«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 21

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 4-րդ հավաք

Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք

Գլխավորը` իրական հետազոտական աշխատանքի անընդհատ ընթացքն է

Ուսումնահասարակական նախագծերը որպես ուսումնառության բաղկացուցիչ

Ուսումնահասարակական նախագիծ. կենդանաբանի դպրոց

Ֆիտոդիզայնը տեխնոլոգիայի բաղկացուցիչ և մասնագիտական գործունեություն

Պարտեզ դրսում և ներսում

Միջազգային ծրագրին մասնակցությունը` որպես սովորողների զարգացման պայման

Կանաչ մոլորակ – կրթահամալիր

Մաքուր համայնք նախագիծը

Հայրենասիրությունն սկսվում է հայրենագիտությունից

Ուսումնական ճամփորդություն. գիտելիք + կարողություն + արժեքային համակարգ

Ուսումնահետազոտական ճամփորդություն - դաս

Ուսումնական ճամփորդությունները որպես ուսումնահասարակական նախագիծ

Ուսումնահասարակական աշխատանքի նախագծումն ու իրագործումը սովորողների էկոլոգիական մտածողության դաստիարակության գործում

Օտար լեզուները որպես ուսումնահետազոտական աշխատանքի միջավայր

Արդյունավետ օտար լեզու ՏՀՏ կիրառմամբ

Օտար լեզուները «Իմացումի հրճվանք» ծրագրում

1-2-րդ դասարանի օտար լեզվի ուսումնական նյութեր ՏՀՏ կիրառմամբ

Հին հեքիաթներ նոր տարազով

Թարգմանության դասը ՏՀՏ-ի միջոցով

Ինտերնետի գործածումը անգլերենի ուսուցման ժամանակ

ՏՀՏ-ների կիրառումը և աշակերտական համագործակցության մեթոդը ռուսաց լեզվի դասին

ՏՀՏ-ների կիրառումը որպես օտար լեզուների ուսուցման խթան

Խոսքի զարգացումը խոսքային միջավայրում

Ինքնակրթությունը կրթահամալիրում

Առաջադրանքների փաթեթ հատուկ կարիքով սովորողների համար

Դասավանդողի դպրոցից. հատուկ կարիքով երեխաների հետ անհատական աշխատանք

Հատուկ մանկավարժի գործունեության նկարագիրը կրթահամալիրում

Ներառական ուսուցում. ծնողի խնդիրները, լուծումներ

Ավելին քան աշխատանք

Արտակարգ ունակություն ունեցող սովորողները դասարանում. նոր խնդիրնե՞ր, թե՞ խնդիրների լուծում

Ընտրությամբ գործունեությունը որպես օժտվածության զարգացում

Դասի ընթացքում սովորողների հետ տարվող անհատական աշխատանք

Ստուգատեսները որպես օժտվածության զարգացում

Ֆիզիոթերապիան հատուկ կարիքով երեխաներին հանրակրթություն ներառելու արդյունավետ ձև

Փառատոնը ստեղծական կարողությունների զարգացման գործում

Լողուսուցումը որպես հանրակրթության բաղկացուցիչ

Ինտելեկտուալների ակումբ

Հասարակագիտության ուսուցումը ավագ դպրոցում

Ծրագրավորողի մասնագիտական պատրաստություն

Նկարչի մասնագիտական պատրաստություն

Լուսանկարչի մասնագիտական պատրաստություն

Օպերատորի մասնագիտական պատրաստություն

Արհեստավորի մասնագիտական պատրաստություն

Էլեկտրոնիկա և ծրագրավորում. հեղինակային ծրագիր

Կրթահամալիրի ավագ դպրոցները 2009-2010 ուստարում

Հրատարակչատան աշխատանքները

Գիտափորձ, իրականացում, արդյունքներ

Ծեսը հանրակրթության բաղկացուցիչ

Հեռավար ուսուցման առավելությունները, հիմնախնդիրները

Հեռավար համագործակցային ուսուցում

Ուսումնահետազոտական ճամբարը որպես հանրակրթության զարգացման լաբրատորիա

Վերապատրաստման մոդուլների ստեղծում և վերամշակում

Ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի կիրառմամբ

Բնագիտությունը «Իմացումի հրճվանք ծրագրում

Գնահատումը կրտսեր դպրոցում

Առավոտյան ժամերգությունը կրթահամալիրում

Մասնագիտական ուսուցումը կրթահամալիրում

Մանկավարժական համալրումը կրթահամալիրում

Ծնողի դերը դպրոցում,

Առաջին դասարանցու ինքնագնահատման օրագիր

Նունե Մովսիսյան
Ստելլա  Մնացականյան
Լիանա Հակոբյան

Հեռավար, համագործակցային ուսուցում
                                              

  1. «Հիմնական կրթական ծրագրերի հեռավար (դիստանցիոն) և դրսեկությամբ (էքստեռնատով) ուսուցման կարգերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում (06 սեպտեմբերի 2007թվականի N 1028-Ն)
  2. ՀՀ ԿԳՆ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2009-2012 թթ Զարգացման ծրագիր.   «Այս տարվանից փորձարկվում է հեռավար ուսուցումը  որպես ստացիոնար ուսուցման մեթոդ, երբ սովորողը և դասավանդողը բացի անմիջական շփումներից հաղորդակցվում են նաև ինտերնետային կապի միջոցով: Իրականցվող մշակումներն օգտակար կլինեն մյուս դպրոցներում կիրառելու համար»:

Այս ուսումնական տարում փորձել ենք հեռավար ուսուցման մեթոդը հետևողական կիրառել մեր գործունեության մեջ, այդ թվում՝ ուսումնական-հայրենագիտական ճամփորդություններ կազմակերպելիս: Սկզբում հայկական, ապա նաև ռուսալեզու ինտերնետային էջերում  մենք բավական երկար փնտրեցինք ` փորձելով տեղեկատվություն քաղել հեռավար ուսուցմամբ իրականացվող կրթական ծրագրերի մասին. հայկական էջերում գտանք միայն ՀՀ  կառավարության վերոհիշյալ որոշումը, իսկ ռուսական ինտերնետային էջերում տեղեկություններ կային միայն այն մասին, որ հեռավար ուսուցմամբ կրթական ծրագրեր իրականցվում են միայն բուհական ուսուցման ոլորտում:

Կառավարության որոշմանը կից կարգը, որ վերաբերում էր բարձրագույն ուսուցմանը, փորձեցինք հարմարեցնել մեր նպատակներին: Ստացվեց, որ հեռավար ուսուցման ուսումնական գործընթացն իրականացվում է հետևյալ ձևերով:  

Հեռավար ուսուցում լ
արանում դասախոսի (դասավանդողի) և ուսանողի (սովորողի) անմիջական հաղորդակցման կամ էլեկտրոնային կապի միջոցների օգտագործման միջոցով: Հայրենագիտական ճամփորդությունը նախապատրաստելու համար սովորողներին հանձնարարվում է տեղեկատու աղբյուրներից (հանրագիտարաններ, համացանց) տեղեկություններ հավաքել տվյալ վայրի, հուշակոթողի մասին: Այնուհետև, արդեն տեղում, սովորողները պատմում են այն ամենը, ինչ կարողացել են նախօրոք իմանալ:
Ճամփորդության վերջում փորձում ենք  պարզել` ինչ գիտեինք և ինչ նոր բան իմացանք:

Ուսումնական նյութերի հետ ուսանողի (սովորողի) ինքնուրույն աշխատանք: Որպես կանոն, սովորողները հաջորդ օրերի ընթացքում կայքի միջոցով պատմում են իրենց տպավորությունների մասին և սկսում ուսումնական նյութեր պատրաստել: Այս դեպքում սովորողի համար գործող միակ դասագիրքը սպառում է իրեն և տարբեր տեղեկատվական աղբյուրների անհրաժեշտություն է զգացվում: Ինչպես Ֆրենեն էր պնդում` որտեղ կա մեկ դասագիրք, անհատականության մասին խոսելն ավելորդ է: Սովորողները նյութերը հավաքում են ծնողներից, հարազատներից, տեղեկատու գրականությունից, համացանցից: Լինում են դեպքեր, երբ ճամփորդությունից հետո սովորողները պատրաստում են ոչ թե մեկ, այլ`երկու-երեք տեսանյութ:
Տեսանյութերի ցուցադրությունից հետո փորձում ենք  պարզել` ինչ գիտեինք, ինչ նոր բան իմացանք, էլ ինչ կուզեինք իմանալ:

Լսարանում մեթոդիստի և ուսանողի (սովորողի) անմիջական հաղորդակցման կամ էլեկտրոնային կապի միջոցների օգտագործման միջոցով: Հաշվի առնելով սովորողների հարցապնդումները և խորհրդակցելով տիար Տիգրանյանի հետ՝ որոշեցինք փորձել կազմել առաջադրանքներ, որոնք միաժամանակ կներառեին երեք` հայրենագիտություն, մայրենի լեզու,  մաթեմատիկա առարկաները:   

Առաջադրանքները կազմելուց հետո, սովորողներին էլեկտրոնային կապի միջոցով ուղարկվում են առաջադրանքները, թեման, օգտագործվող գրականության ցանկը:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.