«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 21

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 4-րդ հավաք

Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք

Գլխավորը` իրական հետազոտական աշխատանքի անընդհատ ընթացքն է

Ուսումնահասարակական նախագծերը որպես ուսումնառության բաղկացուցիչ

Ուսումնահասարակական նախագիծ. կենդանաբանի դպրոց

Ֆիտոդիզայնը տեխնոլոգիայի բաղկացուցիչ և մասնագիտական գործունեություն

Պարտեզ դրսում և ներսում

Միջազգային ծրագրին մասնակցությունը` որպես սովորողների զարգացման պայման

Կանաչ մոլորակ – կրթահամալիր

Մաքուր համայնք նախագիծը

Հայրենասիրությունն սկսվում է հայրենագիտությունից

Ուսումնական ճամփորդություն. գիտելիք + կարողություն + արժեքային համակարգ

Ուսումնահետազոտական ճամփորդություն - դաս

Ուսումնական ճամփորդությունները որպես ուսումնահասարակական նախագիծ

Ուսումնահասարակական աշխատանքի նախագծումն ու իրագործումը սովորողների էկոլոգիական մտածողության դաստիարակության գործում

Օտար լեզուները որպես ուսումնահետազոտական աշխատանքի միջավայր

Արդյունավետ օտար լեզու ՏՀՏ կիրառմամբ

Օտար լեզուները «Իմացումի հրճվանք» ծրագրում

1-2-րդ դասարանի օտար լեզվի ուսումնական նյութեր ՏՀՏ կիրառմամբ

Հին հեքիաթներ նոր տարազով

Թարգմանության դասը ՏՀՏ-ի միջոցով

Ինտերնետի գործածումը անգլերենի ուսուցման ժամանակ

ՏՀՏ-ների կիրառումը և աշակերտական համագործակցության մեթոդը ռուսաց լեզվի դասին

ՏՀՏ-ների կիրառումը որպես օտար լեզուների ուսուցման խթան

Խոսքի զարգացումը խոսքային միջավայրում

Ինքնակրթությունը կրթահամալիրում

Առաջադրանքների փաթեթ հատուկ կարիքով սովորողների համար

Դասավանդողի դպրոցից. հատուկ կարիքով երեխաների հետ անհատական աշխատանք

Հատուկ մանկավարժի գործունեության նկարագիրը կրթահամալիրում

Ներառական ուսուցում. ծնողի խնդիրները, լուծումներ

Ավելին քան աշխատանք

Արտակարգ ունակություն ունեցող սովորողները դասարանում. նոր խնդիրնե՞ր, թե՞ խնդիրների լուծում

Ընտրությամբ գործունեությունը որպես օժտվածության զարգացում

Դասի ընթացքում սովորողների հետ տարվող անհատական աշխատանք

Ստուգատեսները որպես օժտվածության զարգացում

Ֆիզիոթերապիան հատուկ կարիքով երեխաներին հանրակրթություն ներառելու արդյունավետ ձև

Փառատոնը ստեղծական կարողությունների զարգացման գործում

Լողուսուցումը որպես հանրակրթության բաղկացուցիչ

Ինտելեկտուալների ակումբ

Հասարակագիտության ուսուցումը ավագ դպրոցում

Ծրագրավորողի մասնագիտական պատրաստություն

Նկարչի մասնագիտական պատրաստություն

Լուսանկարչի մասնագիտական պատրաստություն

Օպերատորի մասնագիտական պատրաստություն

Արհեստավորի մասնագիտական պատրաստություն

Էլեկտրոնիկա և ծրագրավորում. հեղինակային ծրագիր

Կրթահամալիրի ավագ դպրոցները 2009-2010 ուստարում

Հրատարակչատան աշխատանքները

Գիտափորձ, իրականացում, արդյունքներ

Ծեսը հանրակրթության բաղկացուցիչ

Հեռավար ուսուցման առավելությունները, հիմնախնդիրները

Հեռավար համագործակցային ուսուցում

Ուսումնահետազոտական ճամբարը որպես հանրակրթության զարգացման լաբրատորիա

Վերապատրաստման մոդուլների ստեղծում և վերամշակում

Ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի կիրառմամբ

Բնագիտությունը «Իմացումի հրճվանք ծրագրում

Գնահատումը կրտսեր դպրոցում

Առավոտյան ժամերգությունը կրթահամալիրում

Մասնագիտական ուսուցումը կրթահամալիրում

Մանկավարժական համալրումը կրթահամալիրում

Ծնողի դերը դպրոցում,

Առաջին դասարանցու ինքնագնահատման օրագիր

Ներառական ուսուցում. ծնողի և ուսուցչի խնդիրներն ու լուծումները

Անուշ Գրիգորյան

Դավիթն իմ բալիկն է, ով 7 տարեկան է: Սովորում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Դպրոց-պարտեզում: Դավթի դպրոցի ընտրության հարցում շատ մտահոգ էի հենց միայն այն պատճառով, որ նա քմահաճ է ու շրջապատի նկատմամբ պահանջկոտ: Դժվարությամբ է հարմարվում նոր միջավայրում, դառնում է անհանգիստ: Եթե չլինի ջերմություն ու ուշադրություն, նա շատ արագ կարող է հիասթափվել ու հրաժարվել տվյալ միջավայրում որևէ բան անելուց:      Կրթահամալիր գալուց հետո շատ կարճ ժամանակում հասկացա, որ սա այն է, ինչ փնտրում էի: Ես գտնում եմ, որ կրթահամալիրիը հրաշալի է իմ բալիկի համար, որովհետև նա նրան բացահայտեց և դարձրեց հրաշամանուկ: Սովորաբար հրաշամանուկ անվանում են այն երեխաներին, ովքեր շատ վաղ տարիքում արտակարգ հաջողության են հասնում գործունեության այս կամ այն բնագավառում` մերը մաթեմատիկան է: Դավիթը նման է բոլոր երեխաներին, բայց տարբերվում է իր արտակարգ հիշողությամբ և մաթեմատիկական հետաքրքիր իմացությամբ: Օժտվածությունը նկատել ենք, երբ Դավիթը դեռ հինգ տարեկան էր: Չնայած անգամ երկու տարեկան հասակում ցանկացած հարցի պատասխանը մեկ անգամ լսելուց հետո նա այդ ինֆորմացիան հիշում էր: Մաթեմատիկական օժտվածությունը բացահայտելուց հետո ցանկացած խնդիր, որը թվում էր, թե հաղթահարելի չէ, մենք կառուցում էինք` օգտագործելով մեր օժտվածությունը: Օրինակ` այբուբենը սովորելիս մենք այն վերածեցինք մաթեմատիկայի` ա-1, բ-2, սպի+տակ= սպիտակ:

Երեխայի ներքին հնարավորությունը բացահայտելու, այն իրականություն, տաղանդ և ստեղծագործություն դարձնելու միակ ճիշտ ուղին հետևողական, համառ և նպատակասլաց աշխատանքն է, որը կատարում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի անձնակազմը (թիմը): Իսկ այդ աշխատանքի հիմքում ընկած են երեխայի նկատմամբ դպրոցի և ծնողի կայուն հետաքրքրությունները:

Լուսինե Պետրոսյան

Աշխատում եմ կրթահամալիրի Բ-4 դպրոց-պարտեզում և 2008թ-ի սեպտեմբերից ստանձնել եմ առաջին դասարանի դասվարությունը: Այս տարի իմ դասարան ընդունվեց նաև առանձնահտուկ պայմանների կարիք ունեցող  սովորող: Ինձ համար նորություն էր շփվել նման խնդրով (աուտիզմի սիմպտոմատիկայով) սովորողի հետ: Եվ այստեղ սկսվեց թիմային աշխատանքը` ես, ծնողը և հատուկ մանկավարժը: Ինձ հետաքրքրում էր ամեն ինչ աուտիզմի մասին: Սկզբնական շրջանում դասապրոցեսին ներկա էին լինում ծնողը  կամ հատուկ մանկավարժը: Նրանք մանրամասն ներկայացնում էին ինձ խնդիրը և համատեղ գտնում էինք տարբեր ճանապարհներ` Դավթին ադապտացնելու շրջապատին, կրթական միջավայրին: Դիտարկումների արդյունքում պարզեցինք Դավթի ուժեղ կողմը. դա սերն էր թվերի նկատմամբ և հիմնվելով այդ ուժեղ կողմի վրա` Դավթին  աստիճանաբար ընդգրկեցինք դասապրոցեսում: Այստեղ մեզ շատ օգնեցին դասընկերները, նրանց ծնողները: Նրանք շատ հանդուրժող էին Դավթի բոլոր քմահաճույքների նկատմամբ: Դավիթը, լինելով շատ յուրահատուկ երեխա, մեծ սեր ուներ դեպի դասական երաժշտությունը և   բոլորին ստիպում էր, որ լսեն դասական երաժշտություն:  Ի վերջո, մենք բոլորս համատեղ ուժերով հասանք այն փուլին, երբ և՛ հատուկ մանկավարժը, և՛ ծնողը աստիճանաբար դուրս անկատ եկան և մնացին ստվերում` թողնելով ինձ  ու Դավթին միասին: Սակայն մեր թիմային հանդիպումները շարունակվում են դասապրոցեսից դուրս, և միասին փորձում ենք լուծել բոլոր նոր առաջացած խնդիրները:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.