«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 21

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 4-րդ հավաք

Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք

Գլխավորը` իրական հետազոտական աշխատանքի անընդհատ ընթացքն է

Ուսումնահասարակական նախագծերը որպես ուսումնառության բաղկացուցիչ

Ուսումնահասարակական նախագիծ. կենդանաբանի դպրոց

Ֆիտոդիզայնը տեխնոլոգիայի բաղկացուցիչ և մասնագիտական գործունեություն

Պարտեզ դրսում և ներսում

Միջազգային ծրագրին մասնակցությունը` որպես սովորողների զարգացման պայման

Կանաչ մոլորակ – կրթահամալիր

Մաքուր համայնք նախագիծը

Հայրենասիրությունն սկսվում է հայրենագիտությունից

Ուսումնական ճամփորդություն. գիտելիք + կարողություն + արժեքային համակարգ

Ուսումնահետազոտական ճամփորդություն - դաս

Ուսումնական ճամփորդությունները որպես ուսումնահասարակական նախագիծ

Ուսումնահասարակական աշխատանքի նախագծումն ու իրագործումը սովորողների էկոլոգիական մտածողության դաստիարակության գործում

Օտար լեզուները որպես ուսումնահետազոտական աշխատանքի միջավայր

Արդյունավետ օտար լեզու ՏՀՏ կիրառմամբ

Օտար լեզուները «Իմացումի հրճվանք» ծրագրում

1-2-րդ դասարանի օտար լեզվի ուսումնական նյութեր ՏՀՏ կիրառմամբ

Հին հեքիաթներ նոր տարազով

Թարգմանության դասը ՏՀՏ-ի միջոցով

Ինտերնետի գործածումը անգլերենի ուսուցման ժամանակ

ՏՀՏ-ների կիրառումը և աշակերտական համագործակցության մեթոդը ռուսաց լեզվի դասին

ՏՀՏ-ների կիրառումը որպես օտար լեզուների ուսուցման խթան

Խոսքի զարգացումը խոսքային միջավայրում

Ինքնակրթությունը կրթահամալիրում

Առաջադրանքների փաթեթ հատուկ կարիքով սովորողների համար

Դասավանդողի դպրոցից. հատուկ կարիքով երեխաների հետ անհատական աշխատանք

Հատուկ մանկավարժի գործունեության նկարագիրը կրթահամալիրում

Ներառական ուսուցում. ծնողի խնդիրները, լուծումներ

Ավելին քան աշխատանք

Արտակարգ ունակություն ունեցող սովորողները դասարանում. նոր խնդիրնե՞ր, թե՞ խնդիրների լուծում

Ընտրությամբ գործունեությունը որպես օժտվածության զարգացում

Դասի ընթացքում սովորողների հետ տարվող անհատական աշխատանք

Ստուգատեսները որպես օժտվածության զարգացում

Ֆիզիոթերապիան հատուկ կարիքով երեխաներին հանրակրթություն ներառելու արդյունավետ ձև

Փառատոնը ստեղծական կարողությունների զարգացման գործում

Լողուսուցումը որպես հանրակրթության բաղկացուցիչ

Ինտելեկտուալների ակումբ

Հասարակագիտության ուսուցումը ավագ դպրոցում

Ծրագրավորողի մասնագիտական պատրաստություն

Նկարչի մասնագիտական պատրաստություն

Լուսանկարչի մասնագիտական պատրաստություն

Օպերատորի մասնագիտական պատրաստություն

Արհեստավորի մասնագիտական պատրաստություն

Էլեկտրոնիկա և ծրագրավորում. հեղինակային ծրագիր

Կրթահամալիրի ավագ դպրոցները 2009-2010 ուստարում

Հրատարակչատան աշխատանքները

Գիտափորձ, իրականացում, արդյունքներ

Ծեսը հանրակրթության բաղկացուցիչ

Հեռավար ուսուցման առավելությունները, հիմնախնդիրները

Հեռավար համագործակցային ուսուցում

Ուսումնահետազոտական ճամբարը որպես հանրակրթության զարգացման լաբրատորիա

Վերապատրաստման մոդուլների ստեղծում և վերամշակում

Ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի կիրառմամբ

Բնագիտությունը «Իմացումի հրճվանք ծրագրում

Գնահատումը կրտսեր դպրոցում

Առավոտյան ժամերգությունը կրթահամալիրում

Մասնագիտական ուսուցումը կրթահամալիրում

Մանկավարժական համալրումը կրթահամալիրում

Ծնողի դերը դպրոցում,

Առաջին դասարանցու ինքնագնահատման օրագիր

Գևորգ Հակոբյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի
ավագ դպրոցները 2009–2010 ուստարում

2009-2010 ուստարում ավագ դպրոց տեղափոխած սովորողները այստեղ սովորելու են երեք տարի: Այդ պատճառով կրթության կազմակերպումը այս 2009-2010 ուսումնական տարվա 10-րդ և 11-րդ դասարաններում զգալիորեն տարբերվում են: Նոր ուսումնական տարում 11-րդ դասարանցիների ուսումնական աշխատանքների կազմակերպումը նման կլինի 2008-2009 ուստարվա կազմակերպմանը` հաշվի առնելով ընթացիկ տարվա բացթողումներն ու ձեռքբերումները: Այդ կազմակերպումը ներկայացվել է հեղինակային մանկավարժության ծրագրերի հեղինակների 2008թ. մայիսյան հավաքում: Այդ պատճառով, այս զեկուցումում կներակայացնեմ նոր ուսումնական տարին 10-րդ դասարանցիներ համար: 2009-2010 ուստարում կրթահամալիրի կազմում կգործի երեք ավագ դպրոց`գեղարվեստի ավագ դպրոցը, արհեստագործական ավագ դպրոցը, ավագ դպրոց-վարժարանը: Երեք դպրոցներում էլ կգործեն խորացված ուսուցման դասարաններ: Գեղարվեստի դպրոցում`

  • կերպարվեստի և համակարգչային գրաֆիկայի
  • գեղարվեստական նախագծման և համակարգչային գրաֆիկայի
  • գեղարվեստական ձևավորման և դիզայնի
  • լուսնկարիչ օպերատորի (կինոֆոտո աշխատանքների)
  • երաժշտության
  • դերասանական վարպետության և ռեժիսուրայի
  • պոլիգրաֆիայի

Արհեստագործական ավագ դպրոցում՝

  • զարդակիրառական արվեստի
  • վարսավիրական արվեստի և զարդային դիմահարդարման
  • հասարակական սննդի
  • հացաթխման և հրուշակեղենի արտադրության տեխնոլոգիայի
  • առևտրական գործի
  • կենդանաբուծության
  • բուսաբուծության և պարտեզապուրակային շինարարության
  • ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքների
  • հարդարման շինարարական աշխատանքների իրականացման
  • շենքների սանիտարատեխնիկական սարքերի մոնտաժման
  • կարի և կաշվե իրերի արտադրության տեխնոլոգիայի

Ավագ դպրոց-վարժարանում՝

  • կիրառական մաթեմատիկայի և ծրագրավորման
  • էլեկտրոնիկայի և ծրագրավորման
  • բժիշկ-կենսաբանի
  • մաթեմատիկոս-տնտեսագետի
  • օտար-լեզու թարգմանչի
  • իրավագետ-քաղաքագետի
  • հայագետի
  • արևելագիտության
  • մարզչական
  • մանկավարժական-սոցիալական աշխատանքի
  • գործավար-օպերատորական

խորացված ուսուցման դասարաններ կգործեն:

Կրթահամալիրի ավագ դպրոցում երեք տարվա ուսումնառության արդյունքում շրջանավարտը իր նախասիրություններին համապատասխան կարող է շարունակել ուսումը կրթական ավելի բարձր աստիճանում կամ մտնել աշխատանքնային շուկա` ունենալով արհեստավորի որակավորում և բազային կարողություններ անընդհատ սովորելու ու ինքնակրթության համար: Կրթահամալիրի բոլոր ավագ դպրոցների սովորողները հնարավորություն ունեն արհեստավորի որակավորում ստանալու: Ավագ դպրոցում ուսուցումը զուգակցվելու է սովորողի գործունեության հետ. «պարազիտիկ՝ ոչ ստեղծական, ոչ արտադրական (արտադրողական) ուսումնական աշխատանքից վերջնական և ամբողջական ձերբազատում. զարգացման ծրագրի ողջ ժամանակահատվածում կրթահամալիրի յուրաքանչյուր ուսուցչի (մասնագետի), սովորողի, կրթահամալիրի յուրաքանչյուր օղակի (ուսուցողական ծրագիր, ուսումնական կենտրոն, արհեստանոց, խումբ, ծառայություն, պարտադիր, սովորողի ընտրությամբ, լրացուցիչ դասընթաց) կողմից կրթական ամեն մի նախաձեռնության, ուսումնական ամբողջ աշխատանքի իրագործում հասարակական-անհատական կոնկրետ պահանջարկ ունեցող ծառայությունների  և (կամ) ապրանքների տեսքով»,- գրված է կրթահամալիր 2009-2012 թվականների զարգացման ծրագրում: Սովորողների ուսումնառության ներկայացվող նման պահանջները ենթադրում են նաև այդ աշխատանքի գնահատման նոր մոտեցումներ և ձևեր: Կրթահամալիրի 2009-2012 թվականների զարգացման ծրագրում կարևորված  է այս աշխատանքը.                      «հավաստի և օպերատիվ, յուրաքանչյուրին տեսանելի ներկայացնելով ուսումնառության արդյունքում և դրա միջոցով ստեղծվող ապրանքների ու ծառայությունների քանակը, ծավալն ու տեսականին՝ կրթական գործունեության գնահատման նոր համակարգի ձևավորում. հասարակական կյանքին լիարժեք ներառված սովորող (այդ թվում հատուկ պայմանների կարիքով և արտակարգ ունակություններ դրսևորած) ու մասնագետ քաղաքացիների պատրաստում»:

10-րդ դասարանցիների ուսումնական ծանրաբեռնվածությունը պայմանականորեն կարելի է երկու մասին մասի բաժանել` ընդհանուր հանրակրթություն և սովորողի անհատական կրթական պատվեր:

Ընդհանուր
հանրակրթությունը` որպես ավագ դպրոցի ծրագրի բաղկացուցիչ, նույնն է բոլոր սովորողների համար. այն ուղղված է սովորողի քաղաքացիական կրթությանը` ապահովելով առարկայական չափորոշիչների կատարումը, քաղաքացիական հասարակության անդամի նրա արժեհամակարգի ձևավորմանը: Սովորողի անհատական կրթական պատվերը ձևավորելիս հաշվի են առնվում նրա նախասիրությունները, ունեցած հնարավորությունները: Յուրաքանչյուր խորացված ուսուցման դասարանի համար որոշված են այդ դասարանում սովորողին ներկայացվող պահանջներ: Կրթահամալիրի զարգացման ծրագրում ձևակերպված խնդիրները նոր պահանջներ են ներկայացնում դասավանդողներին և դասընթացների ծրագրերին: Կրթահամալիրի 10-րդ դասարանների բոլոր դասավանդողներն ընտրվում են մրցութային կարգով: Արդեն հայտարարված է 10-րդ դասարաններում դասավանդողների մրցույթը: Մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջներից է իրենց կողմից դասավանդվող դասընթացի ծրագրի ստեղծումը և ներկայացումը: Ձևակերպված են այդ ծրագրերին ներկայացվող պահանջները: Կրթահամալիրի տնօրենի հրամանով ստեղծված է մրցութային հանձնաժողով: Մրցույթը բաց է. կարող են մասնակցել ինչպես կրթահամալիրի դասավանդողները, այնպես էլ կրթահամալրում առայժմ չաշխատող մասնագետներ: Մրցույթի բոլոր մասնակիցների համար պարտադիր է մասնագիտական բարձր պատրաստվածությունը, կրթահամալիրի 2009-2012 թվականների զարգացման ծրագրի, ներքին կարգապահական կանոնների, դասավանդողի պաշտոնական հրահանգի իմացությունը և ընդունումը:

Յուրաքանչյուր խորացված ուսուցման դասարանի համար կազմված է 2009-2010 ուստարվա ուսումնական պլանը: Ուսուցման կազմակերպման գործում կարևոր տեղ  է հատկացված հեռավար ուսուցմանը` որպես ստացիոնար ուսուցման մեթոդի: Այս մեթոդի ներգրավումը ուսուցման գործընթաց կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը հատկապես ուսուցման հատուկ պայմանների կարիք ունեցողների (ներառական ուսցման ծրագրում ընդգրկվածները) և արտակարգ ունակություններ դրսևորածների համար:

Խորացված դասարանների գործունեությունը ենթադրում է տվյալ բնագավառում գործող մասնագետների ներգրավում: Նրանք կմասնակցեն ծրագրերի կազմման, դրանց մասնագիտական փորձաքննության, գնահատման նոր մոտեցումների մշակման աշխատանքներին: Կնպաստեն սովորողների մասնագիտական փորձառության աշխատանքների կազմակերպմանը:
Ավագ դպրոցի գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ֆինասական միջոցները երկու ճանապարհով կգոյանան, հատկացվող միջոցների խնայողական օգտագործում՝ «կրթահամալիրի ծախսերը մինչև վերջ թափանցիկ ու վերահսկելի դարձնելու, նախահաշիվների կազմմանը, ծախսերի կատարմանը և դրանց նկատմամբ պատասխանատվությանը բոլորին մասնակից դարձնելու միջոցով տնտեսական գործունեության նկատմամբ կրթահամալիրի յուրաքանչյուր անդամի՝ տնտեսվար ուսուցչի, տնտեսվար սովորողի շահագրգիռ-նպատակային, խնայող (հաշվող, չափող, վերահսկող) վերաբերմունքի ձևավորում» և նոր միջոցների հայթայթում: Ստեղծվել է ավագ դպրոցին աջակցության ֆոնդ: Այդ ֆոնդի համալրման գործը ավագ դպրոցի բոլոր մասնակիցներինն է:     

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.