«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 21

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 4-րդ հավաք

Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք

Գլխավորը` իրական հետազոտական աշխատանքի անընդհատ ընթացքն է

Ուսումնահասարակական նախագծերը որպես ուսումնառության բաղկացուցիչ

Ուսումնահասարակական նախագիծ. կենդանաբանի դպրոց

Ֆիտոդիզայնը տեխնոլոգիայի բաղկացուցիչ և մասնագիտական գործունեություն

Պարտեզ դրսում և ներսում

Միջազգային ծրագրին մասնակցությունը` որպես սովորողների զարգացման պայման

Կանաչ մոլորակ – կրթահամալիր

Մաքուր համայնք նախագիծը

Հայրենասիրությունն սկսվում է հայրենագիտությունից

Ուսումնական ճամփորդություն. գիտելիք + կարողություն + արժեքային համակարգ

Ուսումնահետազոտական ճամփորդություն - դաս

Ուսումնական ճամփորդությունները որպես ուսումնահասարակական նախագիծ

Ուսումնահասարակական աշխատանքի նախագծումն ու իրագործումը սովորողների էկոլոգիական մտածողության դաստիարակության գործում

Օտար լեզուները որպես ուսումնահետազոտական աշխատանքի միջավայր

Արդյունավետ օտար լեզու ՏՀՏ կիրառմամբ

Օտար լեզուները «Իմացումի հրճվանք» ծրագրում

1-2-րդ դասարանի օտար լեզվի ուսումնական նյութեր ՏՀՏ կիրառմամբ

Հին հեքիաթներ նոր տարազով

Թարգմանության դասը ՏՀՏ-ի միջոցով

Ինտերնետի գործածումը անգլերենի ուսուցման ժամանակ

ՏՀՏ-ների կիրառումը և աշակերտական համագործակցության մեթոդը ռուսաց լեզվի դասին

ՏՀՏ-ների կիրառումը որպես օտար լեզուների ուսուցման խթան

Խոսքի զարգացումը խոսքային միջավայրում

Ինքնակրթությունը կրթահամալիրում

Առաջադրանքների փաթեթ հատուկ կարիքով սովորողների համար

Դասավանդողի դպրոցից. հատուկ կարիքով երեխաների հետ անհատական աշխատանք

Հատուկ մանկավարժի գործունեության նկարագիրը կրթահամալիրում

Ներառական ուսուցում. ծնողի խնդիրները, լուծումներ

Ավելին քան աշխատանք

Արտակարգ ունակություն ունեցող սովորողները դասարանում. նոր խնդիրնե՞ր, թե՞ խնդիրների լուծում

Ընտրությամբ գործունեությունը որպես օժտվածության զարգացում

Դասի ընթացքում սովորողների հետ տարվող անհատական աշխատանք

Ստուգատեսները որպես օժտվածության զարգացում

Ֆիզիոթերապիան հատուկ կարիքով երեխաներին հանրակրթություն ներառելու արդյունավետ ձև

Փառատոնը ստեղծական կարողությունների զարգացման գործում

Լողուսուցումը որպես հանրակրթության բաղկացուցիչ

Ինտելեկտուալների ակումբ

Հասարակագիտության ուսուցումը ավագ դպրոցում

Ծրագրավորողի մասնագիտական պատրաստություն

Նկարչի մասնագիտական պատրաստություն

Լուսանկարչի մասնագիտական պատրաստություն

Օպերատորի մասնագիտական պատրաստություն

Արհեստավորի մասնագիտական պատրաստություն

Էլեկտրոնիկա և ծրագրավորում. հեղինակային ծրագիր

Կրթահամալիրի ավագ դպրոցները 2009-2010 ուստարում

Հրատարակչատան աշխատանքները

Գիտափորձ, իրականացում, արդյունքներ

Ծեսը հանրակրթության բաղկացուցիչ

Հեռավար ուսուցման առավելությունները, հիմնախնդիրները

Հեռավար համագործակցային ուսուցում

Ուսումնահետազոտական ճամբարը որպես հանրակրթության զարգացման լաբրատորիա

Վերապատրաստման մոդուլների ստեղծում և վերամշակում

Ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի կիրառմամբ

Բնագիտությունը «Իմացումի հրճվանք ծրագրում

Գնահատումը կրտսեր դպրոցում

Առավոտյան ժամերգությունը կրթահամալիրում

Մասնագիտական ուսուցումը կրթահամալիրում

Մանկավարժական համալրումը կրթահամալիրում

Ծնողի դերը դպրոցում,

Առաջին դասարանցու ինքնագնահատման օրագիր

Սրբուհի Աղաբաբյան
  
1-2-րդ դասարանների օտար լեզվի ուսումնական նյութեր ՏՀՏ-ի օգտագործմամբ

2004 թվականից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սկսեցին գործել օտար լեզուների և համակարգչային ծրագրերի խորացված ուսուցմամբ  դասարաններ, որոնց հաջողությունը հետագայում կանխորոշեց ամբողջ կրտսեր դպրոցի ուղղվածությունը: Նպատակը մեկն էր` օտար լեզուները և համակարգչային ծրագրերն երեխայի ուսումնառության ընթացքում օգտագործել որպես միջոց` արդիական կրթություն ստանալու, համացանցից օգտվելը` որպես ժամանակակից ինֆորմացիոն դաշտում մուտք ունենալու հնարավորություն:

1-2-րդ դասարաններում  խնդիր էր դառնում մատուցել լեզվական այն անհրաժեշտ մինիմում բառապաշարը և լեզվական կառույցները, որոնցով նա կկարողանար պարզ նախադասություններով մտքեր ձևակերպել, և որը կօգներ նրան օտար լեզվի հետագա` աստիճանաբար խորացող ուսուցման համար: Այս դասարաններում ուսուցումը կատարվում է բանավոր ձևով և ուսումնական նյութերի բացակայությունը անհրաժեշտություն առաջացրեց ստեղծել իր տեսակի մեջ նոր` գունեղ և զվարճալի նյութեր, որոնք ավելի հետաքրքիր և մատչելի են դարձնում օտար լեզվի ուսուցումը:

Այս ուսումնական նյութերը պարունակում են երեխայի տարիքին և հետաքրքրություններին համապատասխան լեզվական նյութ, որը հնարավորություն է տալիս նրան օտար լեզվով պատմելու իր աշխարհի մասին: Նյութը ներկայացնում է ուսուցանվող անհրաժեշտ լեզվական կառույցները և բառապաշարը: Այնտեղ ընդգրկված թեմաներն ամբողջությամբ կապվում են երեխային շրջապատող աշխարհի հետ (ընտանիք, դպրոց, ընկերներ, խաղալիքներ, գույներ, մարմնի մասեր, կենդանիներ, հագուստ, ուտելիքներ և այլն):

Երեխաները օտար լեզուն սովորում են ակտիվ գործունեության ընթացքում` այդ տարիքի երեխաների աչքին հաճելի պատկերներով, բառային արտասանությունները լսելով, խաղալով, ուրախ երգելով: Մենք միշտ օգտագործել ենք համակարգչային անգլերեն ծրագրերը, online խաղերը: սակայն նոր նյութերի ստեղծման մեջ մեծ դեր խաղաց այս տարի ձեռք բերված էլեկտրոնային գրատախտակը: Այն հնարավորություն տվեց կիրառելու նոր, ավելի մատչելի և ավելի գրավիչ  ուսուցման մեթոդ, որն ավելի արդյունավետ  է դարձնում ուսումնառությունը, որովհետև ավելի հետաքրքիր է երեխաների համար:

Էլեկտրոնային ուսումնական նյութերով ուսուցումը կատարվում է հետևյալ ձևերով:

Բառային
աշխատանք
Բառային աշխատանքը օտար լեզվի ուսուցման կարևորագույն բաղկացուցիչն է: Բանավոր աշխատանքի բոլոր ձևերը իրենց մեջ այս կամ այն չափով ներառում են բառային աշխատանքը:
ա. լսում է բառը և միաժամանակ տեսնելով այն գրատախտակի վրա, կրկնում է.
բ.   նայում է նկարին և ասում է բառը` առանց լսելու այն:

Երգ
և բանաստեղծություն
Երգերն ու բանաստեղծությունները շատ օգտակար են լեզվի ուսուցման համար: Դրանք դյուրին ընկալվող, կրկնություններ պարունակող, հեշտությամբ մտապահվող, ռիթմիկ ստեղծագործություններ են: Երեխան երգերն ու բանաստեղծությունները սովորում է բնական-գործնական ճանապարհով` տեսնելով երգի կամ բանաստեղծության հերոսներին կամ առարկաներին գրատախտակին, անընդհատ  լսելով և ի վերջո միանալով  դրան:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.