«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 21

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 4-րդ հավաք

Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք

Գլխավորը` իրական հետազոտական աշխատանքի անընդհատ ընթացքն է

Ուսումնահասարակական նախագծերը որպես ուսումնառության բաղկացուցիչ

Ուսումնահասարակական նախագիծ. կենդանաբանի դպրոց

Ֆիտոդիզայնը տեխնոլոգիայի բաղկացուցիչ և մասնագիտական գործունեություն

Պարտեզ դրսում և ներսում

Միջազգային ծրագրին մասնակցությունը` որպես սովորողների զարգացման պայման

Կանաչ մոլորակ – կրթահամալիր

Մաքուր համայնք նախագիծը

Հայրենասիրությունն սկսվում է հայրենագիտությունից

Ուսումնական ճամփորդություն. գիտելիք + կարողություն + արժեքային համակարգ

Ուսումնահետազոտական ճամփորդություն - դաս

Ուսումնական ճամփորդությունները որպես ուսումնահասարակական նախագիծ

Ուսումնահասարակական աշխատանքի նախագծումն ու իրագործումը սովորողների էկոլոգիական մտածողության դաստիարակության գործում

Օտար լեզուները որպես ուսումնահետազոտական աշխատանքի միջավայր

Արդյունավետ օտար լեզու ՏՀՏ կիրառմամբ

Օտար լեզուները «Իմացումի հրճվանք» ծրագրում

1-2-րդ դասարանի օտար լեզվի ուսումնական նյութեր ՏՀՏ կիրառմամբ

Հին հեքիաթներ նոր տարազով

Թարգմանության դասը ՏՀՏ-ի միջոցով

Ինտերնետի գործածումը անգլերենի ուսուցման ժամանակ

ՏՀՏ-ների կիրառումը և աշակերտական համագործակցության մեթոդը ռուսաց լեզվի դասին

ՏՀՏ-ների կիրառումը որպես օտար լեզուների ուսուցման խթան

Խոսքի զարգացումը խոսքային միջավայրում

Ինքնակրթությունը կրթահամալիրում

Առաջադրանքների փաթեթ հատուկ կարիքով սովորողների համար

Դասավանդողի դպրոցից. հատուկ կարիքով երեխաների հետ անհատական աշխատանք

Հատուկ մանկավարժի գործունեության նկարագիրը կրթահամալիրում

Ներառական ուսուցում. ծնողի խնդիրները, լուծումներ

Ավելին քան աշխատանք

Արտակարգ ունակություն ունեցող սովորողները դասարանում. նոր խնդիրնե՞ր, թե՞ խնդիրների լուծում

Ընտրությամբ գործունեությունը որպես օժտվածության զարգացում

Դասի ընթացքում սովորողների հետ տարվող անհատական աշխատանք

Ստուգատեսները որպես օժտվածության զարգացում

Ֆիզիոթերապիան հատուկ կարիքով երեխաներին հանրակրթություն ներառելու արդյունավետ ձև

Փառատոնը ստեղծական կարողությունների զարգացման գործում

Լողուսուցումը որպես հանրակրթության բաղկացուցիչ

Ինտելեկտուալների ակումբ

Հասարակագիտության ուսուցումը ավագ դպրոցում

Ծրագրավորողի մասնագիտական պատրաստություն

Նկարչի մասնագիտական պատրաստություն

Լուսանկարչի մասնագիտական պատրաստություն

Օպերատորի մասնագիտական պատրաստություն

Արհեստավորի մասնագիտական պատրաստություն

Էլեկտրոնիկա և ծրագրավորում. հեղինակային ծրագիր

Կրթահամալիրի ավագ դպրոցները 2009-2010 ուստարում

Հրատարակչատան աշխատանքները

Գիտափորձ, իրականացում, արդյունքներ

Ծեսը հանրակրթության բաղկացուցիչ

Հեռավար ուսուցման առավելությունները, հիմնախնդիրները

Հեռավար համագործակցային ուսուցում

Ուսումնահետազոտական ճամբարը որպես հանրակրթության զարգացման լաբրատորիա

Վերապատրաստման մոդուլների ստեղծում և վերամշակում

Ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի կիրառմամբ

Բնագիտությունը «Իմացումի հրճվանք ծրագրում

Գնահատումը կրտսեր դպրոցում

Առավոտյան ժամերգությունը կրթահամալիրում

Մասնագիտական ուսուցումը կրթահամալիրում

Մանկավարժական համալրումը կրթահամալիրում

Ծնողի դերը դպրոցում,

Առաջին դասարանցու ինքնագնահատման օրագիր

Տաթև Բլեյան

Լողուսուցումը  որպես  հանրակրթության բաղկացուցիչ

Մարմնակրթության բազմաթիվ ձևերի մեջ առանձնանում է լողը, որը լուծում է ֆիզիկական  և  հոգեկան բազմաթիվ խնդիրներ« նպաստում է ընդհանուր ֆիզիկական զարգացմանը, ունի բուժիչ նշանակություն: Երեխան լողալով սկսում է ճանաչել իր մարմինը, իր օրգանիզմը, նրա ֆիզիկական հնարավորությունները: Ջրում իրեն ինքնուրույն և վստահ զգացող  երեխան ազատվում է մի շարք բարդույթներից: Եթե մենք կարևորում ենք մեր երեխայի առողջ ֆիզիկական և հոգևոր զարգացումը« չպետք է լողուսուցմանը մոտենանք որպես ժամանցի:

Փորձենք ներկայացնել լողուսուցման անհրաժեշտությունը  երեխայի կյանքում:

Լողուսուցումը
որպես  մկանային համակարգի կարգավորիչ

Լողը նպաստում է մկանային համակարգի  բազմակողմանի  զարգացմանը, քանի որ ջրում մարմնի հորիզոնական դիրքը ակտիվացնում է արյան հոսքը  դեպի աշխատող մկանները: Անընդհատ իրար հաջորդող թիավարումները  աշխատեցնում  են խոշոր և մանր մկանախմբերը, որոնցից շատերը սովորական պայմաններում   միշտ չէ, որ  գործում են: Լողալու ժամանակ շարժումները կատարման   ամպլիտուդայով հաջորդաբար ձգում  և թուլացնում են  մկանները:  Մկանների կարճատև լարվածության փոխարինումը թուլացումով և  հանգստով չի հոգնեցնում երեխային, դրանով իսկ թույլ է տալիս հեշտությամբ տանել  ֆիզիկական  բեռնվածությունը` ապահովելով նրանց մարզվածությունը: 

Լողուսուցումը
  որպես  ֆիզիոթերապիա
Լողը նաև ողնաշարի խախտումները  շտկող միջոց է: Ջրում անկշռության յուրահատուկ  վիճակը հնարավորություն է տալիս հենաշարժողական համակարգը ուղիղ վիճակում պահելու, քանի որ մարմնի քաշը չի ճնշում   նրան: Լողալու   ժամանակ ոտքերի շարժումները  օգնում են լիարժեք ձևավորել և ամրապնդել  ստորին վերջույթները` կանխելով նաև ոտնաթաթերի խեղումն  ու հարթաթաթությունը:

Լողուսուցումը
  որպես շնչուղիների բուժման և  հիվանդությունների  կանխարգելիչ միջոց
Լողը ուժեղացնում է  շնչառական մկանները, օգնում  շնչառության կարգավորմանը, մշակում է կրծքաորովայնային, իսկ հետո նաև կրծքային   շնչառությունը, բարձրացնում է թոքերի   կենսական տարողությունը, կանոնավորում  շնչառության   հաճախականությունը, ավելացնում կրծքավանդակի  շրջագիծը: Ավելանում է շնչառության խորությունը, որը շնչուղիների  հիվանդությունների  հզոր կանխարգելիչ միջոց է: Սովորական պայմաններում երեխան շնչում է մակերեսորեն. շնչառության ակտիվ պրոցեսում  ներգրավված է թոքերի մի մասը (մոտավորապես թոքերի հյուսվածքների 1/5 մասը): Դա էլ  թոքերի պասիվ մասում հիվանդահարույց մանրէների առաջացման համար բարենպաստ պայմաններ է ստեղծում, որի արդյունքում էլ կարող են առաջանալ շնչառական ուղիների  մի շարք հիվանդություններ:

Ջրում վարժություններ կատարելիս երեխան խորն է շնչում, շնչառական ակտիվ պրոցեսում ներգրավվում է ամբողջ թոքային հյուսվածքը, որի շնորհիվ թոքերը լավ օդափոխվում են և հեռացվում են մանրէները: Լողը նպաստում  է շնչառության ճիշտ ռիթմին` կարճ, խորը շնչառությանը և երկար արտաշնչմանը:

Շնչառության այդպիսի ռիթմը  դրական է ազդում նաև սրտանոթային համակարգի գործունեության վրա, քանի որ  հեշտանում է երակային արյան հոսքը դեպի սիրտ:

Լողուսուցումը
որպես սրտանոթային համակարգը կարգավորող միջոց
Լողը, լինելով ֆիզիկական վարժություն, բարերար է ազդում երեխայի սրտանոթային համակարգի աշխատանքի վրաª շնորհիվ մարմնի հորիզոնական դիրքի, խոշոր մկանախմբերի աշխատանքի և մարմնի մակերեսին ջրի մեխանիկական ճնշման ազդեցության:

Սիրտը զարկերակային համակարգով հորիզոնական ուղղությամբ արյունը մղում է դեպի ծայրամասերը: Լողալու ժամանակ մկանների կծկումները գործում են պոմպի նման` օգնելով երակային համակարգով արյունը մղել դեպի սիրտը: Ջուրը երեխայի մարմնի վրա բավականին ուժեղ  մեխանիկական  ճնշում է գործադրում: Ջրի ճնշումը մաշկում գտնվող բազմաթիվ անոթների վրա հեշտացնում է արյան ծայրամասային շրջանառությունը, օգնում է արյան արտահոսքին և հեշտացնում է նրա շարժումը դեպի սիրտը:

Այս բոլորը թեթևացնում են սրտի գործունեությունը և բարերար ազդեցություն են թողնում սրտանոթային համակարգի վրա: Կանոնավոր պարապմունքները բարձրացնում են սրտամկանի ուժը, աստիճանաբար նվազեցնում սրտի զարկերի հաճախականությունը:

Լողուսուցումը   որպես   ջրաթերապիա
Լողը  բարենպաստ կերպով է ազդում նյարդային համակարգի վրա: Այն նյարդային պրոցեսների հավասարակշռվածության արդյունավետ  միջոց է, քանի որ ջրի ջերմաստիճանը, կրկնվող միանման  շարժումները  և շնչառության ճիշտ ռիթմը  հանգստացնում են ընդհանուր նյարդային համակարգը: Լողը նպաստում  է  մեր երեխային հաղթահարել նյարդային, սթրեսային և  ֆիզիկական լարվածությունը, կարգավորում է քունը,  հաղթահարում վախը:

Լողուսուցումը
  որպես  հիգիենայի կրթություն
Շատ կարևոր է, որ երեխան կարողանա իր անձնական հիգիենային հետևել: Լողը այս դեպքում պարտադրում է հիգիենային հետևելու կանոններ, և իր մարմնի մաքրությանը հետևելը երեխայի մոտ սովորույթի ուժ է ձեռք բերում: Երեխան նախքան լողավազան մտնելը ցնցուղ է ընդունում, հագնում լողազգեստը, լողագլխարկը, լողաթափերը և մտնում լողավազան:

Այսպիսով  երեխան կարևորում է իր մարմնի մաքրությունը և   կատարում է   գործողությունների շարք, որ դառնում է  մեխանիկական աշխատանք մաքուր, առողջ մարմնի պահպանման գործում:

Լողուսուցումը
որպես հատուկ կարիք ունեցող երեխաներին  աջակցող միջոց  
Հատուկ կարիքներով երեխաների մոտ շարժողական ակտիվության նվազումը պայմանավորված է նրանց հիվանդությամբ: Որպես ֆիզիկական վարժության արդյունավետ միջոց կարելի է կիրառել լողը, քանի որ նրա կիրառմամբ հնարավոր է լուծել խնդիրների  մի ամբողջ համալիր:

Լողուսուցման ճիշտ կազմակերպման ընթացքում  ավելանում է ոչ միայն  շարժողական ունակությունների և հմտությունների ծավալը, այլև ձևավորվում է գիտակից և պատասխանատու վերաբերմունք իր վարվելակերպի հանդեպ: Լողուսուցումը պետք է հիմնվի գիտակցության և ակտիվության, սիստեմատիկության, դիտողականության, մատչելիության վրՀատուկ կարիքով երեխային պետք է ցուցաբերել անհատական մոտեցում: Ուսուցման մեթոդների թվին են պատկանում ընդհանուր զարգացնող վարժությունները, հեշտացված լողաձևերի վարժությունները, խաղերը ջրում, ջրընտելացման վարժությունները, որոնք հետագայում հիմք են հանդիսանում լողի տեխնիկայի յուրացման համար:

Երեխայի համար ջուրը ուրախություն է, հրճվանք է, տոն է, և լողը լրացուցիչ գույն և հմայք կհաղորդի հանրակրթությանը:
???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.