«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 21

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 4-րդ հավաք

Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք

Գլխավորը` իրական հետազոտական աշխատանքի անընդհատ ընթացքն է

Ուսումնահասարակական նախագծերը որպես ուսումնառության բաղկացուցիչ

Ուսումնահասարակական նախագիծ. կենդանաբանի դպրոց

Ֆիտոդիզայնը տեխնոլոգիայի բաղկացուցիչ և մասնագիտական գործունեություն

Պարտեզ դրսում և ներսում

Միջազգային ծրագրին մասնակցությունը` որպես սովորողների զարգացման պայման

Կանաչ մոլորակ – կրթահամալիր

Մաքուր համայնք նախագիծը

Հայրենասիրությունն սկսվում է հայրենագիտությունից

Ուսումնական ճամփորդություն. գիտելիք + կարողություն + արժեքային համակարգ

Ուսումնահետազոտական ճամփորդություն - դաս

Ուսումնական ճամփորդությունները որպես ուսումնահասարակական նախագիծ

Ուսումնահասարակական աշխատանքի նախագծումն ու իրագործումը սովորողների էկոլոգիական մտածողության դաստիարակության գործում

Օտար լեզուները որպես ուսումնահետազոտական աշխատանքի միջավայր

Արդյունավետ օտար լեզու ՏՀՏ կիրառմամբ

Օտար լեզուները «Իմացումի հրճվանք» ծրագրում

1-2-րդ դասարանի օտար լեզվի ուսումնական նյութեր ՏՀՏ կիրառմամբ

Հին հեքիաթներ նոր տարազով

Թարգմանության դասը ՏՀՏ-ի միջոցով

Ինտերնետի գործածումը անգլերենի ուսուցման ժամանակ

ՏՀՏ-ների կիրառումը և աշակերտական համագործակցության մեթոդը ռուսաց լեզվի դասին

ՏՀՏ-ների կիրառումը որպես օտար լեզուների ուսուցման խթան

Խոսքի զարգացումը խոսքային միջավայրում

Ինքնակրթությունը կրթահամալիրում

Առաջադրանքների փաթեթ հատուկ կարիքով սովորողների համար

Դասավանդողի դպրոցից. հատուկ կարիքով երեխաների հետ անհատական աշխատանք

Հատուկ մանկավարժի գործունեության նկարագիրը կրթահամալիրում

Ներառական ուսուցում. ծնողի խնդիրները, լուծումներ

Ավելին քան աշխատանք

Արտակարգ ունակություն ունեցող սովորողները դասարանում. նոր խնդիրնե՞ր, թե՞ խնդիրների լուծում

Ընտրությամբ գործունեությունը որպես օժտվածության զարգացում

Դասի ընթացքում սովորողների հետ տարվող անհատական աշխատանք

Ստուգատեսները որպես օժտվածության զարգացում

Ֆիզիոթերապիան հատուկ կարիքով երեխաներին հանրակրթություն ներառելու արդյունավետ ձև

Փառատոնը ստեղծական կարողությունների զարգացման գործում

Լողուսուցումը որպես հանրակրթության բաղկացուցիչ

Ինտելեկտուալների ակումբ

Հասարակագիտության ուսուցումը ավագ դպրոցում

Ծրագրավորողի մասնագիտական պատրաստություն

Նկարչի մասնագիտական պատրաստություն

Լուսանկարչի մասնագիտական պատրաստություն

Օպերատորի մասնագիտական պատրաստություն

Արհեստավորի մասնագիտական պատրաստություն

Էլեկտրոնիկա և ծրագրավորում. հեղինակային ծրագիր

Կրթահամալիրի ավագ դպրոցները 2009-2010 ուստարում

Հրատարակչատան աշխատանքները

Գիտափորձ, իրականացում, արդյունքներ

Ծեսը հանրակրթության բաղկացուցիչ

Հեռավար ուսուցման առավելությունները, հիմնախնդիրները

Հեռավար համագործակցային ուսուցում

Ուսումնահետազոտական ճամբարը որպես հանրակրթության զարգացման լաբրատորիա

Վերապատրաստման մոդուլների ստեղծում և վերամշակում

Ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի կիրառմամբ

Բնագիտությունը «Իմացումի հրճվանք ծրագրում

Գնահատումը կրտսեր դպրոցում

Առավոտյան ժամերգությունը կրթահամալիրում

Մասնագիտական ուսուցումը կրթահամալիրում

Մանկավարժական համալրումը կրթահամալիրում

Ծնողի դերը դպրոցում,

Առաջին դասարանցու ինքնագնահատման օրագիր

Լուսինե Բուշ

Օտար լեզվի և համակարգչային ծրագրերի խորացված ուսուցում

 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն իրականացնում է օտար լեզվի և համակարգչային ծրագրերի խորացված ուսուցում 1-ին դասարանից: Մեր վերջին տարիների փորձը ամփոփելով՝ նախաձեռնեցինք անգլերենի ուսուցման համար ուսումնական նյութերի փաթեթ ստեղծել՝  հաշվի առնելով կրթահամալիրում օտար լեզուների ուսուցման մոտեցումները:

  1. 1-4-րդ դասարաններում օտար լեզվի և համակարգչի ուսուցումը ներառված է «Իմացումի հրճվանք» ծրագրում:
  2. Օտար լեզվի դասընթացները կազմակերպվում են ամենօրյա ռեժիմով: I և II դասարաններում օտար լեզուն անցկացվում է 20 րոպեանոց դասերի միջոցով, III և IV դասարաններում` օրական մեկ դասաժամով: I և II դասարանների ծրագիրն է բանավոր խոսքի զարգացումը, երեխայի մոտ օտար լեզվով շփվելու (կոմունիկատիվ) հմտությունների ձևավորումը:
  3. Յուրաքանչյուր դասարանի համար ծրագիրը նախատեսում է համապատասխան թեմատիկ բառապաշար, որը հարմարեցված է այդ տարիքի երեխաների ընկալման համար: Տառուսուցումը ամփոփվում է  է 2-րդ դասարանի ավարտին և ճանաչողական (վիզուալ) բնույթ է կրում: III և IV դասարաններում զուգահեռ զարգանում են բանավոր և գրավոր խոսքը, սովորողները ծանոթանում են քերականական, ուղղագրական, արտասանական գիտելիքի տարրերին:
  4. Կրտսեր դպրոցում մեծապես կարևորվում է խաղային մեթոդների կիրառումը դասավանդման ընթացքում: Խաղերի միջոցով կրկնվում է անցած բառապաշարը, ամրապնդվում նորը: Զարգանում է երեխաների ուշադրությունը, հետաքրքրությունը:
  5. Դասերն անցկացվում են ոչ միայն դասարաններում, այլ կարող են լինել բացօթյա. անցկացվում են դպրոցի լաբորատորիաներում (խոհանոցում), ինչպես նաև կատարվում են թեմատիկ ուսճամփորդություններ:
  6. Ամենօրյա օտար լեզվի ուսուցումն արդյունավետ դարձնելու համար գործածվում են տարբեր համակարգչային ծրագրերով ստեղծված ուսումնական նյութեր, ինչպես նաև տարբեր ՏՀՏ միջոցներ.
  • Համակարգիչ ( և կից սարքեր՝ տպիչ, սկաներ)
  • Ինտերնետում on-line դասընթացներ վարելու համար  (www.tolearnenglish.com,  www.englishforkids.ru,  www.englishfirst.ru ),
  • էլեկտրոնային փոստով անընդհատ կապ պահպանելու համար (երեխաները սովորում են օտար լեզվով նամակներ գրել միմյանց)
  • Տարբեր դասագրքերին կից  CD-ներ և CD-ներով ուսումնական նյութեր դիտելու համար
  • Ինքնաստուգումների կատարելու համար.
  • Երաժշտական կենտրոն` երգեր և այլ ձայնագրություններ լսելու համար.
  • DVD փլեյեր և հեռուստացույց` ֆիլմեր, մուլտֆիլմեր և դասընթացներ դիտելու համար (2. և 3. կարող են փոխարինվել համակարգչով).
  • Էլեկտրոնային գրատախտակ, որը կատարում է վերոհիշյալ սարքերի գործողությունները, նաև տեսագրում և ձայնագրում է դասը.
  • Թվային ֆոտոխցիկ: Երեխաները նկարահանում են, համակարգչով ձևավորում և խմբագրում են նկարները: Այդ նկարները կարող են օգտագործվել ուսումնական նյութեր պատրաստելիս: Այս նույն նպատակին կարող են ծառայել նաև բջջային հեռախոսները:
  • Թվային տեսախցիկ ուսումնական ֆիլմեր նկարահանելուն և խմբագրելուն մասնակցելու համար
  • Թվային դիկտոֆոն օտար լեզվով երգերի, ոտանավորների, երկխոսությունների ձայնագրման համար, որը կարող է կցվել ուսումնական նյութերին:
  • Պարտադիր է համարվում ֆլեշի առկայությունը:

Կրթահամալիրի դասավանդողները արդեն մի քանի տարի է գործածում են վերոհիշյալ բոլոր ՏՀՏ միջոցները` դասեր վարելու և ուսումնական նյութերը ստեղծելու նպատակով: Վերջին տարում ստեղծվել է 1-6-րդ դասարանցիների համար նախատեսված ուսումնական փաթեթի առաջին  մասը, որը ներառում է 1-ին և 2-րդ դասարաններին անհրաժեշտ նյութեր: Նյութերը ընտրված են ըստ երեխաների տարիքային հետաքրքրություների և կարողությունների: Փաթեթը ստեղծելուց դասավանդողները գործածել են տարբեր ՏՀՏ միջոցներ. նյութը ստեղծված է Power Point ծրագրով, ձայնագրումները կատարվել են թվային դիկտոֆոնի և Sound forge և Edius ձայնագրման և խմբագրման համակարգչային ծրագրերով: Խտասկավառակների ազդօրինակները հրատարակվել են հեղինակային մանկավարժության հրատարակչության կողմից: Այժմ շարունակվում են փաթեթի երկրորդ հատվածի  աշխատանքները, որը ներառում է 3-րդ և 4-րդ դասարանների նյութերը:  

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.