«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 21

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 4-րդ հավաք

Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք

Գլխավորը` իրական հետազոտական աշխատանքի անընդհատ ընթացքն է

Ուսումնահասարակական նախագծերը որպես ուսումնառության բաղկացուցիչ

Ուսումնահասարակական նախագիծ. կենդանաբանի դպրոց

Ֆիտոդիզայնը տեխնոլոգիայի բաղկացուցիչ և մասնագիտական գործունեություն

Պարտեզ դրսում և ներսում

Միջազգային ծրագրին մասնակցությունը` որպես սովորողների զարգացման պայման

Կանաչ մոլորակ – կրթահամալիր

Մաքուր համայնք նախագիծը

Հայրենասիրությունն սկսվում է հայրենագիտությունից

Ուսումնական ճամփորդություն. գիտելիք + կարողություն + արժեքային համակարգ

Ուսումնահետազոտական ճամփորդություն - դաս

Ուսումնական ճամփորդությունները որպես ուսումնահասարակական նախագիծ

Ուսումնահասարակական աշխատանքի նախագծումն ու իրագործումը սովորողների էկոլոգիական մտածողության դաստիարակության գործում

Օտար լեզուները որպես ուսումնահետազոտական աշխատանքի միջավայր

Արդյունավետ օտար լեզու ՏՀՏ կիրառմամբ

Օտար լեզուները «Իմացումի հրճվանք» ծրագրում

1-2-րդ դասարանի օտար լեզվի ուսումնական նյութեր ՏՀՏ կիրառմամբ

Հին հեքիաթներ նոր տարազով

Թարգմանության դասը ՏՀՏ-ի միջոցով

Ինտերնետի գործածումը անգլերենի ուսուցման ժամանակ

ՏՀՏ-ների կիրառումը և աշակերտական համագործակցության մեթոդը ռուսաց լեզվի դասին

ՏՀՏ-ների կիրառումը որպես օտար լեզուների ուսուցման խթան

Խոսքի զարգացումը խոսքային միջավայրում

Ինքնակրթությունը կրթահամալիրում

Առաջադրանքների փաթեթ հատուկ կարիքով սովորողների համար

Դասավանդողի դպրոցից. հատուկ կարիքով երեխաների հետ անհատական աշխատանք

Հատուկ մանկավարժի գործունեության նկարագիրը կրթահամալիրում

Ներառական ուսուցում. ծնողի խնդիրները, լուծումներ

Ավելին քան աշխատանք

Արտակարգ ունակություն ունեցող սովորողները դասարանում. նոր խնդիրնե՞ր, թե՞ խնդիրների լուծում

Ընտրությամբ գործունեությունը որպես օժտվածության զարգացում

Դասի ընթացքում սովորողների հետ տարվող անհատական աշխատանք

Ստուգատեսները որպես օժտվածության զարգացում

Ֆիզիոթերապիան հատուկ կարիքով երեխաներին հանրակրթություն ներառելու արդյունավետ ձև

Փառատոնը ստեղծական կարողությունների զարգացման գործում

Լողուսուցումը որպես հանրակրթության բաղկացուցիչ

Ինտելեկտուալների ակումբ

Հասարակագիտության ուսուցումը ավագ դպրոցում

Ծրագրավորողի մասնագիտական պատրաստություն

Նկարչի մասնագիտական պատրաստություն

Լուսանկարչի մասնագիտական պատրաստություն

Օպերատորի մասնագիտական պատրաստություն

Արհեստավորի մասնագիտական պատրաստություն

Էլեկտրոնիկա և ծրագրավորում. հեղինակային ծրագիր

Կրթահամալիրի ավագ դպրոցները 2009-2010 ուստարում

Հրատարակչատան աշխատանքները

Գիտափորձ, իրականացում, արդյունքներ

Ծեսը հանրակրթության բաղկացուցիչ

Հեռավար ուսուցման առավելությունները, հիմնախնդիրները

Հեռավար համագործակցային ուսուցում

Ուսումնահետազոտական ճամբարը որպես հանրակրթության զարգացման լաբրատորիա

Վերապատրաստման մոդուլների ստեղծում և վերամշակում

Ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի կիրառմամբ

Բնագիտությունը «Իմացումի հրճվանք ծրագրում

Գնահատումը կրտսեր դպրոցում

Առավոտյան ժամերգությունը կրթահամալիրում

Մասնագիտական ուսուցումը կրթահամալիրում

Մանկավարժական համալրումը կրթահամալիրում

Ծնողի դերը դպրոցում,

Առաջին դասարանցու ինքնագնահատման օրագիր

Վարդան Պետրոսյան (9-րդ դասարան)

Սովորողների ինքնուրույն աշխատանքը որպես դասապրոցեսի կազմակերպման հիմք

Սովորելու տարբեր ձևեր կան, և մեր ուսուցիչները դասերի ժամանակ դիմում են բազմապիսի հնարքների մեզ նոր գիտելիքներ հաղորդելու համար: Բայց ամենաարդյունավետը իմ կարծիքով, ինքնուրույն աշխատանքով ձեռք բերված գիտելիքներն են, քանի որ դրանք երբեք չեն մոռացվում: Դասապրոցեսում աշակերտների ինքնուրույն աշխատանքի ծավալի և բնույթի առումով մեր ֆիզիկայի դասերը էապես տարբերվում են մնացած բոլոր դասերից: Մյուս դասերի ընթացքում նույնպես կատարում ենք տարբեր տեսակի ինքնուրույն առաջադրանքներ, սակայն դրանք առանձին դրվագներ են: Ֆիզիկայի դասերը ամբողջությամբ կառուցված են աշակերտների ինքնուրույն աշխատանքի վրա: Լինում են դեպքեր, երբ ուսուցիչը դադարեցնում է բոլորի աշխատանքը ինչ-որ կարևոր բան մեկնաբանելու նպատակով: Բայց դրանք շատ հազվադեպ են:

Հայտնի է, որ ֆիզիկան փորձարարական գիտություն է, և ֆիզիկական օրենքների մեծ մասը ստացվում են փորձերի միջոցով: Այս կարևոր դրույթը ևս հաշվի է առնված ֆիզիկայի դասերի կազմակերպման ժամանակ: Ֆիզիկայի դասերը մենք անցկացնում ենք ուսումնական լաբորատորիաներում, որտեղ կան սարքավորումներ անհրաժեշտ փորձերը կատարելու համար: Դասերը կազմակերպվում են փոքր խմբերով (մեր խմբում 13 աշակերտ է): Նշեմ, որ սարքերը դասավորված են բաց պահարաններում, և ազատ կարող ես փնտրել ու վերցնել այն ամենը, ինչ քեզ անհրաժեշտ է տվյալ փորձը կատարելու համար: Այս տարի դասերի զգալի մասը անցկացնում ենք համակարգիչների և էլեկտրոնային գրատախտակի օգնությամբ, որը սակայն չի փոխում դասի բնույթը: Բոլոր համակարգչային առաջադրանքները և օգտագործվող էլեկտրոնային նյութերը ընտրված են լինում բացառապես ինքնուրույն աշխատանքի համար: Հաճախ համակարգչով կատարում են վիրտուալ փորձեր, որոնք հետո իրականացնում ենք իրական սարքերի օգնությամբ:
 
Դասերի կազմակերպման հիմքը մեզ տրվող առաջադրանքներն են: Ուսման պրոցեսում դրանք փոխարինում են դասագրքին: Բայց դրանց միջև կա շատ էական տարբերություն: Դասագրքում բերված են պատրաստի, ապացուցված ճշմարտություններ: Շարադրանքը պատմողական բնույթ ունի, երկար- բարակ տեքստեր են: Համաձայնեք, որ այդպիսի նյութը կարդալը ձանձրալի է ու անհետաքրքիր: Չես կարողանում երկար կարդալ և արդյունքում քիչ բան ես սովորում: Ցավոք, դասագրքերի մեծ մասը հենց այդ ոճով են գրված: Առաջադրանքները այլ բովանդակություն ունեն: Դրանք ծավալով անհամեմատ մեծ են, քան տվյալ հարցին վերաբերվող դասագրքային նյութը: Օրինակ, վերջերս ուսումնասիրում էինք «Մարմնի կշիռ» թեման, որը դասագրքում կես էջ տեղ է զբաղեցնում: Ես հասել եմ համապատասխան առաջադրանքի 18-րդ էջը, և դա դեռ վերջը չէ: Առաջադրանքներում չեք գտնի պատրաստի գիտելիքներ: Դրանք ավելի շատ նման են խելացի ուղեկցողի, որը նախանշում է այն նպատակը, որին պետք է հասնես, երբեմն ցույց է տալիս անհրաժեշտ քայլերը, բայց ավելի հաճախ անում է հարցադրումներ, որպեսզի ինքդ ընտրես առաջընթացի ճանապարհը: Առաջադրանքներում ընդգրկված հարցերը և խնդիրները բարդ չեն, բայց փոխկապակցված են` մի հարցի պատասխանը օգնում է գտնել հաջորդ հարցի պատասխանը, մի խնդրի լուծումը նախապատրաստում է հաջորդ խնդրի լուծումը : Շատ կարևոր է, որ օրենքները, բանաձևերը, հասկացությունները անհրաժեշտ պահին «հուշվում» են, բայց նորից հատուկ ձևակերպված հարցերի, խնդիրների կամ սխեմաների տեսքով: Սա հնարավորություն է տալիս սովորածը կրկնելու բազմաթիվ անգամներ:
 
Դասագրքում եղած փորձերի մեծ մասը (որքան որ անցել ենք) նախատեսված են արդեն սովորած, այսինքն՝ հայտնի որևէ փաստ ստուգելու համար: Առաձադրանքներում եղած փորձերը նրա համար են, որ աշակերտը նոր, իրեն անհայտ արդյունք ստանա: Այսպես օրինակ, երբ ուսումնասիրում էինք հավասարաչափ արագացող շարժումը, մենք փորձերի օգնությամբ ստացանք այդ շարժման դեպքում մարմնի անցած ճանապարհը հաշվելու բանաձևը`: Դասագրքում բանաձևը բերվում է պատրաստի տեսքով և առաջարկվում է այն ստուգել փորձով: Կարծում եմ՝ առաջին ճանապարհն ավելի հետաքրքիր է: Առաջադրանքներով սովորելը շատ արդյունավետ է ու հետաքրքիր: Դրանք հնարավորություն են ստեղծում աշակերտին ինքնուրույն գիտելիքներ կուտակել:

Շատ կարևոր է խոսել դասի ժամանակ դասարանում տիրող մթնոլորտի մասին: Դասարանում ոչ ոք ամենագետ չէ (նույնիսկ ուսուցիչը), և յուրաքանչյուր աշակերտ փնտրում է նոր գիտելիքներ: Երբ ինչ-որ մեկը դասով չի զբաղվում, նա մյուսներին չի կարող խանգարել, որոնք հանգիստ շարունակում են իրենց աշխատանքը: Այդպիսով պահապանվում է դասի հետազոտական, ստեղծագործական մթնոլորտը: Աշակերտը ինքն է ընտրում սովորել, թե չսովորել, չկա պարտադրող: Դասի ժամանակ լարված չես, աշխատում ես ազատ ու անկաշկանդ: Ինձ համար շատ կարևոր է դասի ընթացքում ուսուցչի և աշակերտի համագործակցության ձևը: Ուսուցիչը նստած է լինում կողքիդ, խոսում է միայն քեզ հետ: Ազատ կարողանում ես արտահայտել մտքերդ առանց սխալվելուց վախենալու: Ես նկատել եմ, որ այդպիսի քննարկումների ընթացքում, անկախ ֆիզիկայից, սովորում եմ բանավիճել, մտքերս տրամաբանորեն շարադրել, երբեմն չհամաձայնել ուսուցչի պնդումների հետ: Համոզված եմ, որ այլ պայմաններում նշված որակները դժվար թե ձևավորվեն: Բացի այս ամենից դասարանում կա ընկերոջ օգնությանը դիմելու հնարավորություն: Հաճախ ինձ են դիմում, և դա սովորածս ուրիշին բացատրելու և արդյունքում քննարկվող հարցը ավելի լավ հասկանալու լավ առիթ է:
 
Գուցե ինձ չհաջողվեց ամբողջությամբ ներկայացնել ֆիզիկայի մեր դասերը, բայց փորձեցի շարադրել այն ամենը, ինչը ինձ համար ես կարևոր եմ համարում:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.