«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 21

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 4-րդ հավաք

Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք

Գլխավորը` իրական հետազոտական աշխատանքի անընդհատ ընթացքն է

Ուսումնահասարակական նախագծերը որպես ուսումնառության բաղկացուցիչ

Ուսումնահասարակական նախագիծ. կենդանաբանի դպրոց

Ֆիտոդիզայնը տեխնոլոգիայի բաղկացուցիչ և մասնագիտական գործունեություն

Պարտեզ դրսում և ներսում

Միջազգային ծրագրին մասնակցությունը` որպես սովորողների զարգացման պայման

Կանաչ մոլորակ – կրթահամալիր

Մաքուր համայնք նախագիծը

Հայրենասիրությունն սկսվում է հայրենագիտությունից

Ուսումնական ճամփորդություն. գիտելիք + կարողություն + արժեքային համակարգ

Ուսումնահետազոտական ճամփորդություն - դաս

Ուսումնական ճամփորդությունները որպես ուսումնահասարակական նախագիծ

Ուսումնահասարակական աշխատանքի նախագծումն ու իրագործումը սովորողների էկոլոգիական մտածողության դաստիարակության գործում

Օտար լեզուները որպես ուսումնահետազոտական աշխատանքի միջավայր

Արդյունավետ օտար լեզու ՏՀՏ կիրառմամբ

Օտար լեզուները «Իմացումի հրճվանք» ծրագրում

1-2-րդ դասարանի օտար լեզվի ուսումնական նյութեր ՏՀՏ կիրառմամբ

Հին հեքիաթներ նոր տարազով

Թարգմանության դասը ՏՀՏ-ի միջոցով

Ինտերնետի գործածումը անգլերենի ուսուցման ժամանակ

ՏՀՏ-ների կիրառումը և աշակերտական համագործակցության մեթոդը ռուսաց լեզվի դասին

ՏՀՏ-ների կիրառումը որպես օտար լեզուների ուսուցման խթան

Խոսքի զարգացումը խոսքային միջավայրում

Ինքնակրթությունը կրթահամալիրում

Առաջադրանքների փաթեթ հատուկ կարիքով սովորողների համար

Դասավանդողի դպրոցից. հատուկ կարիքով երեխաների հետ անհատական աշխատանք

Հատուկ մանկավարժի գործունեության նկարագիրը կրթահամալիրում

Ներառական ուսուցում. ծնողի խնդիրները, լուծումներ

Ավելին քան աշխատանք

Արտակարգ ունակություն ունեցող սովորողները դասարանում. նոր խնդիրնե՞ր, թե՞ խնդիրների լուծում

Ընտրությամբ գործունեությունը որպես օժտվածության զարգացում

Դասի ընթացքում սովորողների հետ տարվող անհատական աշխատանք

Ստուգատեսները որպես օժտվածության զարգացում

Ֆիզիոթերապիան հատուկ կարիքով երեխաներին հանրակրթություն ներառելու արդյունավետ ձև

Փառատոնը ստեղծական կարողությունների զարգացման գործում

Լողուսուցումը որպես հանրակրթության բաղկացուցիչ

Ինտելեկտուալների ակումբ

Հասարակագիտության ուսուցումը ավագ դպրոցում

Ծրագրավորողի մասնագիտական պատրաստություն

Նկարչի մասնագիտական պատրաստություն

Լուսանկարչի մասնագիտական պատրաստություն

Օպերատորի մասնագիտական պատրաստություն

Արհեստավորի մասնագիտական պատրաստություն

Էլեկտրոնիկա և ծրագրավորում. հեղինակային ծրագիր

Կրթահամալիրի ավագ դպրոցները 2009-2010 ուստարում

Հրատարակչատան աշխատանքները

Գիտափորձ, իրականացում, արդյունքներ

Ծեսը հանրակրթության բաղկացուցիչ

Հեռավար ուսուցման առավելությունները, հիմնախնդիրները

Հեռավար համագործակցային ուսուցում

Ուսումնահետազոտական ճամբարը որպես հանրակրթության զարգացման լաբրատորիա

Վերապատրաստման մոդուլների ստեղծում և վերամշակում

Ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի կիրառմամբ

Բնագիտությունը «Իմացումի հրճվանք ծրագրում

Գնահատումը կրտսեր դպրոցում

Առավոտյան ժամերգությունը կրթահամալիրում

Մասնագիտական ուսուցումը կրթահամալիրում

Մանկավարժական համալրումը կրթահամալիրում

Ծնողի դերը դպրոցում,

Առաջին դասարանցու ինքնագնահատման օրագիր

Արև Առաքելյան

Նկարչության մասնագիտական ուսուցում

Մենք 10-րդ դասարանում հնարավորություն ունենք ընտրելու մասնագիտական դասընթացներ և պատրաստվելու մեր բուհական ուսուցմանը: Կերպարվեստի խմբի սովորողներս նկարչության դասերն անում ենք 3 տարբեր դասասենյակներում: Գունանկարի արվեստանոցի ղեկավարն է Կարեն Մկրտչյանը, գծանկարի արվեստանոցի ղեկավարը` Գագիկ Չարչյանը և կոմպոզիցիայի արվեստանոցի ղեկավարը` Արման Գրիգորյանը:

Իմ կարծքիքով 3 տարբեր արվեստանոցներում և տարբեր ղեկավարների մոտ աշխատելը շատ հետաքրքիր է դարձնում նկարչության ուսուցումը, օրինակ` գեղանկարչության դասին նկարում ենք նատյուրմորտ: Տարբեր գույնի կտորների վրա դրված միրգ կամ բանջարեղեն ազգային կուժերի, պղնձե թասերի և ամաններ հետ: Չորացած փշեր, տերևներ և այլն: Ընկեր Կարենը մեզ բացատրում է գունային հարաբերությունները, սառը և տաք գույները, նրանց հարաբերությունները: Գունային, տոնային անցումներն ու բազմազանությունները: Մենք անում ենք հատուկ վարժություններ գունատեսություն սովորելու համար: Հիմնական գույներ (կապույտ, կարմիր և դեղին), որոնցից ստացվում են բաղադրյալ գույները (կանաչը ստացվում է դեղինի և կապույտի համադրությունից (խառնուրդից), որին եթե ավելացնենք կարմիր, կստացվի շագանակագույն): Սրան գումարվում է նաև տոնայնության խնդիրը, նույն գույնը տարբեր լուսավորությամբ՝ ստվերում կամ լույսի մեջ: Մենք փորձում ենք աշխատել նաև տարբեր գույներով` ջրաներկ, գուաշ, գունավոր կավիճներ (պաստելներ), ակրիլիկ, ինչպես նաև յուղաներկ, որն առավել դժվար նկարչական  տեխնիկաներից մեկն է: Ամեն նյութն ունի իր տեխնիկական առանձնահատկությունը, հատուկ թուղթը, ակրիլի ու յուղաներկի դեպքում իր հատուկ կտավն ու հեղուկները:

Ես ուզում եմ հատուկ նշել ընկեր Կարենի արվեստանոցի դիրքը, այն շատ լուսավոր է, միշտ ողողված արևով, որը նպաստում է գեղանկարչության համար շատ կարևոր լույսի և օդի առկայությանը: Շատ եմ հավանում ընկեր Կարենի գեղանկարչական աշխատանքները, որոնք կախված են արվեստանոցում և հատուկ մթնոլորտ են ստեղծում գեղանկարչական աշխատանքներն անելիս:

Հաջորդ արվեստանոցը, որն ուզում եմ ներկայացնել, գծանկարչության (рисунок) արվեստանոցն է: Ընկեր Գագիկը շատ կարգուկանոն սիրող ուսուցիչ է: Եվ գծանկարի արվեստանոցը ի տարբերություն գունանկարի արվեստանոցի ընդգծված դասավորված է: Մենք գծանկարը սովորում ենք գիպսե երկրաչափական մարմինների (գունդ, խորանարդ, բուրգ, գլան և այլն), հին հունական, դասական արձանների վրա: Ընկեր Գագիկը մեզ ասում է, որ որևէ միտք կամ մտահղացում կարելի է արտահայտել, եթե գիտես նկարելու հիմնական կանոնները, երկչափ մակերեսի վար եռաչափ առարկան կառուցելը: Դրա ծավալը ստանալը` լույսի և ստվերի միջոցով: Գծանկարի դասին մենք ուսումնասիրում ենք հեռանկարչության (перспектива-ի) կանոնները, Անում ենք տեսական և գործնական վարժություններ, ուսումնասիրում ենք նաև պլաստիկական անատոմիա, որովհետև դիմանկար նկարելու համար անհրաժեշտ են գլխի կառուցվածքի անատոմիական իմացություն: Գծանկարի ժամնի անում ենք նաև տոնային վարժություներ, դա առարկայի վրա ստվերը, կիսատոնը, լույսը, արտացոլքը (рефлекс) և փայլը (блик) տեսնելու և տարանջատելու վարժություններ, առանց որի չես կարող ստանալ առարկայի ծավալը: Մենք աշխատում ենք նաև տարբեր նյութերով` մատիտ, սեպիա, ածուխ, սանգինա, սոուս և այլն: Ու դրանց համապատասխան տարբեր խտություն ունեցող թղթերով և ֆիքսատորներով, դա այն նյութն է, որով ամրացնում են գծանկարը, որովհետև այն շատ նուրբ է և կարող է շփումից կարող է թափվել, վնասվել:

Երրորդ արվեստանոցը կոմպոզիցիայի արվեստանոցն է, որը գտնվում է գունանկարի և գծանկարի արվեստանոցներից հեռու: Ընկեր Արմանը կոմպոզիցիայի դասերն սկսում է ծանոթացնելով մեզ հայ և միջազգային արվեստագետների աշխատանքների հետ: Կոմպոզիցիայի արվեստանոցի կենտրոնում դրված է մի մեծ սեղան, որի վրա կան բազմաթիվ արվեստի գրքեր` տարբեր ժամանակաշրջանի, տարբեր ոճերի, մոնոգրաֆիաներ և կատալոգներ: Կոմպոզիցիայի դասին մենք սովորում ենք, թե ինչպես է նկարը դառնում արվեստի գործ: Բոլորը կարող են նկարել, բայց բոլորը արվեստագետ չեն: Դրա համար մենք պետք է իմանանք կոմպոզիցիայի մասի և ամբողջի համադրության, հարմոնիայի ստեղծման կանոնները, քո մտահղացումը, ֆանտազիան կամ նկատածդ գեղեցիկ տեսարանը ճիշտ տեղադրելը տարբեր ֆորմատների մեջ: Մենք փորձում ենք այնպիսի կոմպոզիցիաներ անել, որոնք հետագայում կկարողանանք ցուցադրել ինչպես մեր կրթահամալիրի ցուցասրահներում, այնպես էլ Երևանի այլ ցուցասրահներում: Սովորում ենք կոմպոզիցիան դասական արվեստի նմուշների վրա: Ընկեր Արմանը հատկապես կարևորում է 20-րդ դարի միջազգային ճանաչում ունեցող արվեստագետների աշխատանքները` Մարտիրոս Սարյանի, Արշիլ Գորկու, Մալիևիչի և այլն: Կոմպոզիցիայի դասերին մենք օգտագործում ենք ամեն տեսակի նյութեր, դասական նյութերից բացի կարող ենք օգտագործել ֆոտո, վիդեո և նման բաներ: Հիմնական վարժությունները, որոնք անում ենք դասերին, դա ռիթմերի (կետերի, գծերի և մակերեսներ) միջոցով հարմոնիային հասնելն է, որն ինչպես ասում է մեր ուսուցիչը, բոլոր արվեստների նպատակն է:  

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.