«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 21

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 4-րդ հավաք

Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք

Գլխավորը` իրական հետազոտական աշխատանքի անընդհատ ընթացքն է

Ուսումնահասարակական նախագծերը որպես ուսումնառության բաղկացուցիչ

Ուսումնահասարակական նախագիծ. կենդանաբանի դպրոց

Ֆիտոդիզայնը տեխնոլոգիայի բաղկացուցիչ և մասնագիտական գործունեություն

Պարտեզ դրսում և ներսում

Միջազգային ծրագրին մասնակցությունը` որպես սովորողների զարգացման պայման

Կանաչ մոլորակ – կրթահամալիր

Մաքուր համայնք նախագիծը

Հայրենասիրությունն սկսվում է հայրենագիտությունից

Ուսումնական ճամփորդություն. գիտելիք + կարողություն + արժեքային համակարգ

Ուսումնահետազոտական ճամփորդություն - դաս

Ուսումնական ճամփորդությունները որպես ուսումնահասարակական նախագիծ

Ուսումնահասարակական աշխատանքի նախագծումն ու իրագործումը սովորողների էկոլոգիական մտածողության դաստիարակության գործում

Օտար լեզուները որպես ուսումնահետազոտական աշխատանքի միջավայր

Արդյունավետ օտար լեզու ՏՀՏ կիրառմամբ

Օտար լեզուները «Իմացումի հրճվանք» ծրագրում

1-2-րդ դասարանի օտար լեզվի ուսումնական նյութեր ՏՀՏ կիրառմամբ

Հին հեքիաթներ նոր տարազով

Թարգմանության դասը ՏՀՏ-ի միջոցով

Ինտերնետի գործածումը անգլերենի ուսուցման ժամանակ

ՏՀՏ-ների կիրառումը և աշակերտական համագործակցության մեթոդը ռուսաց լեզվի դասին

ՏՀՏ-ների կիրառումը որպես օտար լեզուների ուսուցման խթան

Խոսքի զարգացումը խոսքային միջավայրում

Ինքնակրթությունը կրթահամալիրում

Առաջադրանքների փաթեթ հատուկ կարիքով սովորողների համար

Դասավանդողի դպրոցից. հատուկ կարիքով երեխաների հետ անհատական աշխատանք

Հատուկ մանկավարժի գործունեության նկարագիրը կրթահամալիրում

Ներառական ուսուցում. ծնողի խնդիրները, լուծումներ

Ավելին քան աշխատանք

Արտակարգ ունակություն ունեցող սովորողները դասարանում. նոր խնդիրնե՞ր, թե՞ խնդիրների լուծում

Ընտրությամբ գործունեությունը որպես օժտվածության զարգացում

Դասի ընթացքում սովորողների հետ տարվող անհատական աշխատանք

Ստուգատեսները որպես օժտվածության զարգացում

Ֆիզիոթերապիան հատուկ կարիքով երեխաներին հանրակրթություն ներառելու արդյունավետ ձև

Փառատոնը ստեղծական կարողությունների զարգացման գործում

Լողուսուցումը որպես հանրակրթության բաղկացուցիչ

Ինտելեկտուալների ակումբ

Հասարակագիտության ուսուցումը ավագ դպրոցում

Ծրագրավորողի մասնագիտական պատրաստություն

Նկարչի մասնագիտական պատրաստություն

Լուսանկարչի մասնագիտական պատրաստություն

Օպերատորի մասնագիտական պատրաստություն

Արհեստավորի մասնագիտական պատրաստություն

Էլեկտրոնիկա և ծրագրավորում. հեղինակային ծրագիր

Կրթահամալիրի ավագ դպրոցները 2009-2010 ուստարում

Հրատարակչատան աշխատանքները

Գիտափորձ, իրականացում, արդյունքներ

Ծեսը հանրակրթության բաղկացուցիչ

Հեռավար ուսուցման առավելությունները, հիմնախնդիրները

Հեռավար համագործակցային ուսուցում

Ուսումնահետազոտական ճամբարը որպես հանրակրթության զարգացման լաբրատորիա

Վերապատրաստման մոդուլների ստեղծում և վերամշակում

Ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի կիրառմամբ

Բնագիտությունը «Իմացումի հրճվանք ծրագրում

Գնահատումը կրտսեր դպրոցում

Առավոտյան ժամերգությունը կրթահամալիրում

Մասնագիտական ուսուցումը կրթահամալիրում

Մանկավարժական համալրումը կրթահամալիրում

Ծնողի դերը դպրոցում,

Առաջին դասարանցու ինքնագնահատման օրագիր

Մարգարիտ Սարգսյան

Ընտրությամբ գործունեությունը`որպես օժտվածության զարգացում 

Կրթահամալիրի կրտսեր դպրոցում սովորողի ընտրությամբ գործունեությանը  տրամադրվում է 2-4-րդ դասարանում` շաբաթական 2, 5-6-րդ դասարանում՝ 3 դասաժամով: Միջին դպրոցում ընտրությամբ գործունեությունը կազմվում է 3 դասընթացներից, որոնց հատկացվում է շաբաթական 6 դասաժամ: Ավագ դպրոցում արդեն սովորողներն ընտրում են մասնագիտական կամ նախամասնագիտական ուսուցում, որին էլ հատկացվում է շաբաթական 11 դասաժամ:

Ինչո՞ւ է կարևորվում ընտրությամբ գործունեության իրականացումը. նախ և առաջ  ընտրությամբ գործունեությունը մեր այս «անընտրունակ» հասարակության համար պատրաստում է «ընտրունակ» անհատներ: Կարևոր է, որ երեխան օգտվում է ընտրելու իր իրավունքից. ընտրում է այն զբաղմունքը, որը հոգեհարազատ է թվում, որը հետաքրքրում է և գրավում, ու սկսում զբաղվել դրանով: Հետզհետե ավելի ու ավելի է ոգևորվում, հաճախ էլ սկսում է փոխել գործունեությունը` իրեն փորձելով ամենուր և ամեն ինչում: Ակնհայտ է, որ ընտրությամբ գործունեությունը երեխաներին ավելի է գրավում, քան առարկայական դասընթացները: Ինչո՞ւ: Պատճառն պարզ է. որովհետև գործունեություն է: Պարզվում է՝ գաղտնիքը հենց այս «գործունեություն» բառի մեջ է, որի արմատը «գործն» է. երեխան կարիք ունի գործելու, գործ անելու, զգալու, տեսնելու իր աշխատանքի արդյունքը ու ապրելու ստեղծելու բերկրանքը: Մարդը պետք է գործի ու գործելով վաստակի իր ապրելու իրավունքը: Կրտսեր դպրոցում հենց այս ակտիվ աշխատանքային գործընթացն էլ գրավում է երեխային, ու նա իրեն կարևորված ու օգտակար է զգում: Սովորաբար այն, ինչ կապվում է դասի, պարտադրանքի, անշարժության հետ, երեխայի մեջ հակակրանք և դժգոհություն է առաջացնում, ու նա չի ուզում սովորել: Սովորելը դառնում է տանջանք և «անհետաքրքիր տոն». տոն, որովհետև երեխան սկսում է սովորել առիթից առիթ` դասից դաս, տնային առաջադրանքից դասարանային առաջադրանք:

Մեր առաջարկած գործունությունները հնարավորություն են տալիս սովորելու` առանց նկատելու, որ սովորում ես, ստեղծելու` գործնականում կիրառելով սովորածը:

Արդեն Միջին դպրոցում առաջարկվող գործունությունների ցանկն ավելի է մեծանում. մեծանում է ոչ միայն գործունեությունների թվով, այլև բովանդակությամբ և առաջադրվող խնդիրներով:

Մեր նպատակն աշակերտների հետաքրքրությունների հայտնաբերումն է և դրանց զարգացումը: Երեխան ընդունակ է ունենալու խորը մտքեր և զգացմունքներ, կարող է բազմակողմանիորեն և արագ զարգանալ, այդ պատճառով էլ գործունեությունը զարգացող և անընդհատ փոփոխվող կենդանի մարմին է, որն ապրում է այս իրականության մեջ, ծառայում այսօրվա մարդուն ու բավարարում ներկայիս հասարակության պահանջները: Գործունեություն ղեկավարելը, ինչ խոսք, շատ ավելի դժվար է, քանզի դժվար է միշտ նոր և անսպասելի լինել, դժվար է այդքան արագ ընկալել և արձագանքել այս աշխարհի անընդհատ փոփոխություններին ու զարգացումներին: Գործունեությունը քանդում է ավանդական դասապրոցեսի բոլոր սահմանները, և դրա ղեկավարն էլ պետք է կարողանա դուրս գալ « հրամանատարի» ընդունված կաղապարից ու դառնա խուրհրդատու-ընկեր: Գործունեության ղեկավարը պետք է շարունակ ինքնակրթվի. եթե «չինկնակրթվեց», չաշխատեց իր զարգացման ուղղությամբ, գործունեությունը դուրս կմղի նրան: Այս սկզբունքով է առաջնորդվում գործունեության ղեկավարը` ցույց տալով, որ ինքը ևս սովորում է և սովորելով սովորեցնում: Ղեկավարը նախ  իր մեջ է հայտնաբերում նոր ու անսպասելի մղումներ, կարողություններ, իսկ դա կարևոր է, քանզի օժտվածությունը բացահայտվում է աշխատանքում: Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր մարդ յուրովի օժտված է. միայն պետք է հայտնաբերել այդ օժտվածությունը, լույս աշխարհ հանել իր թաքստոցից, որ օժտվածությունը դառնա ակնհայտ ու չամաչի հայտնաբերումից: Կան մարդիկ, որոնց օժտվածությունը շատ խորն է թաքնված` երբեմն այնքան խորը, որ թվում է, թե անհնար է հայտնաբերել, սակայն անհնարին ոչինչ չկա ու չկա չբացահայտվող օժտվածություն. ամեն ինչ բացահայտելի է այս անբացահայտ աշխարհում, եթե, իհարկե, կա բացահայտելու ձգտում, կամք և աշխատանք:

Մեր հասարակությանը օժտված մարդիկ են հարկավոր. եկեք այս բառին խորհրդավոր և վերացական իմաստ չհաղորդենք` դարձնելով այն օտար ու անհասկանալի, հեռավոր ու պատմական: Այո, օժտված, այսինքն՝ ընդունակ, հմուտ իրենց գործում և գործող: Ուզում ենք ունենալ օժտված ուսուցիչ, բժիշկ, կոշկակար ու խոհարար: Մարդիկ, որոնք մեր քարացած ու անգործ հասարակությունը կկարողանան գործով վերափոխել:

Միջին դպրոցում սովորողները արդեն զարգացնում են խմբային աշխատանքի իրենց հմտությունները, սովորում ինքնուրույն որոշումներ ընդունել, պատասխանատու լինել տրված աշխատանքի համար, սովորում են իրենք ընտրել իրենց աշխատանքի թեման, կարողանում են, իհարկե, տվյալ գործունեության շրջանակներում, առաջադրված խնդիրների համար լուծումներ գտնել և այդ գտած լուծումներից էլ ընտրել ամենագործնականը և նպատակահարմարը:

Միջին դպրոցում գործունեության շնորհիվ ստեղծվում են աշխատանքային խմբեր,  որոնցից յուրաքանչյուրը համախմբում է տվյալ գործունեությամբ հետաքրքրվող և օժտված անհատներին: Ստեղծվում է մի ուսուցիչների և սովորողների խումբ, որը շատ ավելի դինամիկ է, գործուն, անքակտելի և օգտակար, քան որևէ այլ կոլեկտիվ, քանի որ այստեղ հավաքվում են նման հետաքրքրություններն ունեցող  և նման շահեր հետապնդող մարդիկ:

Գործունեությունը նախ և առաջ անհատական ուսուցում է,  բայց  ոչ ուսուցում դասական իմաստով. գործունեությունը սովորեցնում է սովորել: Սովորեցնում է սովորել. լավ է ասված, բայց ո՞ւմ համար և ինչո՞ւ: Կարծում եմ, որ այսօր այս հարցերը խիստ արդիական են, որովհետև 21-րդ դարի քաղաքացին վերացական գիտելիքով չի կարող սնվել: Հասարակությունը, ընտանիքը չեն կարող պահել անընդհատ ապագայի համար սովորող և անգործ սովորողին. հասարակությանն այսօր գործող մարդիկ են պետք: Մարդիկ, որոնք վստահ են իրենց ուժերին և կարող են ստեղծել: Կուզեինք ունենալ ստեղծողների հասարակություն, որը ոչ թե պատմության փոշին շարունակ երեսիդ փչեր`ամեն անգամ այս կամ այն մագաղաթի վկայակոչումով, որ մենք եզակի ու հին ժողովուրդ ենք, այլ, որը կմաքրեր այդ փոշին ու նոր «մագաղաթ» կստեղծեր, որը կլիներ ժամանակակից` ընկալելի ու տեսանելի այսօր ապրող մարդու համար: Ժամանակն առաջ է գնում. առաջ պետք է գնա նաև կրթությունը, որպեսզի չկորցնի մարդուն ու չստացվի, որ մարդը մնացել է առանց կրթության, կրթությունը` առանց մարդու, ու արդեն անիմաստ է նրանց հանդիպումը:

Ավագ դպրոցն արդեն մասնագիտական և նախամասնագիտական գործունեություններ է առաջարկում. չենք ուզում, որպեսզի մեր սովորողը, ավարտելով այսօրվա բուհը ու ստանալով այսօրվա բուհական կրթությունը, հանկարծ հայտնաբերի, որ ինքն անաշխատունակ է: Որ ինքը սովորել է մի բան, բայց աշխատաշուկան այլ պահանջներ է առաջ քաշում, որ ինքը սովորել է սովորել, բայց չի սովորել աշխատել, որ չգիտի, թե ինչպես և որտեղ պետք է կիրառի սովորածը: Այսօր մենք ունենում ենք դիպլոմավոր շրջանավարտներ, բայց չենք ունենում մասնագետներ, որովհետև բուհը կտրված է հասարակությունից ու չի փոփոխվում հասարակության փոփոխվող պահանջներին զուգընթաց: Ահա այս խնդիրն է փորձում լուծել մասնագիտական և նախամասնագիտական ուսուցման Ավագ դպրոցը, որպեսզի մեր շրջանավարտները կարողանան ապրել ու աշխատել այն դարաշրջանում, որում ապրում են և այն հասարակության մեջ, որին պատկանում են:

Գործունեությունը անընդհատ զարգացող մարմին
Կրթահամալիրում իրականացվող լրագրության պատմությունից…

Ինչպես արդեն ասել եմ, գործունեությունը անընդհատ զարգացող ու փուփոխվող մարմին է: Փորձեմ մի գործունեության օրինակով մեկնաբանել:

Ղեկավարում եմ լրագրության գործունեությունը, հետևաբար ինձ ավելի հեշտ կլինի ասելիքս տեսանելի դարձնել հենց լրագրության օրինակով: Սկզբում ղեկավարում էի  «Կարդա ինձ»  (Դպրոց-պարտեզ) ամսաթերթը, այնուհետև` «Հայելի» (Միջին դպրոց):

Երբ նոր էինք սկսել, այս դասընթացին հաճախող երեխաները փորձում էին ստեղծել դպրոցի թերթը, որը կպատմեր իրենց ու դպրոցի առօրյայի մասին: Սակայն երբ փորձեցի ծրագիր կազմել լրագրության գործունեության համար, հասակացա, որ այնքան էլ հեշտ չէ: Փորձեցի օգտվել այլ երկրների դպրոցական լրագրական խմբակների փորձից. պարզվեց, որ այդ փորձը սահմանփակվում է միայն դպրոցական թերթի ստեղծումով` իրականում ծրագիր չկա: Կամաց-կամաց ստեղծվեց լրագրության ծրագիրը կրթահամալիրում, հստակվեցին պահանջներն ու մոտեցումները, ձևակերպվեց, թե ի վերջո ինչ պետք է կարողանա անել սովորող-լրագրողը, ինչ ենք հասկանում դպրոցական լրագրություն ասելով: Այս գործընթացում կարևոր դեր խաղացին հենց լրագրող-սովորողները` մեծերից շատերին տեսանելի դարձնելով, որ իրենք ունեն իրենց տարիքային խմբին բնորոշ հետաքրքրություններն ու թեմաները:

Սկզբում լրագրությունը միայն մայրենի լեզվի գործնական կիրառությունն էր, որն, ինչ խոսք, հետաքրքիր էր և ուսանելի, բայց ժամանակի հետ առաջացան այլ խնդիրներ, ու մենք հասկացանք, որ պետք է առաջ նայենք: Լրագրությունը ինտեգրվեց համակարգչային ծրագրերի հետ. այժմ անհնար է պատկերացնել այս գործունեությունը առանց համակարգիչների: Հետզհետե սկսեց փոխվել նաև թերթի արտաքին տեսքը` դառնալով ավելի մոդեռն ու դինամիկ: Անընդհատ փոփոխություններին զուգընթաց` լրագրող-սովորողները և նրանց ղեկավարը սկսեցին յուրացնել նորանոր համակարգչային հմտություններ: Պարզվեց, որ հայաստանյան դպրոցական լրագրության փորձ, հասանելի և ձևակերպված տարբերակով, անհնար է գտնել: Սկսվեց այլ երկրների դպրոցների դպրոցական թերթերի և կայքերի ուսումնասիրումը:

Կարճ ժամանակ անց հարկ եղավ յուրացնելու թվային տեխնիկա` ձայնագրիչ, ֆոտոխցիկ: Ժամանակն ու զարգացումը այդ յուրացումն անխուսափելի դարձրեցին: Այսօր արդեն առանց թվային միջոցների գործածության ծիծաղելի է լրագրության գործունեության մասին խոսելը: Եթե մի քանի տարի առաջ մեր թերթերում միայն ինտերնետային նկարներ էին, այժմ միայն հեղինակային նկարներ են, որոնց հեղինակաները մեր կրթահամալիրի սովորողներն են: Եթե մեկ տարի առաջ այդ նկարները դրվում էին առանց փոփոխությունների, այժմ ` Photoshop ծրագրի գործնական կիրառության շնորհիվ, դրանք հաճախ վերածվում են ծաղրանկարների, կոլաժների:

Լրագրությունն այսօր միայն մայրենի լեզվի գործնական կիրառություն չէ. այն ինտեգրված դասընթաց է, որտեղ կան և՛ համակարգչային ծրագրեր, և՛ ֆոտոնկարչական հմտություններ, և՛ սոցիոլոգիա, և՛ հասարակագիտություն, և՛ հայրենագիտություն: Հետզհետե սկսեցին մշակվել լրագրական փոքրիկ առաջադրանք-խնդիրներ, որոնց շնորհիվ էլ պատանի լրագրողները սկսեցին շփվել մարդկանց հետ, հասկանալ իրենց շրջապատող մարդկանց խնդիրներն ու դժվարությունները, հասանելի դարձնել իրենց խոսքը, լսել ուրիշներին: Փորձեցին առաջադրել խնդիրներ և մշակել այդ խնդիրների լուծման ճանապարհները: Ղեկավարի աշխատանքի և հետազոտական նյութերի շնորհիվ մշակվեցին այնպիսի առաջադրանքներ, որոնց շնորհիվ էլ սովորողները սովորեցին անցկացնել հարցում-ուսումնասիրություններ, վերլուծել հարցման արդյունքները, սեփական անաչառ տեսակետ արտահայտել: Հայրենագիտություն հասկացության ինտեգրումը հնարավորություն տվեց լրագրողներին ավելի լայն գործունեություն ծավալել. ծանոթանալ հայրենիքին ու նրա խնդիրներին:

Այս ամենի շնորհիվ, լրագրողներն այս տարի սկսեցին վերլուծել, հակադրվել հեռուստատեսային ինֆորմացիային, ցույց տալ հակասությունները:

Նման աշխատանքի շնորհիվ 2008-2009 թթ կրթահամալիրի լրագրողական խմբերն իրականացրեցին բազում հետաքրքիր և շարունակական նախագծեր, որոնք իրենց բնույթով հենց ինտեգրված հետազոտություն-ուսումնասիրություններ են: Կարող եմ նշել դրանցից մի քանիսը` «Ազգային փոքրամասնությունները Հայաստանում», «Աղբի խնդիրը իմ քաղաքում», «Անտուն կենդանիներն ու նրանց խնամքի խնդիրն իմ թաղամասում», «Գործազրկությունը մեր քաղաքում» և այլն. մյուս նախագծերը կարող եք տեսնել կրթահամալիրի էլեկտրոնային թերթերում:

Կարևոր է նշել նաև, որ գործունեության ժամանակ վերանում է տնային աշխատանքի ընդունված դասական-ավանդական կաղապարը. առաջադրվում է թեմա, որի շուրջ աշխատում է սովորողների մի խումբ. եթե անհրաժեշտություն է առաջանում աշխատելու նաև տանը, սովորողները սիրով աշխատըում են` չնայած չկա գնահատման վախ կամ որևէ այլ պարտադրանք: Պարզապես գործունեությամբ զբաղվելը ձևավորում է պատասխանատվության զգացում. սովորողները պատասխանատու են դառնում միմյանց առջև, իրենց աշխատանքի առջև և այլն:

Այսօր վստահ կարող եմ ասել, որ գործունեությունը նաև պատասխանատվության ձևավորման մի ձև է:

Լրագրության գործունեության զարգացումը

Դժվար է նախապես խոսել զարգացումից կամ ինչ ենք նախատեսում անել հաջորդ տարի, քանի որ շատ բան ինքնաբուխ է լինում և ինքնաբերաբար: Գործունեությունը զարգանում է այնպես, ինչպես կյանքը: Սակայն շատ ենք կարևորում.

  • հասարակագիտության, հայրենագիտության տարրերի ինտեգրումը լրագրության մեջ և ակտիվ հասարակական-լրագրական նախագծերի շարունակումն ու զարգացումը.
  • քննադատական մտքի զարգացումը, վերլուծական, քննադատական աշխատանքների ստեղծումը.
  • համակարգչային հմտություների զարգացումը.
  • թվային տեխնիկայից օգտվելու հմտությունների զարգացումը.
  • ինքնուրույն որոնողական հմտությունների զարգացումը.
  • խմբային որոնողական հմտությունների զարգացումը.
  • հասարակության հետ կապերի ընդլայնումը.
  • այլ երկրների դպրոցների հետ համագործակցությունը.
  • պարբերական մամուլում տպագրվելը և այլն:

 

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.