«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 21

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 4-րդ հավաք

Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք

Գլխավորը` իրական հետազոտական աշխատանքի անընդհատ ընթացքն է

Ուսումնահասարակական նախագծերը որպես ուսումնառության բաղկացուցիչ

Ուսումնահասարակական նախագիծ. կենդանաբանի դպրոց

Ֆիտոդիզայնը տեխնոլոգիայի բաղկացուցիչ և մասնագիտական գործունեություն

Պարտեզ դրսում և ներսում

Միջազգային ծրագրին մասնակցությունը` որպես սովորողների զարգացման պայման

Կանաչ մոլորակ – կրթահամալիր

Մաքուր համայնք նախագիծը

Հայրենասիրությունն սկսվում է հայրենագիտությունից

Ուսումնական ճամփորդություն. գիտելիք + կարողություն + արժեքային համակարգ

Ուսումնահետազոտական ճամփորդություն - դաս

Ուսումնական ճամփորդությունները որպես ուսումնահասարակական նախագիծ

Ուսումնահասարակական աշխատանքի նախագծումն ու իրագործումը սովորողների էկոլոգիական մտածողության դաստիարակության գործում

Օտար լեզուները որպես ուսումնահետազոտական աշխատանքի միջավայր

Արդյունավետ օտար լեզու ՏՀՏ կիրառմամբ

Օտար լեզուները «Իմացումի հրճվանք» ծրագրում

1-2-րդ դասարանի օտար լեզվի ուսումնական նյութեր ՏՀՏ կիրառմամբ

Հին հեքիաթներ նոր տարազով

Թարգմանության դասը ՏՀՏ-ի միջոցով

Ինտերնետի գործածումը անգլերենի ուսուցման ժամանակ

ՏՀՏ-ների կիրառումը և աշակերտական համագործակցության մեթոդը ռուսաց լեզվի դասին

ՏՀՏ-ների կիրառումը որպես օտար լեզուների ուսուցման խթան

Խոսքի զարգացումը խոսքային միջավայրում

Ինքնակրթությունը կրթահամալիրում

Առաջադրանքների փաթեթ հատուկ կարիքով սովորողների համար

Դասավանդողի դպրոցից. հատուկ կարիքով երեխաների հետ անհատական աշխատանք

Հատուկ մանկավարժի գործունեության նկարագիրը կրթահամալիրում

Ներառական ուսուցում. ծնողի խնդիրները, լուծումներ

Ավելին քան աշխատանք

Արտակարգ ունակություն ունեցող սովորողները դասարանում. նոր խնդիրնե՞ր, թե՞ խնդիրների լուծում

Ընտրությամբ գործունեությունը որպես օժտվածության զարգացում

Դասի ընթացքում սովորողների հետ տարվող անհատական աշխատանք

Ստուգատեսները որպես օժտվածության զարգացում

Ֆիզիոթերապիան հատուկ կարիքով երեխաներին հանրակրթություն ներառելու արդյունավետ ձև

Փառատոնը ստեղծական կարողությունների զարգացման գործում

Լողուսուցումը որպես հանրակրթության բաղկացուցիչ

Ինտելեկտուալների ակումբ

Հասարակագիտության ուսուցումը ավագ դպրոցում

Ծրագրավորողի մասնագիտական պատրաստություն

Նկարչի մասնագիտական պատրաստություն

Լուսանկարչի մասնագիտական պատրաստություն

Օպերատորի մասնագիտական պատրաստություն

Արհեստավորի մասնագիտական պատրաստություն

Էլեկտրոնիկա և ծրագրավորում. հեղինակային ծրագիր

Կրթահամալիրի ավագ դպրոցները 2009-2010 ուստարում

Հրատարակչատան աշխատանքները

Գիտափորձ, իրականացում, արդյունքներ

Ծեսը հանրակրթության բաղկացուցիչ

Հեռավար ուսուցման առավելությունները, հիմնախնդիրները

Հեռավար համագործակցային ուսուցում

Ուսումնահետազոտական ճամբարը որպես հանրակրթության զարգացման լաբրատորիա

Վերապատրաստման մոդուլների ստեղծում և վերամշակում

Ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի կիրառմամբ

Բնագիտությունը «Իմացումի հրճվանք ծրագրում

Գնահատումը կրտսեր դպրոցում

Առավոտյան ժամերգությունը կրթահամալիրում

Մասնագիտական ուսուցումը կրթահամալիրում

Մանկավարժական համալրումը կրթահամալիրում

Ծնողի դերը դպրոցում,

Առաջին դասարանցու ինքնագնահատման օրագիր

Անահիտ Հարությունյան

Առավոտյան ժամերգություն

Առավոտյան ժամերգության նպատակն է մեկ միասնական գաղափարի շուրջ համախմբել ամբողջ դպրոցը` նրան դիտելով որպես ամբողջական միավոր, սովորողներին տալ հոգևոր դաստիարակություն:

Խնդիրներն են`

  • համագործակցային կարողությունների զարգացում
  • հանդուրժողականության մթնոլորտի ստեղծում
  • ապրումակցելու կարողության ձևավորում
  • գեղագիտական ճաշակի ձևավորում
  • հոգևոր երգերի, շարականների յուրացում:

Կրթահամալիրի կրտսեր դպրոցներում յուրաքանչյուր օրը սկսվում է առավոտյան ժամերգությամբ: Այն դպրոցի բոլոր սովորողներին, դասավանդողներին, ծնողներին համախմբում է մեկ միասնական տանիքի տակ: Ամբողջ դպրոցը դիտվում է որպես մեկ ընտանիք, որը հավաքվում է առավոտյան ողջույնի և իր միասնականությունն արտահայտվում է երգի, պարի, ծափերի  միջոցով:

Ուսումնահետազոտական ճամբարների ընթացքում առավոտյան ժամերգությունը, որպես հանրակրթության բաղկացուցիչ, փորձարկվեց ու մտավ «Իմացումի հրճվանք» ծրագրի մեջ` նրա հետ կազմելով մեկ միասնական ամբողջություն: Որպես առավոտյան ծեսի բաղկացուցիչ՝ իրագործվում է նաև առավոտյան նախավարժանքը, որը նույնպես համախմբում է բոլորին:

Առավոտյան ժամերգության ընթացքում սովորողները երգում են իրենց ծանոթ երգերը, պարում են իրենց սիրելի պարերը, սովորում են նոր երգեր, շնորհավորում են միմյանց ծննդյան տարեդարձի և տարբեր հաջողությունների առիթով, ծափահարում են միմյանց նոր ձեռքբերումների համար:
Առավոտյան ժամերգությունը տևում է 5-7 րոպե: Թեև կրթահամալիրի կրտսեր դպրոցներում մոտեցումը նույնն է, սակայն կազմակերպման առումով յուրաքանչյուր կրտսեր դպրոց ունի իրեն բնորոշ առանձնահատկությունը:  Եթե Նոր դպրոցում միասնությունը երևում է փոքրից մեծ գնացող շրջանների տեսքով, ապա Բ-4 դպրոց-պարտեզում` շարքերի տեսքով:

Սովորաբար, սովորողն իր դպրոցը դիտարկում է ավելի նեղ շրջանակի` իր դասարանի պրիզմայի միջով: Առավոտյան ժամերգությունը հնարավորություն է  տալիս, որ սովորողը սկսի պատկերացնել իր դպրոցը, որպես իր հետ և իր համար ապրող կենդանի մի օրգանիզմ, որի կենսունակության համար ինքն էլ պատասխանատու է այնքանով, որքանով այնտեղ սովորող և ապրող մարդկանցից յուրաքանչյուրը: Ինքը սկսում է կիսել խմբի ուրախությունը, տոնի զգացողությունը փոխանցվում է բոլորին: Դպրոցը դառնում է մի ընտանիք, որտեղ ապրում են շատ մարդիկ, և ինքն այդ տան անդամներից մեկն է, քանզի մենք ասում ենք, որ իրական կրթությունը կյանքի համար է և չպետք է օտարվի կյանքից, երեխայի առօրյա գործունեությունից: Ու ինչքան էլ սովորողը դիտվում է որպես ամբողջականության մի մասնիկ, նա չի դադարում առանձին անհատ լինելուց: Ինչպես ընտանիքում, բոլորն ունեն իրենց բնորոշ առանձնահատկություններն ու սովորույթները, բայց կան ընտանեկան ծեսեր, որոնք բոլորին համախմբում են, այդպես էլ առավոտյան ժամերգությունը տարբեր անհատներին համախմբում է մեկ երգի, պարի, ողջույնի, շնորհավորանքի շուրջ, և դա հրաշալի է:  

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.