«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 21

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 4-րդ հավաք

Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք

Գլխավորը` իրական հետազոտական աշխատանքի անընդհատ ընթացքն է

Ուսումնահասարակական նախագծերը որպես ուսումնառության բաղկացուցիչ

Ուսումնահասարակական նախագիծ. կենդանաբանի դպրոց

Ֆիտոդիզայնը տեխնոլոգիայի բաղկացուցիչ և մասնագիտական գործունեություն

Պարտեզ դրսում և ներսում

Միջազգային ծրագրին մասնակցությունը` որպես սովորողների զարգացման պայման

Կանաչ մոլորակ – կրթահամալիր

Մաքուր համայնք նախագիծը

Հայրենասիրությունն սկսվում է հայրենագիտությունից

Ուսումնական ճամփորդություն. գիտելիք + կարողություն + արժեքային համակարգ

Ուսումնահետազոտական ճամփորդություն - դաս

Ուսումնական ճամփորդությունները որպես ուսումնահասարակական նախագիծ

Ուսումնահասարակական աշխատանքի նախագծումն ու իրագործումը սովորողների էկոլոգիական մտածողության դաստիարակության գործում

Օտար լեզուները որպես ուսումնահետազոտական աշխատանքի միջավայր

Արդյունավետ օտար լեզու ՏՀՏ կիրառմամբ

Օտար լեզուները «Իմացումի հրճվանք» ծրագրում

1-2-րդ դասարանի օտար լեզվի ուսումնական նյութեր ՏՀՏ կիրառմամբ

Հին հեքիաթներ նոր տարազով

Թարգմանության դասը ՏՀՏ-ի միջոցով

Ինտերնետի գործածումը անգլերենի ուսուցման ժամանակ

ՏՀՏ-ների կիրառումը և աշակերտական համագործակցության մեթոդը ռուսաց լեզվի դասին

ՏՀՏ-ների կիրառումը որպես օտար լեզուների ուսուցման խթան

Խոսքի զարգացումը խոսքային միջավայրում

Ինքնակրթությունը կրթահամալիրում

Առաջադրանքների փաթեթ հատուկ կարիքով սովորողների համար

Դասավանդողի դպրոցից. հատուկ կարիքով երեխաների հետ անհատական աշխատանք

Հատուկ մանկավարժի գործունեության նկարագիրը կրթահամալիրում

Ներառական ուսուցում. ծնողի խնդիրները, լուծումներ

Ավելին քան աշխատանք

Արտակարգ ունակություն ունեցող սովորողները դասարանում. նոր խնդիրնե՞ր, թե՞ խնդիրների լուծում

Ընտրությամբ գործունեությունը որպես օժտվածության զարգացում

Դասի ընթացքում սովորողների հետ տարվող անհատական աշխատանք

Ստուգատեսները որպես օժտվածության զարգացում

Ֆիզիոթերապիան հատուկ կարիքով երեխաներին հանրակրթություն ներառելու արդյունավետ ձև

Փառատոնը ստեղծական կարողությունների զարգացման գործում

Լողուսուցումը որպես հանրակրթության բաղկացուցիչ

Ինտելեկտուալների ակումբ

Հասարակագիտության ուսուցումը ավագ դպրոցում

Ծրագրավորողի մասնագիտական պատրաստություն

Նկարչի մասնագիտական պատրաստություն

Լուսանկարչի մասնագիտական պատրաստություն

Օպերատորի մասնագիտական պատրաստություն

Արհեստավորի մասնագիտական պատրաստություն

Էլեկտրոնիկա և ծրագրավորում. հեղինակային ծրագիր

Կրթահամալիրի ավագ դպրոցները 2009-2010 ուստարում

Հրատարակչատան աշխատանքները

Գիտափորձ, իրականացում, արդյունքներ

Ծեսը հանրակրթության բաղկացուցիչ

Հեռավար ուսուցման առավելությունները, հիմնախնդիրները

Հեռավար համագործակցային ուսուցում

Ուսումնահետազոտական ճամբարը որպես հանրակրթության զարգացման լաբրատորիա

Վերապատրաստման մոդուլների ստեղծում և վերամշակում

Ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի կիրառմամբ

Բնագիտությունը «Իմացումի հրճվանք ծրագրում

Գնահատումը կրտսեր դպրոցում

Առավոտյան ժամերգությունը կրթահամալիրում

Մասնագիտական ուսուցումը կրթահամալիրում

Մանկավարժական համալրումը կրթահամալիրում

Ծնողի դերը դպրոցում,

Առաջին դասարանցու ինքնագնահատման օրագիր

Սոնա Աբրահամյան

Ֆիտոդիզայնը տեխնոլոգիայի բաղկացուցիչ և մասնագիտական գործունեություն

Ես աշխատում եմ կրթահամալիրում որպես տեխնոլոգիա, դիզայն դասավանդող՝ ֆիտոդիզայներ:  «Ֆիտո» բառը հունարենից թարգմանաբար նշանակում է բույս:  Հիմա ֆիտոդիզայնը  նորաձև մասնագիտություններից մեկն  է համարվում: Գուցե դրանով է պայմանավորված սովորողների ակտիվ մասնակցությունը այս գործունեությանը և հետաքրքրվածությունը բույսերի, թփերի, նրանց ձևավորման խնդիրներով: Հիմա կրթահամալիրում ֆիտոդիզայնը տեխնոլոգիայի բաղկացուցիչն է: Իմ սաներն են միջին դպրոցի աշակերտները, ավագ արհեստագործականի, նաև` ուսուցիչներ, որոնք ցանկանում են ավելին իմանալ բույսերի խնամքի և նրանց ձևավորման մասին:  Ծրագրի իրականացման նպատակն է  սովորեցնել  ծաղիկների, թփերի մշակումն ու պահպանումը՝ սկսած սերմնադրման պահից մինչև ծաղկման շրջանը: Բույսերի հետ աշխատելիս մարդը դառնում է համբերատար, մեծանում է նրա պատասխանատվության զգացումը, դառնում է ավելի  ուշադիր և հոգատար: «Տեխնոլոգիա» առարկայի դասաժամերին   աշակերտները սովորում են սենյակային բույսերի խնամքը` ջրել, մշակել, կտրոններից բազմացնել և ստանալ նոր բույսեր, պայքարել սնկային հիվանդությունների և միջատների  դեմ:  Սովորողները հստակ կտարբերեն խոնավասեր բույսերը  սուկուլենտներից և հստակ կկարողանան ինտերյերում  ճիշտ տեղադրել բոլորը:  Մյուս նպատակը այգիների տեսակները, այնտեղ տեղադրվող բույսերի տեսականին,  փշատերև բույսերի տեսականին, խնամքը, ինչպես նաև թփերի տեղադրումը, խնամքը և բազմացումը իմանալն է:  Թեև բոլորին այս գործունեությունը գրավում է, սակայն արդեն սովորողների մի խումբ դասաժամերից դուրս էլ զբաղվում է բույսերի հետ կապված մի քանի հետաքրքիր աշխատանքներով: Նրանք ուզում են ավելին կարողանալ, մասնագիտանալ: Հաջորդ ուսումնական տարվա համար ծրագրում ենք իրականացնել բուսաբույծի-այգեգործի մասնագիտական ուսուցում:

Արդեն սովորողների հետ կատարել ենք  ծառատունկ, և´ ներքին բակում, և´ արտաքին բակում փխրեցրել ենք հողը ու նոր տնկիներ դրել, էտել ենք ծառերը և կրապատել, ծաղիկների նոր տեսակներ ենք բերել, տնկել ենք բազմամյա թփեր, որոնք խնամում ենք մեծ սիրով: Իսկ ամենօրյա աշխատանքների շնորհիվ մեր այգին միշտ խնամված և մաքուր է:

Արտաքին բակի մի հատվածի  ասֆալտահանումը ունի մեկ նպատակ` այն դարձնել յուրահատուկ կանաչ գոտի` հետաքրքիր ձևավորումով և հազվագյուտ ծաղկատեսակներով:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.