«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 21

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 4-րդ հավաք

Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք

Գլխավորը` իրական հետազոտական աշխատանքի անընդհատ ընթացքն է

Ուսումնահասարակական նախագծերը որպես ուսումնառության բաղկացուցիչ

Ուսումնահասարակական նախագիծ. կենդանաբանի դպրոց

Ֆիտոդիզայնը տեխնոլոգիայի բաղկացուցիչ և մասնագիտական գործունեություն

Պարտեզ դրսում և ներսում

Միջազգային ծրագրին մասնակցությունը` որպես սովորողների զարգացման պայման

Կանաչ մոլորակ – կրթահամալիր

Մաքուր համայնք նախագիծը

Հայրենասիրությունն սկսվում է հայրենագիտությունից

Ուսումնական ճամփորդություն. գիտելիք + կարողություն + արժեքային համակարգ

Ուսումնահետազոտական ճամփորդություն - դաս

Ուսումնական ճամփորդությունները որպես ուսումնահասարակական նախագիծ

Ուսումնահասարակական աշխատանքի նախագծումն ու իրագործումը սովորողների էկոլոգիական մտածողության դաստիարակության գործում

Օտար լեզուները որպես ուսումնահետազոտական աշխատանքի միջավայր

Արդյունավետ օտար լեզու ՏՀՏ կիրառմամբ

Օտար լեզուները «Իմացումի հրճվանք» ծրագրում

1-2-րդ դասարանի օտար լեզվի ուսումնական նյութեր ՏՀՏ կիրառմամբ

Հին հեքիաթներ նոր տարազով

Թարգմանության դասը ՏՀՏ-ի միջոցով

Ինտերնետի գործածումը անգլերենի ուսուցման ժամանակ

ՏՀՏ-ների կիրառումը և աշակերտական համագործակցության մեթոդը ռուսաց լեզվի դասին

ՏՀՏ-ների կիրառումը որպես օտար լեզուների ուսուցման խթան

Խոսքի զարգացումը խոսքային միջավայրում

Ինքնակրթությունը կրթահամալիրում

Առաջադրանքների փաթեթ հատուկ կարիքով սովորողների համար

Դասավանդողի դպրոցից. հատուկ կարիքով երեխաների հետ անհատական աշխատանք

Հատուկ մանկավարժի գործունեության նկարագիրը կրթահամալիրում

Ներառական ուսուցում. ծնողի խնդիրները, լուծումներ

Ավելին քան աշխատանք

Արտակարգ ունակություն ունեցող սովորողները դասարանում. նոր խնդիրնե՞ր, թե՞ խնդիրների լուծում

Ընտրությամբ գործունեությունը որպես օժտվածության զարգացում

Դասի ընթացքում սովորողների հետ տարվող անհատական աշխատանք

Ստուգատեսները որպես օժտվածության զարգացում

Ֆիզիոթերապիան հատուկ կարիքով երեխաներին հանրակրթություն ներառելու արդյունավետ ձև

Փառատոնը ստեղծական կարողությունների զարգացման գործում

Լողուսուցումը որպես հանրակրթության բաղկացուցիչ

Ինտելեկտուալների ակումբ

Հասարակագիտության ուսուցումը ավագ դպրոցում

Ծրագրավորողի մասնագիտական պատրաստություն

Նկարչի մասնագիտական պատրաստություն

Լուսանկարչի մասնագիտական պատրաստություն

Օպերատորի մասնագիտական պատրաստություն

Արհեստավորի մասնագիտական պատրաստություն

Էլեկտրոնիկա և ծրագրավորում. հեղինակային ծրագիր

Կրթահամալիրի ավագ դպրոցները 2009-2010 ուստարում

Հրատարակչատան աշխատանքները

Գիտափորձ, իրականացում, արդյունքներ

Ծեսը հանրակրթության բաղկացուցիչ

Հեռավար ուսուցման առավելությունները, հիմնախնդիրները

Հեռավար համագործակցային ուսուցում

Ուսումնահետազոտական ճամբարը որպես հանրակրթության զարգացման լաբրատորիա

Վերապատրաստման մոդուլների ստեղծում և վերամշակում

Ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի կիրառմամբ

Բնագիտությունը «Իմացումի հրճվանք ծրագրում

Գնահատումը կրտսեր դպրոցում

Առավոտյան ժամերգությունը կրթահամալիրում

Մասնագիտական ուսուցումը կրթահամալիրում

Մանկավարժական համալրումը կրթահամալիրում

Ծնողի դերը դպրոցում,

Առաջին դասարանցու ինքնագնահատման օրագիր

Աշոտ Տիգրանյան          

Հեռավար ուսուցում. առավելություններ  հիմնախնդիրներ

Հեռավար ուսուցումը երկու գլխավոր խնդիր ունի` 1. բոլոր ցանկացողների ուսուցում առանց տարիքային սահմանափակման հանրակրթական պարտադիր կրթության չափորոշիչների շրջանակներում. 2. արտակարգ ընդունակություններ դրսևորած սովորողների ուսուցում՝ անկախ վերջիններիս հաճախած կրթական հաստատությունից: Երկու դեպքում էլ անհրաժեշտ է և ապահովվում է ուսուցման անընդհատությունը, անհապաղությունը և առաջադրանքների էվոլյուցիոն բարդացումը:

Հեռավար ուսուցումը երկու գլխավոր հիմնախնդիր ունի`
1. օրենսդրական հնարավորության (ՀՀ օրենքը «Կրթության մասին») պայմաններում ենթաօրենսդրական մեխանիզմների բացակայությունը.
2. ՏՀՏ կիրառման նեղ դաշտը գիտելիքային և տեխնիկական պատճառներով:

Երկու դեպքում էլ մենք գործել և գործում ենք կրթահամալիրային հնարավորությունների առավելագույնով («Քայլեր են ձեռնարկվելու հեռահար (հեռավար) ուսուցման համակարգի ներդրման և դպրոցների էլեկտրոնային ցանցի ընդլայնման ուղղությամբ` նպատակ հետապնդելով 2012թ. ապահովել բոլոր հանրակրթական դպրոցների ընդգրկվածությունը հեռահար ուսուցման համակարգում», ԿԶԾ, կետ 647): Նախորդ տարիներին հեռավար ուսուցումը կրթահամալիրում կիրառվում էր մարզերում սովորողների հետ և առանձնահատուկ դեպքերում անհատական ուսպլանով սովորող փոքր թվով երեխաների հետ աշխատելիս (կրթահամալիրում պետական աջակցությամբ իրականացվող «Պատանի հետազոտողի և ստեղծագործողի հանրապետական հեռակա դպրոց» ծրագրի շրջանակում), իսկ այս տարվանից փորձարկվում է հեռավար ուսուցումը՝ որպես ստացիոնար ուսուցման մեթոդ, երբ սովորողը և դասավանդողը բացի անմիջական շփումներից հաղորդակցվում են նաև ինտերնետային կապի միջոցով: Անմիջական և էլեկտրոնային շփումների առավելությունների զուգորդումը ոչ քիչ դրական արդյունքների է հանգեցրել, որոնցից մեկը կներկայացնի 9-րդ դասարանի սովորող Մանե Գևորգյանը: Իրականացվող մշակումներն օգտակար կլինեն մյուս դպրոցներում կիրառելու համար (կրթահամալիրի 2009-2012թթ  Զարգացման ծրագիր, հավելված 7): 2-րդ հիմնախնդրի լուծման նպատակով կրթահամալիրում կազմակերպվում է ՏՀՏ անվճար ուսուցում դասավանդողների, ծնողների և այլ կրթօջախներից տեղափոխված սովորողների համար, ինչպես նաև իրականացվում է կազմակերպչական և ֆինանսական աջակցություն համակարգիչներ ձեռք բերելու նպատակ ունեցող դասավանդողներին:  

Կրթահամալիրում գործողություններ ենք ծավալել երկու ուղղություններով`
1. ստեղծել և անցումային շրջանում պահպանել ենք համապատասխան ենթակայքը.
2. գնահատել ենք (հասկացության սահմանային բովանդակությամբ և ծավալով) դասավանդողների և սովորողների մասնակցությունը կրթության այս բաղկացուցչի ստեղծմանը, արժևորմանը և ծավալմանը:

Երկու դեպքում էլ գլխավոր արգելքը մտածողության իներցիան է և հեռավար ուսուցման ջատագովների քանակական սակավությունը:
Որպես ավարտ երկու լատինական մեջբերում. «Res, non verba» (գործ, ոչ թե խոսք), «Suaviter in modo, fortiter in re» (ձևերի մեջ վայելուչ, գործերի մեջ հաստատակամ): Երկու դեպքում էլ խոսքը հետևողական գործի մասին է, առանց որի ծաղկուն այգին էլ անապատ կդառնա:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.