«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 21

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 4-րդ հավաք

Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք

Գլխավորը` իրական հետազոտական աշխատանքի անընդհատ ընթացքն է

Ուսումնահասարակական նախագծերը որպես ուսումնառության բաղկացուցիչ

Ուսումնահասարակական նախագիծ. կենդանաբանի դպրոց

Ֆիտոդիզայնը տեխնոլոգիայի բաղկացուցիչ և մասնագիտական գործունեություն

Պարտեզ դրսում և ներսում

Միջազգային ծրագրին մասնակցությունը` որպես սովորողների զարգացման պայման

Կանաչ մոլորակ – կրթահամալիր

Մաքուր համայնք նախագիծը

Հայրենասիրությունն սկսվում է հայրենագիտությունից

Ուսումնական ճամփորդություն. գիտելիք + կարողություն + արժեքային համակարգ

Ուսումնահետազոտական ճամփորդություն - դաս

Ուսումնական ճամփորդությունները որպես ուսումնահասարակական նախագիծ

Ուսումնահասարակական աշխատանքի նախագծումն ու իրագործումը սովորողների էկոլոգիական մտածողության դաստիարակության գործում

Օտար լեզուները որպես ուսումնահետազոտական աշխատանքի միջավայր

Արդյունավետ օտար լեզու ՏՀՏ կիրառմամբ

Օտար լեզուները «Իմացումի հրճվանք» ծրագրում

1-2-րդ դասարանի օտար լեզվի ուսումնական նյութեր ՏՀՏ կիրառմամբ

Հին հեքիաթներ նոր տարազով

Թարգմանության դասը ՏՀՏ-ի միջոցով

Ինտերնետի գործածումը անգլերենի ուսուցման ժամանակ

ՏՀՏ-ների կիրառումը և աշակերտական համագործակցության մեթոդը ռուսաց լեզվի դասին

ՏՀՏ-ների կիրառումը որպես օտար լեզուների ուսուցման խթան

Խոսքի զարգացումը խոսքային միջավայրում

Ինքնակրթությունը կրթահամալիրում

Առաջադրանքների փաթեթ հատուկ կարիքով սովորողների համար

Դասավանդողի դպրոցից. հատուկ կարիքով երեխաների հետ անհատական աշխատանք

Հատուկ մանկավարժի գործունեության նկարագիրը կրթահամալիրում

Ներառական ուսուցում. ծնողի խնդիրները, լուծումներ

Ավելին քան աշխատանք

Արտակարգ ունակություն ունեցող սովորողները դասարանում. նոր խնդիրնե՞ր, թե՞ խնդիրների լուծում

Ընտրությամբ գործունեությունը որպես օժտվածության զարգացում

Դասի ընթացքում սովորողների հետ տարվող անհատական աշխատանք

Ստուգատեսները որպես օժտվածության զարգացում

Ֆիզիոթերապիան հատուկ կարիքով երեխաներին հանրակրթություն ներառելու արդյունավետ ձև

Փառատոնը ստեղծական կարողությունների զարգացման գործում

Լողուսուցումը որպես հանրակրթության բաղկացուցիչ

Ինտելեկտուալների ակումբ

Հասարակագիտության ուսուցումը ավագ դպրոցում

Ծրագրավորողի մասնագիտական պատրաստություն

Նկարչի մասնագիտական պատրաստություն

Լուսանկարչի մասնագիտական պատրաստություն

Օպերատորի մասնագիտական պատրաստություն

Արհեստավորի մասնագիտական պատրաստություն

Էլեկտրոնիկա և ծրագրավորում. հեղինակային ծրագիր

Կրթահամալիրի ավագ դպրոցները 2009-2010 ուստարում

Հրատարակչատան աշխատանքները

Գիտափորձ, իրականացում, արդյունքներ

Ծեսը հանրակրթության բաղկացուցիչ

Հեռավար ուսուցման առավելությունները, հիմնախնդիրները

Հեռավար համագործակցային ուսուցում

Ուսումնահետազոտական ճամբարը որպես հանրակրթության զարգացման լաբրատորիա

Վերապատրաստման մոդուլների ստեղծում և վերամշակում

Ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի կիրառմամբ

Բնագիտությունը «Իմացումի հրճվանք ծրագրում

Գնահատումը կրտսեր դպրոցում

Առավոտյան ժամերգությունը կրթահամալիրում

Մասնագիտական ուսուցումը կրթահամալիրում

Մանկավարժական համալրումը կրթահամալիրում

Ծնողի դերը դպրոցում,

Առաջին դասարանցու ինքնագնահատման օրագիր

Մ. Գաբանյան

Ուսումնա-հետազոտական ճամփորդություն - դաս

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական գործընթացի  անբաժանելի մասն են կազմում ուսումնական ճամփորդությունները, որոնք կրում են տարբեր ուղղվածություններ՝ հայրենագիտական, այլ ուսումնական (կապված որևէ առարկայի անցած նյութի հետ), ճանաչողական և այլն: Ըստ կրթահամալիրի ուսումնական պլանների՝ յուրաքանչյուր դասարան պետք է ամիսը գոնե մեկ անգամ մասնակցի ուսումնական ճամփորդության: Ամեն մի ուսումնական ճամփորդությունից հետո սովորողներն ստեղծում են ուսումնական նյութեր՝ կապված տվյալ ճամփորդության հետ (օգտվում են ինտերնետից, տարբեր տեսակի գրականությունից, իրենց նկարած լուսանկարներից): Արդյունքում յուրաքանչյուր սովորողը ունենում է իր ստեղծած ուսումնական փաթեթը (հնարավոր է՝ նաև էլեկտրոնային տարբերակով):

Ուսումնա-հետազոտական ճամփորդությունները պայմանականորեն բաժանել եմ առարկայական ծրագրերով որոշված, հայրենագիտական այլ ճամփորդություններ, մշակութային: Հայրենագիտական այլ ճամփորդություններն իրենց հերթին բաժանել եմ խմբերի՝ «Ազգային փոքրամասնություններ» նախագիծ , «Ճանաչիր քաղաքդ»,  «ՀՀ  մարզեր»: Առանձնացված է ուսումնա-հետազոտական ճամփորդությունների տեսանյութերի և հոդվածների ցանկերը:
Ես դասավանդում եմ 7-8-րդ դասարաններում:  7-րդ դասարանում անցնում էի Արաբական խալիֆություն, իսկ 8-րդում` հայ-իրանական պատերազմները, Երևանի բերդի գրավումը: Թեման ամփոփելիս այցելելու էինք Երևանի կենտրոնում գործող մզկիթը: Սկսվեց ուսումնասիրությունների մի ամբողջ շարք՝ լրացուցիչ գրականություն (հանրագիտարաններ, բառարաններ), ինտերնետ, տեղանքի ուսումնասիրություն: Տեղեկություններ մեկնելու վայրի, պատմության մասին: 7-րդ և 8-րդ դասարանների համատեղ ճամփորդությունը շատ հետաքրքիր էր և ծառայեց իր նպատակին:

Ճանապարհը
դեպի «Կապույտ մզկիթ»: Սովորողները ուսումնասիրում, ճանաչում և հետազոտում են իրենց քաղաքը: Քանի որ սովորողների մեծ մասը չի ճանաչում մեր (իր) քաղաքը, նույն պահին որոշվեց ստեղծել ուսումնական նյութերի շարք՝ «Ճանաչիր քաղաքդ» թեմայով: Միչև տեղ հասնելը, յուրաքանչյուր սովորողի հանձնարվեց մեր անցած ճանապարհի` Երևանյան լիճի, ԱՄՆ դեսպանատան, Կենտրոնական ավտոկայանի, Կոնյակի գործարանի մասին նյութեր պատրաստել:

«Կապույտ մզկիթում» մեզ դիմավորեց էքսկուրսավարը` իր խիստ դեմքով: Նա սկսեց ներկայացնել մեզ համար օտար սովորույթները, բարքերը, մշակույթը, դիտեցինք բացօթյա թանգարանը: Սովորողներին շատ հետաքրքրեց հատկապես նրանց աղոթավայրը, զարմանալի պատմությունները մինարեթի և  մզկիթների մասին..

Ուսումնական նյութը կիսատ կլիներ, եթե չգնայինք Սուրբ Սարգիս եկեղեցի, մոմ վառեինք և աղոթեինք…

Եկեղեցուց դուրս գալուց հետո նկարվեցինք: Մեր առջև բացվեց գեղեցիկ տեսարան` Հրազդանի կիրճը: Վերջինս էլ էր հերթական ուսումնասիրության նյութը:

Մենք մզկիթ էինք գնացել լուսանկարչական ապարատներով, գրիչներով և նոթատետրերով: Սովորողները գրառում էին այն տեղեկությունները, ինչը կարող էր օգտակար լինել նյութի լրացման համար: Սովորողները տիրապետում են թվային տեխնիկային: Մեր ֆոտոլրագրող Արթուրը իր տարերքի մեջ էր: Հետո նրանք թղթին հանձնեցին իրենց տպավորությունները: Նրանց պատրաստած նյութ hայոց լեզվի ուսուցչի  կողմից խմբագրվեց և սրբագրվեց, որից հետո իրենք` սովորողները, դրանք մուտքագրեցին և ձևավորեցին համակարգչով: Ուսումնական ճամփորդության տպավորությունները գրվեցին և տեղադրվեցին կայքում:

Ուսումնական ճամփորդությամբ չավարտվեց մեր ուսումնասիրությունը` հիմա էլ հերթը ներկայացնելն է: Մեր սովորողները  տիրապետում են համակարգչային անհրաժեշտ ծրագրերի: Նրանք հմտությամբ սկսեցին աշխատել: Այս ամբողջ ընթացքում ես և տ. Հասմիկը մեր խորհուրդներով օգնում էինք նրանց և կազմակերպում աշխատանքը: Նյութը ներկայացվել է ուրբաթօրյա ցուցադրության ժամանակ:

Այսպիսով, ուսուցիչն ու սովորողը, ձեռք են բերում հետազոտողի և անընդհատ սովորողի նոր հմտություններ, գործնականում տիրապետում են տեղեկատվական տեխնոլոգիաներին, թվային տեխնիկական միջոցներին, գործածում են իրենց իմացած լեզուները՝ որպես ինքնակրթության և ինքնարտահայտման (գրավոր և բանավոր) միջոցներ: Ստեղծվում են նյութական և սոցիալ-հոգեբական այնպիսի պայմաններ, որոնք սովորողին և ուսուցչին հնարավորություն  են տալիս ինքնարտահայտվելու, անհատապես կամ խմբով իրականացնելու սեփական մտահղացումներն ու նախաձեռնությունները, անընդհատ սովորելու և աշխատելու պահանջմունք են ձևավորում։

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.