«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 21

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 4-րդ հավաք

Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք

Գլխավորը` իրական հետազոտական աշխատանքի անընդհատ ընթացքն է

Ուսումնահասարակական նախագծերը որպես ուսումնառության բաղկացուցիչ

Ուսումնահասարակական նախագիծ. կենդանաբանի դպրոց

Ֆիտոդիզայնը տեխնոլոգիայի բաղկացուցիչ և մասնագիտական գործունեություն

Պարտեզ դրսում և ներսում

Միջազգային ծրագրին մասնակցությունը` որպես սովորողների զարգացման պայման

Կանաչ մոլորակ – կրթահամալիր

Մաքուր համայնք նախագիծը

Հայրենասիրությունն սկսվում է հայրենագիտությունից

Ուսումնական ճամփորդություն. գիտելիք + կարողություն + արժեքային համակարգ

Ուսումնահետազոտական ճամփորդություն - դաս

Ուսումնական ճամփորդությունները որպես ուսումնահասարակական նախագիծ

Ուսումնահասարակական աշխատանքի նախագծումն ու իրագործումը սովորողների էկոլոգիական մտածողության դաստիարակության գործում

Օտար լեզուները որպես ուսումնահետազոտական աշխատանքի միջավայր

Արդյունավետ օտար լեզու ՏՀՏ կիրառմամբ

Օտար լեզուները «Իմացումի հրճվանք» ծրագրում

1-2-րդ դասարանի օտար լեզվի ուսումնական նյութեր ՏՀՏ կիրառմամբ

Հին հեքիաթներ նոր տարազով

Թարգմանության դասը ՏՀՏ-ի միջոցով

Ինտերնետի գործածումը անգլերենի ուսուցման ժամանակ

ՏՀՏ-ների կիրառումը և աշակերտական համագործակցության մեթոդը ռուսաց լեզվի դասին

ՏՀՏ-ների կիրառումը որպես օտար լեզուների ուսուցման խթան

Խոսքի զարգացումը խոսքային միջավայրում

Ինքնակրթությունը կրթահամալիրում

Առաջադրանքների փաթեթ հատուկ կարիքով սովորողների համար

Դասավանդողի դպրոցից. հատուկ կարիքով երեխաների հետ անհատական աշխատանք

Հատուկ մանկավարժի գործունեության նկարագիրը կրթահամալիրում

Ներառական ուսուցում. ծնողի խնդիրները, լուծումներ

Ավելին քան աշխատանք

Արտակարգ ունակություն ունեցող սովորողները դասարանում. նոր խնդիրնե՞ր, թե՞ խնդիրների լուծում

Ընտրությամբ գործունեությունը որպես օժտվածության զարգացում

Դասի ընթացքում սովորողների հետ տարվող անհատական աշխատանք

Ստուգատեսները որպես օժտվածության զարգացում

Ֆիզիոթերապիան հատուկ կարիքով երեխաներին հանրակրթություն ներառելու արդյունավետ ձև

Փառատոնը ստեղծական կարողությունների զարգացման գործում

Լողուսուցումը որպես հանրակրթության բաղկացուցիչ

Ինտելեկտուալների ակումբ

Հասարակագիտության ուսուցումը ավագ դպրոցում

Ծրագրավորողի մասնագիտական պատրաստություն

Նկարչի մասնագիտական պատրաստություն

Լուսանկարչի մասնագիտական պատրաստություն

Օպերատորի մասնագիտական պատրաստություն

Արհեստավորի մասնագիտական պատրաստություն

Էլեկտրոնիկա և ծրագրավորում. հեղինակային ծրագիր

Կրթահամալիրի ավագ դպրոցները 2009-2010 ուստարում

Հրատարակչատան աշխատանքները

Գիտափորձ, իրականացում, արդյունքներ

Ծեսը հանրակրթության բաղկացուցիչ

Հեռավար ուսուցման առավելությունները, հիմնախնդիրները

Հեռավար համագործակցային ուսուցում

Ուսումնահետազոտական ճամբարը որպես հանրակրթության զարգացման լաբրատորիա

Վերապատրաստման մոդուլների ստեղծում և վերամշակում

Ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի կիրառմամբ

Բնագիտությունը «Իմացումի հրճվանք ծրագրում

Գնահատումը կրտսեր դպրոցում

Առավոտյան ժամերգությունը կրթահամալիրում

Մասնագիտական ուսուցումը կրթահամալիրում

Մանկավարժական համալրումը կրթահամալիրում

Ծնողի դերը դպրոցում,

Առաջին դասարանցու ինքնագնահատման օրագիր

Նաիրա Դալուզյան

Առաջադրանքների փաթեթ հատուկ կարիքով սովորողների համար

Վերջին տարիների ընթացքում Կրթական օրենքի համաձայն հատուկ կարիք ունեցող երեխաները հայտնվեցին հանրակրթական դպրոցներում: Փաստն ինքնին շատ ողջունելի է, քանի որ չի կարելի մարդուն մեկուսացնել շրջապատող աշխարհից և նրան փակել տանը կամ հատուկ դպրոցում: Բայց…Դպրոցները պատրաստ չէին ընդունելու այդ երեխաներին ո’չ իրենց շենքային պայմաններով և ոչ էլ մեթոդական պատրաստվածությամբ:

Դպրոցների մեծ մասը մինչև հիմա էլ չունեն աստիճանահարթակներ, չունեն հոգեբան, լոգոպեդ, հատուկ մանկավարժ: Չկան ուսումնական նյութեր և մեթոդական ձեռնարկներ այդ երեխաների հետ աշխատող ուսուցիչների համար: Ուսուցիչները չունեն անհրաժեշտ պատրաստվածություն:
Քանի որ մեր կրթահամալիրում օր – օրի շատանում է հատուկ կարիք ունեցող երեխաների թիվը, և  նրանց անհատական ուսուցման  համար անհրաժեշտ են ուսումնական նյութեր, որոնք դժբախտաբար չկան, մենք որոշեցինք ստեղծել տառուսուցման փաթեթ:

Փաթեթը նախատեսված է թույլ մտավոր հետամնացություն ունեցող և մանր մոտորիկայի խնդիրներ ունեցող  երեխաների համար: Նաև այն երեխաների, որոնք չեն կարողանում տառերը հիշել: Փաթեթը կազմված է երկու մասից` աշխատանքային գիրք – տետր  և էլեկտրոնային խաղեր:
Աշխատանքային գիրք – տետրը  նախատեսված է տառուսուցման, ինչպես նաև գույները սովորելու կամ ամրապնդելու համար:  Էլեկտրոնային խաղերը օգնում են ամրապնդելու սովորածը: Պետք է նշել նաև, որ էլեկտրոնային խաղերը երեխաները ավելի մեծ հաճույքով են խաղում, քանի որ դրանք շատ գունավոր են և հետաքրքիր:

Բառերի վերևում կան համապատասխան տառով սկսվող կամ այդ տառը պարունակող  նկարներ, որոնք երեխան ներկում է: Դրանք նաև հուշարարի դեր են կատարում: Երեխան, նկարին նայելով և բառը հեգելով, գտնում է իրեն պետք եկած տառը: Բառերը գրված են այնպիսի տառատեսակով, որ երեխան կարողանա դրանք ներկել: Հաճախակի ներկելով տառերը` զարգանում է երեխայի մանր մոտորիկան, և նա սկսում է հասկանալ տառի գրելաձևը: Սկզբում գրված են միավանկ բառեր, և դրանք հաճախակի կրկնվում են, ինչն էլ նպաստում է, որ երեխան կարողանա մտապահել տառը: Փաթեթը փորձարկվել է կրթահամալիրում, որի ադյունքում կատարվել են որոշակի փոփոխություններ և  լրացումներ: Մի քանի տառ ուսուցանելուց հետո կա կրկնողության համար նախատեսված էջ, որտեղ գրված են բառեր, որոնք երեխան պետք է ոչ միայն ներկի, այլև կարդա:
Փաթեթը կարելի է օգտագործել նաև հինգ տարեկան երեխաների տառուսուցման համար:  

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.