«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 21

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 4-րդ հավաք

Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք

Գլխավորը` իրական հետազոտական աշխատանքի անընդհատ ընթացքն է

Ուսումնահասարակական նախագծերը որպես ուսումնառության բաղկացուցիչ

Ուսումնահասարակական նախագիծ. կենդանաբանի դպրոց

Ֆիտոդիզայնը տեխնոլոգիայի բաղկացուցիչ և մասնագիտական գործունեություն

Պարտեզ դրսում և ներսում

Միջազգային ծրագրին մասնակցությունը` որպես սովորողների զարգացման պայման

Կանաչ մոլորակ – կրթահամալիր

Մաքուր համայնք նախագիծը

Հայրենասիրությունն սկսվում է հայրենագիտությունից

Ուսումնական ճամփորդություն. գիտելիք + կարողություն + արժեքային համակարգ

Ուսումնահետազոտական ճամփորդություն - դաս

Ուսումնական ճամփորդությունները որպես ուսումնահասարակական նախագիծ

Ուսումնահասարակական աշխատանքի նախագծումն ու իրագործումը սովորողների էկոլոգիական մտածողության դաստիարակության գործում

Օտար լեզուները որպես ուսումնահետազոտական աշխատանքի միջավայր

Արդյունավետ օտար լեզու ՏՀՏ կիրառմամբ

Օտար լեզուները «Իմացումի հրճվանք» ծրագրում

1-2-րդ դասարանի օտար լեզվի ուսումնական նյութեր ՏՀՏ կիրառմամբ

Հին հեքիաթներ նոր տարազով

Թարգմանության դասը ՏՀՏ-ի միջոցով

Ինտերնետի գործածումը անգլերենի ուսուցման ժամանակ

ՏՀՏ-ների կիրառումը և աշակերտական համագործակցության մեթոդը ռուսաց լեզվի դասին

ՏՀՏ-ների կիրառումը որպես օտար լեզուների ուսուցման խթան

Խոսքի զարգացումը խոսքային միջավայրում

Ինքնակրթությունը կրթահամալիրում

Առաջադրանքների փաթեթ հատուկ կարիքով սովորողների համար

Դասավանդողի դպրոցից. հատուկ կարիքով երեխաների հետ անհատական աշխատանք

Հատուկ մանկավարժի գործունեության նկարագիրը կրթահամալիրում

Ներառական ուսուցում. ծնողի խնդիրները, լուծումներ

Ավելին քան աշխատանք

Արտակարգ ունակություն ունեցող սովորողները դասարանում. նոր խնդիրնե՞ր, թե՞ խնդիրների լուծում

Ընտրությամբ գործունեությունը որպես օժտվածության զարգացում

Դասի ընթացքում սովորողների հետ տարվող անհատական աշխատանք

Ստուգատեսները որպես օժտվածության զարգացում

Ֆիզիոթերապիան հատուկ կարիքով երեխաներին հանրակրթություն ներառելու արդյունավետ ձև

Փառատոնը ստեղծական կարողությունների զարգացման գործում

Լողուսուցումը որպես հանրակրթության բաղկացուցիչ

Ինտելեկտուալների ակումբ

Հասարակագիտության ուսուցումը ավագ դպրոցում

Ծրագրավորողի մասնագիտական պատրաստություն

Նկարչի մասնագիտական պատրաստություն

Լուսանկարչի մասնագիտական պատրաստություն

Օպերատորի մասնագիտական պատրաստություն

Արհեստավորի մասնագիտական պատրաստություն

Էլեկտրոնիկա և ծրագրավորում. հեղինակային ծրագիր

Կրթահամալիրի ավագ դպրոցները 2009-2010 ուստարում

Հրատարակչատան աշխատանքները

Գիտափորձ, իրականացում, արդյունքներ

Ծեսը հանրակրթության բաղկացուցիչ

Հեռավար ուսուցման առավելությունները, հիմնախնդիրները

Հեռավար համագործակցային ուսուցում

Ուսումնահետազոտական ճամբարը որպես հանրակրթության զարգացման լաբրատորիա

Վերապատրաստման մոդուլների ստեղծում և վերամշակում

Ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի կիրառմամբ

Բնագիտությունը «Իմացումի հրճվանք ծրագրում

Գնահատումը կրտսեր դպրոցում

Առավոտյան ժամերգությունը կրթահամալիրում

Մասնագիտական ուսուցումը կրթահամալիրում

Մանկավարժական համալրումը կրթահամալիրում

Ծնողի դերը դպրոցում,

Առաջին դասարանցու ինքնագնահատման օրագիր

Հասմիկ Նալբանդյան

Միջազգային ծրագրերին մասնակցությունը`որպես սովորողների զարգացման պայման

Մեր կրթահամալիրում, բացի մեր մշակած և փորձարկած ծրագրերից, տարիներ շարունակ գործել են տարբեր ծրագրեր, այդ թվում՝ նաև միջազգային: Դրանցից են ԷՌՕԴԾ նորվեգական ծրագիրը, ՄԱԿ-ի զարգացման  գրասենյակի դրամաշնորհով իրականացվող «Մաքուր համայնք» ծրագիրը և «Կանաչ մոլորակ» միջազգային մանկական ֆորումի համառուսաստանյան հասարակական մանկական էկոլոգիական շարժման «Մշակույթների երկխոսություն. Ճանաչումից դեպի հարգանք» միջազգային ծրագիրը: Այդ ծրագրերն աջակցություն են կրթահամալիրում իրականացվող աշխատանքներին  և ունեն հետևյալ առավելությունները.

  • Մեծ թվով երեխաների ընդգրկվածությունը
  • Շարունակականությունը
  • Դպրոցից տուն տարվող գիտելիքը
  • Գիտելիքը կենսակերպ դարձնելը
  • Կապը այլ երկրների հետ. օրինակ՝ ԷՌՕԴԾ ծրագրով հետաքրքրված երեխաները ծանոթանում են Նորվեգիայի մշակույթի հետ, ուսումնասիրում են նրա պատմությունը, ավանդույթները, ծանոթացել են նորվեգական ավանդապատումների` տրոլլների հետ
  • Սովորողի շնորհիվ շրջապատի մարդկանց մտածելակերպի ու գործելակերպի էական փոխոխությունը
  • Բացահայտվում է յուրաքանչյուրի անձնական կարողությունները և հնարավորությունները
  • Հնարավորություն է ստեղծվում այլ երկրների իրենց հասակակիցների հետ շփվելու, ստեղծելու նոր կապեր և գտնելու համընդհանուր խնդիրների լուծումները:

Կարևոր է ոչ միայն գիտելքներ տալ, այլև համոզիչ հիմնավորել տվյալ ծրագրի անհրաժեշտությունը, այսպիսով կրթել և դաստիարակել կայուն և անվնաս ապրելակերպի սովորություններ, սովորողներին ներգրավել օգտակար գործունեության մեջ:
Չպետք է մոռանալ, որ մեր այսօվա դպրոցականը վաղը դառնալու է քաղաքացի, մասնագետ և որոշումներ կայացնող:

Նախագծերի առանձնահատկությունները և գրավչությունը
Նախագծերը ներառվում են տարբեր առարկաների դասավանդման մեջ` էկոլոգիա, բնագիտություն, կենսաբանություն, աշխարհագրություն, ֆիզիկա, քիմիա, մաթեմատիկա և այլն:

  • Նախագծերին կամովին մասնակցում  են տարբեր պատրաստվածության աստիճան և հակումներ ունեցող սովորողներ:
  • Նախագծերը չեն պարունակում բարդ անհատական և ինքնուրույն առաջադրանքներ կամ մեծահասակների պարտադիր միջամտություն:
  • Աշակերտները առօրյա գործունեությամբ հանդես են բերում նախաձեռնություն, կատարում սեփական որոշումներ:
  • Նախագծերը ներգրավում են ոչ միայն աշակերտներին, այլև նրանց ծնողներին, ընկերներին, հարևաններին:
  • Նախագիծերը նպատակայնորեն ուղղվում են առօրյա հրատապ հարցերի, իրավիճակների ու խնդիրների իրատեսական լուծումների վրա: Սովորողը գործնականում տեսնում է տեսության և իրական կյանքի միջև եղած կապը:
  • Խթանվում է երեխաների երևակայությունը, ինքնուրույն մտածելու ունակությունը, ստեղծագործելու հակումը:
  • Նախագծերով խմբային աշխատանքը դառնում է դասի կազմակերպման մեթոդ:

Որպես օրինակ կարող եմ բերել «Կանաչ մոլորակ» միջազգային մանկական էկոլոգիական ֆորումը, որն  անց է կացվում համառուսաստանյան հասարակական մանկական էկոլոգիական շարժման կողմից «Մշակույթների երկխոսություն. Ճանաչումից դեպի հարգանք» միջազգային  ծրագրով, և որին մասնակցելու համար մեր կրթահամալիրն ունի բոլոր հնարավորությունները: 
Ֆորումի մրցույթներին մասնակցում են դպրոցահասակ երեխաները  իրենց ստեղծագործական աշխատանքներով  (9 անվանակարգերով):
Ֆորումի նպատակը և խնդիրները.

  • Միջազգային մանկական համագործակցության և մանկական դիվանագիտության զարգացում.
  • Տարբեր երկրների երեխաների մեջ խնայողական վերաբերմունքի դաստիարակություն համամարդկային արժեքների նկատմամբ.
  • Երկրի պատանի բնակիչների մեջ ձևավորել էկոլոգիական կուլտուրա և կյանքի ակտիվ վերաբերմունք մարդկության առաջ կանգնած գլոբալ խնդիրների նկատմամբ:

Քանի որ ֆորումի մասնակիցների համար հաղորդակցման պաշտոնական լեզուները միջազգային փուլում ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն և իսպաներեն են, երեխաները սկսեցին ավելի շատ հետաքրքրվել օտար լեզուներով, կատարել թարգմանություններ:
Ստեղծագործական մրցույթները անց են կացվում  հետևյալ անվանակարգերով.

  • «Բնություն – անգին ընծա, մեկը բոլորի համար»
    «Էքսպերիմենտ տիեզերքում»
    «Անտառի կյանքը և մարդկանց ճակատագրերը»
    «Կանաչ մոլորակը երեխաների աչքերով» - նկարների մրցույթ
    «Կանաչ մոլորակը երեխաների աչքերով» - լուսանկարների մրցույթ
    «Դարավոր ավանդույթների»  բազմազանությունը – Երկիր մոլորակի  ժողովուրդների ինքնությունը արտահայտող բնական նյութերի երկրորդային օգտագործման մրցույթ
    «Ժամանակակից կյանքը և ավանդույթները» -էկոլոգիապես մաքուր նյութերով պատրաստված  ժամանակակից ոճը և ազգային ավանդույթները միացնող   հագուստի մոդելների հավաքածուի  մրցույթ
    «Ժամանակակից տեխնոլոգիաները բնության ծառայության համար»- ինտերնետում կայքերի և web-էջերի կոնկուրս էկոլոգիական և բնապահպանական թեմայով
    «Բնություն: Մշակույթ: Էկոլոգիա» - ազգագրական և թատերական խմբերի մրցույթ

Կրթահամալիրում ստեղծվեց  աշխատանքային խումբ` ընդգրկելով կրթահամալիրի բոլոր ուսուցողական ծրագրերի բնագիտության և էկոլոգիայի ուսուցիչներին, աշակերտներին, ծրագրով հետաքրքրվողներին: Ըստ անվանակարգերի թեմաների կատարվեց աշխատանքի բաժանում.

  • «Բնություն – անգին ընծա, մեկը բոլորի համար»  անվանակարգով գրվել են շարադրություններ  Միջին դպրոցում, որոնք կտեղադրվեն կրթահամալիրի կայքում, Նոր դպրոցում կազմակերպվեց ծառատունկ «1+1+» նշանաբանով: Ծառատունկ կազմակերպվեց նաև մյուս դպրոցներում, և երեխաները գործնականում լրացրեցին իրենց գիտելիքները բուսաբանությունից:
  • «Կանաչ մոլորակը երեխաների աչքերով» անվանակարգերի պատասխանատուները Գեղարվեստի դպրոցում, Նոր դպրոցում, Մայքլ Գանյանի դպրոցում և Բ-4թ. դպրոց-պարտեզում կազմակերպել են նկարների մրցույթ: Նկարների վերջնական ընտրությունը կլինի մեդիա-մշակութային կենտրոնում. լավագույնները  կուղարկվեն «Կանաչ մոլորակ- 2009 » Միջազգային մանկական էկոլոգիական ֆորումին:
  • «Ժամանակակից կյանքը և ավանդույթները» -էկոլոգիապես մաքուր նյութերով պատրաստված  ժամանակակից ոճը և ազգային ավանդույթները միացնող   հագուստի մոդելների հավաքածուի  մրցույթի համար` Արհեստագործական դպրոցի սովորողները կարել են հագուստների նմուշներ, որոնք ներկայացվում են  հեղինակային մանկավարժության հեղինակների 4-րդ հանրապետական հավաքի ժամանակ:
  • «Դարավոր ավանդույթների»  բազմազանությունը – Երկիր մոլորակի  ժողովուրդների ինքնությունը արտահայտող բնական նյութերի երկրորդային օգտագործման  մրցույթի համար երեխաները կազմակերպել են հայրենագիտական արշավ դեպի Շիրակի մարզ:
  • «Բնություն: Մշակույթ: Էկոլոգիա» - ազգագրական և թատերական խմբերի մրցույթը խթանում է երեխաների ստեղծագործական  հակումները, և փորձառու ուսուցիչների ղեկավարությամբ ներկայացվում են փոքրիկ բեմադրություններ:
  • «Ժամանակակից տեխնոլոգիաները բնության ծառայության համար» ինտերնետում կայքերի և web-էջերի մրցույթ էկոլոգիական և բնապահպանական թեմայով - Ավագ դպրոցի աշակերտների ստեղծած  web-էջերից ընտրվեց Խլղաթյան Շանթի աշխատանքը: Արդեն պատրաստ web-էջ-ում՝ kanachmolorak.mskh.am, տեղադրվում են մրցույթին վերաբերող նյութերը:

Նյութերն ուղարկվում են  հետևյալ հասցեով [email protected]: Պարբերաբար խմբով հավաքվում  և քննարկում  ենք կատարված աշխատանքները: Այս ծրագրերի միջոցով ձեռք բերված գիտելիքներն ու կարողությունները  դառնում են մտածելակերպ,  ապրելաձև, աշխարհայացք:  

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.