«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 21

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 4-րդ հավաք

Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք

Գլխավորը` իրական հետազոտական աշխատանքի անընդհատ ընթացքն է

Ուսումնահասարակական նախագծերը որպես ուսումնառության բաղկացուցիչ

Ուսումնահասարակական նախագիծ. կենդանաբանի դպրոց

Ֆիտոդիզայնը տեխնոլոգիայի բաղկացուցիչ և մասնագիտական գործունեություն

Պարտեզ դրսում և ներսում

Միջազգային ծրագրին մասնակցությունը` որպես սովորողների զարգացման պայման

Կանաչ մոլորակ – կրթահամալիր

Մաքուր համայնք նախագիծը

Հայրենասիրությունն սկսվում է հայրենագիտությունից

Ուսումնական ճամփորդություն. գիտելիք + կարողություն + արժեքային համակարգ

Ուսումնահետազոտական ճամփորդություն - դաս

Ուսումնական ճամփորդությունները որպես ուսումնահասարակական նախագիծ

Ուսումնահասարակական աշխատանքի նախագծումն ու իրագործումը սովորողների էկոլոգիական մտածողության դաստիարակության գործում

Օտար լեզուները որպես ուսումնահետազոտական աշխատանքի միջավայր

Արդյունավետ օտար լեզու ՏՀՏ կիրառմամբ

Օտար լեզուները «Իմացումի հրճվանք» ծրագրում

1-2-րդ դասարանի օտար լեզվի ուսումնական նյութեր ՏՀՏ կիրառմամբ

Հին հեքիաթներ նոր տարազով

Թարգմանության դասը ՏՀՏ-ի միջոցով

Ինտերնետի գործածումը անգլերենի ուսուցման ժամանակ

ՏՀՏ-ների կիրառումը և աշակերտական համագործակցության մեթոդը ռուսաց լեզվի դասին

ՏՀՏ-ների կիրառումը որպես օտար լեզուների ուսուցման խթան

Խոսքի զարգացումը խոսքային միջավայրում

Ինքնակրթությունը կրթահամալիրում

Առաջադրանքների փաթեթ հատուկ կարիքով սովորողների համար

Դասավանդողի դպրոցից. հատուկ կարիքով երեխաների հետ անհատական աշխատանք

Հատուկ մանկավարժի գործունեության նկարագիրը կրթահամալիրում

Ներառական ուսուցում. ծնողի խնդիրները, լուծումներ

Ավելին քան աշխատանք

Արտակարգ ունակություն ունեցող սովորողները դասարանում. նոր խնդիրնե՞ր, թե՞ խնդիրների լուծում

Ընտրությամբ գործունեությունը որպես օժտվածության զարգացում

Դասի ընթացքում սովորողների հետ տարվող անհատական աշխատանք

Ստուգատեսները որպես օժտվածության զարգացում

Ֆիզիոթերապիան հատուկ կարիքով երեխաներին հանրակրթություն ներառելու արդյունավետ ձև

Փառատոնը ստեղծական կարողությունների զարգացման գործում

Լողուսուցումը որպես հանրակրթության բաղկացուցիչ

Ինտելեկտուալների ակումբ

Հասարակագիտության ուսուցումը ավագ դպրոցում

Ծրագրավորողի մասնագիտական պատրաստություն

Նկարչի մասնագիտական պատրաստություն

Լուսանկարչի մասնագիտական պատրաստություն

Օպերատորի մասնագիտական պատրաստություն

Արհեստավորի մասնագիտական պատրաստություն

Էլեկտրոնիկա և ծրագրավորում. հեղինակային ծրագիր

Կրթահամալիրի ավագ դպրոցները 2009-2010 ուստարում

Հրատարակչատան աշխատանքները

Գիտափորձ, իրականացում, արդյունքներ

Ծեսը հանրակրթության բաղկացուցիչ

Հեռավար ուսուցման առավելությունները, հիմնախնդիրները

Հեռավար համագործակցային ուսուցում

Ուսումնահետազոտական ճամբարը որպես հանրակրթության զարգացման լաբրատորիա

Վերապատրաստման մոդուլների ստեղծում և վերամշակում

Ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի կիրառմամբ

Բնագիտությունը «Իմացումի հրճվանք ծրագրում

Գնահատումը կրտսեր դպրոցում

Առավոտյան ժամերգությունը կրթահամալիրում

Մասնագիտական ուսուցումը կրթահամալիրում

Մանկավարժական համալրումը կրթահամալիրում

Ծնողի դերը դպրոցում,

Առաջին դասարանցու ինքնագնահատման օրագիր

Ազատյան Շուշան

ՏՀՏ – ների կիրառման արդյունավետությունը որպես օտար լեզվի ուսուցման խթան

Նոր տեխնոլոգիաների  նորմուծումը կրթական համակարգ ենթադրում է համապատասխան ակտիվ և ոչ թե պասսիվ վերաբերմունք, ինչպես նաև հին, ավանդական ուսուցման մեթոդների վերաձևում: Դա ուղղակի ժամանակի, նոր հազարամյակի մարտահրավերն է: Դեռ 6 – 7 տարեկանից երեխան ավելի շատ շփվում է աշխարհի, շրջապատի հետ հեռուստացույցով, բջջային հեռախոսներով և ավանդական, բակային խաղերը փոխարինելով համակարգչային խաղերով: Նրա հայացքը ուղղված է էկրանին, իսկ ձեռքերը ինչ-որ կոճակներ են սեղմում:

Ինչ կարող է անել այժմյան դասագիրքը, բացի հետևողականորեն դասակարգված, սերտման համար պատրաստի դասերից. նոր դարաշրջանի երեխայի շփման վերաբերմունքի կերպը դրան շատ դժվար է հարմարեցնել: Եթե հագուստը չի նստում մարմնին, վերաձևում ենք ոչ թե մարդուն, այլ հագուստը, օգտագործելով որոշ գործիքներ:  Գիրք + աշակերտ հարաբերության մեջ այս դերը կատարում են ՏՀՏ – ները, որոնք  երեխային ավելի են մոտեցնում նյութը  հեշտությամբ ընկալելու մակարդակին, քանի որ նա դա անում է իրեն սովոր ձևերով՝ սեղմելով կոճակները, իսկ հայացքը հառած էկրանին: ՏՀՏ – ն կապող օղակն է գիրք + աշակերտ–ի միջև, առանց որի գոյանում է մի տեսակ թույլ, ոչ այնքան էլ գրավիչ կապ, քանի որ վիրտուալ կապը նրանց մոտ արդեն նախընտրելի է դարձել:

Ահա մի օրինակ 8-րդ դասարանում դասագրքի և ՏՀՏ-ների կապակցված գործունեության։ Թեման նախասիրությունն էր,  որին հատկացված է 4 դասաժամ: Կարդալ, թարգմանել, նոր բառերը կիրառել վարժությունների մեջ, լավագուն դեպքում գրել մի փոքրիկ շարադրություն և վերջ. ըստ դասագրքի էլ անելիք չկար։  Իսկ այլընտրաքային մանկավարժությունը և ՏՀՏ – ները գործունեության ծավալման մի նոր ընթացքի հնարավորություն տվեցին: Օգտագործելով համակարգչին տիրապետելու իրենց հմտությունները, ֆոտոխցիկին,  բջջայինին և նրանից համակարգչին ինֆորմացիա փոխանցելու կարողությունը՝ սովորողն անձամբ շփվեց այս գործընթացին, կատարեց,  դժվարացավ, հաղթահարեց և հմտացավ։ Արդյունքում, երբ պետք էր ցուցադրման ժամանակ ասել անգլերեն հակիրճ խոսք, սովորողները դա ինքնաբերաբար հնչեցրեցին՝  համարելով դա որպես մի օղակ կատարած աշխատանքի:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.