Դավիթ Մինասյան
Ծրագրավորման և ՏՀՏ-ի նախամասնագիտական ուսուցումը
ավագ դպրոցի 10-րդ դասարանում
Նախասիրած ուսուցումը ավագ դպրոցի 10-րդ դասարանում նպատակ է հետապնդում առարկան ընտրած սովորողներին ուսուցանել ալգորիթմների տրման հասկացությունը և նկարագրման ձևերը, ծրագրավորման հիմունքները, համակարգչային տեխնիկայի ծրագրային ապահովման հարցերի լուծում և WEB միջավայրի ուսումնասիրություն:
1. Ալգորիթմների ուսումնասիրության ժամանակ սովորողները ուսումնասիրեցին ալգորիթմի հասկացությունը /ալգորիթմը գործողությունների որոշակի վերջավոր հաջորդականություն է, որը սկզբնական տվյալների հիման վրա լուծում է տրված խնդիրը/, նրա ներկայացման եղանակները /ալգորիթմը ներկայացվում է նկարագրման, բլոկ-սխեմայի և ծրագրավորման եղանակներով/:
2. Ծրագրավորման հիմունքների դասավանդման ընթացքում ուսումնասիրվել է ծրագրավորման PASCAL լեզվի հիմնական էլեմենտները և նրա ծրագրային փաթեթից օգտվելու ձևերը: Միաժամանակ կազմվել և PASCAL ծրագրավորման լեզվի կիրառմամբ ներկայացվել է երկու ներկայացում PowerPoint օֆիսային ծրագրով:
Նրանցից առաջինը վերաբերվում է Հերոնի բանաձևին, որի նպատակն էր ծրագրավորման միջոցով ցույց տալ երկրաչափական խնդրի լուծման օրինակ, մասնավորապես, եռանկյան մակերեսի հաշվումը Հերոնի բանաձևի օգնությամբ, համաձայն որի, ունենալով եռանկյան կողմերի երկարությունները` , և , նախ հաշվվում է կիսապարագիծը , այնուհետև` մակերեսը՝ :
Երկրորդ ներկայացումը վերաբերվում է ցիկլային ալգորիթմներին, քան որ խնդիրների լուծման ալգորիթմները կազմելու ժամանակ հաճախ լինում են դեպքեր, երբ որոշակի պայմանի բավարարող գործողությունների հաջորդականությունը անհրաժեշտ է կատարել բազմաթիվ անգամ: Այդպիսի ալգորիթմները կոչվում են ցիկլային: Ցիկլային ալգորիթմների համար կարևոր չափանիշներ են մուտքային պարամետրերի սկզբնական և վերջնական արժեքները, կրկնությունների թիվը, ինչպես նաև ցիկլի մարմինը (կրկնվող գործողությունների հաջորդականությունը):
Հայտնի են ցիկլային ալգորիթմների կառուցվածքների 3 տիպեր`
ա) պարամետրով ցիկլեր, |
բ) նախապայմանով ցիկլեր, |
գ) հետպայմանով ցիկլեր: |
|
|
|
Բերվել են ցիկլային ալգորիթմի 3 օրինակներ, որոնցում կիրառվում են ցիկլային կառուցվածքի 3 տիպերը:
3. Համակարգչային տեխնիկայի ծրագրային ապահովման ուսումնասիրության ժամանակ ուշադրություն է դարձվել Windows XP ծրագրային փաթեթի տեղակայման առանձնահատկությունների, Office 2003 և Office 2007 օֆիսային ծրագրերի տեղակայման, ինչպես նաև այլ կիրառական ծրագրերի գործարկմանը /ուտիլիտներ, հակավիրուսներ, տառատեսակներ և այլն/:
4. WEB-ի ուսումնասիրություն ժամանակ անդրադարձ է կատարվել ինտերնետային ցանցի կառուցվածքին, նրանում կայքերի գրանցման և տեղադրման հարցերին /պրովայդերներ/, ուսումնասիրվել է HTML-ի հրամանների շարքը /կոդերը/ և սկսվել է Dreamwever ծրագրային փաթեթի ուսումնասիրությունը գործնական առաջադրանքի կատարմանը զուգընթաց /փորձնական օրինակ` Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի կայքի մշակում, որն իր կառուցվածքով պետք է նման լինի Ռուսաստանի բադմինթոնի ֆեդերացիայի կայքին` www.badminton.ru/:
Նշված նյութը Հեղինակային մանկավարժության հեղինակների 4-րդ հավաքին կներկայացնեն 10-րդ դասարանի աշակերտներ Հենրի Դավթյանը և Արտյոմ Հարությունյանը: Այն կղեկավարի ՏՀՏ մասնագետ, դասավանդող Դավիթ Մինասյան:
|