«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 21

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 4-րդ հավաք

Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք

Գլխավորը` իրական հետազոտական աշխատանքի անընդհատ ընթացքն է

Ուսումնահասարակական նախագծերը որպես ուսումնառության բաղկացուցիչ

Ուսումնահասարակական նախագիծ. կենդանաբանի դպրոց

Ֆիտոդիզայնը տեխնոլոգիայի բաղկացուցիչ և մասնագիտական գործունեություն

Պարտեզ դրսում և ներսում

Միջազգային ծրագրին մասնակցությունը` որպես սովորողների զարգացման պայման

Կանաչ մոլորակ – կրթահամալիր

Մաքուր համայնք նախագիծը

Հայրենասիրությունն սկսվում է հայրենագիտությունից

Ուսումնական ճամփորդություն. գիտելիք + կարողություն + արժեքային համակարգ

Ուսումնահետազոտական ճամփորդություն - դաս

Ուսումնական ճամփորդությունները որպես ուսումնահասարակական նախագիծ

Ուսումնահասարակական աշխատանքի նախագծումն ու իրագործումը սովորողների էկոլոգիական մտածողության դաստիարակության գործում

Օտար լեզուները որպես ուսումնահետազոտական աշխատանքի միջավայր

Արդյունավետ օտար լեզու ՏՀՏ կիրառմամբ

Օտար լեզուները «Իմացումի հրճվանք» ծրագրում

1-2-րդ դասարանի օտար լեզվի ուսումնական նյութեր ՏՀՏ կիրառմամբ

Հին հեքիաթներ նոր տարազով

Թարգմանության դասը ՏՀՏ-ի միջոցով

Ինտերնետի գործածումը անգլերենի ուսուցման ժամանակ

ՏՀՏ-ների կիրառումը և աշակերտական համագործակցության մեթոդը ռուսաց լեզվի դասին

ՏՀՏ-ների կիրառումը որպես օտար լեզուների ուսուցման խթան

Խոսքի զարգացումը խոսքային միջավայրում

Ինքնակրթությունը կրթահամալիրում

Առաջադրանքների փաթեթ հատուկ կարիքով սովորողների համար

Դասավանդողի դպրոցից. հատուկ կարիքով երեխաների հետ անհատական աշխատանք

Հատուկ մանկավարժի գործունեության նկարագիրը կրթահամալիրում

Ներառական ուսուցում. ծնողի խնդիրները, լուծումներ

Ավելին քան աշխատանք

Արտակարգ ունակություն ունեցող սովորողները դասարանում. նոր խնդիրնե՞ր, թե՞ խնդիրների լուծում

Ընտրությամբ գործունեությունը որպես օժտվածության զարգացում

Դասի ընթացքում սովորողների հետ տարվող անհատական աշխատանք

Ստուգատեսները որպես օժտվածության զարգացում

Ֆիզիոթերապիան հատուկ կարիքով երեխաներին հանրակրթություն ներառելու արդյունավետ ձև

Փառատոնը ստեղծական կարողությունների զարգացման գործում

Լողուսուցումը որպես հանրակրթության բաղկացուցիչ

Ինտելեկտուալների ակումբ

Հասարակագիտության ուսուցումը ավագ դպրոցում

Ծրագրավորողի մասնագիտական պատրաստություն

Նկարչի մասնագիտական պատրաստություն

Լուսանկարչի մասնագիտական պատրաստություն

Օպերատորի մասնագիտական պատրաստություն

Արհեստավորի մասնագիտական պատրաստություն

Էլեկտրոնիկա և ծրագրավորում. հեղինակային ծրագիր

Կրթահամալիրի ավագ դպրոցները 2009-2010 ուստարում

Հրատարակչատան աշխատանքները

Գիտափորձ, իրականացում, արդյունքներ

Ծեսը հանրակրթության բաղկացուցիչ

Հեռավար ուսուցման առավելությունները, հիմնախնդիրները

Հեռավար համագործակցային ուսուցում

Ուսումնահետազոտական ճամբարը որպես հանրակրթության զարգացման լաբրատորիա

Վերապատրաստման մոդուլների ստեղծում և վերամշակում

Ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի կիրառմամբ

Բնագիտությունը «Իմացումի հրճվանք ծրագրում

Գնահատումը կրտսեր դպրոցում

Առավոտյան ժամերգությունը կրթահամալիրում

Մասնագիտական ուսուցումը կրթահամալիրում

Մանկավարժական համալրումը կրթահամալիրում

Ծնողի դերը դպրոցում,

Առաջին դասարանցու ինքնագնահատման օրագիր

Погосян  Раиса

Старая сказка на новый лад 
(Об учебном переводе)

Учебный перевод является одним из приемов обучения неродному языку. В нашей школе с первого класса преподается русский язык. С первых же дней обучения учителю приходится предолевать психофизиологический барьер ученика, в чем  прекрасно помогает учебный перевод для вовлечения его в активный процесс обучения.
 
Уже третий год вместе с коллегой Орбелян  Асмик работаем над переводами с группой учащихся, которые увлечены русским языком и имеют глубокие знания армянского языка. Сегодня группа насчитывает 16 учеников.

Тексты выбираются разные. Учитываются интересы и пожелания ученика, определяется  тематика и степень сложности.  Иногда работа так захватывает  ученика,  что он ищет новый дополнительный материал, пользуясь интернетом и др. источниками.Поощряется работа в парах,группами. В прошлом году   перевод  статьи  о жизни В.Терьяна вылился в прекрасную презентацию, что было отмечено администрацией  школы.

Обучение переводу - трудный и кропотливый труд.На первом этапе предлагаются  связные маленькие тексты для перевода с русского на армянский.От простого к сложному – обязательное условие обучения,хотя бы для того,чтобы не отбить охоту, помочь поверить в свои силы.”Копаясь” в словарях, дети попутно узнают и о многом другом.Говорят же, всякая книга,побывав в руках,имеет большую воспитательную силу.

Работа с фразеологизмами, подбор разных по  стилистической окраске антонимов и синонимов,толкование словосочетаний,порядок слов в предложении, свойственный русскому языку, расширяет кругозор,   показывает красоту чужого неродного ему языка, воспитывает  уважение к культуре  др.народа

Переведены с армянского “ Праздники и традиции других народов”,сказки, басни  М.Гоша,В.Айгегци и Хнко Апера. На руках у Алексаняна Тиграна (9 кл.) перевод текста  “Азбука Морзе”. Симонян Ларисе и Торосян Лилит (7 кл.)  предложила перевод норвежских волшебных сказок,  героями которых являются тролли. Ученики пошли дальше: решили узнать побольше о вишапах из армянских сказок, о  водяных и Бабе Яге из русских сказок и рассказать о них русскоязычному читателю. Посмотрим,что у них получится.   Эйфелевой  башней  заинтересовался Агван Степанян  (10 кл.).   Орбелян предложила ему адаптированный  текст для перевода с армянского на русский.   

Сегодня, когда есть возможность широко использовать интернет, дети имеют большой  доступ к  знаниям. Мы живем в открытом мире. Интернет и новые технологии помогают интегрироваться, искать новые методы и способы обучения. Нам и нашим детям надо научиться жить в современном мире с открытой душой и с дружелюбно протянутой  всем рукой. Последние события в политической жизни нашей страны показывают, что чем больше мы будем знать об истории, обычаях и традициях народов разных конфессий, тем легче нам будет общаться и понимать друг друга.

Одним из альтернативных способов обучения языку является перевод, во время которого учащиеся приобретают не только умения и навыки перевода с одного языка на другой, но и знакомятся  с фольклором, традициями и искусством других народов. Для того, чтобы перевести  понравившуюся сказку, учащийся должен подобрать соответствующую литературу в библиотеке, с помощью интернета познакомиться с костюмами этого народа. Обязательным условием при переводе сказок других народов является то, что необходимо знать, где находится эта страна, немного об историческом прошлом этого народа.

Переводами в школе занимаемся более двух лет.Тексты для перевода подбираются с учетом интересов и пожеланий учеников. Иногда ученик сам обращается с просьбой помочь  ему с презентацией. Переводческая группа работала и по заявке коллег. Были переведены технические тексты.

Конечно, перевод на армянский язык дается легче.Конечный вариант текста  редактируется педагогом армянского языка. При переводе с армянского на русский язык  текст редактируется, соответственно, педагогом русского языка.

При первоначальном знакомстве с текстом для перевода выделяются непонятные, незнакомые слова и выражения. Словарную работу учащиеся проводят самостоятельно, используя разные словари (толковый, синонимов, антонимов, русско-армянский, армяно-русский, фразеологический). Работают группами, если текст большой и сложный. Например, тема  ,,Часы” состоит из шести частей. Над каждой частью работает группа из двух-трех учеников. Переводы представляются в виде презентаций (программа Power Point).

Результатом такого подхода в обучении языку явилось то, что ученики стали намного активнее на уроках. Они стали больше интересоваться культурой и бытом других народов.      Переводческая деятельность формирует умение работы с текстом и осуществления информативного и научного поиска для извлечения  информации из различных областей знаний по индивидуальным интересам учащегося. Воспитывает уважение и интерес к культуре и языку другого народа.

Հասմիկ Օրբելյան

Թարգմանությունն ուսուցման միջոց է

«Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք,
ապրում, իսկ օտար լեզվինը սովորում ենք, հիշում»:
Վ. Տերյան

Հպարտությամբ ենք ասում, որ Թարգմանչաց տոնն ավելի քան 1600 տարվա պատմություն ունի: Դա մեր դպրության տոնն է, մեր մշակույթի տոնահանդեսը: Այն խոսուն վկայությունն է մեր թարգմանիչների ազգանվեր գործի: Դարեր ի վեր բարձր է գնահատվել նրանց արդար վաստակը: Այսօր շարունակվում, զորանում է այդ վաղնջական ավանդույթը:

Գնահատելով այդ գործի կարևորությունը` արդեն երրորդ տարին է, ինչ մեր դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Ռաիսա Պողոսյանը և ես աշակերտների մի ունակ ու ջանասեր խմբի հետ որոշեցինք թարգմանություններ կատարել: Այդ ամենը եղավ ինքնաբուխ, լուռ համաձայնությամբ: Ու քանի որ մեր կրթահամալիրում խրախուսվում են ազատ միտքը, ստեղծագործական նախաձեռնությունը, անցանք գործի: Արել ենք բազմաթիվ ու բազմաթեմա թարգմանություններ: Թարգմանչական խմբի անդամները միշտ հաճույքով ու սիրով են աշխատում: Հաշվի ենք առնում նրանց նախասիրությունները. շատ հաճախ երեխաներն իրենք են ընտրում նյութերը: Ուզում ենք, որ պարտադրանք չլինի, թեման հետաքրքրի նրանց, որ աշխատանքը դառնա ցանկալի: Մեր աշխատաոճի սկզբունքներից է նաև սահուն անցումը հեշտից դժվարը, բարդը: Սկզբում թարգմանում էինք փոքրիկ պատմություններ, առակներ, իսկ հետո թարգմանություններն ընդարձակվեցին, դարձան ծավալուն: Թարգմանել ենք նույնիսկ տեխնիկական բնույթի տեքստեր: Կախված թեմայի ընտրությունից` երեխաներն աշխատում են զույգերով, խմբերով կամ առանձին: Թարգմանել ենք նյութեր Թարգմանչաց տոնի, Էյֆելյան աշտարակի, Գ. Գալիլեյի, Մորզեի այբուբենի, Վահան Տերյանի կյանքի վերջին շրջանի վերաբերյալ: Դրանցից երկուսը ներկայացրել ենք կրթահամալիրի ուրբաթօրյա ցուցադրություններին: Այժմ ընթացքի մեջ է ժամացույցների մասին ծավալուն աշխատանքը:

Մեր կատարած վերջին աշխատանքն անդրադարձ է հեքիաթների զարմանահրաշ աշխարհին: Չթաքցնեմ` հեքիաթներ սիրում ենք բոլորս` մեծ թե փոքր. չէ՞ որ ամեն տարիք իր հեքիաթն ունի: Թեման գրավիչ էր, և մեր Անին ու Լիլիթը որոշեցին անդրադառնալ ռուսական և նորվեգական հեքիաթների հերոսներին: Թարգմանելով նորվեգական տրոլլի վերաբերյալ հետաքրքիր նյութը` շատ բան իմացանք այդ երկրի պատմության, աշխարհագրության, սովորույթների մասին: Աշխատանքը շնորհանդեսին ներկայացնող երեխան ազգային տարազով էր. չէ՞ որ ազգային հագուստը շատ բան է ասում ազգի բնավորության մասին:

Այս դժվարին դարում հեքիաթները մերձեցնում են մարդկանց, հոգեհարազատ են բոլոր ժողովուդներին:

Բոլոր` մեծ թե փոքր հայտնագործություններն սկսվում են այսպես.
- Իսկ ի՞նչ կլինի, եթե…

Մեր ժամանակը չտեսնված հայտնագործությունների ժամանակ է: Այնպես որ հրաշք հեքիաթներն այսօր էլ են պետք մեզ: Դրանք բոլոր ժամանակների համար են. աշխարհը բարության շատրվանների մեծ կարիք ունի: Ահա թե ինչու որոշել ենք, որ մեր աշխատանքը շարունակական լինի: Ուզում ենք անդրադառնալ այլ ժողովուրդների հեքիաթների ևս:

Թարգմանություն կատարելը բարդ ու տքնաջան աշխատանք է: Կարևոր նախապայմաններ են երկու լեզուներին էլ տիրապետելը, ճշգրիտ հոմանիշների ընտրությունը, դարձվածքների խոր իմացությունը: Կարևոր են դիպուկ ու արտահայտիչ բառերի գործածումը, հուզական կողմի ապահովումը, ոճի պարզությունը: Աշխատանքի ընթացքում լինում են դժվարություններ: Մենք օգնում ենք երեխաներին. կատարում ենք տարաբնույթ շտկումներ, խմբագրում ենք, փորձում թարգմանությունը դարձնել անթերի: Մեզ օգնում են ամենազոր բառարանները, զանազան տեղեկատուները: Իսկ նոր տեխնոլոգիաների դերն ուղղակի բացառիկ է: Մեր երեխաները հմտորեն օգտվում են համակարգչից (ասեմ, որ համակարգչի սենյակը նրանց սիրելի անկյունն է), նյութեր քաղում համացանցից (ինտերնետից): Թարգմանությունը պատրաստ լինելուն պես երեխաները կատարում են համակարգչային ձևավորում: Նրանք հետզհետե վարպետանում են այդ գործում ու դառնում ավելի վստահ:

Թարգմանությունն օգնում է, որ երեխան ավելի տեղեկացված, գրագետ ու լայնախոհ լինի: Հարստանում է նրա բառապաշարը, միտքը դառնում է ճկուն, ընդլայնվում է մտահորիզոնը:

Բառերը, որ օդ ու ջրի պես անհրաժեշտ են մեզ, թարգմանությունների ընթացքում ավելի են հղկվում ու նորանում: Լեզվական անսպառ հնարավորությունների հարուստ շտեմարանն իր ճկունությամբ երեխաների ամենամեծ օգնականն է: Ու հնարավորին չափով օգտվում ենք այդ գանձարանից:

Այսօր, քան երբևէ, փոխադարձ ըմբռնում ու արժևորում է հարկավոր: Թարգմանությունների օգնությամբ մարդիկ իրար ավելի լավ են հասկանում, ավելի լավ են ճանաչում միմյանց անցյալն ու ներկան: Թարգմանությունն օգնում է խաղաղ ու բարեկամաբար ապրելուն:  

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.