«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 21

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 4-րդ հավաք

Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք

Գլխավորը` իրական հետազոտական աշխատանքի անընդհատ ընթացքն է

Ուսումնահասարակական նախագծերը որպես ուսումնառության բաղկացուցիչ

Ուսումնահասարակական նախագիծ. կենդանաբանի դպրոց

Ֆիտոդիզայնը տեխնոլոգիայի բաղկացուցիչ և մասնագիտական գործունեություն

Պարտեզ դրսում և ներսում

Միջազգային ծրագրին մասնակցությունը` որպես սովորողների զարգացման պայման

Կանաչ մոլորակ – կրթահամալիր

Մաքուր համայնք նախագիծը

Հայրենասիրությունն սկսվում է հայրենագիտությունից

Ուսումնական ճամփորդություն. գիտելիք + կարողություն + արժեքային համակարգ

Ուսումնահետազոտական ճամփորդություն - դաս

Ուսումնական ճամփորդությունները որպես ուսումնահասարակական նախագիծ

Ուսումնահասարակական աշխատանքի նախագծումն ու իրագործումը սովորողների էկոլոգիական մտածողության դաստիարակության գործում

Օտար լեզուները որպես ուսումնահետազոտական աշխատանքի միջավայր

Արդյունավետ օտար լեզու ՏՀՏ կիրառմամբ

Օտար լեզուները «Իմացումի հրճվանք» ծրագրում

1-2-րդ դասարանի օտար լեզվի ուսումնական նյութեր ՏՀՏ կիրառմամբ

Հին հեքիաթներ նոր տարազով

Թարգմանության դասը ՏՀՏ-ի միջոցով

Ինտերնետի գործածումը անգլերենի ուսուցման ժամանակ

ՏՀՏ-ների կիրառումը և աշակերտական համագործակցության մեթոդը ռուսաց լեզվի դասին

ՏՀՏ-ների կիրառումը որպես օտար լեզուների ուսուցման խթան

Խոսքի զարգացումը խոսքային միջավայրում

Ինքնակրթությունը կրթահամալիրում

Առաջադրանքների փաթեթ հատուկ կարիքով սովորողների համար

Դասավանդողի դպրոցից. հատուկ կարիքով երեխաների հետ անհատական աշխատանք

Հատուկ մանկավարժի գործունեության նկարագիրը կրթահամալիրում

Ներառական ուսուցում. ծնողի խնդիրները, լուծումներ

Ավելին քան աշխատանք

Արտակարգ ունակություն ունեցող սովորողները դասարանում. նոր խնդիրնե՞ր, թե՞ խնդիրների լուծում

Ընտրությամբ գործունեությունը որպես օժտվածության զարգացում

Դասի ընթացքում սովորողների հետ տարվող անհատական աշխատանք

Ստուգատեսները որպես օժտվածության զարգացում

Ֆիզիոթերապիան հատուկ կարիքով երեխաներին հանրակրթություն ներառելու արդյունավետ ձև

Փառատոնը ստեղծական կարողությունների զարգացման գործում

Լողուսուցումը որպես հանրակրթության բաղկացուցիչ

Ինտելեկտուալների ակումբ

Հասարակագիտության ուսուցումը ավագ դպրոցում

Ծրագրավորողի մասնագիտական պատրաստություն

Նկարչի մասնագիտական պատրաստություն

Լուսանկարչի մասնագիտական պատրաստություն

Օպերատորի մասնագիտական պատրաստություն

Արհեստավորի մասնագիտական պատրաստություն

Էլեկտրոնիկա և ծրագրավորում. հեղինակային ծրագիր

Կրթահամալիրի ավագ դպրոցները 2009-2010 ուստարում

Հրատարակչատան աշխատանքները

Գիտափորձ, իրականացում, արդյունքներ

Ծեսը հանրակրթության բաղկացուցիչ

Հեռավար ուսուցման առավելությունները, հիմնախնդիրները

Հեռավար համագործակցային ուսուցում

Ուսումնահետազոտական ճամբարը որպես հանրակրթության զարգացման լաբրատորիա

Վերապատրաստման մոդուլների ստեղծում և վերամշակում

Ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի կիրառմամբ

Բնագիտությունը «Իմացումի հրճվանք ծրագրում

Գնահատումը կրտսեր դպրոցում

Առավոտյան ժամերգությունը կրթահամալիրում

Մասնագիտական ուսուցումը կրթահամալիրում

Մանկավարժական համալրումը կրթահամալիրում

Ծնողի դերը դպրոցում,

Առաջին դասարանցու ինքնագնահատման օրագիր

Արթուր Տեր-Սահակյանց

Ավելին քան աշխատանք

Ես Արթուր Տեր-Սահակյանցն եմ, քսանյոթ տարեկան եմ, երևանցի եմ, ավարտել եմ Կույրերի երեկոյան միջնակարգ դպրոցը: 2007 թվականից ապրում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Ավարտել էի դպրոցը, հաճախում էի տարբեր հասարակական կազմակերպություններ, մասնակցում էի տարբեր միջոցառումների: Փնտրում էի այնպիսի զբաղմունք, որը և՛ հետաքրքի կլիներ ինձ, և՛ կկարողանայի գումար վաստակել, ինչը շատ կարևոր է մարու կայացման, ինքնահաստատման համար:

Միջոցառումներց մեկի ժամանակ պատահական հանդիպեցի ընկերոջս` Վարդան Խաչատրյանին, ով ավարտել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը: Քայլում էինք ու զրուցում: Քանի որ վերջին ժամանակներում միակ մտահոգությունս հետաքրքիր և օգտակար զբաղմունքն գտնելն էր, խոսակցությունը ինքնաբերաբար գնաց հենց այդ թեմայով: Պայմանավորվեցինք և երկու օր անց մասին եկանք կրթահամալիր: Հանդիպեցինք պարոն Բլեյանին, խոսեցինք և ես ընտրեցի հեռուստաօպերատրի և հեռուստամոնտաժողի մասնագիտությունը:

Նոր ընկերներ, նոր միջավայր, ամեն ինչ շատ հետաքրքիր էր, օրերը` հագեցած: Արդեն մեկ տարի էր անել, ինչ ես սովորում էի կրթահմալիրում: Մտածում էի՝ իսկ ինչ պիտի անեմ հետո: Կապվել էի դասավանդողներս, ընկերներիս հետ:

Երկար մտածեցի… Վերջ, որոշել եմ, հենց վաղն էլ կգնամ պարոն Աշոտ Բլեյանից խորհուրդ հարցնելու: Նա իրեն բնորոշ մեծահոգությամբ լսեց ինձ… 2008 թվականի հունիս ամսից անցա աշխատանքի: Սպասարկում եմ երեխայի զարգացման ծառայությունների ենթակայքը, որը պատրաստել եմ ինքս: Իրենց փոխանցած հմտություններով օգնել են դասավանդողներս, ովքեր իմ ընկեր-գործընկերներն են: Շատ հետաքրքիր և, իմ կարծիքով, օգտակար գործ եմ անում: Ենթակայքում կա մի այսպիսի բաժին` «Փնտրում եմ աշխատանք» պայմանական անունով: Հավաքում եմ ընկերներիս, ծանոթներիս անձնական տվյալները, ներկայանալի ձևի եմ բերում և տեղադրում կայքում: Ուզում եմ օգնած լինել նրանց իրենց կարողությունների համապատասխան որևէ աշխատանք գտնելու: Հուսով եմ՝ կստացվի, քանի որ ես հավատում եմ իմ կատարած գործին:

Աշխատանքս համատեղում եմ ուսմանս հետ, ավարտում եմ այս տարի: Օրվա մեծ մասը անց եմ կացնում կրթահամալիրում, գնում եմ բուժական ֆիզկուլտուրայի պարապմունքների, մասնակցում եմ կրթահամալիրի գրեթե բոլոր միջոցառումներին, երբեք չեմ բացակայում 13.00-ի ընդմիջումներից, որտեղ հարմար առիթ է լինում աշխատանքից դուրս շփվելու գործընկերներիս հետ:

Հիմա պարզ է, չէ՞, թե ինչու ասացի՝ ապրում եմ կրթահամալիրում…

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.