«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 21

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 4-րդ հավաք

Հեղինակային մանկավարժության արդյունքներ. հավաքից հավաք

Գլխավորը` իրական հետազոտական աշխատանքի անընդհատ ընթացքն է

Ուսումնահասարակական նախագծերը որպես ուսումնառության բաղկացուցիչ

Ուսումնահասարակական նախագիծ. կենդանաբանի դպրոց

Ֆիտոդիզայնը տեխնոլոգիայի բաղկացուցիչ և մասնագիտական գործունեություն

Պարտեզ դրսում և ներսում

Միջազգային ծրագրին մասնակցությունը` որպես սովորողների զարգացման պայման

Կանաչ մոլորակ – կրթահամալիր

Մաքուր համայնք նախագիծը

Հայրենասիրությունն սկսվում է հայրենագիտությունից

Ուսումնական ճամփորդություն. գիտելիք + կարողություն + արժեքային համակարգ

Ուսումնահետազոտական ճամփորդություն - դաս

Ուսումնական ճամփորդությունները որպես ուսումնահասարակական նախագիծ

Ուսումնահասարակական աշխատանքի նախագծումն ու իրագործումը սովորողների էկոլոգիական մտածողության դաստիարակության գործում

Օտար լեզուները որպես ուսումնահետազոտական աշխատանքի միջավայր

Արդյունավետ օտար լեզու ՏՀՏ կիրառմամբ

Օտար լեզուները «Իմացումի հրճվանք» ծրագրում

1-2-րդ դասարանի օտար լեզվի ուսումնական նյութեր ՏՀՏ կիրառմամբ

Հին հեքիաթներ նոր տարազով

Թարգմանության դասը ՏՀՏ-ի միջոցով

Ինտերնետի գործածումը անգլերենի ուսուցման ժամանակ

ՏՀՏ-ների կիրառումը և աշակերտական համագործակցության մեթոդը ռուսաց լեզվի դասին

ՏՀՏ-ների կիրառումը որպես օտար լեզուների ուսուցման խթան

Խոսքի զարգացումը խոսքային միջավայրում

Ինքնակրթությունը կրթահամալիրում

Առաջադրանքների փաթեթ հատուկ կարիքով սովորողների համար

Դասավանդողի դպրոցից. հատուկ կարիքով երեխաների հետ անհատական աշխատանք

Հատուկ մանկավարժի գործունեության նկարագիրը կրթահամալիրում

Ներառական ուսուցում. ծնողի խնդիրները, լուծումներ

Ավելին քան աշխատանք

Արտակարգ ունակություն ունեցող սովորողները դասարանում. նոր խնդիրնե՞ր, թե՞ խնդիրների լուծում

Ընտրությամբ գործունեությունը որպես օժտվածության զարգացում

Դասի ընթացքում սովորողների հետ տարվող անհատական աշխատանք

Ստուգատեսները որպես օժտվածության զարգացում

Ֆիզիոթերապիան հատուկ կարիքով երեխաներին հանրակրթություն ներառելու արդյունավետ ձև

Փառատոնը ստեղծական կարողությունների զարգացման գործում

Լողուսուցումը որպես հանրակրթության բաղկացուցիչ

Ինտելեկտուալների ակումբ

Հասարակագիտության ուսուցումը ավագ դպրոցում

Ծրագրավորողի մասնագիտական պատրաստություն

Նկարչի մասնագիտական պատրաստություն

Լուսանկարչի մասնագիտական պատրաստություն

Օպերատորի մասնագիտական պատրաստություն

Արհեստավորի մասնագիտական պատրաստություն

Էլեկտրոնիկա և ծրագրավորում. հեղինակային ծրագիր

Կրթահամալիրի ավագ դպրոցները 2009-2010 ուստարում

Հրատարակչատան աշխատանքները

Գիտափորձ, իրականացում, արդյունքներ

Ծեսը հանրակրթության բաղկացուցիչ

Հեռավար ուսուցման առավելությունները, հիմնախնդիրները

Հեռավար համագործակցային ուսուցում

Ուսումնահետազոտական ճամբարը որպես հանրակրթության զարգացման լաբրատորիա

Վերապատրաստման մոդուլների ստեղծում և վերամշակում

Ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի կիրառմամբ

Բնագիտությունը «Իմացումի հրճվանք ծրագրում

Գնահատումը կրտսեր դպրոցում

Առավոտյան ժամերգությունը կրթահամալիրում

Մասնագիտական ուսուցումը կրթահամալիրում

Մանկավարժական համալրումը կրթահամալիրում

Ծնողի դերը դպրոցում,

Առաջին դասարանցու ինքնագնահատման օրագիր

Արմինե Խաչատրյան

Մաթեմատիկայի թագավորություն
(Ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի կիրառմամբ)

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական գործընթացի  մասն ¿ կազմում «Համակարգչային գրագիտություն» առարկան: Ժամանակակից կրթությունը հնարավոր չէ պատկերացնել առանց  ՏՀՏ –ների կիրառման: Այս աշխատանքների ժամանակ  սովորողին հնարավորություն է ընձեռվում իր ստացած գիտելիքները գործնականում կիրառելու, որը մենք դասավանդողներս շատ  կարևորում ենք:

Հեքիաթները  խթանում են սովորողների հետազոտական աշխատանքների իրականացմանը, հատկապես, որ սովորողները հաճույքով են մասնակցում այդ աշխատանքներին:

Նպատակն
է`

  1. Զարգացնել աշակերտի ստեղծագործական ունակությունները, սովորեցնել տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններն օգտագործել
  2. Աշակերտների մոտ ձևավորել տեսական և գործնական այնպիսի հմտություններ, որոնք կօգնեն նրանց շարունակելու ինքնակրթությունը
  3. Սովորեցնել աշխատել ինֆորմացիայի հետ՝ օգտագործեով ժամանակակից տեխնիկական հնարավորությունները

Այս տարի կրթահամալիրը, ձեռք բերելով նոր էլեկտրոնային գրատախտակներ, ՏՀՏ–ների  գործունեությունն էլ ավելի  արդյունավետ դարձրեց:  Դրա արդյունքում սկսեցի պատրաստել  մաթեմատիկական հեքիաթներ: Դեռ նախորդ տարիներին էի սկսել  նման աշխատանք կատարել`  հեքիաթ մաթեմատիկայից`  «Մկնիկները, պանիրը և կոտորակները» թեմայով: Դրանք դասեր են, որոնք նախատեսված են տարբեր դասարանների համար:
Այս  դասերի նպատակն է.

  1. Խաղի, հեքիաթի, միջոցով երեխային մատուցել դասը, կամ ստուգել մատուցվածը
  2.  Վերարտադրել էլեկտրոնային գրատախտակի միջոցով դասը, հեռացնել առաջացած խնդիրները՝ պրոբլեմները դասից խաղի անցնելու միջոցով
  3. Երեխան վիզուալ պատկերացումից միանգամից անցնում է խնդրի որոնողական գործունեությանը
  4. Ուսումնասիրվող օբյեկների համոզիչ, զննական էմոցիոնալ ընկալումը
  5. Աշխատանքը դասի ժամանակ դառնում է կենդանի գործողություններ, որը երեխայի մոտ մեծ հետաքրքրություն է առաջացնում
  6. Երեխան ոչ միայն տեսնում և ընդունում է, այլ նաև վերապրում է այդ ամենը

Խաղի, հեքիաթի գեղեցկության, երաժշտության, երևակայութան  աշխարհը  պետք է  շրջապատի երեխային նաև այն ժամանակ, երբ մենք նրան սովորեցնում ենք գրել և կարդալ: Ավանդական միջոցների ներդաշնակ զուգորդումը ինտերակտիվ գրատախտակի հնարավորությունների  հետ,  թույլ է տալիս էականորեն բարձրացնել  երեխաների հետաքրքրությունը առարկայի նկատմամբ:

Էլեկտրոնային  գրատախտակները օգտագործվում են,  որպեսզի նյութը էլ ավելի հաջող յուրացնեն  երեխաները.  պահպանում է երեխաների մոտ հետաքրքրությունը  առարկայի նկատմամբ:
Խաղերը, որոնք  հիմնականում  հանդիսանում են ուսուցման մեթոդ, էլեկտրոնային գրատախտակի միջոցով  հեշտացնում են  խնդիրը՝ խաղից դասի անցնելու. ակնառու  պատկերավոր մտածողությունից դեպի բանավոր տրամաբանությունը:

Էլեկտրոնային գրատախտակի կիրառումը էական փոփոխել է ուսուցչի և աշակերտի գործունեությունը. իրականացվում են   գործնական մոտեցումներ ուսուցանվող նյութին:

Երեխան  վիզուալ ընկալումից  միանգամից  անցնում է խնդրի որոնողական, պրոբլեմային ընկալմանը: Երեխան դասը ընկալում է ամբողջությամբ: Այն որը դառնում է կենդանի, հեքիաթային մի  աշխարհ,  որտեղ նա  հայտնվել է. գունային, շարժվող պատկերներ, հեքիաթային հերոսներ, որոնց երեխան փորձում է օգնել դուրս գալու  տարբեր իրավիճակներից: Երեխան փորձում է օգնել հեքիաթային հերոսներին` միևնույն  ժամանակ հաղթահարելով բոլոր դժվարությունները, կատարում իր առջև դրված բոլոր խնդիրները:

Էլեկտրոնային գրատախտակի օգտագործումը դասապրոցեսի ընթացքում մատուցվող նյութի համոզիչ, զննական, էմոցիոնալ ընկալումն է:

Այն մեծ հետաքրքրություն առաջացրեց թե՛ սովորողների  և  թե՛ ուսուցիչների  մոտ:  
Երեխաները իրենք արդեն սկսել են պատրաստել նման նյութեր ցածր դասարանի աշակերտների համար: Այս դասերը շատ արդյունավետ են, երեխաները իրենք են անընդհատ ցանկանում աշխատել նման առաջադրանքներով:

Պատրաստել եմ երեք դաս՝ մաթեմատիկական հեքիաթ  «Մաթեմատիկայի թագավորություն» թեմայով:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.