«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 21

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 4-րդ հավաք

Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք

Գլխավորը` իրական հետազոտական աշխատանքի անընդհատ ընթացքն է

Ուսումնահասարակական նախագծերը որպես ուսումնառության բաղկացուցիչ

Ուսումնահասարակական նախագիծ. կենդանաբանի դպրոց

Ֆիտոդիզայնը տեխնոլոգիայի բաղկացուցիչ և մասնագիտական գործունեություն

Պարտեզ դրսում և ներսում

Միջազգային ծրագրին մասնակցությունը` որպես սովորողների զարգացման պայման

Կանաչ մոլորակ – կրթահամալիր

Մաքուր համայնք նախագիծը

Հայրենասիրությունն սկսվում է հայրենագիտությունից

Ուսումնական ճամփորդություն. գիտելիք + կարողություն + արժեքային համակարգ

Ուսումնահետազոտական ճամփորդություն - դաս

Ուսումնական ճամփորդությունները որպես ուսումնահասարակական նախագիծ

Ուսումնահասարակական աշխատանքի նախագծումն ու իրագործումը սովորողների էկոլոգիական մտածողության դաստիարակության գործում

Օտար լեզուները որպես ուսումնահետազոտական աշխատանքի միջավայր

Արդյունավետ օտար լեզու ՏՀՏ կիրառմամբ

Օտար լեզուները «Իմացումի հրճվանք» ծրագրում

1-2-րդ դասարանի օտար լեզվի ուսումնական նյութեր ՏՀՏ կիրառմամբ

Հին հեքիաթներ նոր տարազով

Թարգմանության դասը ՏՀՏ-ի միջոցով

Ինտերնետի գործածումը անգլերենի ուսուցման ժամանակ

ՏՀՏ-ների կիրառումը և աշակերտական համագործակցության մեթոդը ռուսաց լեզվի դասին

ՏՀՏ-ների կիրառումը որպես օտար լեզուների ուսուցման խթան

Խոսքի զարգացումը խոսքային միջավայրում

Ինքնակրթությունը կրթահամալիրում

Առաջադրանքների փաթեթ հատուկ կարիքով սովորողների համար

Դասավանդողի դպրոցից. հատուկ կարիքով երեխաների հետ անհատական աշխատանք

Հատուկ մանկավարժի գործունեության նկարագիրը կրթահամալիրում

Ներառական ուսուցում. ծնողի խնդիրները, լուծումներ

Ավելին քան աշխատանք

Արտակարգ ունակություն ունեցող սովորողները դասարանում. նոր խնդիրնե՞ր, թե՞ խնդիրների լուծում

Ընտրությամբ գործունեությունը որպես օժտվածության զարգացում

Դասի ընթացքում սովորողների հետ տարվող անհատական աշխատանք

Ստուգատեսները որպես օժտվածության զարգացում

Ֆիզիոթերապիան հատուկ կարիքով երեխաներին հանրակրթություն ներառելու արդյունավետ ձև

Փառատոնը ստեղծական կարողությունների զարգացման գործում

Լողուսուցումը որպես հանրակրթության բաղկացուցիչ

Ինտելեկտուալների ակումբ

Հասարակագիտության ուսուցումը ավագ դպրոցում

Ծրագրավորողի մասնագիտական պատրաստություն

Նկարչի մասնագիտական պատրաստություն

Լուսանկարչի մասնագիտական պատրաստություն

Օպերատորի մասնագիտական պատրաստություն

Արհեստավորի մասնագիտական պատրաստություն

Էլեկտրոնիկա և ծրագրավորում. հեղինակային ծրագիր

Կրթահամալիրի ավագ դպրոցները 2009-2010 ուստարում

Հրատարակչատան աշխատանքները

Գիտափորձ, իրականացում, արդյունքներ

Ծեսը հանրակրթության բաղկացուցիչ

Հեռավար ուսուցման առավելությունները, հիմնախնդիրները

Հեռավար համագործակցային ուսուցում

Ուսումնահետազոտական ճամբարը որպես հանրակրթության զարգացման լաբրատորիա

Վերապատրաստման մոդուլների ստեղծում և վերամշակում

Ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի կիրառմամբ

Բնագիտությունը «Իմացումի հրճվանք ծրագրում

Գնահատումը կրտսեր դպրոցում

Առավոտյան ժամերգությունը կրթահամալիրում

Մասնագիտական ուսուցումը կրթահամալիրում

Մանկավարժական համալրումը կրթահամալիրում

Ծնողի դերը դպրոցում,

Առաջին դասարանցու ինքնագնահատման օրագիր

Գոհար Եղոյան

Պարտեզ դրսում և ներսում

Կրտսեր դպրոց-պարտեզում ուսումնահասարակական նախագծերի իրականացումը  հանրակրթության կարևոր բաղկացուցիչ է: Այն հնարավորություն է տալիս միանգամայն գործնական, առօրյա կյանքում կիրառելի գիտելիքներ, կարողություններ և հմտություններ ձեռք բերել:

Աշխատանքը պլանավորելուց բացի շատ կարևոր հանգամանք է հաշվի առնել երեխայի տարիքային ու ֆիզիկական ունակությունների սահմանն ու կարողությունները: Ֆիզիկական աշխատանքը, որքան էլ որ համապատասխան լինի երեխայի հնարավորություններին, ունի իր առանձնահատկություններն ու դժվարությունները: Դրանք հաղթահարելն ու աշխատանքն ավարտին հասցնելը  կամքի ուժ են պահանջում, և հետևապես կոփում է երեխայի կամքը: Երեխան, կատարելով ֆիզիկական աշխատանք, միաժամանակ ֆիզիկապես կոփում է մարմինը: Արդյունքի հասնելու համար երեխաները որոշակի դժվարություններ են հաղթահարում:

Աշխատանքի ընթացքում շատ կարևոր է նաև երեխաների փորձի փոխանակումը: Կան երեխաներ, որոնք հողի հետ աշխատանքում առավել հմուտ են, տանը կամ բակում պահում են կենդանիներ, խնամում են բույսեր: Հենց գործունեության ընթացքում նրանք բնական ճանապարհով իրենց մեծերից ստացած գիտելիքները, հմտությունները փոխանցում են ընկերներին: Սա ուսուցման արդյունավետ ձև է գործունեության միջոցով:

Այս նախագծերը կարևոր են նաև սոցիալական շփման համար: Երեխաները միասին նախագիծ են մշակում, աշխատանքի բաժանում են անում, օգնում են միմյանց, համագործակցում են:

Ուսումնահասարակական նախագծերի իրականացումն ունի նաև հոգեբանական կողմ: Երեխաներ կան, որոնք լավ չեն առաջադիմում հանրակրթական առարկաներից: Իսկ ահա հասարակական նախագծեր իրականացնելիս նրանք միանգամից առանձնանում և առավելություն են ստանում. առավել գործունյա են, ֆիզիկապես ուժեղ են, ավելի հմուտ են և ունեն հիմնավոր գիտելիքներ տվյալ գործունեության հետ կապված, կարող են ցույց տալ իրենց իր հնարավորություններն ու հմտությունները: Ուսման այսպիսի կազմակերպման դեպքում այս սովորողները թերարժեքության բարդույթներ չեն ունենում:

Աշխատանքի արդյունավետության բարձրացման համար երեխաները պետք է հասկանան կազմակերպվող աշխատանքի անհրաժեշտությունն ու արդյունավետությունը: Աշխատանքային խումբը պետք է լինի փոքր` կառավարելի լինելու համար: Աշխատելիս երեխաները պետք է լինեն համապատասխան հագուստով և գործիքներով:

Միջավայրի կանաչապատման, խնամքի  աշխատանքները  երեխաների մեջ սերմանում են պարտավորվածություն շրջակա միջավայրի նկատմամբ: Սա   կրթական ծրագիր է, որն ուղղված է նաև անձի ձևավորմանն ու կայացմանը:                     

Ուսումնահասարակական նախագծերի իրականացումը կրթական ծրագիր է, որը ուսումնական գործունեության միջոցով հիմնավոր  գիտելիքներ, հմտություններ, կարողություններ և արժեքային համակարգ է փոխանցում սովորողին: Դրանք են.

  1. Հասարակական աշխատանքների ժամանակ երեխաները սովորում են ճիշտ աշխատել հողագործական գործիքներով` բահով, փոցխով, լինգով, պադգարակով: Սովորում են դրանք օգտագործել անվտանգ և արդյունավետ:
  2. Բնագիտական աշխատանքների շրջանակներում երեխաները սովորում են հողի որակը փոխելու և բարելավելու եղանակները: Երեխաները սովորում են գնահատել հողը` դրա անորակ և բերի լինելը: Այս ուղղությամբ տարվող աշխատանքների ժամանակ երեխան սկսում է տարբերել, թե երբ է  որակազրկված հողը և երբ է անհրաժեշտ կատարել հողի պարարտացում: Այդ նպատակով երեխաները անորակ հողը փխրեցնում են բահերով, դրան խառնում են կարմիր ավազ` այն փխրուն դարձնելու և հողի մեջ խոնավությունը  պահպանելու նպատակով: Իսկ ծառի բների հատվածում խորությամբ լցնում են գոմաղբ, որը ծառին   կապահովի հարուստ հումուսով: Այդ նպատակով օգտագործում ենք նաև մեր պահած նապաստակների արտաթորանքը, որը ևս պարարտանյութ է համարվում:
  3. Կենդանիներին խնամելու ժամանակ երեխաները սովորում են տվյալ կենդանու կերակրման ձևերը,  բազմացման պայմանները: Երեխաները կարողանում են կերակրել նրանց` բակից հավաքում են խոտ, իսկ տանից բերում են բանջարեղենի մնացորդներ: Երեխաները իրենց կարողությունները և հմտությունները կարողանում են օգտագործել բներ պատրաստելու ժամանակ: Այդ աշխատանքի ժամանակ երեխաներն օգտագործում են փայտ, մուրճ, մեխ և այլ պարագաներ: Կենդանիների մասին նյութերը երեխաները դուրս են բերում ինտերնետից, թարգմանում են  և  ինֆորմացվում են տվյալ կենդանու մասին: Կարողանում են խնամել նապաստակներին, թութակներին, ծովախոզուկներին, ձկներին և բակի շներին: Սովորում են փոխել ակվարիումի ջուրը, մաքրել ակվարիումը:
  4. Երեխաները սովորում են, թե ծառատունկի համար բարենպաստ ամիսները որոնք են, սովորում են տարբերել ծառերի տեսակները, կարողանում են տարբերել ծառերի չոր և դալար լինելը, դրանց լուսասեր կամ ստվերասեր հատկությունները:
  5. Ծառատունկի ժամանակ երեխաները սովորում են ծառի համար փոս փորել համապատասխան խորությամբ, արմատները ամուր ամրացնել հողին, արմատի վերջույթները հեռացնել ծառի մկրատով, որպեսզի այն շուտ աճի  և  այն ջրել առատ քանակությամբ ջրով: Ծառը տնկելուց հետո պետք է բնի շրջակայքում ակոսապատել, որպեսզի ջրելը արդյունավետ լինի: Երեխաները հասկանում  են, որ ծառը միայն տնկելով և մեկ անգամ ջրելով չի աճի, և դրա համար անհրաժեշտ է այն պարբերաբար ջրել ու խնամել:
  6. Հասուն ծառերի բները կրապատելու ժամանակ երեխաները սովորում են, թե ինչ է կիրը, նրա նշանակությունը և դերը ծառերի կյանքում: Արդյունքում սովորեցին, որ կիրը թունաքիմիկատ է, այն անհոտ է, քարացած է, սպիտակ,  հեշտությամբ լվացվում է: Այն պետք է խառնել ջրին` երկաթե տարրայի մեջ և ինչքան հնարավոր է հեռու մնալ, քանի որ այդ խառնուրդի ժամանակ տեղի է ունենում ուժեղ ռեակցիա: Այդ խառնուրդը պետք է թողնել մեկ օր, այնուհետև կրապատել միայն ծառերի բների հատվածը` 1մ բարձրությամբ: Այն պաշպանում է ծառին վնասատու միջատներից:
  7. Սենյակային բույսերի խնամքի ընթացքում երեխաները սովորում են դրանց աճեցնելու և բազմացնելու ձևերը: Սովորում են համապատասխան գործիքներով փխրեցնել ծաղիկների հողը, դրանք ջրել ճիշտ քանակությամբ, պարբերաբար լվանալ կամ շորով սրբել տերևներն ու ծաղկամանները: Կարողանում են ծաղիկը տեղափոխել մեկ այլ տարրայի մեջ, տարբեր որակի հողերի խառնուրդ ստանալ և այլն:
  8. Յուրաքանչյուր բույսի և կենդանու մասին տեղեկությունը դառնում է ուսումնական նյութ: Երեխաները սովորում են այդ նյութերը դուրս բերել ինտերնետային կայքերից, թարգմանել, ստանում են գիտելիքներ բույսերի, կենդանիների խնամքի, դրանց բազմացման, պայմանների վերաբերյալ, այնուհետև  կազմում են դրանց համար հատուկ անձնագիր:
  9. Դպրոցի ներսում փոքրիկ ջերմոց ունենալը դառնում է անհրաժեշտություն, քանի որ երեխաների սերն ու հետաքրքրասիրությունը դեպի բույսերը պետք է բավարարել և ամռան, և ձմռան շրջանում: Այստեղ աշխատանքները չեն զիջում լաբորատոր պայմաններին: Ուսուցողական նյութ է դառնում հենց ջերմոց հասկացությունը` ինչ է ջերմոցը, ինչ հնարավորություններ ունի այն: Այս աշխատանքային սենյակում երեխաները սովորում են ինքնուրույն ցանել կամ տնկել, ջրել և ժամանակ առ ժամանակ դիտարկել, թե ինչպես է սերմը վերածվում բույսի, թե ինչպես է փոքրիկ սերմը ծառի կամ թփի շիվ դառնում: Այսպիսի նուրբ աշխատանքների համար ջերմոցային սենյակը ավելի հարմար է, քան բակի մեծ տարածությունը, որը պաշտպանված չէ անբարենպաստ եղանակներից:  Երբ դրանք դառնում են պարտեզի կամ դպրոցի ներսի դիզայնը գեղեցկացնելու ենթակա բույսեր, դրանք զգուշորեն տեղափոխվում են: 

Սովորողների ուսումնական այս գործունեության արդյունքում մենք ունենում են խնամված, կանաչապատ, կենդանի միջավայր և՛ շենքից դուրս, և՛ շենքի ներսում:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.