«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 21

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 4-րդ հավաք

Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք

Գլխավորը` իրական հետազոտական աշխատանքի անընդհատ ընթացքն է

Ուսումնահասարակական նախագծերը որպես ուսումնառության բաղկացուցիչ

Ուսումնահասարակական նախագիծ. կենդանաբանի դպրոց

Ֆիտոդիզայնը տեխնոլոգիայի բաղկացուցիչ և մասնագիտական գործունեություն

Պարտեզ դրսում և ներսում

Միջազգային ծրագրին մասնակցությունը` որպես սովորողների զարգացման պայման

Կանաչ մոլորակ – կրթահամալիր

Մաքուր համայնք նախագիծը

Հայրենասիրությունն սկսվում է հայրենագիտությունից

Ուսումնական ճամփորդություն. գիտելիք + կարողություն + արժեքային համակարգ

Ուսումնահետազոտական ճամփորդություն - դաս

Ուսումնական ճամփորդությունները որպես ուսումնահասարակական նախագիծ

Ուսումնահասարակական աշխատանքի նախագծումն ու իրագործումը սովորողների էկոլոգիական մտածողության դաստիարակության գործում

Օտար լեզուները որպես ուսումնահետազոտական աշխատանքի միջավայր

Արդյունավետ օտար լեզու ՏՀՏ կիրառմամբ

Օտար լեզուները «Իմացումի հրճվանք» ծրագրում

1-2-րդ դասարանի օտար լեզվի ուսումնական նյութեր ՏՀՏ կիրառմամբ

Հին հեքիաթներ նոր տարազով

Թարգմանության դասը ՏՀՏ-ի միջոցով

Ինտերնետի գործածումը անգլերենի ուսուցման ժամանակ

ՏՀՏ-ների կիրառումը և աշակերտական համագործակցության մեթոդը ռուսաց լեզվի դասին

ՏՀՏ-ների կիրառումը որպես օտար լեզուների ուսուցման խթան

Խոսքի զարգացումը խոսքային միջավայրում

Ինքնակրթությունը կրթահամալիրում

Առաջադրանքների փաթեթ հատուկ կարիքով սովորողների համար

Դասավանդողի դպրոցից. հատուկ կարիքով երեխաների հետ անհատական աշխատանք

Հատուկ մանկավարժի գործունեության նկարագիրը կրթահամալիրում

Ներառական ուսուցում. ծնողի խնդիրները, լուծումներ

Ավելին քան աշխատանք

Արտակարգ ունակություն ունեցող սովորողները դասարանում. նոր խնդիրնե՞ր, թե՞ խնդիրների լուծում

Ընտրությամբ գործունեությունը որպես օժտվածության զարգացում

Դասի ընթացքում սովորողների հետ տարվող անհատական աշխատանք

Ստուգատեսները որպես օժտվածության զարգացում

Ֆիզիոթերապիան հատուկ կարիքով երեխաներին հանրակրթություն ներառելու արդյունավետ ձև

Փառատոնը ստեղծական կարողությունների զարգացման գործում

Լողուսուցումը որպես հանրակրթության բաղկացուցիչ

Ինտելեկտուալների ակումբ

Հասարակագիտության ուսուցումը ավագ դպրոցում

Ծրագրավորողի մասնագիտական պատրաստություն

Նկարչի մասնագիտական պատրաստություն

Լուսանկարչի մասնագիտական պատրաստություն

Օպերատորի մասնագիտական պատրաստություն

Արհեստավորի մասնագիտական պատրաստություն

Էլեկտրոնիկա և ծրագրավորում. հեղինակային ծրագիր

Կրթահամալիրի ավագ դպրոցները 2009-2010 ուստարում

Հրատարակչատան աշխատանքները

Գիտափորձ, իրականացում, արդյունքներ

Ծեսը հանրակրթության բաղկացուցիչ

Հեռավար ուսուցման առավելությունները, հիմնախնդիրները

Հեռավար համագործակցային ուսուցում

Ուսումնահետազոտական ճամբարը որպես հանրակրթության զարգացման լաբրատորիա

Վերապատրաստման մոդուլների ստեղծում և վերամշակում

Ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի կիրառմամբ

Բնագիտությունը «Իմացումի հրճվանք ծրագրում

Գնահատումը կրտսեր դպրոցում

Առավոտյան ժամերգությունը կրթահամալիրում

Մասնագիտական ուսուցումը կրթահամալիրում

Մանկավարժական համալրումը կրթահամալիրում

Ծնողի դերը դպրոցում,

Առաջին դասարանցու ինքնագնահատման օրագիր

Լուսինե Փաշայան
Արմինե Աբրահամյան

Վերապատրաստման մոդուլների ստեղծում և վերամշակում
Մոդուլների զարգացման ընթացքը

2006 թվականից «Մխիթար Սեբաստացի» ՀՀ ԿԳՆ պատվերով կրթահամալիր մշակված և իրականացվող «Հանրակրթական դպրոցում նախապատրաստական ուսուցում» ծրագիրը (այսուհետ Ծրագիր) Հայաստանի տարբեր մարզերի և Երևան քաղաքի դաստիարակների վերապատրաստումներ է  իրականացնում:
 
Սկզբում մեկշաբաթյա վերապատրաստման մոդուլ կազմվեց, որը  հիմնականում տեսական խնդրներ էր լուծում: Առաջին երկու վերապատրաստումներից պարզ դարձավ, որ միայն տեսական վերապատրաստումը արդյունավետ չէ, որ մեկ շաբաթն էլ բավական չէ և տեսական նյութի    և գործնական  հմտությունների փոխանցումը լիարժեքորեն իրականացնելու, որոշակի արդյունքի հասնելու համար: Անցանք երկշաբաթյա վերապատրաստումների:  Վերապատրաստումների ժամանակը երկարաձգվեց` դառնալով երկշաբաթյա: Հենց վերապատրաստումների ընթացքում էլ փոխվում էր նաև մոդուլի բովանդակությունը: Կարևորվեցին աշխատանքային հմտությունների փոխանցումը, և մոդուլի բովանդակությունը ավելի հագեցած ու գործնական էր  դառնում: Մոդուլին զուգահեռ սկսեցինք նաև վերապատրաստումների աշխատակարգ կազմել, որը ավելի որոշակի ու գործնական  դարձրեց վերապատրաստումները: Սկզբում խումբ հավաքելը բավականին դժվար էր: Բայց վերապատրաստումների տեխնիկան ավելի արդյունավետ դարձավ, և մասնակիցներն արդեն գոհունակությամբ էին գնում մեր մոտից: Վստահությունը Ծրագրի նկատմամբ գնալով աճում էր: 

Վերապատրաստումների ծավալը գնալով մեծանում էր` ընդգրկելով մասնագիտական նոր խմբեր:  Խմբերը տարբերվում  էին մասնագիտական առանձնահատկություններով,այդ պատճառով  անհրաժեշտություն առաջացավ մոդուլները համապատասխանեցնել վերապատրաստվողների մասնագիտական զարգացման պահանջներին: Վերացավ մեկ մոդուլի հասկացությունը, և ստեղծվեցին տարբեր մասնագիտական մոդուլներ: Վերապատրաստումներն ավելի շահեցին, երբ մոդուլների ստեղծման և վերապատրաստումների աշխատանքներում ընդգրկվեց դասավանդողների ընդունակ մի խումբ: Կարևորվեցին նաև ՏՀՏ միջոցների, երգի, պարի և տեխնոլոգիական հմտությունների գործանական կիրառումը և վերապատրաստողների թիմը համալրվեց նոր մասնագետներով:  Փոխվեց նաև արդյունքների ամփոփման ընթացքը: Երկշաբաթյա վերապատրաստումների ամփոփման ձևը դարձավ տվյալ ժամանակահատվածին համընկնող ծեսի ներկայացումը (Ամանոր, Տրնդեզ, Բարեկենդան, Ծառզարդար, Զատիկ, Համբարձում, թափոններից ստեղծված հագուստների, գլխարկների, պայուսակների ցուցադրումներ, տիկնիկային ներկայացումներ և այլն): Վերապատրաստվողների գործունեությունը առավել մոտեցվեց նախակրթարանների սաների գործունեությանը, ամփոփումներն էլ դառնում են տոն, որը ևս մեթոդ է հուշում` միջոցառման իրականացման մեթոդ, հադես կոչվածից հրաժարվելու մեթոդ: Ոչ մի ամփոփում նման չէ մյուսին. Դրանց ծրագրերը կազմում են մասնակիցները, և քանի որ խմբերը տարբեր են, տարբեր են նաև իրենց կազմած նախագծերը: Ստացվում է, որ վերապատրաստումների ավարտին մասնակիցներն իրենք են փոքր մոդուներ կազմում:

Վերապատրաստվողների խառը խմբերից անցանք որոշակի  տարիքային խմբերի դաստիարակների, տնօրենների, մասնագետների վերապատրաստումների: Պարզ է, որ ամեն խմբի համար կազմվում է առանձին մոդուլ: Վերապատրաստողների երիտասարդ խումբը աստիճանաբար վարպետանում է, վերապատրաստման աշխատանքների բոլոր մասնակիցները` սկսած Ծրագրի ղեկավարից մինչև խոհարար ծրագրային խնդիրներ է լուծում: Վերապատրաստումներն այն աստիճան կատարելագործվեցին, որ երկու շաբաթվա ընթացքում ոչ միայն ծեսեր են իրականացվում, այլև վերապատրասման արդյունքում ստեղծված աշխատանքների ցուցադրություն է կազմակերպվում, աշխատանքային համատեղ նախագծեր են կազմվում: Ավելի ակտիվ սկսել է գործել  Ծրագրի համախոհների ակումբը: Ամեն ծաբաթ Աշտարակի, Նոր Նորքի, Աջափնյակի, Արտաշատի դաստիարակները մասնակցում են շաբաթօրյա մասնագիտական վերապատրաստումներին, քննարկումներին: Այսինքն` վերապատրաստումները դուրս են եկել մոդուլների շրջանակներից, դարձել են շարունակական և համագործակցային: Հենց այս համագործակցությունն էլ նպաստում է վերապատրաստումների ծավալի և աշխարհագրության մեծացմանը:  Պատահական չէ, որ ԾԻԳ-ը հենց մեր Ծրագրին պատվիրեց համաշխարհային բանկի պիլոտային ծրագրի մասնակից Շիրակի և Սպիտակի տարածաշրջանների դպրոցների տնօրենների վերապատրաստումը, որոնց համար ևս առանձին մոդուլ կազմվեց: Հայաստանում երևույթ էր երաժիշտ-դաստիարակների վերապատրաստման արդյունքում ստեղծված երգչախմբերը:  

Մոդուլների լրամշակումներին նպաստեցին նաև Ծրագրի և ծրագրային ժողովածուների հրատարակումը, որոնց կարիքը ծատ է զգացվում նախակրթարանային գործունեություն կազմակերպելիս: Սեմինար-պարապմունքների ժամանակ տպագրված նյութերի գործածությունը վերապատրաստողների աշխատանքն ավելի արդյունավետ ու նպատակային է դարձնում:

Ծրագիրը հրատարակության է պատրաստում մոդուլների մի ամբողջական շարք`
2-4 տարեկանների դաստիարակների վերապատրաստումներ

  • «Նախնական ուսուցումը որպես 5 տարեկանների ծրագրված զարգացման արդյունք» 5 տարեկաննորի դաստիարակների վերապատրաստում - 2 տարբերակ
  • Երաժշտության դաստիարակների վերապատրաստում
  • Նախակրթարանների տնօրենների վերապատրաստում
  • 5 տարեկանների մեկամյա ուսուցում կազմակերպող դպրոցների տնօրենների վերապատրաստում
  • Ռոդարիական մեթոդները նախակրթարանում. բանավոր խոսքի զարգացում
  • ՏՀՏ հմտություններ
  • Երաժշտական խաղեր
  • Տեխնոլոգիա- տիկնիկագործություն
  • Ծնողի կրթության կազմակերպում

Առանձնահատուկը

  • Վերապատրաստումներն անց  են կացվում  կրթահամալիրի դպրոց-պարտեզներում, որը մասնակիցներին հնարավորություն է տալիս տեղում ականատես և մասնակից լինել ծրագրի իրագործմանը:
  • Վերապատրաստողները կրթահամալիրի ծրագիրը յուրացրած դասվար-դաստիարակներն  են, ովքեր մասնակցել են ծրագրի ստեղծման և փորձարկման, լրամշակման   աշխատանքներին:
  • Վերապատրաստվող յուրաքանչյուր խմբի համար կազմվում է առանձին համապատասխան մոդուլ և աշխատակարգ:
  • Մոդուլի հեղինակները միաժամանակ հետազոտական աշխատանքներ են կատարում Ծրագրի շրջանակներում, որն ավելի վստահ ու հմուտ է դարձնում նրանց:
  • Մոդուլները կազմելիս անպայման հաշվի են առնվում վերապատրաստվողների առաջարկություններն ու դիտողությունները:

Առաջարկ
Ստեղծել վերապատրաստողների խումբ աշխատող դաստիարակների հետ ընդհանուր ծրագրեր և նախագծեր իրականացնելու համար:

Հայարփի Սաղաթելյան
վերապատրաստվող

Ապրիլի 6-17-ը մասնակցել եմ «Հանրակրթական դպրոցում նախապատրաստական ուսուցում» ծրագրի վերապատրաստումներին: Մեզ տրամադրվեց աշխատակարգը, ծանոթացանք վերապատրաստման նախագծին: Վերապատրաստումից հետո վերապատրաստվող ամողջ խումբը մի շարք հարցերի շուրջ միակարծիք էր.

  1. Աշխատանքի կազմակերպման մեթոդները մեզ ազատություն տվեց, մենք սկսեցինք նաև ստեղծագործել:
  2. Այն խիստ գործնական էր, որի պատճառով էլ շատ օգտակար:
  3. Մեծերի վերապատրաստումը մաքսիմալ մոտեցված էր երեխաների օրվա գործունեությանը, որը ուսուցողական էր դաստիարակների համար:
  4. Հաշվի առնվեցին նաև վերապատրաստվողների կարծիքներն ու դիտողությունները, դրանք լրջորեն քննարկվում էին:
  5. Ազգային դաստիարակությունը բնական էր, առանց լոզունգների, ճիշտ էր ընտրված նյութը, որը հասանելի էր բոլորիս:
  6. Դաստիարակը այդ օրերի ընթացքում ազատվեց թելադրողի, կարգադրողի իր կարգավիճակից, կարծես համոզվեցին, որ ազատ երեխան ստեղծագործական գործունեության մեջ ավելի անկաշկանդ է:
  7. Անգամ փոխվեցին դաստիարակների շարժումները. նրանք ավելի ազատ էին իրենց գործողություններում, նպատակը իրագործելու համար չէին խուսափում այն շարժումներից, որոնք վաղուց գուցե մոռացել էին:
  8. Դաստիարակները իրենց հետ անփոխարինելի գրական և երաժշտական նյութ տարան. վերջին օրերին նրանք քթի տակ ու բարձրաձայն երգում էին սովորած երգերը:
  9. Տեխնոլոգիայի պարապմունքներին թափոնների օգտագործումը հարմարեցված էր ծրագրի խնդիրներին. դա ավելորդ ծախսերից խուսափելու և էկոլոգիական դաստիարակության լավ միջոց է:

Կարծում եմ, որ այս ամենը աշխատանքի ճիշտ նախագծման և կազմակերպման արդյունք է:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.