այս ծառայությունից` ազատվելով տանը կուտակված  թղթի, ստվարաթղթի, սննդի (կրթահամալիրի կրտսեր դպրոցներն ունեն կենդանաբանական անկյուններ և կենդանիներին կերակրելու համար օգտագործվում են հավաքված հացի մնացորդները) և այլ թափոններից: Աղբամանների վրա կան ցուցումներ, որոնք հուշում են, թե որ աղբը որտեղ պետք է լցնել: Սկզբնական շրջանում  մշտապես կարելի էր հանդիպել խառնված թափոն. թղթի թափոնի հետ աղբի այլ տեսակներ (ստվարաթուղթ, մոմլաթ, երբեմն սննդի մնացորդներ և այլն): Հետևողական մոնիտորինգի և զգուշացումների արդյունքում խնդիրը լուծում է ստանում: Կրթահամալիր կայքում ունենք ենթաբաժին, որի միջոցով բոլորին տեղեկացնում ենք ծրագրի ընթացքի մասին: Հերթական ուսումնական ճամփորդության ժամանակ եղել ենք ապակու վերամշակման գործարանում և մանրամասն ծանոթացել ապակյա տարաների պատրաստման տեխնոլոգիային: Համագործակցում ենք մի քանի կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են թափոնի (թղթի, ստվարաթղթի, պոլիէլիլենային տոպրակների, պլաստմասի) վերամշակմամբ, շշերի ընդունմամբ: Սրանք ծրագրի հաջողություւներն են: Ուզում ենք արձանագրել ծրագրի ընթացում առաջ եկած խոչընդոտներն ու չլուծված խնդիրները:

Ուսումնասիրությունները պարզեցին, որ մեր երկրում տեսակավորված աղբի տեղավորման մեծ խնդիր կա.  շատ քիչ են թափոնի ընդունմամբ և վերամշակմամբ զբաղվող հաստատությունները: Այս և աղբահանության այլ խնդիրներով առանձնապես հետաքրքրված չեն պետական կառույցները:
ՄԱԿ-ի հետ համագործակցությունը ավարտվում է հունիս ամսին, սակայն ծրագիրը սրանով չի ավարտվում:  Մենք առանց հուսահատվելու քայլ առ քայլ առաջ են գնում, փորձելով գտնել նոր համախոհներ` հասկանալով էկոլոգիական հիմնախնդիրների կարևորությունը:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.