«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 21

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 4-րդ հավաք

Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք

Գլխավորը` իրական հետազոտական աշխատանքի անընդհատ ընթացքն է

Ուսումնահասարակական նախագծերը որպես ուսումնառության բաղկացուցիչ

Ուսումնահասարակական նախագիծ. կենդանաբանի դպրոց

Ֆիտոդիզայնը տեխնոլոգիայի բաղկացուցիչ և մասնագիտական գործունեություն

Պարտեզ դրսում և ներսում

Միջազգային ծրագրին մասնակցությունը` որպես սովորողների զարգացման պայման

Կանաչ մոլորակ – կրթահամալիր

Մաքուր համայնք նախագիծը

Հայրենասիրությունն սկսվում է հայրենագիտությունից

Ուսումնական ճամփորդություն. գիտելիք + կարողություն + արժեքային համակարգ

Ուսումնահետազոտական ճամփորդություն - դաս

Ուսումնական ճամփորդությունները որպես ուսումնահասարակական նախագիծ

Ուսումնահասարակական աշխատանքի նախագծումն ու իրագործումը սովորողների էկոլոգիական մտածողության դաստիարակության գործում

Օտար լեզուները որպես ուսումնահետազոտական աշխատանքի միջավայր

Արդյունավետ օտար լեզու ՏՀՏ կիրառմամբ

Օտար լեզուները «Իմացումի հրճվանք» ծրագրում

1-2-րդ դասարանի օտար լեզվի ուսումնական նյութեր ՏՀՏ կիրառմամբ

Հին հեքիաթներ նոր տարազով

Թարգմանության դասը ՏՀՏ-ի միջոցով

Ինտերնետի գործածումը անգլերենի ուսուցման ժամանակ

ՏՀՏ-ների կիրառումը և աշակերտական համագործակցության մեթոդը ռուսաց լեզվի դասին

ՏՀՏ-ների կիրառումը որպես օտար լեզուների ուսուցման խթան

Խոսքի զարգացումը խոսքային միջավայրում

Ինքնակրթությունը կրթահամալիրում

Առաջադրանքների փաթեթ հատուկ կարիքով սովորողների համար

Դասավանդողի դպրոցից. հատուկ կարիքով երեխաների հետ անհատական աշխատանք

Հատուկ մանկավարժի գործունեության նկարագիրը կրթահամալիրում

Ներառական ուսուցում. ծնողի խնդիրները, լուծումներ

Ավելին քան աշխատանք

Արտակարգ ունակություն ունեցող սովորողները դասարանում. նոր խնդիրնե՞ր, թե՞ խնդիրների լուծում

Ընտրությամբ գործունեությունը որպես օժտվածության զարգացում

Դասի ընթացքում սովորողների հետ տարվող անհատական աշխատանք

Ստուգատեսները որպես օժտվածության զարգացում

Ֆիզիոթերապիան հատուկ կարիքով երեխաներին հանրակրթություն ներառելու արդյունավետ ձև

Փառատոնը ստեղծական կարողությունների զարգացման գործում

Լողուսուցումը որպես հանրակրթության բաղկացուցիչ

Ինտելեկտուալների ակումբ

Հասարակագիտության ուսուցումը ավագ դպրոցում

Ծրագրավորողի մասնագիտական պատրաստություն

Նկարչի մասնագիտական պատրաստություն

Լուսանկարչի մասնագիտական պատրաստություն

Օպերատորի մասնագիտական պատրաստություն

Արհեստավորի մասնագիտական պատրաստություն

Էլեկտրոնիկա և ծրագրավորում. հեղինակային ծրագիր

Կրթահամալիրի ավագ դպրոցները 2009-2010 ուստարում

Հրատարակչատան աշխատանքները

Գիտափորձ, իրականացում, արդյունքներ

Ծեսը հանրակրթության բաղկացուցիչ

Հեռավար ուսուցման առավելությունները, հիմնախնդիրները

Հեռավար համագործակցային ուսուցում

Ուսումնահետազոտական ճամբարը որպես հանրակրթության զարգացման լաբրատորիա

Վերապատրաստման մոդուլների ստեղծում և վերամշակում

Ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի կիրառմամբ

Բնագիտությունը «Իմացումի հրճվանք ծրագրում

Գնահատումը կրտսեր դպրոցում

Առավոտյան ժամերգությունը կրթահամալիրում

Մասնագիտական ուսուցումը կրթահամալիրում

Մանկավարժական համալրումը կրթահամալիրում

Ծնողի դերը դպրոցում,

Առաջին դասարանցու ինքնագնահատման օրագիր

Աշոտ Տիգրանյան

Հասարակագիտության դասավանդումն ավագ դպրոցում

Պետության, նույնիսկ` ազգի, կայացման գլխավոր գործոնը ՔԱՂԱՔԱՑԻՆ է: Հայաստանյան` առարկայական և ենթակայական պատճառներով բազմափեղկված լեզվական, հոգեկերտվածքային, ազգագրական, քաղաքական, տնտեսական, սոցիալական իրականությունը կարոտ է քաղաքացի անհատի` հասարակական գործընկերության (բացառյալ` սոցիալ-տզրուկները) և ազգային համաձայնության (բացառյալ` ազգի դահիճները) ճարտարապետի և որմնադրի:

Կրթական համակարգում ներդրվող ավագ դպրոցը սոցիալական իրականության այն սեգմենտն է, որտեղ կարող են կայունացվել սովորողի քաղաքացիական որակները և զարգանալ համապատասխան հմտությունները կամ հակառակը` վերջնականապես ձևավորվել խոհանոցային փնփնթանը, մարտնչող ծառայամիտը: Այս պայքարում առանցքային դեր ունեն «Հասարակագիտություն» առարկան և կրթական հաստատությունում ժողովրդավարական արժեքների կենսականությունը:

Ավագ դպրոցի հնացած դասագրքերը հնարավորություն ընձեռեցին համեմատական վերլուծության մեթոդով սովորողներին ընկալելի դարձնել օրենքների փոփոխության տրամաբանությունը և իրականության տրամաբանության հետ զուգակցման մակարդակը:

Պարտադիր տնային աշխատանքների բացառումը և հեռավար ուսուցման որպես առկա կրթության մեթոդի ու համակարգի, ներդրման կարևորության (սովորողների համար նաև հետաքրքրության) գործոնը պարտադրեց դասավանդողներին դասագործընթացի կազմակերպման նոր մեխանիզմների փնտրտուքներ։

Ես ներկայացնում եմ Ձեզ իմ կիրառած մեթոդաբանության երեք հիմնական ուղղությունները`  դասարանական առաջադրանքներ դասագրքային և հեղինակային մոտեցումների համակցմամբ, ՏՀՏ միջոցների կիրառում պահանջող առաջադրանքների անհատական և խմբային կատարում, անհատական հետազոտական աշխատանքներ սովորողի ցանկությամբ: Վերջին ուղղության աշխատանքների արդյունքների ներկայացման ձևն ընտրում է հետազոտական գործունեություն իրականացնողը։

Դասարանական հեղինակային առաջադրանքների մի մասը (մոտեցման մասին պատկերացում տալու նպատակով), էլեկտրոնային առաջադրանքների թեմաները,  անհատական հետազոտական աշխատանքի մի նմուշ կցվում են:

Ես համոզված եմ, որ քաղաքացիական դիրքորոշումը կպահպանի երրորդ հանրապետությունը, և յուրաքանչյուրս, իսկ հասարակագիտություն դասավանդողներս առաջին շարքերում,

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ
պահապաններն ենք:

22.04.09                         

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.