«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 21

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 4-րդ հավաք

Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք

Գլխավորը` իրական հետազոտական աշխատանքի անընդհատ ընթացքն է

Ուսումնահասարակական նախագծերը որպես ուսումնառության բաղկացուցիչ

Ուսումնահասարակական նախագիծ. կենդանաբանի դպրոց

Ֆիտոդիզայնը տեխնոլոգիայի բաղկացուցիչ և մասնագիտական գործունեություն

Պարտեզ դրսում և ներսում

Միջազգային ծրագրին մասնակցությունը` որպես սովորողների զարգացման պայման

Կանաչ մոլորակ – կրթահամալիր

Մաքուր համայնք նախագիծը

Հայրենասիրությունն սկսվում է հայրենագիտությունից

Ուսումնական ճամփորդություն. գիտելիք + կարողություն + արժեքային համակարգ

Ուսումնահետազոտական ճամփորդություն - դաս

Ուսումնական ճամփորդությունները որպես ուսումնահասարակական նախագիծ

Ուսումնահասարակական աշխատանքի նախագծումն ու իրագործումը սովորողների էկոլոգիական մտածողության դաստիարակության գործում

Օտար լեզուները որպես ուսումնահետազոտական աշխատանքի միջավայր

Արդյունավետ օտար լեզու ՏՀՏ կիրառմամբ

Օտար լեզուները «Իմացումի հրճվանք» ծրագրում

1-2-րդ դասարանի օտար լեզվի ուսումնական նյութեր ՏՀՏ կիրառմամբ

Հին հեքիաթներ նոր տարազով

Թարգմանության դասը ՏՀՏ-ի միջոցով

Ինտերնետի գործածումը անգլերենի ուսուցման ժամանակ

ՏՀՏ-ների կիրառումը և աշակերտական համագործակցության մեթոդը ռուսաց լեզվի դասին

ՏՀՏ-ների կիրառումը որպես օտար լեզուների ուսուցման խթան

Խոսքի զարգացումը խոսքային միջավայրում

Ինքնակրթությունը կրթահամալիրում

Առաջադրանքների փաթեթ հատուկ կարիքով սովորողների համար

Դասավանդողի դպրոցից. հատուկ կարիքով երեխաների հետ անհատական աշխատանք

Հատուկ մանկավարժի գործունեության նկարագիրը կրթահամալիրում

Ներառական ուսուցում. ծնողի խնդիրները, լուծումներ

Ավելին քան աշխատանք

Արտակարգ ունակություն ունեցող սովորողները դասարանում. նոր խնդիրնե՞ր, թե՞ խնդիրների լուծում

Ընտրությամբ գործունեությունը որպես օժտվածության զարգացում

Դասի ընթացքում սովորողների հետ տարվող անհատական աշխատանք

Ստուգատեսները որպես օժտվածության զարգացում

Ֆիզիոթերապիան հատուկ կարիքով երեխաներին հանրակրթություն ներառելու արդյունավետ ձև

Փառատոնը ստեղծական կարողությունների զարգացման գործում

Լողուսուցումը որպես հանրակրթության բաղկացուցիչ

Ինտելեկտուալների ակումբ

Հասարակագիտության ուսուցումը ավագ դպրոցում

Ծրագրավորողի մասնագիտական պատրաստություն

Նկարչի մասնագիտական պատրաստություն

Լուսանկարչի մասնագիտական պատրաստություն

Օպերատորի մասնագիտական պատրաստություն

Արհեստավորի մասնագիտական պատրաստություն

Էլեկտրոնիկա և ծրագրավորում. հեղինակային ծրագիր

Կրթահամալիրի ավագ դպրոցները 2009-2010 ուստարում

Հրատարակչատան աշխատանքները

Գիտափորձ, իրականացում, արդյունքներ

Ծեսը հանրակրթության բաղկացուցիչ

Հեռավար ուսուցման առավելությունները, հիմնախնդիրները

Հեռավար համագործակցային ուսուցում

Ուսումնահետազոտական ճամբարը որպես հանրակրթության զարգացման լաբրատորիա

Վերապատրաստման մոդուլների ստեղծում և վերամշակում

Ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի կիրառմամբ

Բնագիտությունը «Իմացումի հրճվանք ծրագրում

Գնահատումը կրտսեր դպրոցում

Առավոտյան ժամերգությունը կրթահամալիրում

Մասնագիտական ուսուցումը կրթահամալիրում

Մանկավարժական համալրումը կրթահամալիրում

Ծնողի դերը դպրոցում,

Առաջին դասարանցու ինքնագնահատման օրագիր

Լուսինե Փաշայան

Ստուգատեսը` որպես օժտվածության զարգացում 

Օժտված կամ արտակարգ ունակություններով երեխաների, նրանց ուսուցման հանդեպ հետաքրքրությունն ու այդ ուղղությամբ տարվող աշխատանքները տարեցտարի ավելանում են: Կրթահամալիրում նման  երեխաների հայտնաբերումն   ու ուսուցումը սկսվում է նախակրթարանից և ամփոփվում ստուգատեսներով` տոներով, փառատոններով, ցուցադրություններով, ստեղծագործական հավաքներով,  որոնց  ընթացքում սովորողները, ինչպես նաև  դասավանդողները  հնարավորություն են ունենում  ինքնարտահայտվելու, անհատապես կամ խմբով իրականացնելու սեփական մտահղացումներն ու նախաձեռնությունները:

Ուսումնական պլանի երեք բաղկացուցիչների` ընդհանուր պարտադիր ուսուցման, սովորողի ընտրությամբ գործունեության և լրացուցիչ ուսուցման  համադրումը հնարավորություն է տալիս բացահայտելու  սովորողների ընդունակություններն ու  նախասիրությունները, իսկ  ստուգատեսները`  առանձնացնելու և  խրախուսելու  արտակարգ ընդունակություններով օժտված սովորողներին` բացահայտելով ուսումնական գործընթացի արդյունքում  նրանց ունեցած ձեռքբերումները և ստեղծելով բարենպաստ միջավայր  դրանք զարգացնելու համար:

Ստուգատեսները միաժամանակ ապահովում են նաև տարբեր տարիքի և նախասիրությունների սովորողների համագործակցությունը, ինչը ծանոթանալու, միասին աշխատելու, միմյանցից սովորելու  և միմյանց սովորեցնելու հնարավորություն է ընձեռում նրանց: Իսկ կրթահամալիրում իրականացվող   մանկավարժության հիմքում անընդհատ սովորող դպրոցն է` անընդհատ սովորող - սովորեցնող սաներով,  դասավանդողներով, ծնողներով:

Այսպիսով` կրթահամալիրում ավադական են դարձել   հետևյալ  ստուգատեսները:

Էլեկտրոնային աշխատանքների ամենշաբաթյա ցուցադրություններ


Յուրաքանչյուր ուրբաթ՝ 15.00, «Տիգրան Հայրապետյան» գրադարանում  կրթահամալիրի սովորողները ներկայացնում են անհատական կամ խմբային աշխատանքների արդյունքում ստեղծած իրենց ուսումնական նյութերը, հետազոտական աշխատանքները, ամենատարբեր նախագծերը,  ֆոտո-ֆիլմերն ու ֆիլմերը:

Ցուցադրությունների ընթացքում ավելի տեսանելի ու շոշափելի են դառնում ոչ միայն  սովորողների ձեռք բերած գիտելիքներն ու  կարողությունները, այլև գործնական հմտություններն ու արժեքային համակարգը:

Ցուցադրություններին մասնակցելու հնարավորություն ունեն ոչ միայն սովորողները, այլև դասավանդողներն ու ծնողները, քանի որ կարևորվում և խրախուսվում է սովորող- սովորեցնող,  ընտանիք-դպրոց համագործակցությունը:

Ուսումնական նախասիրությունների հունվարյան և հունիսյան ստուգատեսներ


Մինչ այլ դպրոցների   սովորողները  ձմեռային և ամառային արձակուրդներն անց են կացնում տանը կամ  գյուղում, հանրապետության մի շարք  սովորողների և ծնողների   մեծ խումբ ուսումնական նախասիրությունների հունվարյան և հունիսյան բաց ստուգատեսների, ամառային ու ձմեռային դպրոցների մասնակիցն է դառնում ` ունենալով հնարավորություն ճանաչելու կրթահամալիրը և հասկանալու նրա մանկավարժությունը: Ուսումնական տարվա երկու կիսամյակների վերջին երկու շաբաթները  (կրթահամալիրում դրանք դեկտեմբերի վերջին և հունիսի առաջին) սովորողների համար վերածվում են տոնի, քանի  որ մարդկանց ներկայանալու,  միասին աշխատելու,սովորելու, սովորեցնելու, ձեռքբերումների մասին  պատմելու ևս մեկ հնարավորություն է  ընձեռվում:

Տեխնիկական ստեղծագործության ստուգատեսներ՝ «Հանուն տեխնիկական  առաջընթացի» հունվարյան և հունիսյան հավաքներ

Կրթահամալիրը և «Ջինիշյան հիշատակի հիմնադրամը» համատեղ իրագործում են «Հանունտեխնիկական առաջընթացի» ծրագիրը և 2009թ. հունիսի 19-ից Երևանում կազմակերպում են սովորողների՝ ռադիոտեխնիկայի, էլեկտրոնիկայի, համակարգչային ծրագրավորման, տեխնիկական այլ ստեղծագործության (մոդելներ, սարքեր, գործիքներ), նախագծային (դիզայներական) բնագավառներում կատարած աշխատանքների  հանրապետական ցուցադրություն։ Ստուգատեսին կարող են մասնակցել հանրապետության՝ նմանատիպ աշխատանքներ ունեցող բոլոր  սովորողները՝ ինչպես խմբեր (կազմակերպություններ), այնպես էլ անհատներ (մինչև 18 տարեկան):  Ստուգատեսի ընթացքում անցկացվում են «վարպետության դասեր», քննարկումներ, «Հանուն տեխնիկական առաջընթացի» մրցանակային հանձնաժողովը որոշում է 2009թ. մրցանակակիրներին, և ստուգատեսի փակման արարողության ժամանակ հանձնվում են մրցանակները։

Մասնակիցները ապահովվում են սնունդով, մարզերից եկողները՝ նաև անվճար գիշերակացով։
Հեղինակային մանկավարժության հեղինակների մայիսյան և «Հասարակական փորձաքննություն» հոկտեմբերյան հավաքներ
Կրթահամալիրում իրականացվող մանկավարժությունը պարբերաբար իր արդյունքներով, ծրագրերով ներկայանում է հասարակությանը: Այստեղ նույնպես սովորող թե դասավանդող հնարավորություն են ունենում գործնականում ամփոփելու  անցած ուսումնական տարին` գնահատելով բացթողումներն ու առավելությունները` հաջորդ ուսումնական-աշխատանքային տարին ճիշտ պլանավորելու նպատակով:

«Ծամածռիկների թատրոն» անվանումով ամենշաբաթյա իմպրովիզներ

Հետաքրքիր, անկանխատեսելի ու կենդանի  իմպրովիզներով յուրաքանչյուր շաբաթ հանդես են գալիս 6-12 տարեկան ծամառիկները` պատմելով իրենց ապրածի մասին, քննարկելով, քննադատելով ու իրենց հուզող հարցերի շուրջ մտածելու համար առիթ ստեղծելով: Սա յուրօրինակ ստուգատես է` ինքնարտահայտման, ինքնադրսևորման և ինքնաքննադատման իսկական թատրոն:

«Ժանգոտ դդում» կինոփառատոն
«Ժանգոտ դդում»  այլընտրանքային կինոփառատոնը  հնարավորություն է տալիս բոլոր ցանկացողներին ֆիլմեր ներկայացնել «Լավագույն ֆիլմ բջջային հեռախոսով», «Լավագույն այլընտրանք (ալտերնատիվ)», «Լավագույն սցենարական աշխատանք», «Լավագույն «Ժանգոտ ֆիլմ»» անվանակարգերում:  

Ֆիլմերը կարող են նկարահանված լինել բջջային հեռախոսով, ինչպես նաև`  անորակ տեխնիկայով: Սա հնարավորություն է տալիս տարբեր տարիքի մարդկանց մասնակցելու փառատոնին` դրսևորելով տեղեկատվական տեխնոլոգիաներին և  թվային տեխնիկական միջոցներին տիրապետելու իրենց հմտությունները:

Մրցանակաբաշխություններ

Կրթահամալիրն իր ոչ  բյուջետային միջոցներից ձևավորել է պարգևատրման ֆոնդ, ինչը հնարավորություն է տալիս սահմանելու մրցանակային անվանակարգեր, մրցանակներ շնորհել և´ ուսուցիչներին, և´ սովորողներին, պարգևատրել աշխատողներին, կրթաթոշակ հատկացնել սովորողներին:

Մրցանակաբաշխություններին հայտ ներկայացնող դասավանդողներն ու սովորողները նախապես սահմանված կարգով ներկայացնում են իրենց հետազոտական աշխատանքերը, որից հետո մրցութային  հանձնաժողովը որոշում է հաղթողներին` այդպես արժևորելով և խրախուսելով նրանց:

«Պար, ոճ, մնջախաղ» փառատոններ

Կրթահամալիրի կրտսեր դպրոց-պարտեզներում Պար-մնջախաղ-ոճ փառատոնը  մեկնարկել է 2009 թվականի ապրիլի 7-ին: Սա  5-12 տարեկանների շքերթ է, որի հիմքում ընկած է ազատ, ստեղծագործող, ինքնակազմակերպվող երեխան` իր կենսափորձով և  անսահման երևակայությամբ: Այս փառատոնների ամփոփման հետաքրքիր լուծում է «Վերջին զանգ» միջոցառումը, որն այս տարի կառանձնանա իր հետաքրքիր և յուրահատուկ կազմակերպմամբ, և որի ժամանակ «Պար, ոճ, մնջախաղ» փառատոնների մասնակիցները կրթահամալիրի տարբեր սրահներում միաժամանակ հանդես կգան մեկ ամբողջական սցենարով` միևնույն երգերով և պարերով` ներկայանալով որպես մեկ ամբողջություն:

Թվարկված ստուգատեսներից յուրաքանչյուրն ուղղված է ազատ, նախաձեռնող, հետազոտող, ստեղծագործող սովորողին, ով ինքնարտահայտվելու, ինքնադրսևորվելու և ինքն իրեն կրթելու ընդունակությամբ է օժտված, ինչպես նաև դասավանդողին, քանի որ ազատ, ստեղծագործող, հետազոտող սովորող ունենալու համար պետք է ունենալ նույնպիսի սովորեցնող: Միայն անհրաժեշտ է օգնել նրանց` բացահայտելու իրենց նախասիրությունները: Իսկ դրա համար անհրաժեշտ է ազատություն,  խրախուսում և բարենպաստ կրթական  միջավայր:

Ուսումնատենչ սովորող և սովորեցնող կրթելու, դասավանդողներին ինքնակրթության մղելու և նրանց մասնագիտական որակներն անընդհատ զարգացնելու   համար է կրթահամալիրի մասնագիտական զարգացման կենտրոնը (ՄԶԿ), որը կրթահամալիրի և հանրապետության պատվերներով կազմակերպում է վերապատրաստումներ, սեմինարներ, դասընթացներ դասավանդողների և սովորողների անընդհատ կրթությունը ապահովելու համար: Ի դեպ, այստեղ որպես սովորեցնող` հաճախ հանդես են գալիս հենց սովորողները:

Ստուգատեսների կենսունակության և արդյունավետության մասին են վկայում նրանց պարբերականությունը, սովորողների ակտիվությունն ու ընդգրկվածությունը, ավելացող նորանոր ստուգատեսները, եղածների բովանդակության ընդլայնումն ու ճշգրտումը:

Ստուգատեսների շարունակությունն ու զարգացումն ապահովելու համար կարևոր է հասարակության ավելի լայն շերտերի  ներգրավումը` ընտանիք-դպրոց, դպրոց-դպրոց,դպրոց-հանրապետություն, հանրապետություն-հանրապետություն:

Կրթահամալիրում կազմակերպված ստուգատեսները բաց են: Սա է կրթահամալիրի առանձնահատկություններից մեկը և մեր մանկավարժության զարգացման գրավականը:

Ստուգատեսների զարգացման ուղիները.

  • հասարակությանը տեղեկացնել ստուգատեսների և դրանց նպատակների մասին` ներգրավելով ավելի շատ սովորողների, դասավանդողների և ծնողների.
  • ստուգատեսներ անցկանել նաև հանրապետության այլ մարզերում` նպաստելով նոր ծանոթությունների հաստատմանը և սովորողների համագործակցությանը.
  • փոփոխել ստուգատեսների կազմակերպումը (օրակարգ, վայր, միջոցներ)` խուսափելու համար կրկնություններից.
  • կազմակերպել քննարկումներ կամ կատարել հարցումներ մասնակիցների, նրանց ծնողների  հետ` լսելու համար  նրանց առաջարկները և պարզելու ակնկալիքները.
  • ստուգատեսների մասնակիցներին խրախուսելու համար փոքրիկ անակնկալներ պատրաստել (մասնակցության վկայականներ հանձնել, անվանակարգեր սահմանել, մասնակիցներին հանձնել իրենց լուսանկարները՝ ստուգատեսների ժամանակ նկարված և ստուգատեսի նշանով).
  • կազմակերպել ստուգատեսներ (թատրոն, պար, ոճ և այլն) ծնողների համար.
  • սովորողների և դասավանդողների, ինչպես նաև ծնողների շրջանակում անցկացնել լուսանկարների ստուգատես կամ մրցույթ` ևս մեկ անգամ կարևորելով թվային տեխնոլոգիաների գործածությունը:
???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.