«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 21

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 4-րդ հավաք

Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք

Գլխավորը` իրական հետազոտական աշխատանքի անընդհատ ընթացքն է

Ուսումնահասարակական նախագծերը որպես ուսումնառության բաղկացուցիչ

Ուսումնահասարակական նախագիծ. կենդանաբանի դպրոց

Ֆիտոդիզայնը տեխնոլոգիայի բաղկացուցիչ և մասնագիտական գործունեություն

Պարտեզ դրսում և ներսում

Միջազգային ծրագրին մասնակցությունը` որպես սովորողների զարգացման պայման

Կանաչ մոլորակ – կրթահամալիր

Մաքուր համայնք նախագիծը

Հայրենասիրությունն սկսվում է հայրենագիտությունից

Ուսումնական ճամփորդություն. գիտելիք + կարողություն + արժեքային համակարգ

Ուսումնահետազոտական ճամփորդություն - դաս

Ուսումնական ճամփորդությունները որպես ուսումնահասարակական նախագիծ

Ուսումնահասարակական աշխատանքի նախագծումն ու իրագործումը սովորողների էկոլոգիական մտածողության դաստիարակության գործում

Օտար լեզուները որպես ուսումնահետազոտական աշխատանքի միջավայր

Արդյունավետ օտար լեզու ՏՀՏ կիրառմամբ

Օտար լեզուները «Իմացումի հրճվանք» ծրագրում

1-2-րդ դասարանի օտար լեզվի ուսումնական նյութեր ՏՀՏ կիրառմամբ

Հին հեքիաթներ նոր տարազով

Թարգմանության դասը ՏՀՏ-ի միջոցով

Ինտերնետի գործածումը անգլերենի ուսուցման ժամանակ

ՏՀՏ-ների կիրառումը և աշակերտական համագործակցության մեթոդը ռուսաց լեզվի դասին

ՏՀՏ-ների կիրառումը որպես օտար լեզուների ուսուցման խթան

Խոսքի զարգացումը խոսքային միջավայրում

Ինքնակրթությունը կրթահամալիրում

Առաջադրանքների փաթեթ հատուկ կարիքով սովորողների համար

Դասավանդողի դպրոցից. հատուկ կարիքով երեխաների հետ անհատական աշխատանք

Հատուկ մանկավարժի գործունեության նկարագիրը կրթահամալիրում

Ներառական ուսուցում. ծնողի խնդիրները, լուծումներ

Ավելին քան աշխատանք

Արտակարգ ունակություն ունեցող սովորողները դասարանում. նոր խնդիրնե՞ր, թե՞ խնդիրների լուծում

Ընտրությամբ գործունեությունը որպես օժտվածության զարգացում

Դասի ընթացքում սովորողների հետ տարվող անհատական աշխատանք

Ստուգատեսները որպես օժտվածության զարգացում

Ֆիզիոթերապիան հատուկ կարիքով երեխաներին հանրակրթություն ներառելու արդյունավետ ձև

Փառատոնը ստեղծական կարողությունների զարգացման գործում

Լողուսուցումը որպես հանրակրթության բաղկացուցիչ

Ինտելեկտուալների ակումբ

Հասարակագիտության ուսուցումը ավագ դպրոցում

Ծրագրավորողի մասնագիտական պատրաստություն

Նկարչի մասնագիտական պատրաստություն

Լուսանկարչի մասնագիտական պատրաստություն

Օպերատորի մասնագիտական պատրաստություն

Արհեստավորի մասնագիտական պատրաստություն

Էլեկտրոնիկա և ծրագրավորում. հեղինակային ծրագիր

Կրթահամալիրի ավագ դպրոցները 2009-2010 ուստարում

Հրատարակչատան աշխատանքները

Գիտափորձ, իրականացում, արդյունքներ

Ծեսը հանրակրթության բաղկացուցիչ

Հեռավար ուսուցման առավելությունները, հիմնախնդիրները

Հեռավար համագործակցային ուսուցում

Ուսումնահետազոտական ճամբարը որպես հանրակրթության զարգացման լաբրատորիա

Վերապատրաստման մոդուլների ստեղծում և վերամշակում

Ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի կիրառմամբ

Բնագիտությունը «Իմացումի հրճվանք ծրագրում

Գնահատումը կրտսեր դպրոցում

Առավոտյան ժամերգությունը կրթահամալիրում

Մասնագիտական ուսուցումը կրթահամալիրում

Մանկավարժական համալրումը կրթահամալիրում

Ծնողի դերը դպրոցում,

Առաջին դասարանցու ինքնագնահատման օրագիր

Հայարփի Տոնոյան

 Կանաչ մոլորակ - կրթահամալիր

Ուզում եմ սկսել տպավորություններից, ինչը ինձ հիացրեց այս մեկ ամսվա ընթացքում: Այս մեկ ամսում համոզվեցի, որ երեխաներին ավելի շատ հիացնում է կենդանի օրգանիզմների` բույսերի, կենդանիների և մարդկանց ուսումնասիրությունը: Նրանք հեշտությամբ կարողանում են տարբերակել այն ամենը, ինչի մեջ կյանք կա` թռչուններ, ծաղիկներ, ծառեր: Ի վերջո, հասկացա, որ բնությունը ճանաչելու համար երեխաները պետք է հաճախ լինեն բնության գրկում, դիտեն և փորձեն բացատրել իրենց հանդիպող երևույթները և պիտի մասնակցեն նրա խնամքին և վերարտադրմանը,ինչը սիրով են անում:

Մեր կրթահամալիրում սովորողների հետ միասին ուսումնահասարակական տարբեր նախագծեր ենք փորձում իրականացնել: Սակայն ուզում եմ առանձնացնել երկու նախագիծ` «Կանաչ մոլորակը» և « Մաքուր համայնքը»:

«Կանաչ մոլորակ» նախագծի շրջանակում սովորողների հետ միասին սկսեցինք ծաղկածառատունկ անել, բայց ծառատունկի կամ ծաղկատունկի օր, շաբաթ չենք հայտարարել, այլ ամբողջ տարին տրամադրում ենք այդ գորընթացին (տնկել, դիտարկել, խնամել): Ոչ թե միջոցառում, այլ` կրթական ծրագիր: Սովորողը պարտավոր է ունենալ ուսումնական միջոցներ, դրանց ցանկում պարտադիր է իր ծառը, թուփը: Նախագծի շրջանակում մեր դպրոցի յուրաքանչյուր սովորող մեկ ծառ, ծաղիկ կամ թուփ է բերել և տնկել դպրոցի բակում: Երկու շաբաթվա ընթացքում միայն Նոր դպրոց – պարտեզի բակում տնկվեց 150 մրգատու, 40 դեկորատիվ ծառ, 30-ից ավելի պտղատու և այլ թփեր: Եվ  հուրախություն մեզ՝ տնկած բույսերի 90 տոկոսը կպել է հողին: Այն սովորողները, ովքեր ծառատունկի շրջանում տնկիներ չեն բերել, բերում են սենյակային բույսեր, քանի որ դպրոցի ներսում էլ ստեղծում ենք ջերմոցային տնտեսություն` կանաչ մոլորակ ներսում:

Սակայն մեր խնդիրը ոչ միայն ծառ ու ծաղիկ տնկելն է, այլ նաև տնկած բույսը դիտարկելը, որը ինչպես նշեցի, սովորողները կատարում են շուրջ տարին: Բույսերը տնկելուց անմիջապես հետո սկսվում է դիտարկման փուլը. երեխաները սիրով են խնամում իրենց բույսը, հետևում նրա աճին, վարքին: Հիմա յուրաքանչյուր սովորող իր տնկած ծառի, ծաղկի, բույսի մասին տեղեկություն է հավաքում հանրագիտարանից, ինտերնետից, և փորձում ենք ստեղծել ծառերի հանրագիտարան: Այս ամբողջ աշխատանքը արտացոլվում է սովորողի կիսամյակային ամփոփաթերթում և ուսումնական թղթապանակում:

Այսպիսով, եթե  միջին հաշվով ամեն գարնանը և աշնանը ծառատունկի ժամանակ նշված քանակով ծառեր տնկենք` արդյունքում կունենանք «կանաչ կրթահամալիր»:

Անխնամ ու թափթփված կանաչ տարածքները հեռու են կրթական համարվելուց: Մենք ոչ միայն կրթահամալիրի ներսում և նրա տարածքներում ուզում ենք մաքրություն պահպանել, այլ խնամքն ու կարգապահությունը փորձում ենք մեր սովորողների համար դարձնել կենցաղ, մաքրակենցաղությունը՝ բնույթ: «Մաքուր համայնք»  նախագծով առանձնացնում ենք սովորաբար որպես միատարր աղբ կուտակվող թափոնի հետևյալ տեսակները.

  • Թղթի
  • Ստվարաթղթի
  • Պոլիէթիլենի
  • Հացի մնացորդ
  • Ապակե տարա

Նախագծին մասնակցում են բոլոր դասավանդողները, սովորողները, ծնողները: Յուրաքանչյուր թափոնին համապատասխան ամաններ են տեղադրված դպրոցի սրահում: Թափոնների մի մասը որպես հումք օգտագործում ենք ուսումնական գործունեության ժամանակ, օրինակ` պոլիէթիլենային շշերից ծաղկի թաղարներ ենք պատրաստել, ստվարաթղթերը օգտագործել ենք  դիզայնի մեջ և այլն:  Դրանով զբաղվելը մաքուր ուսումնական աշխատանք է. սովորողները իրենց հավաքած թափոնները կշռում, գրանցում են նախօրոք կազմված էջերի վրա, և արդյունքում կազմում վարժություններ, խնդիրներ ու որպես ուսումնական նյութ օգտագործում դասաժամին:

Հավաքած թափոնները հանձնում ենք համապատասխան կենտրոներին: Ահա թե նախորդ երեք ամիսներին Նոր դպրոցը ինչքան օգուտ է տվել համայնքի տնտեսությանը, աղբից հանել ու որպես երկրորդական հումք  հանձնել թափոններ.

 

Թղթի թափոն

Պոլիէթիլենի թափոն

Հացի մնացորդ

Ատվարաթղթի թափոն

Ապակե տարա

Փետրվար

40 կգ

20 կգ

13 կգ

15կգ

4 արկղ

Մարտ

45 կգ

18 կգ

16 կգ

12 կգ

40 հատ

Ապրիլ

39 կգ

13 կգ

9 կգ

17 կգ

3 արկղ

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.