«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 21

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 4-րդ հավաք

Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք

Գլխավորը` իրական հետազոտական աշխատանքի անընդհատ ընթացքն է

Ուսումնահասարակական նախագծերը որպես ուսումնառության բաղկացուցիչ

Ուսումնահասարակական նախագիծ. կենդանաբանի դպրոց

Ֆիտոդիզայնը տեխնոլոգիայի բաղկացուցիչ և մասնագիտական գործունեություն

Պարտեզ դրսում և ներսում

Միջազգային ծրագրին մասնակցությունը` որպես սովորողների զարգացման պայման

Կանաչ մոլորակ – կրթահամալիր

Մաքուր համայնք նախագիծը

Հայրենասիրությունն սկսվում է հայրենագիտությունից

Ուսումնական ճամփորդություն. գիտելիք + կարողություն + արժեքային համակարգ

Ուսումնահետազոտական ճամփորդություն - դաս

Ուսումնական ճամփորդությունները որպես ուսումնահասարակական նախագիծ

Ուսումնահասարակական աշխատանքի նախագծումն ու իրագործումը սովորողների էկոլոգիական մտածողության դաստիարակության գործում

Օտար լեզուները որպես ուսումնահետազոտական աշխատանքի միջավայր

Արդյունավետ օտար լեզու ՏՀՏ կիրառմամբ

Օտար լեզուները «Իմացումի հրճվանք» ծրագրում

1-2-րդ դասարանի օտար լեզվի ուսումնական նյութեր ՏՀՏ կիրառմամբ

Հին հեքիաթներ նոր տարազով

Թարգմանության դասը ՏՀՏ-ի միջոցով

Ինտերնետի գործածումը անգլերենի ուսուցման ժամանակ

ՏՀՏ-ների կիրառումը և աշակերտական համագործակցության մեթոդը ռուսաց լեզվի դասին

ՏՀՏ-ների կիրառումը որպես օտար լեզուների ուսուցման խթան

Խոսքի զարգացումը խոսքային միջավայրում

Ինքնակրթությունը կրթահամալիրում

Առաջադրանքների փաթեթ հատուկ կարիքով սովորողների համար

Դասավանդողի դպրոցից. հատուկ կարիքով երեխաների հետ անհատական աշխատանք

Հատուկ մանկավարժի գործունեության նկարագիրը կրթահամալիրում

Ներառական ուսուցում. ծնողի խնդիրները, լուծումներ

Ավելին քան աշխատանք

Արտակարգ ունակություն ունեցող սովորողները դասարանում. նոր խնդիրնե՞ր, թե՞ խնդիրների լուծում

Ընտրությամբ գործունեությունը որպես օժտվածության զարգացում

Դասի ընթացքում սովորողների հետ տարվող անհատական աշխատանք

Ստուգատեսները որպես օժտվածության զարգացում

Ֆիզիոթերապիան հատուկ կարիքով երեխաներին հանրակրթություն ներառելու արդյունավետ ձև

Փառատոնը ստեղծական կարողությունների զարգացման գործում

Լողուսուցումը որպես հանրակրթության բաղկացուցիչ

Ինտելեկտուալների ակումբ

Հասարակագիտության ուսուցումը ավագ դպրոցում

Ծրագրավորողի մասնագիտական պատրաստություն

Նկարչի մասնագիտական պատրաստություն

Լուսանկարչի մասնագիտական պատրաստություն

Օպերատորի մասնագիտական պատրաստություն

Արհեստավորի մասնագիտական պատրաստություն

Էլեկտրոնիկա և ծրագրավորում. հեղինակային ծրագիր

Կրթահամալիրի ավագ դպրոցները 2009-2010 ուստարում

Հրատարակչատան աշխատանքները

Գիտափորձ, իրականացում, արդյունքներ

Ծեսը հանրակրթության բաղկացուցիչ

Հեռավար ուսուցման առավելությունները, հիմնախնդիրները

Հեռավար համագործակցային ուսուցում

Ուսումնահետազոտական ճամբարը որպես հանրակրթության զարգացման լաբրատորիա

Վերապատրաստման մոդուլների ստեղծում և վերամշակում

Ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի կիրառմամբ

Բնագիտությունը «Իմացումի հրճվանք ծրագրում

Գնահատումը կրտսեր դպրոցում

Առավոտյան ժամերգությունը կրթահամալիրում

Մասնագիտական ուսուցումը կրթահամալիրում

Մանկավարժական համալրումը կրթահամալիրում

Ծնողի դերը դպրոցում,

Առաջին դասարանցու ինքնագնահատման օրագիր

Սոնա Բալայան

Հատուկ մանկավարժի գործունեության նկարագիրը կրթահամալիրում

2004 թվականից աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:  Աշխատելու տարիների ընթացքում փնտրում ու փորձարկում էի աշխատանքի կազմակերպման ամենատարբեր ձևեր,  համեմատում էի դրանց արդյունավետության աստիճանը: Այսօր հանգիստ կարող եմ ասել, որ գտել եմ աշխատանքի բավականին արդյունավետ ձև, սակայն ինչպես ցանկացած իր մասնագիտությունն ու աշխատանքը գնահատող և սիրող մարդ` զարգացման ու կատարելագործման մեջ եմ:

Աշխատում ենք թիմով՝ մասնագետ, դասավանդողներ, ծնող:

Դիտարկում եմ կրթահամալիր ընդունվող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող յուրաքանչյուր սովորողի և, ծրագրի ղեկավարի անմիջական միջամտությամբ, ուղղորդում եմ կրթահամալիրի համապատասխան օղակ: Իրազեկում եմ աշակերտի խնդրի վերաբերյալ տվյալ օղակի ծրագրի ղեկավարին և դասավանդողներին, այսինքն` այն բոլոր մարդկանց, որոնք անմիջական շփում պետք է ունենան տվյալ սովորողի հետ: Ինչպես նաև ներկա եմ գտնվում դասարանային ծնողական ժողովներին և սիրով պատասխանում եմ ծնողների կողմից առաջացած հարցերին կամ առաջարկություններին, գտնում ենք համատեղ ընդհանուր այլ մոտեցումներ: Ասեմ նաև, որ ծնողը անմիջական մասնակցություն է ունենում բոլոր աշխատանքներին և թիմային հանդիպումների ժամանակ  մշտապես տեղեկացված է լինում բոլոր այն ծրագրերի և գործունեություններին, որոնք փուլ առ փուլ պետք է իրականացվեն: Այնուհետև երեխայի կարիքին համապատասխան` անհատական և խմբային աշխատանք եմ կատարում, և սկզբնական շրջանում, ըստ սովորողի կարիքի, դասավանդողի և ծնողի հետ միասին  մշակում ենք ժամաքանակ` այսինքն աստիճանաբար սովորողին ընդգրկում ենք կրթական միջավայր: Եթե աշակերտը մեզ մոտ սվորում է հենց  առաջին դասարանից, շփման ապահովումը էլ ավելի հեշտ է լինում, իսկ եթե սովորողը  տեղափոխվել է մեկ այլ դպրոցից, մի փոքր ավելի շատ պետք է աշխատել, որպեսզի ապահովվի աշակերտի ներառումը կրթահամալիր: Սակայն անկախ այն փաստից, թե սովորողը որ դասարանից է կրթահամալիրում, ես  հանդիպում եմ ունենում տվյալ դասարանի մյուս սովորողների հետ, ներկայացնում եմ իրենց դասարանի նոր աշակերտին` առկա խնդիրը, ինչպիսին պետք է լինի նրանց մոտեցումը, որպեսզի իրենց նոր ընկերը իրեն զգա անկաշկանդ, հանգիստ, և ընդհանուր մթնոլորտ լինի ջերմ և ընկերական: Կախված սովորողի կարիքից` դասավանդողի հետ միասին մշակում ենք աշխատանքային մեթոդներ, կազմում ենք անհատական աշխատանքային պլան` հիմնվելով աշակերտի ուժեղ կողմերի և կարողությունների վրա, նույնիսկ ըստ կարիքի` ծնողի, դասավանդողի և ծրագրի ղեկավարի հետ միասին կազմում ենք անհատական դասացուցակ: Ըստ անհատական աշխատանքային գրաֆիկի լինելով կրթահամալիրի բոլոր օղակներում` ներկա եմ գտնվում դասապրոցեսին և դասավանդողի հետ միասին իրականացնում եմ նախապես կազմած աշխատանքային մեթոդներ, որոնք ուղղված է  դասապրոցեսում առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտի արդյունավետ զբաղվածությունը ապահովելուն, և այստեղ կարևորվում է այն փաստը, որ առաջարկվող թեման պետք է համահունչ լինի ընդհանուր դասարանի տրված առաջադրանքին: Վերապատրաստվել և տիրապետում եմ ժեստերի կամ խոսող ձեռքերի լեզվին, որը  կիրառում եմ կրթահամալիրում  լսողության խնդիր ունեցող սովորողների հետ` նրանց հետ լինելով կրթական տարբեր միջավայրերում. դասավանդող մասնագետին   օգնում եմ համագործունեության հարցում: Ունենք նաև առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող այնպիսի սովորողներ, որոնց համար  ծրագրի ղեկավարի հետ միասին կազմակերպում ենք տնային ուսուցում, իսկ դասավանդողի հետ մշակում ենք աշխատանքային նյութ և պարբերաբար կատարում տնայց:  Մշտապես կապ եմ հաստատում այն բոլոր առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ծնողների հետ, որոնք ունենում են բացակայություններ, և անհրաժեշտության դեպքում` անպատճառ կատարում եմ տնայց: ՄԶԿ-ում   մյուս մասնագետների հետ պարբերաբար  անցկացնում եմ սեմինարներ և հիմնականում սեմինարները այն թեմանների շուրջ են, որոնք առաջնային են` ծանոթացնում եմ խնդիրներին, բարդույթներին, առավելություններին, տարվող մանկավարժական  աշխատանքին և մոտեցումներին: Ինչպես նաև ընթացքում կոնկրետ օրինակներով անցկացնում ենք բաց քննարկումներ: Համագործակցելով  կայքի հետ` տրամադրում եմ մշակված մասնագիտական թեմաներ, որոնք պարբերաբար թարմացվում են:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.