Սոնա Աբգարյան
Փառատոնը ստեղծական կարողությունների զարգացման գործում
Տեխնիկայի զարգացմանը զուգընթաց մարդու ֆիզիկական աշխատանքը փոխարինվում է մտավոր, ստեղծագործական արտահայտչաձևերի:
Այս դեպքում մարդու ազատ ժամանակը կարող է և պետք է լինի ավելի արդյունավետ, քան այն ապրելակերպը, որը մարդուն դարձնում է գործիք և զրկում է ազատութունից: Յուրաքանչյուրը կարող է փոխել համակարգը` ստեղծագործելու միջոցով:
«Ժանգոտ դդում» ամենամյա ալտերնատիվ փառատոնը հնարավորություն է ստեղծում ոչ միայն արվեստագետների, ռեժիսորների աշխատանքների ցուցադրման համար, այլ բոլոր նրանց, ովքեր անկախ իրենց մասնագիտությունից կարողանում են տեսնել և կարևորել ազատ ստեղծագործելու գաղափարը:
Փառատոնը չի դնում որևիցե տեխնիկական սահմանափակում: Շատերը չունեն պրոֆեսիոնալ տեխնիկա, բայց դա խոչընդոտ չպետք է հանդիսանա: Հեռախոս, լուսանկարչական թվային ապարատ, համակարգիչ ունեն շատերը: Ստեղծագործելը պետք է լինի մատչելի և հասանելի բոլորի համար:
Շատ կարևոր է մասնակիցների հանդիպումը, նոր ծանոթությունները, քննարկումները, փորձի և կարծիքների փոխանակումը:
Հիասթափվել առաջադեմ գաղափարներից, զգալ սեփական անզորությունը, ձեռքերը թափահարել ու ապրել դժբախտության զգացումով, դառնալ մեզ շրջապատող իրերի գերին, թե ապրել ու փորձել փոխել համակարգը ստեղծագործական, ազատ, երջանկության զգացումով լի ապրելակերպով:
Մեր ընտրությունը պետք է լինի կյանքի օգտին:
Յուրաքանչյուր մարդ, լինի դա նկարիչ, քաղաքական գործիչ, բժիշկ, տաքսիստ, գործազուրկ իր մեջ կրում է ազատության, երջանկության գաղափարը:
Ալտերնատիվ փառատոնը այն փորձերից մեկն է, որը նպաստում է ամեն մարդու ստեղծագործական, անկաշկանդ ապրելակերպին:
|