«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 21

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 4-րդ հավաք

Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք

Գլխավորը` իրական հետազոտական աշխատանքի անընդհատ ընթացքն է

Ուսումնահասարակական նախագծերը որպես ուսումնառության բաղկացուցիչ

Ուսումնահասարակական նախագիծ. կենդանաբանի դպրոց

Ֆիտոդիզայնը տեխնոլոգիայի բաղկացուցիչ և մասնագիտական գործունեություն

Պարտեզ դրսում և ներսում

Միջազգային ծրագրին մասնակցությունը` որպես սովորողների զարգացման պայման

Կանաչ մոլորակ – կրթահամալիր

Մաքուր համայնք նախագիծը

Հայրենասիրությունն սկսվում է հայրենագիտությունից

Ուսումնական ճամփորդություն. գիտելիք + կարողություն + արժեքային համակարգ

Ուսումնահետազոտական ճամփորդություն - դաս

Ուսումնական ճամփորդությունները որպես ուսումնահասարակական նախագիծ

Ուսումնահասարակական աշխատանքի նախագծումն ու իրագործումը սովորողների էկոլոգիական մտածողության դաստիարակության գործում

Օտար լեզուները որպես ուսումնահետազոտական աշխատանքի միջավայր

Արդյունավետ օտար լեզու ՏՀՏ կիրառմամբ

Օտար լեզուները «Իմացումի հրճվանք» ծրագրում

1-2-րդ դասարանի օտար լեզվի ուսումնական նյութեր ՏՀՏ կիրառմամբ

Հին հեքիաթներ նոր տարազով

Թարգմանության դասը ՏՀՏ-ի միջոցով

Ինտերնետի գործածումը անգլերենի ուսուցման ժամանակ

ՏՀՏ-ների կիրառումը և աշակերտական համագործակցության մեթոդը ռուսաց լեզվի դասին

ՏՀՏ-ների կիրառումը որպես օտար լեզուների ուսուցման խթան

Խոսքի զարգացումը խոսքային միջավայրում

Ինքնակրթությունը կրթահամալիրում

Առաջադրանքների փաթեթ հատուկ կարիքով սովորողների համար

Դասավանդողի դպրոցից. հատուկ կարիքով երեխաների հետ անհատական աշխատանք

Հատուկ մանկավարժի գործունեության նկարագիրը կրթահամալիրում

Ներառական ուսուցում. ծնողի խնդիրները, լուծումներ

Ավելին քան աշխատանք

Արտակարգ ունակություն ունեցող սովորողները դասարանում. նոր խնդիրնե՞ր, թե՞ խնդիրների լուծում

Ընտրությամբ գործունեությունը որպես օժտվածության զարգացում

Դասի ընթացքում սովորողների հետ տարվող անհատական աշխատանք

Ստուգատեսները որպես օժտվածության զարգացում

Ֆիզիոթերապիան հատուկ կարիքով երեխաներին հանրակրթություն ներառելու արդյունավետ ձև

Փառատոնը ստեղծական կարողությունների զարգացման գործում

Լողուսուցումը որպես հանրակրթության բաղկացուցիչ

Ինտելեկտուալների ակումբ

Հասարակագիտության ուսուցումը ավագ դպրոցում

Ծրագրավորողի մասնագիտական պատրաստություն

Նկարչի մասնագիտական պատրաստություն

Լուսանկարչի մասնագիտական պատրաստություն

Օպերատորի մասնագիտական պատրաստություն

Արհեստավորի մասնագիտական պատրաստություն

Էլեկտրոնիկա և ծրագրավորում. հեղինակային ծրագիր

Կրթահամալիրի ավագ դպրոցները 2009-2010 ուստարում

Հրատարակչատան աշխատանքները

Գիտափորձ, իրականացում, արդյունքներ

Ծեսը հանրակրթության բաղկացուցիչ

Հեռավար ուսուցման առավելությունները, հիմնախնդիրները

Հեռավար համագործակցային ուսուցում

Ուսումնահետազոտական ճամբարը որպես հանրակրթության զարգացման լաբրատորիա

Վերապատրաստման մոդուլների ստեղծում և վերամշակում

Ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի կիրառմամբ

Բնագիտությունը «Իմացումի հրճվանք ծրագրում

Գնահատումը կրտսեր դպրոցում

Առավոտյան ժամերգությունը կրթահամալիրում

Մասնագիտական ուսուցումը կրթահամալիրում

Մանկավարժական համալրումը կրթահամալիրում

Ծնողի դերը դպրոցում,

Առաջին դասարանցու ինքնագնահատման օրագիր

Աստվածատրյան Էրիկ

Ինտելեկտուալ ակումբի գործունեությունը

2008 թվականի հոկտեմբերի 24-ին Մալաթիա Սեբաստիա համայնքում արդեն երրորդ անգամ տեղի ունեցավ համադպրոցական ինտելեկտուալ փաառատոն, որտեղ մասնակցում էին համայնքի քսան դպրոցներ: Մեր դպրոցը նախկինում չուներ ինտելեկտուալների ակումբ և հարկ եղավ հավաքագրել ավագ դպրոցի ընդունակ աշակերտների ութ հոգուց բաղկացած թիմ: Թիմի ավագ և պատասխանատու նշանակվեցի ես` Էրիկ Աստվածատրյանը:

  • Մելիք-Քարամյան Աստղիկ,
  • Մինասյան Սոնա,
  • Կարապետյան Աիդա,
  • Հայրյան Նարեկ,
  • Մարկոսյան Սարգիս,
  • Խլղաթյան Շանթ:

Այս աշակերտներն էին, որ առաջինը ցանկացան մասնակցել ինտելեկտուալ փառատոնին, ներկայացնելով դպրոցը բարձր պահել վերջինիս անունը համայնքում և էլ ավելի լայնացնել սեբական ինտելեկտուալ հորիզոնը: Այսպիսով 24/10/2008 կարելի է համարել ինտելեկտուալ ակումբի ծնունդը:

Միասին հավաքվեցինք նշված օրը, նախապես աչքի տակ անցկացնելով դպրոցական բոլոր դասագրքերը, մտածելով, որ եթե համադպրոցական փառատոն է, ուրեմն հարցերն էլ կլինեն դասագրքային: Բայց ի զարմանս մեզ, տրված 30  հարցերից և ոչ մեկը դասագրքային չէր: Մնացած բոլոր տասնինը թիմերը նույնպես շատ ուժեղ էին, և իսկապես շատ դժվար էր մրցելը: Փառատոնը կազմված էր երեք փուլերից, և եզրափակիչում մենք մրցում էինք թիվ 190 դպրոցի հետ, որը նախորդ երկու տարիների հաղթողն էր: Երեք փուլերից էլ մենք դուրս եկանք առաջատարի կարգավիճակով, գրավելով պատվավոր առաջին տեղը, և ևս մեկ ապացուցեցինք, որ մեր դպրոցն ուրիշ է (իհարկե, լավ իմաստով):

Մեր ակումբի հետագա փորձությունը` Երևանյան առաջնությունն էր: Երևանյան փուլում մասնակցում էին Երևանի բոլոր համայնքների հաղթող թիմերը: Ակումբի հաջողություններից ոգևորված, մեզ միացան նոր ինտելեկտուալներ: Ցավոք, երևանյան փուլի արդյունքներից գոնե մենք գոհ չմնացինք: Բայց ինչպես մնացած բոլոր խաղերում, այստեղ էլ պարտվողներ չեն լինում: Այս մեկում չհաղթեցինք, մյուսում կհաղթենք:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.