«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 21

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 4-րդ հավաք

Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք

Գլխավորը` իրական հետազոտական աշխատանքի անընդհատ ընթացքն է

Ուսումնահասարակական նախագծերը որպես ուսումնառության բաղկացուցիչ

Ուսումնահասարակական նախագիծ. կենդանաբանի դպրոց

Ֆիտոդիզայնը տեխնոլոգիայի բաղկացուցիչ և մասնագիտական գործունեություն

Պարտեզ դրսում և ներսում

Միջազգային ծրագրին մասնակցությունը` որպես սովորողների զարգացման պայման

Կանաչ մոլորակ – կրթահամալիր

Մաքուր համայնք նախագիծը

Հայրենասիրությունն սկսվում է հայրենագիտությունից

Ուսումնական ճամփորդություն. գիտելիք + կարողություն + արժեքային համակարգ

Ուսումնահետազոտական ճամփորդություն - դաս

Ուսումնական ճամփորդությունները որպես ուսումնահասարակական նախագիծ

Ուսումնահասարակական աշխատանքի նախագծումն ու իրագործումը սովորողների էկոլոգիական մտածողության դաստիարակության գործում

Օտար լեզուները որպես ուսումնահետազոտական աշխատանքի միջավայր

Արդյունավետ օտար լեզու ՏՀՏ կիրառմամբ

Օտար լեզուները «Իմացումի հրճվանք» ծրագրում

1-2-րդ դասարանի օտար լեզվի ուսումնական նյութեր ՏՀՏ կիրառմամբ

Հին հեքիաթներ նոր տարազով

Թարգմանության դասը ՏՀՏ-ի միջոցով

Ինտերնետի գործածումը անգլերենի ուսուցման ժամանակ

ՏՀՏ-ների կիրառումը և աշակերտական համագործակցության մեթոդը ռուսաց լեզվի դասին

ՏՀՏ-ների կիրառումը որպես օտար լեզուների ուսուցման խթան

Խոսքի զարգացումը խոսքային միջավայրում

Ինքնակրթությունը կրթահամալիրում

Առաջադրանքների փաթեթ հատուկ կարիքով սովորողների համար

Դասավանդողի դպրոցից. հատուկ կարիքով երեխաների հետ անհատական աշխատանք

Հատուկ մանկավարժի գործունեության նկարագիրը կրթահամալիրում

Ներառական ուսուցում. ծնողի խնդիրները, լուծումներ

Ավելին քան աշխատանք

Արտակարգ ունակություն ունեցող սովորողները դասարանում. նոր խնդիրնե՞ր, թե՞ խնդիրների լուծում

Ընտրությամբ գործունեությունը որպես օժտվածության զարգացում

Դասի ընթացքում սովորողների հետ տարվող անհատական աշխատանք

Ստուգատեսները որպես օժտվածության զարգացում

Ֆիզիոթերապիան հատուկ կարիքով երեխաներին հանրակրթություն ներառելու արդյունավետ ձև

Փառատոնը ստեղծական կարողությունների զարգացման գործում

Լողուսուցումը որպես հանրակրթության բաղկացուցիչ

Ինտելեկտուալների ակումբ

Հասարակագիտության ուսուցումը ավագ դպրոցում

Ծրագրավորողի մասնագիտական պատրաստություն

Նկարչի մասնագիտական պատրաստություն

Լուսանկարչի մասնագիտական պատրաստություն

Օպերատորի մասնագիտական պատրաստություն

Արհեստավորի մասնագիտական պատրաստություն

Էլեկտրոնիկա և ծրագրավորում. հեղինակային ծրագիր

Կրթահամալիրի ավագ դպրոցները 2009-2010 ուստարում

Հրատարակչատան աշխատանքները

Գիտափորձ, իրականացում, արդյունքներ

Ծեսը հանրակրթության բաղկացուցիչ

Հեռավար ուսուցման առավելությունները, հիմնախնդիրները

Հեռավար համագործակցային ուսուցում

Ուսումնահետազոտական ճամբարը որպես հանրակրթության զարգացման լաբրատորիա

Վերապատրաստման մոդուլների ստեղծում և վերամշակում

Ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի կիրառմամբ

Բնագիտությունը «Իմացումի հրճվանք ծրագրում

Գնահատումը կրտսեր դպրոցում

Առավոտյան ժամերգությունը կրթահամալիրում

Մասնագիտական ուսուցումը կրթահամալիրում

Մանկավարժական համալրումը կրթահամալիրում

Ծնողի դերը դպրոցում,

Առաջին դասարանցու ինքնագնահատման օրագիր

Իվետա Ջանազյան

Հայրենասիրությունն սկսվում է հայրենագիտությունից

«Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք,  Ճանաչենք,
պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն»

Հայրենագիտական ակումբ

Հայրենիքը գործնականում ճանաչելու համար կրթահամալիրում կազմակերպվում են ուսումնական առարկայի, սովորողի ընտրությամբ գործունեության ծրագրերով նախատեսված ուսումնական ճամփորդություններ ինչպես Երևան քաղաքում (թանգարաններ, պատկերասրահներ, ՍՊԱԾ, թատրոններ, մշակութային օջախներ և այլն), այնպես էլ Երևան քաղաքից դուրս (1-օրյա կամ բազմօրյա): Ուսումնական ճամփորդությունների ժամանակ սովորողին հնարավորություն է ընձեռվում իր ստացած գիտելիքները գործնականում կիրառելու, որը շատ կարևորում ենք: Ուսումնական Ճամփորդությունից առաջ բոլոր սովորողները  համացանցից, հանրագիտարաններից, տարբեր գրականություններից  նյութ են հավաքում այն վայրի մասին, որտեղ լինելու են: Այդ տեղեկությունները վերաբերում են ինչպես տվյալ տեղանքի տեսարժան վայրերին (վանքեր, եկեղեցիներ, ամրոցներ և այլն), այնպես էլ տվյալ վայրի սովորույթներին, բարբառին, պատմական իրադարձություններին:

Մեր հայրենագիտական ակումբի հիմքը սովորողների ընտրությամբ հայրենագետի գործունեությունն է (ուսումնական պլանով՝ շաբաթական երեք ժամ):  Այդ մասին պատմել ենք նաև նախորդ հավաքի ժամանակ: Նպատակն է ընդլայնել «հայրենագիտություն» հասկացությունը: Մեր հայրենիքի մասն են կազմում մեր շենքը, բակը, թաղամասը, դպրոցը, երկիր մոլորակը: Սովորողները ուսումնասիրում, ճանաչում և հետազոտում են իրենց թաղամասը (դպրոցը, քաղաքը, գյուղը, երկիրը), բացահայտում տվյալ տարածաշրջանի անվան ծագումնաբանությունը, բնորոշ գծերը (բարբառ, ավանդույթներ, ավանդապատումներ, աշխարհագրական դիրք, պատմական ակնարկ, բնակչություն և այլն): Սովորողի ցանկությամբ, բացի վերը նշված թեմաներից, կարող են լինել այլ թեմաներ (օրինակ` լեգենդների հավաքագրում կապված բնակավայրի, լեռների, լճերի, գետերի տեղանունների ծագման հետ, ավանդական կերակրատեսակներ, ծեսեր),  բնակավայրերի էկոլոգիական և բնապահպանական խնդիրներին առնչվող թեմաներ (օր. Թեղուտ, Ողջաբերդ` որպես սողանքային տարածք): Այս ծրագրի կարևոր նպատակներից մեկն էլ սովորողի շփումն է (ընտանիքում` ծնողների, տատիկ-պապիկի հետ, արշավներում` տեղաբնակների հետ):

Հայրենագիտական ակումբի հավաքների ժամանակ քարտեզի վրա ուղղություններն ու կանգառներն ենք որոշում: Ճանապարհորդությունից հետո նույնպես քննարկում ենք կազմակերպում: Հետաքրքիրն այն է, որ յուրաքանչյուր արշավից առաջ երեխայի` տվյալ վայրի մասին գրական աղբյուրներից ձեռքբերած գիտելիքները բավականին տարբերվում են  տեղաբնակներից ստացած տեղեկատվությունից: Սա նույնպես հայրենագիտական ակումբի անդամների համար ուսումնասիրության նյութ է դառնում:

Այս տարի ակումբի գործունեությունն ավելի արդյունավետ եղավ: Իրենց ակտիվ մասնակցությունը ցույց տվեց նաև ծնողական խորհուրդը: Սովորողները էլ ավելի լրջությամբ մոտեցան ակումբի աշխատանքներին: Գրեթե բոլոր սաները ձեռք բերեցին ուսապարկեր, կողմնացույցներ, լապտերներ, մասամբ նաև` քնապարկեր: Ակումբի եռօրյա արշավների ժամանակ սաները գիշերում են այս կամ այն հայրենագետի տատիկի-պապիկի տանը: Այս տարի նման հրավերքներ շատ եղան և դեռ կլինեն:

Նորություն էր նաև այն, որ  ամեն մի եռօրյա արշավի ժամանակ ունեցանք սեփական ֆիլմը, որտեղ պատմվում է ոչ միայն աշակերտների անցկացրած առօրյայի մասին, այլ նաև տվյալ տարածքին բնորոշ պատմական լեգենդների, հուշակոթողների, լեռների, լճերի, նաև մարզի (գյուղի) բնապահպանական և սոցիալական խնդիրների մասին: Ֆիլմերը ուսումնական նյութ են մյուս սովորողների համար:

Այս տարի ակումբի ներսում սկսեցին հաստատուն գործել հետևյալ աշխատանքային խմբերը`

քարտեզագրողներ
(այս խումբը արշավի ժամանակ քարտեզի վրա նշում է այն ուղղությունները, որոնցով մենք անցնում ենք).

բնապահպաններ
(այս խումբը զբաղվում է տվյալ տարածքի բնապահպանական խնդիրներով` նախօրոք ինտերնետից կամ այլ աղբյուրներից տեղեկացված լինելով տվյալ պահի բնապահպանական խնդիրների մասին. ամբողջ արշավախումբը մաքրում է այն տարածքները, որտեղ որ հանգրվանել ենք).

կենսաբաններ
(այս խումբը զբաղվում է տվյալ տարածաշրջանին բնորոշ բույսերի և կենդանիների մասին տեղեկություններ հավաքելով).

երկրաբաններ
(այս խումբը զբաղվում է տվյալ տարածաշրջանին բնորոշ ապարների բազմազանությամբ, ինչպիսի հանքեր կան այդտեղ և այլն, ուսումնասիրում ենք տվյալ տարածաշրջանի սեյսմոակտիվությունը ըստ համապատասխան քարտեզի).

լրագրողներ և սոցիոլոգներ
(այս խումբը զաբղվում է տվյալ տարածաշրջանի մասին նյութեր հավաքելով, հարցազրույցներ են վարում տեղացիների հետ, պարզում գյուղի կամ շրջանի սոցիալական վիճակը, քանի տնտեսություն ունի և այլն).

առաջին բուժօգնության խումբ
(սա վերաբերում է ամբողջ արշավախմբին. գրեթե բոլորը պետք է իմանան առաջին բուժօգնության տարրական կանոնները, որպեսզի անհրաժեշտության դեպքում ցուցաբերեն համապատասխան օգնություն):

Հայրենագետ երեխաների մի խումբ աշխատում էր «Տարերային աղետներ» թեմայով: Սա նույնպես նորություն է ակումբում: Վերոհիշյալ խումբը ներկայացրել է ուսումնական նյութեր՝ «Սողանքներ», «Կայծակ», «Երկրաշարժ», որտեղ մանրամասն պատմվում է, թե ինչ են իրենցից ներկայացնում դրանք, ինչպես պաշտպանվել տարերային աղետների դեպքում և այլն: Այս նյութերը նույնպես  լիարժեք ուսումնական նյութ են մյուս սովորողների համար:

2008-2009 թթ հայրենագիտական ակումբն ստեղծել է ավելի քան 12 շնորհանդես և 4 ֆիլմ: Ամեն շաբաթ ակումբի սաներն ունեն ազգագրության դասընթացի պարապմունքը, որը վարում է իմ գործընկեր Ա. Տիգրանյանը:

Ակումբը հետևում է նաև առողջ ապրելակերպի կանոններին: Կարևորում ենք առողջ սնունդը (բանջարեղենային և մրգային տարբեր տեսակի աղանդեր և այլն, որ սնունդը որ ժամին և ինչպես ուտել, սննդի ընդունման հերթականության կանոնները): Զերծ ենք մնում անառողջ սննդից, արշավների ժամանակ արգելվում են «չիփսեր» և նմանատիպ սնունդ, գազավորված հյութեր, արևածաղկի սերմեր:

Արշավների ժամանակ ունենք ֆիզիկական դաստիարակությանը հատկացված ժամեր (ամեն առավոտ արշավախումբը մի մարդու նման կատարում է նախավարժանք, իսկ նախավարժանքն ավարտում ենք թեթև, բայց բավականին երկար վազքով):

Այս գործունեության ընթացքում սովորողները զարգացնում են լուրջ կարողություններ և հմտություններ, ձեռք են բերում գիտելիքներ՝
գրագետ արշավել,
ճիշտ վարվել բնության հետ,
արշավային պարագաների դասավորման հմտություններ և կարողություններ, քնապարկի և վրանի ծալում, բացում, տեղավորում,
կողմնորոշում տեղանքում, կողմնացույցից, քարտեզներից և հատակագծերից օգտվելու հմտություններ,
հատակագծեր անելու տարրական կարողություններ,
լեռներ և բարձրություններ մագլցելու կարողություններ.
տարրական գիտելիքներ լեռնագնացության (ալպինիզմի) մասին,
գիտելիքներ տվյալ տարածքի պատմության, սովորույթների, ավանդույթների մասին,
տեղեկություններ այդ տարածքում ապրող մարդկանց կենցաղի, կարիքների և դժվարությունների մասին,
ծանոթացում տարածաշրջանի բարբառների հետ:

Սոցիալական շփման մեջ սովորողները զարգացնում են իրենց արժեքային համակարգը (ընկերասիրություն, իրար օգնել, հանդուրժողականութուն, կամային որակներ և այլն):

 

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.