«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 21

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 4-րդ հավաք

Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք

Գլխավորը` իրական հետազոտական աշխատանքի անընդհատ ընթացքն է

Ուսումնահասարակական նախագծերը որպես ուսումնառության բաղկացուցիչ

Ուսումնահասարակական նախագիծ. կենդանաբանի դպրոց

Ֆիտոդիզայնը տեխնոլոգիայի բաղկացուցիչ և մասնագիտական գործունեություն

Պարտեզ դրսում և ներսում

Միջազգային ծրագրին մասնակցությունը` որպես սովորողների զարգացման պայման

Կանաչ մոլորակ – կրթահամալիր

Մաքուր համայնք նախագիծը

Հայրենասիրությունն սկսվում է հայրենագիտությունից

Ուսումնական ճամփորդություն. գիտելիք + կարողություն + արժեքային համակարգ

Ուսումնահետազոտական ճամփորդություն - դաս

Ուսումնական ճամփորդությունները որպես ուսումնահասարակական նախագիծ

Ուսումնահասարակական աշխատանքի նախագծումն ու իրագործումը սովորողների էկոլոգիական մտածողության դաստիարակության գործում

Օտար լեզուները որպես ուսումնահետազոտական աշխատանքի միջավայր

Արդյունավետ օտար լեզու ՏՀՏ կիրառմամբ

Օտար լեզուները «Իմացումի հրճվանք» ծրագրում

1-2-րդ դասարանի օտար լեզվի ուսումնական նյութեր ՏՀՏ կիրառմամբ

Հին հեքիաթներ նոր տարազով

Թարգմանության դասը ՏՀՏ-ի միջոցով

Ինտերնետի գործածումը անգլերենի ուսուցման ժամանակ

ՏՀՏ-ների կիրառումը և աշակերտական համագործակցության մեթոդը ռուսաց լեզվի դասին

ՏՀՏ-ների կիրառումը որպես օտար լեզուների ուսուցման խթան

Խոսքի զարգացումը խոսքային միջավայրում

Ինքնակրթությունը կրթահամալիրում

Առաջադրանքների փաթեթ հատուկ կարիքով սովորողների համար

Դասավանդողի դպրոցից. հատուկ կարիքով երեխաների հետ անհատական աշխատանք

Հատուկ մանկավարժի գործունեության նկարագիրը կրթահամալիրում

Ներառական ուսուցում. ծնողի խնդիրները, լուծումներ

Ավելին քան աշխատանք

Արտակարգ ունակություն ունեցող սովորողները դասարանում. նոր խնդիրնե՞ր, թե՞ խնդիրների լուծում

Ընտրությամբ գործունեությունը որպես օժտվածության զարգացում

Դասի ընթացքում սովորողների հետ տարվող անհատական աշխատանք

Ստուգատեսները որպես օժտվածության զարգացում

Ֆիզիոթերապիան հատուկ կարիքով երեխաներին հանրակրթություն ներառելու արդյունավետ ձև

Փառատոնը ստեղծական կարողությունների զարգացման գործում

Լողուսուցումը որպես հանրակրթության բաղկացուցիչ

Ինտելեկտուալների ակումբ

Հասարակագիտության ուսուցումը ավագ դպրոցում

Ծրագրավորողի մասնագիտական պատրաստություն

Նկարչի մասնագիտական պատրաստություն

Լուսանկարչի մասնագիտական պատրաստություն

Օպերատորի մասնագիտական պատրաստություն

Արհեստավորի մասնագիտական պատրաստություն

Էլեկտրոնիկա և ծրագրավորում. հեղինակային ծրագիր

Կրթահամալիրի ավագ դպրոցները 2009-2010 ուստարում

Հրատարակչատան աշխատանքները

Գիտափորձ, իրականացում, արդյունքներ

Ծեսը հանրակրթության բաղկացուցիչ

Հեռավար ուսուցման առավելությունները, հիմնախնդիրները

Հեռավար համագործակցային ուսուցում

Ուսումնահետազոտական ճամբարը որպես հանրակրթության զարգացման լաբրատորիա

Վերապատրաստման մոդուլների ստեղծում և վերամշակում

Ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի կիրառմամբ

Բնագիտությունը «Իմացումի հրճվանք ծրագրում

Գնահատումը կրտսեր դպրոցում

Առավոտյան ժամերգությունը կրթահամալիրում

Մասնագիտական ուսուցումը կրթահամալիրում

Մանկավարժական համալրումը կրթահամալիրում

Ծնողի դերը դպրոցում,

Առաջին դասարանցու ինքնագնահատման օրագիր

Աննա Սարգսյան
Մուշեղ Իշխանի անվան դպրոց, դասվար

Ծնողի դերը դպրոցի կյանքում

Ծնողներն ու ընտանիքի անդամները երեխայի առաջին և ամենակարևոր ուսուցիչներն են: Ոչ մի հակասություն չի կարող լինել դպրոցի և ընտանիքի միջև, եթե ծնողներն ու դպրոցը հաջողությամբ համագործակցում են, ինչը աշակերտի կրթության վճռորոշ տարրն է: Շատ է քննարկվում ծնողներին ներգրավելու ձևի հարցը: Որոշ մարդկանց կարծիքով ծնողների դերը սահմանափակվում է երեխաների կարգապահությանը հետևելով և ուսուցիչներին աջակցելով: Մյուսներն այդ դերն ավելի ընդլայնված են ընկալում: Ըստ նրանց` ծնողներն պետք է կարդան երեխաների համար օգնել տնային աշխատանքները կատարելիս, մասնակցեն ծնող-ուսուցիչ կոնֆերանսներին, համադպրոցական ծնողական ժողովներին: Ծնողներն իրենք էլ են ցանկանում ընդգրկվել իրենց երեխաների կրթության գործում: Միայն թե շատերը չգիտեն, թե ինչպես: Կրթության գործում ծնողների ներգրավելու հնարավորություններ ստեղծելիս պետք է հարցնել նաև ծնողի կարծիքը:

Դրական և արդյունավետ դպրոցական միջավայր ստեղծելու գործում, աջակցության մեկ այլ աղբյուր է դպրոցական կյանքում ծնողների ներգրավումը: Ծնողական համայնքի շատ ներկայացուցիչներ, ոստիկաններ կամ հրշեջներ քաղաքի կամ երկրի մաշտաբով վարչական պաշտոնյաներ, հաճախ ցանկանում են դպրոց այցելել, բացատրություններ տալ երևույթներին, ներկայացնել իրենց գաղափարներն ու գործունեությունը, պատասխանել հարցերին, խորհուրդներ տալ աշակերտներին ու լսել նրանց մտքերն ու առաջարկներն: Արդյունքում պարզ է դառնում, որ դպրոցական գործունեության մեջ ծնողների ներգրավումը նպաստում է դրական մթնոլորտի ստեծմանը: Այսօր դպրոցում ծնողի ներգրավման ընդլայնումը կարող է որակյալ տարրական կրթությանը նպաստելու բեռն ու հաճույքը կիսելու հնարավորություն ստեղծել:

Ծնողները իրենց երեխաների դաստիարակության և կրթելու գործում դառնում են ուսուցչի գործնկերները: Նրանք իրենց երեխաների համար ունեն նույն նպատակները, ինչ որ ուսուցիչները` բոլոր երեխաների համար: Ծնողներն ու դպրոցը միասին են պատասխանտու զարգացման բոլոր ոլորտներում: Կրթության հարցում ծնողների ակտիվ մասնակցությունը ապահովելու համար կարելի է թույլ տալ, ործնողները դասավանդեն` օգտագործելով իրենց մասնագիտական գիտելիքները: Իրենց ծնողներին տեսնելով դպրոցի կյանքում ներգրավված և համագործակցելիս` երեխաներն իրենց ավելի կարևոր մարդ են զգում: Ընտանքի և դպրոցի լավ, բարեկամական հարաբերություններից շահում են բոլոր երեխաները:

Արդեն յոթ տարի է, որ ես իրականացնում եմ մի նախագիծ, որտեղ ներգարվում եմ ծնողներին օգտվելով նրանց մասնագիտական գիտելիքներից: Սկզբում ծանոթանում եմ ծնողների մասնագիտական գիտելիքներին, հետո փորձում եմ այն արդյունավետ կիրառել:

Այս տարիների ընթացքում ինձ հետ համագործակցել է Արաքս Սարյանը: Նա որպես երաժշտագետ ներկայացրել է դասական երաժշտության մեծերի ստեղծագործությունները, որից հետո երեխաները, երաժշտություն լսելով նկարել են:

Երկրագործության ինստիտուտի սելեկցիայի և կենսաքիմիայի բաժնի վարիչ պրոֆեսոր Մարգարիտա Շալջյան ը քսան տարիների ընթացքում ստացել և արտադրությանն է հանձնել աշնանացան ցորենի և գարու մի շարք սորտեր: Նա այդ սորտերի տեսակները ներկայացրել է բուսաբանական այգում: Նա ներկայացրեց նաև աշնանային երևույթները բույսերի կյանքում:

Սոֆիկ Սարյանը լինելով Մարտիրոս Սարյանի տուն – թանգարանի տնօրենը մեզ հրավիրեց թանգարան և հնարավորություն տվեց «Հայկական ժողովրդական հեքիաթներ. Նկարազարդումներ Մարտիրոս Սարյանի» գրքի շնորհանդեսի մասնակիցը լինել: Նա ծանոթացրեց նաև Մարտիրոս Սարյանի «Հավերժական ծաղիկներ» կտավի պատմությանը:

Կարապետյան Արթուրը մասնագիտությունը` ատամնաբույժ, երեխաներին ծանոթացրեց հիգիենայի բոլոր կանոներին և ատամների խնամքի կարևորությունը ընգծելով, մեծացրեց նրանց պատասխանատվությունը սեփական առողջության նկատմամբ: Մկրտչյան Արփինեն լինելով Անիի ավերակներում հանգամանալից ներկայացրեց Անին իր անցյալով և ներկայով: Եվ այս գործընթացը շարունակական բնույթ է կրում:

Հատկապես տարրական դպրոցում երեխաների ուսումանռության գործում ծնողների ներգրավումը խիստ էական նշանակություն ունի, որքան շատ, այնքան լավ:


Առաջին դասարանցու ինքնագնահատման օրագիր

ՀՀ հասարակական, տնտեսական և քաղաքական նոր հարաբերությունների պայմաններում հասարակության զարգացումն ընթանում է սոցիալ-տնտեսական, քաղաքական, բարոյա-հոգեբանական խոր փոփոխություններով ու տեղաշարժերով, որոնք հրամայաբար պահանջում են համակողմանի զարգացած, ինքնուրույն, ստեղծագործ, պետական մտածելա-կերպ ու գաղափարաքաղաքական ակտիվ դիրքորոշում ունեցող մարդու ձևավորում: Սովորողների գործունեության և փիլիսոփայական մանկավարժական ախտորոշումը և գնահատումը որպես ուսումնական գործընթացի կարևոր բաղադրատարրեր, մանկավարժական գիտության մեջ և պրակտիկայում կարևորվել են բոլոր ժամանակներում: Աշակերտի գործունեության գնահատումը, ինքնագնահատումը, սեփական էության ուսումնասիրումը առաջնային են դիտել դեռևս հին աշխարհի մանկավարժական մտքի ներկայացուցիչները` Սոկրատեսը, Պլատոնը, Պրոթարգոսը: Անձի ինքնագնահատումը դիտարկել են որպես սերնդի արդյունավետ կրթության և դաստիարակության հիմք: Անառարկելի է, որ մարդու կողմից արտաքին աշխարհի գնահատումն իրականանում է սեփական ներաշխարհի ճանաչման և ինքնագնահատման միջոցով` առաջնորդվելով բարու, գեղեցիկի, արդարության և ճշմարտության և այլ բարձրագույն չափանիշների տեսանկյունով: Քրիստոնեության ընդունումից հետո անձի գնահատման և ինքնագնահատման վերացական իդեալ չափանիշը անձնավորվեց Հիսուս Քրիստոսի մարդկային կերպարում, բոլոր իրերը երևույթները, դրսևորումները գնահատվում, արժևորվում էին` համապատասխանեցնելով նրան` որպես հիմնական չափանիշի: Վերածննդի դարաշրջանն առավելագույնս իդեալը մերձեցրեց մարդուն: Արժեքային իմաստ ներկայացրեց մարդուն հոգևոր ներաշխարհի զարգացումը, նրա բանականությունը բարոյականությունը և գեղագիտական ընկալումները: Հատկապես արժևորվեց մարդու մանկությունը, որպես արժեք, որպես կյանքի կարևոր և անձի հետագա կյանքի ձևավորման և կարիքների` պահանջմունքների ըստ ամենայնի բավարարվածության ապահոման փուլ: Միաժամանակ, առաջնային դիտվեց ուսումնական գործընթացում երեխայի տարիքային և անհատական առանձնահատկությունների հաշվառումն, երեխայի գիտակցական ակտիվության և ինքնուրույնության խթանումը, ուսուցման, մասնավորապես` գնահատման գործընթացում (Էրազմ Ռոտերդամցի, Միշել Մոնտեն): 19-20-րդ դարերում մարդասիրական մանկավարժության ներկայացուցիչներ Խ. Աբովյանի, Հ. Հինդլյանի, Ղ. Աղայանի, Պ. Պ. Բլոնսկու և այլոց աշխատություններում մարդու անձնային որակների գնահատման նկատմամբ նոր մոտեցում ձևավորվեց, որը ենթադրում էր մանկա-վարժական գործընթացում սովորողների գործնեության մանկավարժական գնահատումն դիտարկվեց, որպես անձի համակողմանի ախտորոշում, որպես ամբողջ մանկավարժական գործընթացի կողմնորոշիչ հիմք: Անձը` որպես սեփական կենսագործնեության սուբյեկտ, որն ունակ է համագործակցության, երկխոսության, համամարդկային արժեքների պահպանման, փոխանցման և զարգացմանը միտված ազատ և ստեղծագործական գործունեության, հանդես է գալիս որպես ուսուցման և դաստիարակության նոր հարացույցի էպիկենտրոն (Ն. Ա. Ալեքսեև, Շ. Ա. Ամոնաշվիլի և այլք): Դրա համար հարկ է ոչ միայն հաշվի առնել յուրաքանչյուր առանձին սովորողի անձնային առանձնահատկությունները, այլև նրան դարձնել ինքնագնահատման, ինքնիրացման և ինքնակատարելագործման ակտիվ սուբյեկտ: Այս հանգամանքը հատկապես կարևորվում է կրտսեր դպրոցում, քանզի կրտսեր դպրոցական տարիքում է ձևավորվում անձնային որակների պատկառելի համալիրը, այդ տարիքում է մարդու հայացքների, հակումների, աշխարհայացքի, հասարակական դիրքորոշումների ձևավորման ամենաբարենպաստ հատվածը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կյանքի մնացած հատվածում զարգանում են և ամրապնդվում այդ բոլորը: Հատկապես կրտսեր դպրոցական տարիքում է իրականանում երեխայի` որպես ուսումնական գործունեության սուբյեկտի կայացման ակտիվ գործընթացը, ձևավորում են երեխաների իմացական հետաքրքրությունների դիրքորոշումը, ըստ ուսման ձեռք բերված նվաճումների` ինքնագնահատւմը և այլոց գնահատման ունակությունը: Աշակերտի ինքնագնահատումը ճիշտ գնահատման կարևոր մասնիկ է: Այն աշակերտին թույլ է տալիս գնահատելու իր սեփական առաջադիմությունը և ինչպես գործընթացի, այնպես էլ արդյունքի հանդեպ ձևավորել պատասխանատվության զգացում: Իրենց ուսման գործընթացում երեխաների ներգրավման և ուսումնական աշխատանքի որակն է աճում, երբ նրանք մասնակից են դառնում իրենց սեփական նպատակների սահմանմանը և սեփական առաջադիմության գնահատմանը: Ինչպես գիտենք գնահատման վերջնական նպատակն է աշակերտներին հնարավորություն տալ, որ իրենք իրենց գնահատեն: Կարծում ենք վեց տարեկան երեխան իր զարգացման ընթացքում ի վիճակի է մտորելու որոշակի բնագավառում իր առաջընթացի մասին: Ուսուցիչը պետք է ուղղորդի այդ մտորումները և հարցերի, քաջալերանքի միջոցով աջակցի դրանց: Ճիշտ գնահատման նպատակը այն է, որ սովորողին հնարավորություն ընձեռվի դառնալ ինքնուրույն ինքնագնահատման գործընթացում: Աշակերտի մտորումները ճիշտ գնահատման անքակտելի մասն են:

Այսօր մշակվում է կրտսեր դպրոցականների գնահատման այլընտրանքային ձևեր, այդ թվում իմ` Աննա Սարգսյանի կողմից ստեղծվել է օրագիր, որի հիմանական նպատակն է հետևել երեխայի առաջադիմությանը և հստակորեն պարզել, թե արդյոք ուսուցումը կազմակերպվում է այնպես, որ ուսումնական ծրագիրը համապատասխանի աշակերտի տարիքային և անհատական առանձնահատկություններին և ապահովի յուրաքանչյուր երեխայի ուսումնական գորցընթացի հաջողությունը: Ծնողները և աշակերտները կարևոր գործընկերներ են գիտելիքների գնահատման գործընթացում: Աշակերտները ավելի ինքնագնահատող են, երբ իրենք են վերահսկում իրենց ուսուցումը: Կարծում եմ օրագիրը ծառայում է իր նպատակին, այսինքն` երեխան գիտի ամիսը, ամսաթիվը, դասացուցակը և կարողանում է վերլուծել և ինքնագնահատման միջոցով իր համար բացահայտում անել իր առաջադիմության մասին:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.