«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 21

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 4-րդ հավաք

Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք

Գլխավորը` իրական հետազոտական աշխատանքի անընդհատ ընթացքն է

Ուսումնահասարակական նախագծերը որպես ուսումնառության բաղկացուցիչ

Ուսումնահասարակական նախագիծ. կենդանաբանի դպրոց

Ֆիտոդիզայնը տեխնոլոգիայի բաղկացուցիչ և մասնագիտական գործունեություն

Պարտեզ դրսում և ներսում

Միջազգային ծրագրին մասնակցությունը` որպես սովորողների զարգացման պայման

Կանաչ մոլորակ – կրթահամալիր

Մաքուր համայնք նախագիծը

Հայրենասիրությունն սկսվում է հայրենագիտությունից

Ուսումնական ճամփորդություն. գիտելիք + կարողություն + արժեքային համակարգ

Ուսումնահետազոտական ճամփորդություն - դաս

Ուսումնական ճամփորդությունները որպես ուսումնահասարակական նախագիծ

Ուսումնահասարակական աշխատանքի նախագծումն ու իրագործումը սովորողների էկոլոգիական մտածողության դաստիարակության գործում

Օտար լեզուները որպես ուսումնահետազոտական աշխատանքի միջավայր

Արդյունավետ օտար լեզու ՏՀՏ կիրառմամբ

Օտար լեզուները «Իմացումի հրճվանք» ծրագրում

1-2-րդ դասարանի օտար լեզվի ուսումնական նյութեր ՏՀՏ կիրառմամբ

Հին հեքիաթներ նոր տարազով

Թարգմանության դասը ՏՀՏ-ի միջոցով

Ինտերնետի գործածումը անգլերենի ուսուցման ժամանակ

ՏՀՏ-ների կիրառումը և աշակերտական համագործակցության մեթոդը ռուսաց լեզվի դասին

ՏՀՏ-ների կիրառումը որպես օտար լեզուների ուսուցման խթան

Խոսքի զարգացումը խոսքային միջավայրում

Ինքնակրթությունը կրթահամալիրում

Առաջադրանքների փաթեթ հատուկ կարիքով սովորողների համար

Դասավանդողի դպրոցից. հատուկ կարիքով երեխաների հետ անհատական աշխատանք

Հատուկ մանկավարժի գործունեության նկարագիրը կրթահամալիրում

Ներառական ուսուցում. ծնողի խնդիրները, լուծումներ

Ավելին քան աշխատանք

Արտակարգ ունակություն ունեցող սովորողները դասարանում. նոր խնդիրնե՞ր, թե՞ խնդիրների լուծում

Ընտրությամբ գործունեությունը որպես օժտվածության զարգացում

Դասի ընթացքում սովորողների հետ տարվող անհատական աշխատանք

Ստուգատեսները որպես օժտվածության զարգացում

Ֆիզիոթերապիան հատուկ կարիքով երեխաներին հանրակրթություն ներառելու արդյունավետ ձև

Փառատոնը ստեղծական կարողությունների զարգացման գործում

Լողուսուցումը որպես հանրակրթության բաղկացուցիչ

Ինտելեկտուալների ակումբ

Հասարակագիտության ուսուցումը ավագ դպրոցում

Ծրագրավորողի մասնագիտական պատրաստություն

Նկարչի մասնագիտական պատրաստություն

Լուսանկարչի մասնագիտական պատրաստություն

Օպերատորի մասնագիտական պատրաստություն

Արհեստավորի մասնագիտական պատրաստություն

Էլեկտրոնիկա և ծրագրավորում. հեղինակային ծրագիր

Կրթահամալիրի ավագ դպրոցները 2009-2010 ուստարում

Հրատարակչատան աշխատանքները

Գիտափորձ, իրականացում, արդյունքներ

Ծեսը հանրակրթության բաղկացուցիչ

Հեռավար ուսուցման առավելությունները, հիմնախնդիրները

Հեռավար համագործակցային ուսուցում

Ուսումնահետազոտական ճամբարը որպես հանրակրթության զարգացման լաբրատորիա

Վերապատրաստման մոդուլների ստեղծում և վերամշակում

Ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի կիրառմամբ

Բնագիտությունը «Իմացումի հրճվանք ծրագրում

Գնահատումը կրտսեր դպրոցում

Առավոտյան ժամերգությունը կրթահամալիրում

Մասնագիտական ուսուցումը կրթահամալիրում

Մանկավարժական համալրումը կրթահամալիրում

Ծնողի դերը դպրոցում,

Առաջին դասարանցու ինքնագնահատման օրագիր

Անահիտ Ավագյան
Իվետա Ջանազյան
Գոհար Եղոյան

Բնագիտությունը  «Իմացումի հրճվանք» ծրագրում

Բնագիտական գործունեությունը կրտսեր դպրոցում չի կարող առանձնացվել երեխայի ողջ գործունեությունից: Այն տարրալուծվում և ինտեգրվում է ընդհանուր ուսումնական պրոցեսի մեջ`  կազմելով դրա բաղկացուցիչ մասը:

Բնագիտությունը  կրտսեր դպրոցում տեսական նյութերի մեխանիկական փոխանցում չէ: Այն ունի գործնական բնույթ: Բնագիտությունը անմիջապես կապվում է երեխայի կենցաղի, նրա առօրյայի հետ: Դա կարող է լինել բույսերի մշակում, կենդանիների խնամք, պարզագույն, անվտանգ փորձեր և դիտարկումներ:   Դրանք կարևոր են   սովորողների մոտ տարրական հմտություններ ձևավորելու համար, նաև նպաստում են երեխայի կենսափորձի հարստացմանը, աշխարհընկալման ձևավորմանն  ու  զարգացմանը:

Բնագիտական փորձեր

Կրտսեր   դպրոցում   բնագիտական   փորձերը    համապատասխանում են երեխայի տարիքին և հետաքրքրություններին: Դրանք կիրառման համար  պարզ են և մատչելի. օգտագործվող առարկաները և   նյութերն  անվտանգ են:

Բնագիտության դասերը հիմնականում գործնական լաբորատոր բնույթ ունեն: Երեխաները իրենք են կատարում փորձերը զույգերով կամ խմբերով`  ուսուցչի օգնությամբ: Փորձերի կատարման ժամանակ նրանք  հետևում են փորձի ընթացքին, տարբեր նյութերի մեջ գտնում  են  տարբերություններ, նմանություններ, գրանցում համապատասխան քայլերը:  Փորձերի  շնորհիվ  իրենց   շրջապատող միջավայրում,  բնության մեջ գտնում են   նմանատիպ երևույթներ և օրինաչափություններ:  Բնագիտության դասերին զարգանում են սովորողի  տրամաբանական մտածողությունը, ստեղծագործական  միտքը. երեխան երևակայում է, հորինում, ինքնուրույն առաջադրում խնդիրներ, առաջադրանքներ:
Հետո փորձերը երեխան կարող է կատարել նաև  տանը:

Փորձը կատարելուց հետո երեխաները կարող են փորձի մասին գրել, պատմել` օգտվելով հարցադրումներից, առաջադրանքներից: Օրինակ`

  • Նկարագրի՛ր փորձը, գրանցի՛ր (նշվում է քայլերի հերթականությունը)
  • Նոր բառեր, արտահայտություններ (գրանցվում են նոր բառեր ու արտահայտություններ, որոնք նոր են եղել երեխայի համար)
  • Ի՞նչ տեսար, ի՞նչ նկատեցիր (երեխան նշում  է իր դիտարկումները, մեկնաբանությունները)
  • Ինչպե՞ս ստացվեց (երեխան  սեփական  բառերով փորձում է ինքնուրույն  պատմել, թե ինչից ինչ  եղավ, ինչու այդպես ստացվեց, անում  է ինքնուրույն դատողություններ)
  • Ի՞նչն էր հետաքրքիր փորձի ընթացքում (մասնակիցներից յուրաքանչյուրը նշում է իր կարծիքը)

Բնագիտական փորձերի միջոցով ի՞նչ հմտություններ և կարողություններ ենք զարգացնում կրտսեր դպրոցականի մոտ:

  • Դիտողականության, շրջապատում օրինաչափություններ նկատելու  դիտարկելու, վերլուծելու կարողություն
  • Երևույթներին հետևելու, հետևություններ անելու հմտությունների ձևավորում, հետազոտության, փորձի միջոցով իրեն անհրաժեշտ ինֆորմացիայի ստանալու կարողություն
  • Գործունեության ընթացքն ու արդյունքները գրանցելու կարողություն
  • Եզրահանգումներ անելու կարողության զարգացում

Գործունեություն բույսերի և կենդանիների հետ

Բնագիտական փորձերից բացի բնագիտական մյուս կարևոր գործունեություններից են.

  • Բույսերի, կենդանիների  խնամք
  • Ծառերի, թփերի տնկում
  • Աշխատանք հողագործական զանազան գործիքներով, սարքեր-սարքավորումներով , տարաներով
  • Չափումներ և դիտարկումներ կատարելը
  • Շրջակա միջավայրը մաքուր պահելու պատասխանատվությունը

Այս շրջանակում ներկայացնենք մեր գործունեությունը:

Առաջին դասարանի սովորողների հետ ցանել ենք  սերմեր, կազմել ենք սերմի աճման գրաֆիկ: Տարբեր տիպի ամաններում տնկել ենք սենյակային բույսեր, ուսումնասիրել ենք դրանց արմատների ձևերը, սովորել ենք, թե ինչպես պետք է բույսերը  ջրել և խնամել, մաքրել փոշուց: Ընթացքում  ճանաչել ենք, թե որն է ծաղկի արմատը, ցողունը, տերևը: Չափել ենք ցողունի երկարությունը, տեղում կազմել առաջադրանքներ:

 Գարնան սկզբին դասարանի երեխաների մեծ մասը բերեց տնկիներ և ծառեր, որոնք պետք է տնկեինք դպրոցի արտաքին կամ ներքին բակում: Այդ ժամանակ ընկեր Գոհարի հետ միասին սովորեցինք տարբերել ծառերի տեսակները, ուսումնասիրեցինք դրանց արմատները: Միևնույն ժամանակ իմացանք  ծառ տնկելու ձևը, թե ինչ խորությամբ պիտի փորենք փոսը: Այդ  ընթացքում նաև  սովորեցինք  գործիքների տեսակները` բահ, փոցխ, պատգարակ և դրանցով ճիշտ ու անվտանգ աշխատելու ձևերը: Երեխաները կարողացան ծառ տնկելու  համար բահով հողը փորել, փոցխով մաքրել հողը: Դրանից հետո պարբերաբար  հետևում ենք ծառի աճին, խնամում այն,  ջրում:  Տնկելուց հետո յուրաքանչյուր ծառի համար սարքել ենք ծառի անձնագիր, ուր նշել ենք ծառի տեսակը, ծառ բերողի անունը: Արդյունքում  եղավ այն , որ երեխաները սովորեցին  ոչ միայն ծառ տնկել, այլև ծառը խնամել: 

Ինչ վերաբերվում է կենդանիներին,ապա սիրով խնամում ենք դպրոցի ճագարներին, ծովախոզուկներին, կերակում ենք նրանց: Խնամում և ուսումնասիրում ենք  նաև թութակներին, ծանոթացել ենք ալիքավոր թութակների տեսակների հետ: Նշենք, որ  ինտերնետից նյութեր ենք հանել այդ կենդանիների մասին, և երեխաները բնագիտական  տեղեկություններ են ստացել:
Հաճախակի ենք դուրս  գալիս բակ, մաքրում  շրջակա տարածքը աղբից:

«Բնագիտությունը կրտսեր դպրոցում»  ծրագրի մի մասն են կազմում աշխարհագրական կարողություններն ու հմտությունները:  

  • Երեխաներին ցույց տալ, որ ցանկացած տարածություն, նույնիսկ շատ մեծ, կարելի է պատկերել ոչ մեծ թղթի վրա. ծանոթացնել նրանց տեղանքի հատակագծի և աշխարհագրական քարտեզի ստեղծման սկզբունքներին:
  • Սովորեցնել օգտվել կողմնացույցից, հեռադիտակից, հարթաչափից:
  • Սովորեցնել կողմնորոշվել տեղանքում` օգտագործելով բնական երևույթները:
  • Սովորեցնել տարբերել լեռների, ծովերի, գետերի, քաղաքների և այլ օբյեկտների պատկերները քարտեզի վրա: Ծանոթացնել մեր տարածքում ապրող ժողովուրդների հետ, կենդանական և բուսական աշխարհի հետ:
  • Պատմել ռելիեֆի հիմնական ձևերի, գետերի կառուցվածքի (վտակ, հուն, ակունք և այլն), ափամերձ շրջանների (ծոց, կղզի, թերակղզի և այլն) և այլ աշխարհագրական միավորների մասին:
  • Տալ Երկրի ներքին կառուցվածքի մասին պատկերացում (ձվի օրինակը):
???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.