«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 21

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 4-րդ հավաք

Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք

Գլխավորը` իրական հետազոտական աշխատանքի անընդհատ ընթացքն է

Ուսումնահասարակական նախագծերը որպես ուսումնառության բաղկացուցիչ

Ուսումնահասարակական նախագիծ. կենդանաբանի դպրոց

Ֆիտոդիզայնը տեխնոլոգիայի բաղկացուցիչ և մասնագիտական գործունեություն

Պարտեզ դրսում և ներսում

Միջազգային ծրագրին մասնակցությունը` որպես սովորողների զարգացման պայման

Կանաչ մոլորակ – կրթահամալիր

Մաքուր համայնք նախագիծը

Հայրենասիրությունն սկսվում է հայրենագիտությունից

Ուսումնական ճամփորդություն. գիտելիք + կարողություն + արժեքային համակարգ

Ուսումնահետազոտական ճամփորդություն - դաս

Ուսումնական ճամփորդությունները որպես ուսումնահասարակական նախագիծ

Ուսումնահասարակական աշխատանքի նախագծումն ու իրագործումը սովորողների էկոլոգիական մտածողության դաստիարակության գործում

Օտար լեզուները որպես ուսումնահետազոտական աշխատանքի միջավայր

Արդյունավետ օտար լեզու ՏՀՏ կիրառմամբ

Օտար լեզուները «Իմացումի հրճվանք» ծրագրում

1-2-րդ դասարանի օտար լեզվի ուսումնական նյութեր ՏՀՏ կիրառմամբ

Հին հեքիաթներ նոր տարազով

Թարգմանության դասը ՏՀՏ-ի միջոցով

Ինտերնետի գործածումը անգլերենի ուսուցման ժամանակ

ՏՀՏ-ների կիրառումը և աշակերտական համագործակցության մեթոդը ռուսաց լեզվի դասին

ՏՀՏ-ների կիրառումը որպես օտար լեզուների ուսուցման խթան

Խոսքի զարգացումը խոսքային միջավայրում

Ինքնակրթությունը կրթահամալիրում

Առաջադրանքների փաթեթ հատուկ կարիքով սովորողների համար

Դասավանդողի դպրոցից. հատուկ կարիքով երեխաների հետ անհատական աշխատանք

Հատուկ մանկավարժի գործունեության նկարագիրը կրթահամալիրում

Ներառական ուսուցում. ծնողի խնդիրները, լուծումներ

Ավելին քան աշխատանք

Արտակարգ ունակություն ունեցող սովորողները դասարանում. նոր խնդիրնե՞ր, թե՞ խնդիրների լուծում

Ընտրությամբ գործունեությունը որպես օժտվածության զարգացում

Դասի ընթացքում սովորողների հետ տարվող անհատական աշխատանք

Ստուգատեսները որպես օժտվածության զարգացում

Ֆիզիոթերապիան հատուկ կարիքով երեխաներին հանրակրթություն ներառելու արդյունավետ ձև

Փառատոնը ստեղծական կարողությունների զարգացման գործում

Լողուսուցումը որպես հանրակրթության բաղկացուցիչ

Ինտելեկտուալների ակումբ

Հասարակագիտության ուսուցումը ավագ դպրոցում

Ծրագրավորողի մասնագիտական պատրաստություն

Նկարչի մասնագիտական պատրաստություն

Լուսանկարչի մասնագիտական պատրաստություն

Օպերատորի մասնագիտական պատրաստություն

Արհեստավորի մասնագիտական պատրաստություն

Էլեկտրոնիկա և ծրագրավորում. հեղինակային ծրագիր

Կրթահամալիրի ավագ դպրոցները 2009-2010 ուստարում

Հրատարակչատան աշխատանքները

Գիտափորձ, իրականացում, արդյունքներ

Ծեսը հանրակրթության բաղկացուցիչ

Հեռավար ուսուցման առավելությունները, հիմնախնդիրները

Հեռավար համագործակցային ուսուցում

Ուսումնահետազոտական ճամբարը որպես հանրակրթության զարգացման լաբրատորիա

Վերապատրաստման մոդուլների ստեղծում և վերամշակում

Ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի կիրառմամբ

Բնագիտությունը «Իմացումի հրճվանք ծրագրում

Գնահատումը կրտսեր դպրոցում

Առավոտյան ժամերգությունը կրթահամալիրում

Մասնագիտական ուսուցումը կրթահամալիրում

Մանկավարժական համալրումը կրթահամալիրում

Ծնողի դերը դպրոցում,

Առաջին դասարանցու ինքնագնահատման օրագիր

Գայանե Առաքելյան

Ուսումնահասարակական աշխատանքները «Գանյան» դպրոցում.
ուսումնահասարակական աշխատանքի նախագծման ու իրագործման դերը սովորողների էկոլոգիական մտածողության դաստիարակման գործում

Ուսումնահասարակական աշխատանքը «Մ. Գանյան» դպրոցում դարձել է առօրյա. կանոնավոր կերպով կազմակերպվում են ուսումնական ճամփորդություններ, շաբաթօրյակներ, հանդիպումներ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ …
Դպրոցում է «Մաքուր համայնք» ծրագիրը:
3-րդ ուսումնական տարին է, ինչ մեր դպրոցում է ԷՌՕԴԾ-ն ` Էներգիայի և ռեսուրսների օգտագործման դպրոցական ծրագիրը:
ԷՌՕԴԾ-ն միջազգային նախագիծ է, որը նպաստում է սովորողների դաստիարակմանը` որպես ապագայի կայուն էներգետիկայի շարժող ուժ:

Նախագծի պատմությունը

  1. ԷՌՕԴԾ- միջազգային կրթական նախագիծը 1996 թվականին հիմնվել և ֆինանսավորվում է «Բնության պահպանության նորվեգական ընկերություն» կազմակերպության կողմից:
  2. Մինչ այսօր նախագիծը ներդրվել է Նորվեգիայում, Շոտլանդիայում, Ֆինլանդիայում, Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում, Լեհաստանում, Հունգարիայում, Չեխիայում և Ռուսաստանում:
  3. 2000 թվականից նախագծին միացել են ՈՒկրաինան, Բելոռուսը, Մոլդովան, Հարավային Կովկասի և Միջին Ասիայի երկրները:
  4. Հայաստանը նախագծին միացել է 2000 թվականին:

ԷՌՕԴԾ կրթական նախագծի նպատակը

  1. նպաստել սովորողների մոտ էկոլոգիական գիտակցության դաստիարակմանը,
  2. կենտրոնացնել հասարակության ուշադրությունը էներգաարտադրության, էներգիայի և ռեսուրսների խնայողության, շրջակա միջավայրի պահպանման խնդիրների վրա
  3. հիմնավորել էներգիայի և ռեսուրսների խնայողության անհրաժեշտությունը
  4. կրթել ու դաստիարակել բնապահպանորեն կայուն և անվնաս ապրելակերպի սովորություններ սովորողների մոտ
  5. սովորողներին ներգրավել էներգիայի և ռեսուրսների խնայողության օգտակար գործունեության մեջ
  6. սովորողների մոտ մեծացնել երևակայությունն ու ինքնուրույն մտածելու կարողությունը:

Չէ՞ որ այսօրվա դպրոցականները վաղվա որոշում կայացնողներն են...

ԷՌՕԴԾ ծրագրի իրականացումը

  • Ծրագրին մասնակցում են ԷՌՕԴԾ խմբեր Հայաստանի 11 մարզերի դպրոցներից
  • Ծրագրին մասնակցող ուսուցիչներն աշխատում են կամավորական սկզբունքով
  • Տպագրվել և տարածվել են «ԷՌՕԴԾ դասագիրքը», «Աշակերտական տետր», «Ձեռնարկ ուսուսցչի համար», «Ուսուցչի ուղեցույց», «Ազգային լրացում» ձեռնարկները:
  • Կազմակերպվում են վերապատրաստման սեմինարներ և հանդիպումներ ԷՌՕԴԾ խմբերի ուսուցիչների և աշակերտների համար:
  • Սովորողները ոչ միայն ուսումնասիրում են առարկան , կատարում տեսական առաջադրանքներ, այլև հանդես են բերում նախաձեռնություն , ակտիվ ու գործնական մասնակցություն առօրյային, կատարում ընտրություն ու կայացնում որոշումներ:
  • Նախագիծը թույլ է տալիս աշխատել տարբեր ձևերով` ավանդական դասի անցկացում, բանավեճ, համատեղ միջոցառումների կազմակերպում այլ խմբերի հետ:
  • Կազմակերպվում են էքսկուրսիաներ դեպի էներգետիկ ձեռնարկություններ և բնության հուշարձաններ:
  • Զարգացվում է ալտերնատիվ էներգիայի և էներգախնայողության գաղափարը` կրթական հաստատություններում արևային տաքացուցիչների տեղադրմամբ, պատուհանների վերանորոգմամբ ու ջերմամեկուսացմամբ:
  • Ավանդական է դարձել մեր մասնակցությունը ամենամյա « ԷՌՕԴԾ-Անդրկովկասյան տարածաշրջանային սեմինար »-ին ու « Էներգիան և շրջակա միջավայրը » միջազգային մրցույթին:

ԷՌՕԴԾ նախագծի շրջանակներում մեր սովորողները, գործելով այլ երկրների դպրոցականների հետ, դառնում են կարևոր միջազգային շարժման մասնակիցն ու միջազգային տեղեկատվական ցանցի մի մասնիկը:

Նրանց այժմյան ներդրումն անհրաժեշտ է ապագայի էկոլոգիական խնդիրների լուծման համար:

Թո’ղ բնապահպանությունը դառնա սովորություն, բնավորություն, պահվածք , գիտակցություն, և վերջապես` դաստիարակություն:
Ընդհանուր ծրագրի հիման վրա մշակեցի նաև մասնավոր՝ էներգիայի և ռեսուրսների օգտագործման դպրոցական ծրագիր:  Նշանաբանը՝ «Բնության հետ ապրենք ներդաշնակ»:

Իրավիճակի նկարագրություն

  • Տարածքում տիրող անհանգստացնող էկոլոգիական իրավիճակ
  • սանիտարական անբավարար վիճակ
  • էներգիայի անտեղի ծախս
  • բնական ռեսուրսների վատնում
  • բնակչության անտարբերություն
  • հետագա խորացման վտանգ

Ծրագրի նպատակը և խնդիրները

  • շրջակա միջավայրի բարեկարգում
  •  էներգիայի ծախսի վերահսկողություն
  • բնական ռեսուրսների խնայողություն
  • տնտեսավարման խնայողական մտածողության դաստիարակում
  • թափոնների երկրորդային օգտագործման ուղիների որոնում
  • բարենպաստ միջավայրի ստեղծում

Ծրագրի շահառուներ

  • մարդ - անհատ
  • դպրոց – ընտանիք
  • համայնք
  • քաղաք – մայրաքաղաք
  • հայրենիք
  • մոլորակ

Ծրագրի արդյունքների չափում

  • կատարված աշխատանքների արդյունքների ամփոփում ըստ փուլերի
  • աշխատանքների կատարման ընթացքի լուսաբանում
  • սոցիոլոգիական հարցման միջոցով համայնքի կարծիքի արձանագրում

Աշխատանքի գործընթացի նկարագրություն

  • կազմավորել համապատասխան աշխատանքային խմբեր 5-11-րդ դասարանների սովորողներից
  • ստեղծել ազատ գործունեության միջավայր
  • կազմակերպել համագործակցային գործունեություն ենթախմբերի միջև
  • աշխատանքի յուրաքանչյուր փուլում կատարել ծրագրի շտկում ըստ ընթացքի
  • գործունեության ընթացքում ստեղծված աշխատանքները համակարգել
  • ըստ էտապների կազմակերպել ցուցահանդեսներ
  • կազմակերպել ուսումնական ճամփորդություններ
  • կազմակերպել սոցիոլոգիական հարցում
  • անցկացնել տուգատեսներ:

Մեր աշխատանքային եռուզեռը նախապատրաստեց յուրաքանչյուրիս, անկախ ապագա մասնագիտության ու զբաղմունքի, բնական միջավայրի: գրագետ, խնայողական ,քաղաքակիրթ օգտագործման ու պահպանման համար, նպաստեց մեր էկոլոգիական կուլտուրայի բարձրացմանը, հասարակություն-բնություն փոխհարաբերությունների ըմբռնմանը:

Բնապահպանական գիտելիքները մարդը պետք է ստանա դեռ մանկուց, մասնավորապես` դպրոցից:

Կարևոր է երկրի պահպանությամբ մտահոգված նոր մտածելակերպով մարդու կայացման խնդիրը:

Յուրաքանչյուրս պետք է .

  •  Գիտակցի բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման անհրաժեշտությունը:
  •  Գիտակցի իր բնակավայրի բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության գործում սեփական մասնակցության կարևորությունը:
  •  Գիտակցի բնության նկատմամբ համապատասխան վերաբերմունք ձևավորող տեղեկատվության տարածման մեջ սեփական մասնակցության և քաղաքացիական արտահայտման կարևորությունը:
  •  Գիտակցի բնության նկատմամբ սպառողական մոտեցումից հրաժարվելու և տնտեսական աճի արդի մոտեցումներից դեպի կայուն զարգացման անցնելու հրամայականը:
  • Գնահատի իր շրջակա միջավայրի որակը և այդ առումով ձևավորի համապատասխան վերաբերմունք:
  •  Գիտակցի համամոլորակային բնապահպանական խնդիրների լուծման գործում մարդկության ընդհանուր ջանքերի միավորման և դրանում յուրաքանչյուրի մասնակցության կարևորությունը: Աշխարհի բնակչության միջին տարեկան հավելաճը կազմում է 100 մլն. մարդ: Այս թվից ու նրանաից բխող հետևանքներից հանգում ենք մեկ եզրակացության. երկրի բնական հարստություններն աստիճանաբար կրճատվում են, կրճատման տեմպերը` ավելի ու ավելի արագանում: Բնական միջավայրի աղտոտման տեմպերը մեծանում են:

Հետևություն
Մարդկությանը փրկելու գլխավոր միջոցը բնօգտագործման ու բնապահպանության կտրուկ բարելավումն է, էկոլոգիապես անվտանգ զարգացումը ինչպես համաշխարհային, այնպես էլ առանձին պետությունների , ազգերի , համայնքների ու անհատների մակարդակով: Նույնիսկ հասունանում է այն կարծիքը, որ հասարակության առաջադիմության գլխավոր ցուցանիշ պետք է համարվի ոչ թե նավթի, քարածխի, մետաղների, անտառափայտի արտադրության քանակական աճը, այլ բնակչության բարեկեցության այնպիսի բարձրացումը, որն ուղեկցվում է բնական միջավայրի բարելավմամբ և բնական ռեսուրսների ռացիոնակ օգտագործմամբ:

Ետ նայենք
Որպես կատարածս աշխատանքի արդյունքներ

  • Ստեղծածս … արժե տեսնել
  • Որպես սկիզբ ` ուրբաթօրյա շնորհանդեսին մեր մասնակցությունը …
  • Յուրաքանչյուր պաստառ ուսումնական նյութ է
  • Սկավառակների տեսքով աշխատանքս, որպես ուսումնական նյութ, տրվեց հանրապետության տարբեր մարզերի ԷՌՕԴԾ ծրագրի ներկայացուցիչներին
  • Հիմա աշխատում ենք , այսինքն ` ունենք ասելիք
  • Աշխատելու ենք. ունենք ծրագրեր
  • Աշխատանքս «ճամփորդեց» Վրաստան, արդեն «մեկնել» է Լեհաստան ` միջազգային մրցույթի
  • SPARE փոխանցիկ դրոշը տրվեց մեզ ,որպես մրցանակ
  • Մշտապես օգտագործեցինք թվային տարբեր միջոցներ
  • Աշխատանքս թարգմանվել է ռուսերեն և անգլերեն
  • Որպես դասի նյութ արդեն մի քանի դասարաններում օգտագործվել է էկոլոգիայի, ռուսերենի, անգլերենի դասերին
  • Արդեն երեք հոդված տեղադրվել է կրթահամալիրի կայքում…
  • Սեմինար-դասը
  • Պատուհանների վերանորոգման ու ջերմամեկուսացման պայմանագիրը
  • «Ծառատունկ» միջոցառումը
  • Ուսումնական ճամփորդություններ
  • Ծնողների շնորհակալությունը

Նախագծեցինք…
Ստեղծագործեցինք…
Սիրում ենք մեր աշխատանքը…
Հավատում ենք մեր դերին…

Ունենք Էկոլոգիական մտածողություն: Որպես դրվագներ, ուրախացնող տվյալներ ասենք հետևյալը:
Սովորողները.

  • Սիրում են դպրոցի տարածքն ամբողջությամբ:
  • Սրտի թրթիռով հետևում են նոր տնկած ծառերի զարգացման ընթացքին:
  • Նկատողություն են անում թուղթը կամ պոլիէթիլենային տոպրակը պատեհ-անպատեհ նետողին:

Ա ն ե լ ի ք շ ա տ ո ւ ն ե ն ք . . .

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.